Աչերդ է ծովէն առած...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս աստընվորիս վերայ... Աչերդ է ծովէն առած... (Հարյուր ու մեկ հայրեն)

Նահապետ Քուչակ

Սո՛ւտ է, որ կ՚ասեն, եղբա՛րք...


* * *


Աչերդ է ծովէն առած,

եւ ուներդ է ի թուխ ամպէն․

Այդ քո պատկերքդ եւ սուրաթըդ

ի վարդին կարմիր տերեւէն․

Ուր որ դու կանգնած լինիս,

չէ պատեհ վառեն մոմեղէն․

Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,

գէմ ելնէ մեռելն ի հողէն։