Ապրենք սիրով
Արտաքին տեսք
ԱՊՐԵՆՔ ՍԻՐՈՎ
Որպես վերջաբան
Ապրում եմ ես
Իմ հորինած
Երազների երկրում,
Ու երկիրն այդ
Ապրում է իմ
Քնքո՜ւշ-մաքուր երգում:
Երազներս
Թող իրական դառնան,
Շոշափելի,
Երկիր ու հող,
Քար ու ծաղիկ՝
Կյանքո՜վ լեցուն լինի:
Երջանկություն
Մեզ բոլորիս՝
Անափ ու անսահման,
Ինչ էլ լինի՝
Կյանքում ապրենք
Միշտ հմայքը գարնան: