Jump to content

Արեւամուտին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐԵՎԱՄՈՒՏԻՆ

(Պատկեր)

Ու դանդաղորեն, հետ-հետ քայլելով,
Մի կտոր ստվեր
Պատսպարվում է լեռան փեշի տակ՝
Կանաչ մի հովտում,
Ուր ծաղիկներ են, ծաղիկ-ստվերներ...
Եվ սեւ ստվերը հարմար պահ գտնում
Ու տարածում է ոտքերը ազատ,
Ավելի ազատ զգալով իրեն
Արեւի աչքից ծածկվող այդ հովտում։
Իսկ ծաղիկները... տխուր են նրանք
Այդ ստվերի տակ
Ստվերված իրենց ստվերի համար
Եվ սպասում են նորից արեւի...