Jump to content

Բանասիրական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բանասիրական

5. ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Առ. Պ. Ա. Լուսինյան.— Գանձանակ մը.— Հայրենասիրաց խումբ.— Սահմանադրության հանդեսին նոր փայլեր.—

Ագապյան մը.

* * *

Պարո՛ն.

Ներեցեք եթե պատասխանս ակամա քիչ մ՚երկարաձգեցի:

Շնորհակալ եմ Ձեր այդ ողջույնեն:

Սիրեցի այդ ողջույնը՝ ծարավի հանճարի մը այդ ջերմ ընդգրկումը։

Չեք խաբվեր. այն համեստ գաղափարները, որոնք որոտալու հետ բուրել, շանթելու հետ բուծել գիտեն՝ այն գաղափարները պատրաստ եմ զինել իմ կողմես։

Սակայն կը ցավիմ որ չեմ բոլորուվին, զոր դուք կը նկատեք Ձեր պըչրող գրչովը։

Այն դափնիները, զորս դուք իմ ճակտիս բոլորել կ՚ըղձաք՝ կը ճնշեն արդեն ճակատս։

Անտեղի կը թոթվեք Ձեր ծաղկապսակ քնարը, հանճարի այդ վեհ սիրտը ի զուր կը սասռեք։ Թո՛ւյլ տվեք, Ազնի՛վ բարեկամ, որ Ձեր այդ ջերմ համակրության դիմաց սիրտս լուռ դողդոջե։

Դուք զիս լավ նկարագրեր էիք. արտոսրի պես լռիկ և հառաչի պես մթին, դուք որ աստղիկ նման խայտալ և շանթի նման որոտալ գիտեք։

Խոսեցեք և սավառնեցեք, պերճախո՛ս բարեկամ, և թույլ տվեք, որ բևեռային երկրի պես ցուրտ, տխուր ու դալկահար ճակտի մը վրա լոկ լուռ խորշոմներ ծալվին, ցավոց թերթե՜ր, և հանհարը շրթանց մեջ մեռնի, քանի որ Ձեր կրակոտ ճակատն անգամ պերճախոս հանճարին բեմ մը կը ներկայե։

Սակայ¹³ չեմ ուզեր հոս խոսքս երկարել։ Արտերու խոսակցությունքը14 աստղերու15 և16 տերևներու շուքին վերապահենք, Ազնի՛վ բարեկամ...։

Այնպիսի նյութեր ունիմ, որոց վրա խոսելու տեղ մերթ որոտալ, մերթ բուրել, մերթ սարսափիլ17 հարկ է. կոչման18 և19 սրտի20 դյուցազներ21 են22 անոնք23 վսե՜մ հիշատակներ. խոկմանցս24 վրանին մեջ25 թռչտող26 հրեշտակնե՜ր27:

Պիտի խոսիմ անոնց վրա որչափ որ արտասանվելու համար շուրթեր այրե՜ն։

Այն նշանավոր օրը պիտի հիշաակեմ, յորում իրարու ձեռք թոթվեցինք, այն օրը) յուրում ամեն գլուխ հեղաշրջում մը, ամեն սիրտ կրակ մը և ամեն հոգի զմայլում մ՚ուներ։

Կ՚ուզեմ այն հանդեսեն) վսեմ գործերու փունչ մը քաղել։

Կ՚արի՜ կը գուրգուրամ այս հանդիսին վրա, զի մեկ հատիկ Է: Տխո՜ւր բան. գործեր չ՚ունինք, որ հիշատակներ ունենանք։

* * *

Հորիզոնին վրա վարդերու հրդեհ մը կը ծավալեր)։ Աստղերն անգամ խտղտել, տժգունել և մարմրել կ՚սկսեին։

Թավուտքի մը դայլայլիկը Մայիս 30ի առավոտը կը հծծեր:

Բյուզանդյանի կապույտ գոտին) կը ծփծփար։

Տեսարանին մեջ փա՜ռք և թվականին մեջ կրա՜կ կար:

Ճակատս երազներու օրորոց մ՚էր դարձած։ Կը դողդոջեի այս թվականին առջև։

Ոսկեզօծ սարեր ընդնշմարեցի. վարդերու աճյունին մեջեն մեծ կայծ մը կը բարձրանար Երկնքի լուսալիր Բիբը։ Լուրջ Վոսփոր մը կը ծիծաղեր, կ՚ուռեր և կը փրփրեր, կը սոնքար այնպիսի սիրալիր և նշանավոր թվականի մը ներքև։

Նվագներու, կեցցեներու և ծափերու ներդաշնակություն մը, սրտագրավ ժխոր մը Գուզկունճուքի նավամատույցը թընդացուց։

Շոգենավ մ՚էր այս ժխորը շնչողը. սրտադրոշմ դրոշակներ կը ծածանեին, սրտեր. կը բաբախեին հոն. ամենքը գունաթափ էին, կը հևային սույն թվականին վայրկյաններուն հետ։

Երևակայե զիս ալ, բարեկա՛մ։

Չեմ գիտեր, թե ինչպես ինքզինքս այս շոգենավը նետեցի:

Կը քալեինք, կ՚երազեի. սիրտս դաշնակ մ՚էր և հոգիս մեղեդի մը։ Հանկարծ ձայն մը զիս թոթվեց, տեսիլ մը սառած նայվածքս հափշտակեց, երիտասարդ մ՚էր տեսածս դժգույն այտերեն խարտյաշ մորուք մը վար կը թափեր. կարծես թե այդ անձին ներսը սրբազան բան մը կ՚որոտար, իրեն հետ ձայնը կը դողդոջեր, ձեռքը գանձանակ մը կար... ա՜հ, քաղցր այդ անձը... լուսո սիրահարը, հառաջադիմության զինվորը՝ Անձնվեր ընկերության առաքյալը.. թշվառներու անդունդին հսկող այդ աստղը ճանչցի և սարսըռացի... Հայաստանի արտասվալից ուրուն անցավ վրայես:

Պ. Գ. Չոպանն էր այս անձը. պարծանոք և հարգանոք կը հորջորջեմ. ԳՈՐԾՈ՛Ղ ՄԸ. փա՜ռք իրենք որ հիշատակ մը հիշատակով կ՚անցունե: Մեկ քանի տարի է որ Սահմ. [անադրության] հանդեսներուն և ազգային ուրիշ համախմբությանց մեջ իր գանձանակովը կերևի), ամբոխը կ՚ակնածի այդ պատկառելի մուրացկանեն, սրտե՜ն կուտա։

Անձնվեր ընկերության գանձանակն ինկած լումաները հին գլուխ մ՚հեղափոխելու կը ծառայեն, ուր գաղափարք ժանգոտած են, ուր աղջամուղջք կը վխտա՜ն։

Աշխատի՛նք որ մեր ընկած հայրենիքը վերականգնելու տքնող այդ առաքյալներուն ճակտին վրա մխացող քըրտունքը չը սառին։

Երանի այդ անձերուն, որոնք իրենց անշուք կյանքին հետ հսկա փա՜ռք մը կը տանին։

* * *

Փա՜ռք այն ընկերությանց, որոնց նպատակը մարդկության կամ հայրենյաց ավերակ սրտին հետ կը խոսի։ Հայրենասիրաց խումբը կուզեմ հոս հիշատակել, որ այս տարի Սահմ.[անադրության] հանդիսին առթիվ իր սրբազան ձգտմանը մեջ7) հսկա քայլ մ’առավ։

Հայաստանի ավերակ և ամայի սրտին վրա նորընձյուղ ծաղիկ մ’է նա, իր արևն իր նպատակն է, իր ցողն իր քիրտն է։

Մե՜ծ է իր նպատակն։

Նա հայրենի փլատակաց վրա գաղափարի վերանորոգության վառարաններ՝ վարժարաններ պիտի կանգնե․ հեղափոխության մրրիկներ՝ սմքած հանճարներ պիտի հարուցանե։

Իցի՞վ թե խավարասերներ իր նպատակին չը դավեն։ Կը թալկանան խնծիղք այդ ճիվաղներուն սև շրթանցը վրա, երբ այսպիսի լուսասփյուռ նպատակներ ասպարեզ կը նետվին: Կը մոտի այն ժամը, որ այդ սև կառափները ընկնին, որոնք վսեմին, բարվույն, ճշմարտին և գեղեցկին՝ բնության՜ հանճարը և մարդկության ոգին բաղկացնող այս չորս տարերք ցուրտ գերեզմաններ կը հանդգնին ըլլալ։

  • * *

Չեմ դանդաղիր մատուցանել իմ անկեղծ շնորհակալիքս Հայկական91 ընկերության8)92 Սահմ․(անադրության]93 հանդեսին94 այդ95 վեհաշուք96 դրոշակրին97:

Այս տարի ավելի շքեղ էր իր ճակատը, ավելի մեծ էր իր փառքը, վասնզի Հիսարի դպրոցի աղքատիկ աշակերտnւհյաց անմեղ սրտերն ալ ծափահարեցին։

Կը փութամ նաև99 շնորհակալ ըլլալ որբերու մեծանձն բարեկամին, որ բարեհաճեցավ Ս. Փրկչյան վարժարանի աշակերտները10, Սահմ.[անադրության]100 հանդեսեն101 չը ղրկել102։ Ս. Փրկչյան որբե՜րը, անդունդը թափած այդ շողերը, ո՜հ, անոնք ո՜րչափ շնորհակալ ըլլալ գիտեն, իրենը ձեռքը սեղմող ձեռքին մեջ դողդոջալ և փայփայված ատեն փղձկիլ կը սիրեն. արտոսրը անոնց հոգիեն կը բխի, անոնք աշխարհի վրա բարերար սրտի սիրահար են լոկ։

Սահմ.[անադրության] հանդեսին ներկա գտնվող այդ որբոց մեջ չը տեսի մեկը, որ ժպտեր կամ զմայլեր, ամենքն ալ տխուր էին և կապշեին, մութ էին իրենց ճակատագրին պես:

Օրհնյա՜լ ըլլա այդ թշվառիկներու բարեկամը, թող ինք այդ որբոց աղոթքն հետը տանի, անոնք ալ իր հիշատակը, ինք որչափ անհունը ծածկե՝ փառքը չ՚կրնար ծածկել։

* * *

Երբ որոտընդոստ պերճախոս մը իր շանթերը զգածյալ համախմբության մը սիրտը խրելե վերջը թողուր որ մխա՜, ամպիոնին վրա շիկնոտ դեմք մ՚երևաց, ծափերու թագուհի մ՚ էր նա. թոթվեց հոն սիրտը՝ զգացմանցն այն բուրվառը, կուգար իր ճիչը ծափերու ամպրոպի մը մեջ սուզել, սակայն ամբոխին համար գրեթե նորատեսիլ էր այս... ուզեց ըսել և զմայլիլ և թողուր որ սրտերը լուռ ծափահարեն։

Ո՜հ, հանճարի երկնած շանթերը շուրթերու վրա կը մարին երբեմն, գույնն ու ձայնն են որ մարգը պերճախոս կընեն։

Երբ վերոհիշյալ ատենախոսուհին), որուն անունը հարգանոք կը հորջորջեմ, օր. Աղ. Վարդանյան իր ատենախոսությանը մեջ կըսեր «Ես սիրեցի իմ ազգս...», ակամա խնծիղ մը փոթեց շուրթերս, մրմռացի յուրովի. սիրեր է իր ազգը. նման անոր, որ առանց աղոթելու կը պաշտն յուր Աստվածը։ Ուրախ եմ որ չարաչար կարմրեցա այս թյուր կարծիքին վրա, հեգնս փուշի մը պես հոգվույս խրեցավ, երբ լսեցի և տեսի ազգասեր օրիորդին նպատակն ու qnրծը:


Ազդու շեշտ մ՚էր իր խոսքը, որ եզրակացուց թե՝ կնոջ շուրթերը ոչ թե միայն ժպտելու, համբուրելու և հրապուրելու համար գծված են, այլ մանավանդ ՀԵՂԱՓՈԽԵԼՈՒ: Պատիվ կը համարիմ ինձ ծափահարել սրտի և մտքի այդ վեհ առաքելուհին։