Jump to content

Բանաստեղծները (Վարդան Վարդազարյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Բանաստեղծները ծնվում են անշահ և միշտ անդրամ,
Եվ թե դրամը ճամփա է հարթում դեպ բանաստեղծը,
Ապա այլևս նրան չի գտնում կյանքի ճահիճում:
Թե դռնից ներս է խուժում դրամը` պարգև երկրածին,
Բանաստեղծն արդեն շիրմատան ճամփին քուն է լուռ մտնում: