Առյուծը, արջը և գայլը
Արտաքին տեսք
Առյուծը, արջը և գայլը մի անգամ ասացին.
— Մենք ինչո՞ւ ենք հում ուտում մե՛ր որսը։ Մարդկանցից մեկին բռնենք, որ, իրենց սովորույթի համաձայն, կերակուր պատրաստի մեզ համար մեր որսից։
Եվ բռնեցին մեկին ու կարգեցին խոհարար։
Մարդը նեղվելով նրանց ձեռքի տակ մնալուց՝ հնար մտածեց ազատվելու ճեղքեց մի մեծ գերան և նրա ամեն կողմում սեպեր դնելով՝ ասաց առյուծին ու մյուսներին.
— Օգնեցե՛ք ինձ ճեղքելու այս փայտը։ Դրե՛ք ձեր ձեռքերը ճեղքվածքի մեջ և ձգեցե՛ք։
Երբ նրանք դրին ձեռքերը, մարդը դուրս քաշեց սեպերը։ Գազանները մնացին կաշկանդված։ Այդ ժամանակ մարդը կացինն առավ և ասաց.
Նախ առյուծից սկսենք։
Ասաց և ջարդեց բոլորին։