Jump to content

Արցախյան բյուրեղացումներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐՑԱԽՅԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄՆԵՐ

Ղարաբաղցեն վեր ասից՝ ըննական ա։
Հուվեր կըռեվ ա քյինըմ, կնեգյը, խոխեքյը, օխտը
պորտը, ազգն ու ծուպն էլ ա նհետը տանըմ,
ամա՝ սրտեն մաչին ա տանըմ, տրա հետե
նրան հաղթող չի ինըմ։
Մեր քարերն էլ ըն մըզնըհետ կըռեվ քյինըմ։
Ղարաբաղցու պորտը կռվումն ա վեր ընգնըմ։
Խըղըղօթուն սիրողը լավ կռեվ կանե։
Ղարաբաղցուն յրա հուվեր կռեվ ա կյամ, թող
ուրան կյըրըզմանեն փոսը ուրան ծեռուքը քանդի,
ետնան կյա։
Մեր Այուն փեշկին տակեն էլ կա տենակ.
պա հունց անինք թշնամու տոռնը տռաննա։
Սուս կանե ղարաբաղցեն, սուս կանե, ամա
վեր տեսավ համը լզաթան հանըմըն,
մին յեր կենալ օնե, վեր դե տղայըս՝ տմացեր։