Jump to content

Առյուծն ու աղվեսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առյուծն ու աղվեսը

Մի առյուծ կորյուն ծնեց։ Հավաքվեցին կենդանիները՝ կորյունին տեսնելու և ուրախանալու։ Աղվեսը եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ, առյուծին նախատեց բարձրաձայն ու անարգեց, թե ա՞յդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց.

— Այո՛, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։