Աշուն գիշեր (Զարիֆյան)
Արտաքին տեսք
(Վերահղված է Աշուն գիշեր (հեղինակ՝ Մատթեոս Զարիֆյան)ից)
Աշուն գիշեր
Լուսընկայ գիշերուան
Թափառողն եմ լըռին․
Ծեր վարդեր կը դողա՜ն
Որ ցուրտէն չըսառին․․․
Լուսնի լո՜յս ամեն դի,
Նոյնիսկ ի՜մ աչքերուս․
Բայց ինչո՞ւ կը կաթի
Սա արցունքն այտերուս․․․
Լուսընկայ գիշերուան
Թափառողն եմ լըռին․
Երազներս կը դողա՜ն
Որ լուսնէն չը սառին․․․։