Արար աշխարհի տանջանք ահագին
Արտաքին տեսք
Արար աշխարհի տանջանք ահագին
Կեցցե՛ վիշտը, որ մաքրում է
մարդու հոգին, ինչպես կրակը՝
ոսկին։
Շիրվանզադե
Արար աշխարհի տանջա՛նք ահագին,
Սուզվի՛ր հոգուս մեջ, թո՛ղ հոգիս ցավի.
Արցունք ծովի պես, պղտոր, մթագին,
Թափվի՛ր հոգուս մեջ, թո՛ղ նա արտասվի...
Վիշտը կրակ է՝ կբյուրեղացնե
Ոսկին՝ մեր հոգին, ծանր ու մեղսոտ.
Իսկական կյանքը տանջանքի մեջ է,
Եվ կեցցե՛ հոգին՝ վիրավոր, արնոտ...
1908