Jump to content

Բանաստեղծը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բանաստեղծը
Աղբյուր՝ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 143:</ref>

Թարգմանությունը՝ Գևորգ Ասատուրի

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ


Ես շեմ եկել լոկ երգելու,
Որպես թռչուն չնաշխարհիկ,
Սիրուն ձայնի համար միայն
Աշխարհ գալու չկար կարիք։

Այս աշխարհում սնում է ինձ՝
Երկնավորիս երկրի որդին,
Եվ նրա հետ խոսքը խոսքին
Վարում եմ ես ժողովրդին:

Ու երկնային արևի վառ
Լուրն է վառվում իմ այս սրտում,
Որ ես խալխին լինեմ եղբայր,
Խինդին՝ ուրախ, ողբին՝ տրտում։

Վերքս բացվի վերքից նրա,
Այրվի ցավից թող իմ հոգին,
Նրա բախտով, թշվառությամբ
Թող տապակվի սիրտս ուժգին...

Ու երբ հանկարծ երկնից մի կայծ
Բոցավառե հուրն իմ սրտի,
Այնժամ կերգեմ, և իմ երգում
Կհնչի հոգին ժողովրդի: