Jump to content

Աշնան տերևներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշնան տերևներ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից, «Ծիծեռնակ» հրատ., Երևան, 2023, էջ 34։


ԱՇՆԱՆ ՏԵՐԵՎՆԵՐ


Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին,
Դուք, որ թողել եք մայթեզրի թեղին,
Ընկած եք հիմա ասֆալտի վրա,
Ապրում է ձեր մեջ կարոտը նրա։

Մայթեզրի թեղին մենակ է, լքված,
Սիրտը լցված է, իսկ աչքերը՝ թաց,
Թեղին մայթեզրին թախծում է տեղին,
Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին։

1.11.2017, Ստեփանակերտ