Jump to content

Առաւօտուց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ա

ԱՌԱԻՕՏՈԻՑ

      Այգուն այգուն,
Ի բուրաստան շուշանաց
      Թափեալ զքուն՝
Կոյսն իջանէ մաքրազգեաց...
5 Զերթ թիթեռնիկ
Թռուցեալ ծաղկանց ի ծաղկունս,
      Քաղէ փնջիկ
Թացեալ ի ցօղ զմատունս։
      Զի՜ գեղեցիկ,
10 Զի ընդ առաջ յայգորել
      Բերի յուշիկ,
Եւ զվարդունս համբուրել
      Սիրատոչոր
  Եւ սրտացեալ հրեշտակ,
15 Եւ ի բոսոր
Վառի կուսին պերճ դիտակ։
      Համբոյրք խաղան...
Եւ ի վանդակս կրծոց
      Սիրտք թրթռան—
20 Բի՜ւր երանի արդարոց.
      Վճիտ ի սէր
Զոր ցանգ և Գիր պատուիրէ,
      Հրեշտակն մեր
Սիրէ զկոյսն ի սրտէ։
25 Եւ ի ծաղկանց
Համասպրամից՝ թոյր ի թոյր,
      Քնքուշ մատանց
Կազմեալ պսակ բազմաբոյր,