Jump to content

Առ «Օրագիր» (2)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առ «Օրագիր»

12

<Առ «Օրագիր»>

Մ․[եծապատիվ] խմբագիր.

Անցյալ ձմեռ Մայրաքաղաքիս Թուրքո֊Հայկական թատերախմբին հուշարար Տիգրան Գալեմճյան անուն անձը իմ հեղինակությունքն եղող երկու Ազգային թատերախաղ ընդունեց ինե, որոց անվանքն են ՍԵՎ ՀՈՂԵՐ ԵՎ ԿՈՐԾԱՆՈՒՄՆ ԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ԲԱԳՐԱՏՈԻՆՅԱՆ, սա պայմանավ, որ նոցա արժեգինքը անպատճառ պիտի վճարեր Պ. Տիգրան՝ Հիշյալ թատերախաղաց ներկայացմանց միջոցին։ Վերոհիշյալ թատերախաղները անցյալ ձմեռի վերջերը ներկայացվեցան) և, ըստ սովորության, արգո Հայ հասարակության կողմեն ջերմ ընդունելություն գտին՝ ըստ վկայության իմ հանդիսատես բարեկամաց, վասնզի դժբախտաբար հիվանդության պատճառավ, ես ինքնին չը կրցի Հերոհիշյալ ներկայացմանց ներկա գտնվիլ և ծափահար հասարակության իմ անկեղծ շնորհալիքն արտահայտել։ Պ․ Տիգրան մինչև հիմա թատերախաղներս գրեթե անվճար թողելե զատ — վասնզի պահանջես դուզնաքյա մաս մ՚եմ միայն դեռ ընդունած — խաղատետրերս ալ իր ճանկը

Վերոհիշյալ երկու, թատերախաղներեն զատ ՏԻԳՐԱՆ Բ. անուն երեք երեկույթի բաժնված և միայն երկու երկույթը շարադրված ազգ․[ային] թատերախաղ մ՚ալ ունիմ Պ. Տիգրանի ճանկը նույնպես անցած), որուն անձինքը ու տեսարաններեն կը տեսնվին Պ. Ռ. Սետեֆճյանի հեղինակած ՀԻՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՑՈՑ ԸՆԴ ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ անուն խաղին մեջ), որուն ներկայացմանը ներկա չեմ կրցած գտնվիլ։ Ասկից զատ ուրվագիրը և ամբողջ շարադրությունն իմս ըլլալով ԿՈՐԾԱՆՈՒՄՆ ՀՌՈՎՄԱ անուն խաղ մ՚ալ ունիմ Պ․ Տիգրանի քով։ անցուցած՝ թե զանոնք ինձ վերադարձնելու և թե նոցա արժեգինքը ամբողջ ինձ հանձնելու մասին նենգամիտ դժկամություն մը կը հայտնե։

Ուստի, այս օրեն ներկայիվս կը հայտարարեմ թե առանց հիշյալ թատերախաղուց արժեգինքը ամբողջապես ինձ վճարելու՝ նոցա գալիք բոլոր ներկայացմանց իրավունքը իրավանց զորությամբ ինձ կը վերապահեմ իբրև հեղինակ, և եթե Պ. Տիգրան անիրավաբար իմ այս հայտարարության ականջ խցելու հանդգնի կամ վերոհիշյալ թատերախաղերը ինձ չը վերադարձնե և կամ նոցա արժեգինքը ինձ չը վճարե՝ պատասխանատու կը հրատարակեմ զինքը Դատաստանական բարձրագույն ատյանի արռջև):

Պ. Դուրյան

30 Սեպտ. 1871 Սկյուտար