Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշունը եկավ, թափեցավ սաղարթ,
էլ մի՛ փընտրիլ դու մանուշակ ու վարդ,
Բնությունը տխուր, պարտեզը տըրտում,
Ձըմեռվա հոգսն է մարդոցը սրտում։
Երեխան փակված մենակ սենյակում,
Պատուհանիցը պարտեզ է նայում,
Միտքը բերում է գարնան օրերը,
Մարգերի վրա զըվարթ խաղերը...
Մի՛ տըրտմըլ, տըղա, թո՛ղ անցնի մարտը,
Նորից կը բացվին նարգիզն ու վարդը,
Նորից սոխակը պիտի գա հանդես,
Նորից խաղալու դու կերթաս պարտեզ։
|
|
|
|