Jump to content

Արևը - որպես մի ոսկի թիթեռ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արևը - որպես մի ոսկի թիթեռ

Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:
Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:
Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…