Jump to content

Առանց գինի ու առանց հաց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Մառացակոծ անդունդներում նորեն օրս հանգավ-գնաց,
Մինչ լուսաբաց թափառեցի փողոցներում առանց գինի ու առանց հաց,
Մթության մեջ լույս արձակող և ինձ ճանաչ հույս-կայծոռիկ ես չգտա,
Սատար չկար, հոգուս մեջ ռազմ միշտ առնական, սաստկագնաց:
Ե՛վ ոգեթափ, և՛ ոլործուն, և՛ ձախավեր ու ցրտահուշ
Մինչ լուսաբաց թափառեցի փողոցներում առանց գինի ու առանց հաց,
Պարականոն, նանրապատիր տրոփում էր սիրտս նվաստ,
Ու շաղացիր առավոտն էր սակավամեղ դուռն իր բացում
Եվ խայտալից առաջ գնում` ինձ քարշ տալով լուռ, անձանձիր: