Jump to content

Աստղիկ և փամփուշտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աստղիկ և փամփուշտ

ԱՍՏՂԻԿ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏ


   Բոց, շըռինդ, ճաճանչ թափելով չորս դին,
Փամփուշտը թըռավ, վերացավ երկին,
Ու վերեն ի վայր արձակեց մեծ լույս,
Խավար գիշերը դարձուց արշալույս...

   5 Մարդիկ հիացան, մընացին ապշած.
Փամփուշտն էլ իրմով էր շատ զարմացած,—
Նայեցավ երկինք, տեսավ մի աստղիկ,
Որ պըսպըղում էր իր լուսով հեզիկ։

   Ու քըմծիծաղով աստղիկին ասաց.
10 «Ահա՛ իմ լույսը քանց քուն գերազանց»...
Ասաց, ծիծաղեց ու... տըրաքեցավ,
Պահ մի լույս երկինք նորից մըթացավ։

   Իսկ հեզ ու համեստ պըլպըլող աստղիկ
Մինչև այս օրըս փայլում է մեղմիկ։

            --
   15 Առակիս մեջի հիշած աստղիկը
Է մեր Խըրիմյան ազնիվ Հայրիկը.
Իսկ այն սընափառ փամփուշտն է ո՞վ...–
Հայկազուն իշխան Լոռիս-Մելիքով։