Jump to content

Առուն պարան է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Առուն պարան է գարնան անտառում,
վրան ցախաչոր փռեց դարսեդարս
ու շալակն առած,
ձորն ի վար գնաց
ամառվա օրը։
Նորից թոնիր է վառելու տատս
         եւ մեր լեռները
հարբելու են մեր հացի թեժ բույրից։