Jump to content

Աւետաբեր աղաւնի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Աւետաբեր աղաւնի


Լուսաթևն հաւիկ՝ երկնից նըւիրակ,
Միամիտն հաւիկ, աղու Աղաւնեակ,
Լուսանիւթ տընկոյն ըզշիղն ի բերան
Ունելով՝ դառնայր անդրէն ի Տապան,
5 Ուր Այրըն արդար իւրովքըն հանդերձ
Ի համայնաջինջ Հեղեղէն կայր զերծ։
Շո՛յտ ընդ պատուհանն ի ներքըս եմուտ,
Աւետիս Ծերոյն ետ բանիւ անսուտ.
«Ե՛լ,— ասաց , — ե՛լ դու, որդի՛դ Ղամեքայ,
10 Ե՛լ յՈրորանէղ... Մասիսն աղատ կայ։
Օ՛ն արի՛, փութա՛, երջանիկըդ Հայր,
Փութա՛ ի լեռնէդ իջանել ի վայր։
Իջցէ՛ արդ ընդ քեզ և նոյեմզարա
Սեմ, Քամ և Յաբէթ, իջրե՛ն և նոքա,
15 Իջցե՛ն և կանայք նոցա սիրազոյգ,
Նորոյ աշխարհին նազելի Դըշխոյք։
Ե՛լ, ո՛վ Հողագործդ, է՛ջ ի յըստորոտ
Լերինդ բարձու՝ ուր զուարթ կայ արօտ։
Ա՛նդ դու բնակեսցիս, ա՛նդ ողկուզաբեր
20 Արկցես ուռ որթոյ ի վերայ բըլեր։