Jump to content

Աստղազարդ, վարդալույս երազիս մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աստղազարդ, վարդալույս երազիս մեջ

Աստղազարդ, վարդալույս երազիս մեջ


Աստղազարդ, վարդալույս երազիս մեջ՝
Մի երգ լսեցի գերող, կախարդիչ,
Ինչպես կարոտի տխուր ելևէջ՝
Ու քրոջական գորովանք թովիչ...

Օտար, անծանոթ ափերից անհայտ
Ինձ կարոտում էր, ինձ կանչում էր նա,
Այրող, երազող, տենչացողին այդ՝
Ես որոնո՛ւմ եմ դեռ մինչև հիմա...

1908