Աստվածներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աղավնու կտցից ընկած ճամփաներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Աստվածներ)

Վարդան Հակոբյան

Գարեգին Նժդեհի փողոցի վրա
ԱՍՏՎԱԾՆԵՐ


Ձիերը վարգում են լեռներով,
լեռները միանում են նրանց։

Լեռներից ներքեւ,
ամենախորքում՝
մի մատուռ.
կորամեջք մի մամիկ մոմ է վառում՝
զորավիգության համար հայոց քաջերի։

Մոմի վերընձյուղված լույսի տակ,
երկնքի շավիղներով,
շարժվում են ձիավոր ու լեռ՝
որպես ստվերներ մոտեցող Աստվածների։