Jump to content

Արև (Ռափայել Պատկանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԵՎ



Արև, արև, արի՛ դուս,
Քեզ բերել ենք աչքի-լուս,
Քու քուրիկը՝ լուսինկան
Բերեց չամիչ մեկ աման.
Ամպը եկավ, մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ.
Բա՛ց երեսըդ, արեգակ,
Մեկ բուռ չամիչ քեզ կուտանք...
Օ՜խ, արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք։