Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին, Միայն շոգ ու հեշտանք անուշ. Վառվում է զոհերի հոգին, Փռվում է տխրություն ու մուժ… Ինչքան տա՛ք արյուն է հոսել, Ոսկեծուփ հեղեղներ արյան, Նո՜ւյն արևն է կարմիր ու լուսե, Նո՜ւյն անուշ աշխարհի՜ վրա…