Արթնացում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թռչնակը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Արթնացում)

Վարդան Հակոբյան

Ձեռքսեղմում
ԱՐԹՆԱՑՈՒՄ


Որպես ձնծաղիկ՝ ցայգալույսը պարզ
Բացվում է կապույտ լեռների վրա,
Կանաչով ժայթքող լանջերին նրանց
Փռում արեւոտ երազը օրվա...

Երգեր է հուշում գարունը առվին,
Առուն՝ լեռնային անբիծ մաքրություն,
Սրտի մեջ՝ բացվող վարդերի կարմիր,
Լեռների երգն է ձորերին տանում...