Ա.Մ.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ա.Մ.

Եղիշե Չարենց

Ա. Մ.

Ե՛լ, բարձրացի՛ր դագաղից և կրկի՛ն երևա աշխարհին։
Աներեր, բրոնզյա քո ձեռքով կրկի՛ն մեր ընթացքը վարիր։
Դու կոչված էիր լինելու ղեկավար երկրի ու դարի.—
Քեղ տրված էր ոսկյա՜ մի բեկոր լենինյան վսե՛մ հանճարից։—

Ա. Մ.

Նաիրյան արև՛ն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած,
Կործանվող մեր երկրի համար դու եղար փրկության առագաստ։—
Դու տվիր ընթացք և ուղի մեզ մինչև դարերն հեռակա.—
Նաիրյան արև՛ն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած։—