Առակք
* * *
Յորժամ ըզկովըն քարշեցին,
Որթըն լինէր յոյժ ղիւրածին.
Բայց նա չուտէր զիւր մօր ըստին,
Փութով երթայր յարեան տեղին։
(Աղեղն)
Զետ ըզզաղար խիստ է ի յար,
Սիրէ զմորթի ւ՚ատէ զբանջար.
Ես ի՞նչ կարդամ զիւրմէն քեզ ճառ,—
Խելօքըն ծով է ու խիկար։
(Աղուէս)
Յամէն շըրջի ինքն ի քարեր,
Ունի ծախու մազէ քըրձեր,
Գինոյ ունի աղուոր տըկեր,
Ի՚օժտէր ձըրի դանկի կոթեր։
(Այծն)
Ի ծովէ՜ նա վերասցի,
Եւ ամփոփեալ իբր ի տըկի՝
Քաղցրիկ ցօղէ յոր տեղ պիտի,
Երբ աստուծոյ կամքըն հաճի։
(Անձրև)
Պանդոկ մի կայր վերայ երկրի
Ի յանցաւոր ճանապարհի.
Որ անծանօ՜թքն ի նմա գային,
Եւ ծանօ՜թքըն գընային։
Մինչ հիւրըն գայր՝ մեծարէին,
Եւ մինչ գընայր՝ կողոպտէին.
Ոչ թէ մասն ինչ իրս առնուին,
Այլ զբովանդա՛կըն խըլէին։
(Աշխարհ)
Տուն մի շինած էր ամբարտակ,
Յոյժ ահագին բարձրադիտակ.
Զնա հողմըն մեծ քակեաց ի տակ,
Զշինօղսն արար լեզու խառնակ։
(Աշտարակ)
Տեսի զգազան մի անկենդան,
Ժանիքըն սուր որպէս ըզշան.
Անխեղճ ուտէ ըզմիս մարդկան,
Եւ պատառէ զամէն կենդան։
(Դանակ)
Ի՜րք մի կայ ու ինքն է ջըրբեր,
Հանց գինեխում մարդ չէ տեսեր.
Խըմէ, ձըգէ, դառնայ ի վեր,
Դարտակ նա չէ ռափկի ընկեր։
(Դդում)
Չորեքժըռի ինքն է կանգուն,
Ով զնա չունի՝ գիտեմ չէ տուն,
Ըզմարդն առնէ անհոգ ի քուն.
Ով գիտենայ՝ է իմաստուն։
(Դուռն)
Եկեղեցին բարձր էր և լայն,
Անսիւն շինած էր ւ՚անգերան,
Կանթեղքն ի կախ կան անչըւան,
Ջահերն անձէթ ըզլոյսըն տան։
(Երկինք)
Լըսէ՛, եղբայր, քաջ կարևոր.
Առ քեզ նըշան ինքն է բոլոր.
Նա եւղ ունի, կեղեւն՝ ոսկոր,
Կըտուեա և կեր ըզգռուզն աղուոր։
(Ընկուզ)
Կայր նըկանակ մի գեղապանծ,
Աշխարհաշէն փըռան եփած,
Ի յեփողէն իւրմէ խոռած,
Եւ ի նմանէ դարձեալ լըցած։
(Լուսին)
Զարմանք ասեմ քեզ սիրելի.
Կին մի ծընաւ գըռուզ որդի,
Տըղայն ունի ալիք ծերի,
Երբ ծերանայ դառնայ սեւի։
(Խաղող)
Իմաստուն մի ի յԱթենաց
Էր ի յազգէն Հայոց Մեծաց,
Խոսրովային ճառ մի ասաց,
Որ չոր թուեաց վարդապետաց։
(Դաւիթ Անյաղթ)
Մանուկ մի կայր ի Հայք գովան,
Քան ըզՍամփսոն այլ յաղթական.
Վէմ մի վերոյց մեծ տրամական,
Ի ծովն ընկէց կանգնեաց արձան։
(Տորք)
Մանուկ մի այլ ի յայս նըման
Էր ի յազգէն Արշակունեան.
Հանչաք մանուկ էր ու իշխան,
՚Դ Եփրատ վազեաց քայլ մի լըման։
(Վարազդատ)
Մեռանի՜մ և մահանամ,
Դարձեալ յառնեմ կենդանանամ.
Զաչս ի յերկինըս համբառնամ,
Բազմաստեղօք պայծառանամ։
(Ցորեան)