Ասլան թաքավոր
[ 206 ]
Ժամանակով կար մի թաքավոր. էտ թաքավորի կնիկը եփ որ ախչիկ էր բերըմ, թաքավորը պահըմ էր, եփ որ տղա՝ ասըմ էր.«Քցեք ծովը»:
Էկավ էտ թաքավորի կնիկը բերեց մի հատ տղա:
Տատմերը գնաց ասեց.— Թաքավոր, ըսօր թաքուհին ազատվել ա, մի հատ շան թուլա ա բերե:
— Է՜հ,— ասեց թաքավորը,— շատ լավ ա էլե, հո՞ տղա չի բերե, տարե՛ք քցեք քյուլլուգը, թո էթա:
Թաքավորի կնիկը թաքավորիցը թաքուն էտ տղին պահ տվեց մի կնկա։
Էկավ մի առ ժամանակ անց կացավ, թաքավորի կնիկը էլեդ բերեց մի հատ տղա:
Էլը տատմերը գնաց ասեց.— Թաքավորն ապրած կենա, կնիկդ ազատվել ա, բերել ա մի շան թուլա:
Ասեց.— Շա՛տ լավ ա էլել, տարե՛ք քցեք քյուլլուգը:
Էկավ մի քանի տարի էլ անց կացավ, թաքավորի կնիկն ազատվեց, բերեց մի ախչիկ:
Տատմերը վռազ գնաց թաքավորի կուշտն ասեց.— Թաքավորն ապրած կենա, կնիկդ ազատվել ա, մի ախչիկ ա բերե:
— Է՛հ,— ասեց,— շատ լավ ա էլե:
Ըտի մի խալաթ հանեց տվեց տատմորը։ Տատմերը նոր ետ դառավ էկավ, սկսեց էտ ախչկանը լավ պահել: [ 207 ] Թաքավորի էն էրկու տղեքը էլան կարքին տղեք, ման ին գալի քուչեքումը:
Մի օր էլ մի մարթ ասեց թաքավորին․— Թաքավորն ապրած կենա, բա դու ասըմ ես՝ թե տղեքդ քցըմ ես ծովը, բա հրեսիկ ըստոնք ո՞ւմ տղեքն են:
Ասեց.— Դրո՞ւստ էտ իմ տղեքն են։
Նոր որ իմացավ թե դրուստ իրա տղեքն են, ասեց.— Գնացեք, բռնեք, բերեք քյալլա անեմ:
Էտ էրեխեքանց չկարացին քթնեն:
Նոր ըտե էրեխանց մերը որ իմացավ, թաքուն քշերը կանչեց իրա էրեխանցը:
— Է՜,— ասեց,— ա՜յ որթիք, ձեր անիրավ հերը ձեզ քյալլա կանի:
Բերեց ըտե իրանցու գյորա փող տվեց, ասեց.— Գնացե՛ք ձեզ հըմար ուրիշ տեղեր ապրեք, ստերանք ըսկի միք էլ էրևա:
Էտ էրեխեքն ին՝ ընկան, ղարիբ էրեխա, խամ էրեխա, երկիր չեն գիտա, քաղաք չեն գիտա, գնացին մտան մի մեջի մեչ. էտ մեջի միչին ման էկան դես, ման էկան դեն, տեհան՝ օ՛հ, հրես ըստե մի զաղա կա. մտան էտ զաղեն:
Էտ էրեխեքն իրանց հըմար գնացին քաղաքիցը պղինձ, բան առան, իրանց ինչ որ հարկավոր էր, ըտեղ ապրեցին մի առժամանակ:
Նորից գանք խաբարը ո՞ւմից տանք՝ քվորիցը:
Դրանց քիրն էլ էլել ա մի կտրքով սիրուն ախչիկ, էթըմ ա ուսումնարան, գալի:
Դրանց էլ ունեն մի հատ բուլի[1], դվորն էտ ախչիկն էթըմ ա՝ դա էլ հետն էթըմ ա:
Էտ ախչիկը մի օր ուսումնարան գնաց, ընդե իմացավ, որ մի բան ա կորել, ախչկերքն իրար վրա են քցում: Էն ասըմ ա. «Դու ես վե կալել», էն ասըմ ա. «Դու»:
Սաղ էլ իրանց ախպոր արևո՛վը երթվըմ են թե.— Մենք չենք արե: [ 208 ] Էտ ախչիկն էլ, չունքի ախպեր չուներ (ինքը չէր իմանըմ, թե ունի)[2], ասեց.— Իմ բուլու արևը վկա, որ ես խաբար չեմ:
Ըտիան ախչկերքն ասեցին.– Ը՛հ, վա՜յ քու գլխին, իրա ջիվան ախպերտինքը թողել ա, բուլու արևովն ա երթըմ ուտըմ:
Ըտա թե.— Ա՛խչի, ինձ ախպեր ո՞րդիան ա:
Ասեց.– Բա, ֆողը գլխիդ, դու էրկու ախպեր ունեիր, հերդ սուրգյուն ա արե. գնացել են, էն դհերըմն են ապրըմ:
Էտ ախչիկը վե կացավ լաց ըլելոն ետ դառավ դըբա տուն. էկավ ասեց.— Ա՛յ աղի, բա դու ասըմ ես՝ ախպեր չունեմ, բա հրե խալխի ախչկերքը խի՞ են ասըմ. «Քեզ էրկու ախպեր ունես, հերդ սուրգյուն ա արե, գնացել են, կորել են»: Ա՛յ մեր,— ասեց,— ես պըտի էթամ,— ասեց,— որդե ըլի իմ ախպորտանցը պըտի քթնեմ:
— Ա՛յ որթի,— ասեց, — եսի՞մ քու ախպերտինքը սա՞ղ են, թե մեռած:
Ախչիկը անգաջ չարեց, թողաց ու գնաց:
Էտ ախչիկն էր՝ գնաց, գնաց, վերչը անկարծ ընկավ էն մեջի մեչը, որ ախպերտինքը գնացել են:
Գնաց մտավ դուզ էն զաղեն, որդի ախպերտինքն ին ապրըմ:
Ախպերտինքն էլ էտ օրը գնացել ին ավղուշ. ըտա տեհավ մարթ չկա, հըմա ապրելու ամեն սարքը ընդի կա:
Էտ ախչիկն էր՝ վե կացավ, ասեց.— Հըմի ումն ըլնըմ ա ըլի,— ու ավլեց, բանըման էփեց, մըն էլ տեհավ հրես դռնիցը մարթի ձեն ա գալի, փախավ մտավ մի քունջ, տափ կացավ:
Է՛հ, ախպերտինքն ին՝ էկան մտան նեքսև, տեհան որ հրես ամեն բան շինած պատրաստած, կիրակուրն էլ էփած, համա մարթ չկա. նստեցին ըտե կերան պրծան, սկսին իրար միչի խոսալը. մեկն ասեց.— Ա՛յ ախպեր, էս զաղին տեր ունի:
Համա էլ անգաջ չարին, վե կացան քնեցին:
Լիսը բացվեց, ախպերտինքը վե կացան, շորները հաքան:
Պուճուրն ասեց.— Ա՛խպեր, ես ըսօր ըստի պըտի մնամ, հըլա տենամ ո՞վ ա գալի ըստի:
Մենձը վե կացավ գնաց, պուճուրը մնաց: [ 209 ] Մնաց, իրիկնապահը թեքվեց, ախչիկը դուս էկավ, ասեց.— Հըմի էլ էն տղեքը կգան, հացըմաց շինեմ, թո գան ուտեն:
Էտ ախչիկն իր փեշերը քշտեց, օթախն էր սրփըմ: Տեհավ հրես, ըհը՛, մի տղա նի մտավ զաղեն:
Գնաց էտ ախչըկանն ասեց.– Ա՛խչի, դու էտ ի՞նչ ախչիկ ես, էկել ես ըստի:
Ասեց.— Ախպեր ջան, ես քու քիրն եմ:
— Ո՞նց թե քու քիրն եմ, ինձ ախր քիր չունեմ:
Ըտե ախչիկը նստեց պատմեց, որ ինքը մի հեր ունի, իրա տղեքանցը ծովն էր քցըմ, ախչիկը պահըմ էր.– Հըմի ախպեր ջան, ես լսել եմ, որ նա իմ ախպորտանցը դուս ա արե, ես էլ ինադ եմ արել, վեր եմ կացե էկե:
Նոր ըտե իրար փթաթվեցին ու լաց էլան:
Իրիկունը դրանք նստած ին, էն ախպերն էկավ. է՛հ, էկավ տեհավ ա՛յտա հրես մի հրեշտակի նման ախչիկ ընդե նստած:
— Բար՚իրիկուն ձեզ:
— Ա՚սսու բարին:
— Է՛հ,— ասեց,– ախպեր ջան, էս ախչիկն ի՞նչ ախչիկ ա:
Ըտե քիրը լաց էլավ. նոր էն մի ախպերը պատմեց թե հալ-հալբաթ՝ էտ մեր քիրն ա. նոր ըտե ըտրանք իրար շլնքով ընկան, կերան խմեցին, վե կացան քնեցին:
Առավոտը քշերհանա ախչիկը վե կացավ ախպորտանցիցը թեզ, ասեց.– Յավաշ մի ջուր դնեմ, ախպորտանցս շորերը լվանամ:
Նոր ըտե ախպերտինքն էլ վե կացան, շորները փոխեցին որ լվանա. հաց կերան ու գնացին ավղուշ. ախչիկը ախպորտանց ջեբերը ման էկավ, որ տենա հո բանըման չկա, որ լվանալուս չկորչի. մենձ ախպոր ջիբին մի հատ մերջան քթավ: Ախչկա ձեռները թամուզ չէր, ասեց.— Յավաշ դնեմ բերանս, ձեռներս լվանամ նոր կպահեմ:— Արի տես, որ ձեռները լվանալուս մերջանը կուլ գնաց:
Նոր ըտե ասեց.— Հըմի ինչ անենք, մի մերջան ա էլի, ի՞նչ պըտի անի ինձ որ:
Մնաց, մի քանի ժամանակ անց կացավ, ախպերտինքը տենըմ են, որ, ա՛յտա, քիրը ավալվա քիրը չի, էրկուֆոքսացել ա:
Էկավ մի օր պուճուր ախպերն ա.— Ա՛յ քիր, դու արի դրուստն ասա, թե քու կուշտը մարթ չի գալի, էտ դու խի՞ ես էրկուֆոքիս: [ 210 ] Ասեց.— Ա՛խպեր ջան, քու արևն էլ գիտենա, որ ես ձեզանի սավայի մարթ չեմ տեհե:
Ըտե ասեց.— Ա՛խպեր,— ասեց,— իրեք օր ա մնըմ, որ ես ազատվեմ, դուք էտ օրը իմ կշտին կմնաք էրկսով էլ: Եփ որ,— ասեց,— ես կազատվեմ ուրիշ կնանոնց նման, էն վախտը իմ արինը ձեզ հալալ, թե որ էրեխեն բերնովս կգա՝ նոր էն վախտը ընդե էլ ինձ մեղք չունեմ:
Էտ իրեք օր անց կացավ, էրկու ախպերն էլ մնացին կշտին, որ քիրը ցավըմ ա, պըտի ազատվի. էկավ քիրն ազատվեց, հըմա ծունկը չտվեց գետին, էրեխեն բերնովը դուս էկավ ու վազեց: Ըտե նոր ախպերտինքը մեղա էկան: Ախպերտինքը տեհան, որ ա՛յտա, էտ էրեխեն տղա ա, հըմա ուրիշ տղեքանց նման չի, ըլելու հադաղը իրա ոտովը ման էկավ:
Բերին էրեխու անըմը Մերջան դրին, ըտենց ուզեց մերը։
Ախպերն ասեց.— Ա՛յ քիր, խի՞ Մերջան դնենք:
Քիրն ասեց.— Ընդուր որ մերջանից ա բհամ էկե:
Նոր ըստի քիրը պատմեց, թե ոնց ա էլե:
Քեռիքն առաչվա նման էթըմ ին ավղուշ, էրեխեն էլ լաց էր ըլնըմ՝ թե.— Ես էլ պըտի գամ. քեռիքը չին թողըմ, վերչն իլլաջները կտրվեց, հետները տարան:
Մի քանի օրեն եդը քիրն ասեց.— Ա՛յ ախպերտինք, էկեք դուք բաշտեն թեզ գնացեք, թո՛ղ չիմանա, մնա տանը:
Ախպերտինքը քշերհանա վե կացան որ էթան, տեհան էտ տղեն իրանցից թեզ հրե առաչ ա ընկե:
Մերն ասեց.— Ա՛յ Մերջան ջան, ախըր քշեր ա, մի՛ էթա, լավ չի,— հըմա իլլաջ չէլավ:
Քեռիքն էտ էրեխուն վե կալան ու գնացին, հըլա մութն էր. տեհան մի սարի գլխի կրակ ա էրևըմ:
Ասեց.— Քե՛ռի, էն ի՞նչ լիս ա, էն ի՞նչ ա էրևըմ:
Ասեց.— Էն լիսն արել են, որ դու վախենաս, մեր կշտիցը հեռու չէթաս:
Ասեց.— Քե՛ռի, էն կրակ ա, պըտի էթամ, էն կրակիցը բերեմ ըստե, կրակ անեմ, մենք տաքանանք:
Քեռիքը շատ զոռեցին որ չէթա, իլլաջ չէլավ:
Վե կացավ էտ էրեխեն ու գնաց դըբա էտ կրակը, գնաց տեհավ, ի՞նչ տեհավ, հրես քառասուն դև, ամեն մինը մի պղինձ դրել են [ 211 ] խառնըմ են, դատ են էփըմ: Էտ էրեխեն որ ըտրանց տեհավ, մոտ չգնաց, հեռու կայնեց: Դրանք մի խնձոր հանին, քցին, որ էրեխեն խափվի էթա, որ ըտրան բռնեն. էրեխեն էր թռավ, բռնեց ու ալբիալը փախավ, տարավ էտ խնձորը քցեց պուճուր քեռու ջեբն ու ետ դառավ. չունքի ըտոնք քնած ին, էլեդ էկավ էտ դևերի կուշտը, հասավ օջաղիցը մի կրակ վե կալավ ու ձեռին հաղացնըմ էր:
Էտ դևերը զարմացան, ասին.— Ա՛յտա, էս իսան չի, էս հրշտա՞կ ա, էս ի՜նչ ա:
Ըտե դևերը կանչին, ասին.— Արի, արի, դու մեր ախպերն ես, արի:
Էտ տղին կանչին ու ասին.— Ա՛յ տղա, դու ղոչաղ տղա ես էրևըմ, կա՞րաս էթա Չինմաչինի թաքավորի ախչիկը բերի մեզ հըմար:
Ասեց.— Խ՞ի չեմ կարա,— ասեց,— դուք տեղը շանց տվեք, էթամ բերեմ, էտ հենց իմ բանն ա. էկեք է՛թանք, ախպեր ջան:
Էտ քառասուն դևերն էտ տղին վե կալան ու գնացին, գնացին մտան Չինմաչինի թաքավորի քաղաքը. շանց տվին էտ դևերը թաքավորի պալատը, ասին.— Է՛ս ա:
Էտ Մերջանը դևերին ասեց.— Գնա՛ցեք, քառասուն թամլամեխ բերեք, մի հատ էլ չակուջ:
Բերին տվին դրան. դա տվեց պալատին ու նի էլավ. նի էլավ, հասավ բալկոնին:
— Դե՛,— ասեց,— դևե՛ր, ինձ հետ նի՚լեք, էկեք, որ ինձ օգնութուն անեք, էտ ախչիկը հանենք:
Համա որդիա՛ն, սաղ նի՚լան ու վեր ընկան, սատկեցին, նոր էրկուսն անջախ հասան իրան, էտ էրկսին էլ ինքը տվեց, վե քցեց:
Ինքը գնաց մտավ թաքավորի պալատը, գնաց տեհավ որ թաքավորի կնիկը ընած ա. բերեց էտ թաքավորի կնկա շամադանները փոխեց՝ գլխավիրևինը տարավ ոնների դիհը, ոններինը տարավ գլխավիրևինը. մտավ էն դըհի օթախը, տեհավ ընդի թաքավորն ա քնած, դրանն էլ փոխեց, թագն էլ վե կալավ ու պահեց:
Գնաց մտավ էն դհի օթախը, տեհավ թաքավորի ախչիկը քնած ա. ա՛խչիկ, քու տունը քանդվի, ոնց որ մի հուրի մալաք. էկավ դրանն էլ փոխեց, ախչկա մատիցն էլ մատանիքը հանեց, դրեց իրա մատը, ըտե ախչկանն էլ պաչեց ու դուս էկավ, վեր էկավ էլեդ գնաց: [ 212 ] Գնաց դուզ դևերի օջաղի կուշտը. ըտիան մի մենձ փալըտի կրակ վեկալավ, գնաց քեռըքանց կուշտը, ասեց.– Վե՛րեք, վե՛րեք․ ա՛յ ձեր տունը շինվի, ես աշխարը ման էկա, հլա դուք քնած եք:
Քեռիքը վե կացան, տեհան հրես էտ տնաքանդը մի եքա կրակ ձեռին հաղացնըմ ա, ասին.— Ա՛յ հա՜յ, սա մեր գլուխը հըլա շատ քյալակ կհաղա:
Քեռիքն ին՝ վե կացան իրանց ավղուշն արին ու վե կացան գնացին տուն, գնացին քվորը պատմին թե. «Ա՛յ քիր, սա էրեխա չի, սա արմանք բան ա»:
Մութն ընկել էր, քնեցին:
Է՜, խաբարը գանք Չինմաչինի թաքավորից տանք. Է՜հ, թաքավորն էր, վե կացավ տեհավ, որ հրես շամադանները փոխված են, իրա թագն էլ չկա: Թաքավորի կնիկն էլ տեհավ, որ իրա շամադաններն էլ չկան, էկավ թաքավորի կուշտը.— Է՛հ, ասեց,— թաքավո՛ր, էս քշեր իմ շամադանները փոխել են:
Ասեց.— Ա՛յ կնիկ, էլ մի խոսա՛, որ իմն էլ են փոխե, հըլա թագս էլ տարել են:
Թաքավորի ախչիկն էլ էկավ թաքավորի կուշտը, ասեց.— Թաքավորն ապրած կե՛նա, իմ շամադանները փոխել են, մատանիքս էլ տարել են:
— Է՜հ,— ասեց,— այ որթի, բիրադընինս էլ փոխել են:
Թաքավորը բերեց ըտե մի սինի դրեց, քառասուն հատ էլ մերջան դրեց. շառ քցեց քաղաքը, թե ով որ գա էս մերջանները համբրի, իմ ախչիկը թաքավորութունիս հետ կտամ իրան:
Սաղ էլ լսեցին, ջահել, ահել, էկան լցվեցին թաքավորի տան դուռը: Խաբարը գնաց հասավ Մերջանին ու իր քեռըքանցը:
Քեռիքը վե կացան ասին.— Ա՛յ քիր, լավ էլավ, մենք էլ էթանք, բալի համբրենք, թաքավորն իրա ախչիկը կտա մեզ:
Էտ Մերջանն էր՝ ընկավ առաչ-առաչ, ասեց.— Ես էլ պըտի գամ:
Քեռիքն ասին.— Ա՛յ բալամ, դու մի գա, բալի մի կռիվ բան ա ըլնըմ, ինչ գործ ունես դու ընտեղ: Համա ինքը ընդոնցի թեզ գնաց:
Հասան դուզ թաքավորի պալատը, տեհան լիքը լցված են, իրանք էլ մի դհըմը կայնեցին. թաքավորն ասեց.— Դե՛, էկեք, ով որ կհամբրի, իմ ախչիկն էլ կտամ, իմ թաքավորութունն էլ. համա, ով չի կարացե, քյալլա կանեմ: [ 213 ] Է՛հ, ո՞վ ա սիրտ անըմ առաչ էթա, ո՞վ ա սիրտ անըմ ձեն հանի. էտ Մերջանը թաքուն ասեց իրա քեռըքանցը թե.— Քե՛ռի, ես կհամբրեմ։
Թաքավորը լսեց որ էտ էրեխեն ուզըմ ա առաչ գա, քեռիքը չեն թողըմ:
Թաթավորն ասեց.— Հը՜,— ասեց,— էտ էրեխեն ի՜նչ ա ուզըմ:
Քեռիքն ասին թե.— Ուզըմ ա գա համբրի:
Ասեց.— Խի՞ չեք թողըմ, թո՛ գա, բալի համբրըմ ա:
Էրեխեն գնաց առաչ, ասեց.— Արի՛, բալես, արի, թե կարաս համբրի:
Էտ Մերջանն էր, ըտե կաննեց ասեց.— Թաքա՛վոր,— ասեց,– դու համբրի տես ես քառասունը դզըմ եմ, թե չէ:
Թաքավորը կայնեց, էրեխեն համբրեց. նոր էտ Մերջանը էս նաղլը թազադան պատմեց, քանի իրեք տունը թամամեց, ասեց.— Շա՛րվի մերջան, շա՛րվի:
Էկավ էն տեղը, որ Մերջանը էտ թաքավորի թագն ա տարե, ախչկա մատանիքն ա տարե, նոր ըտե ասեց.— Թաքավոր, ես եմ էն տղեն,— հանեց թագն ու մատանիքը դրեց առաչը, ասեց.— Էս քու թագը, էս էլ քու ախչկա մատանիքը. թաքավոր,— ասեց,— ինձ հլա նշաններ ունեմ, էթանք, հլա էն էլ շանց տամ:
Թաքավորին վե կալավ, տարավ ընդե որ թամլամեխերը տվել ա, քառասուն դևին էլ վեր ա քցել:
Է՛հ, ըտե թաքավորը տղի ճակատը պաչեց, ասեց.– Իմ ախչիկն է՜լ տվի քեզ, թաքավորութունն էլ:
Ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես քու ախչիկը չե՛մ առնի:
Ասեց.— Ա՛յ տղա, բա ի՞նչ անենք:
Ասեց.— Քու աղչիկը պըտի տամ էս պուճուր քեռուս:
Նոր ասեց.– Ա՛յ տղա, կամքը քունն ա, ում տալիս ես՝ տուր, մի բան որ ես տվի քեզ:
— Քեռի ջան,— ասեց,— մի խնձոր կա ջիբըմըդ, հանա մի կտրենք, ուտենք՝ աշկալիսեք:
Է՜հ, ետո տվին պրծան. Մերջանի մորը բերին ըտե, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին:
Ըտրանք հասան իրենց մուրազին դուք էլ հասնեք ձեր մուրազին:
Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անկաջ անողին: