Jump to content

Բարի՜ ճանապարհ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Հորս` Ազիզ Վարդազարյանին
Ա՜հ, ծերացած, հարյուրամյա հորս հետ
Իմ այսօրվա հանդիպումը
Այնքան շատ էր արցունքոտ...
Կարոտալից լուռ համբյուրներ ու գգվանքնեչ,
Հետո արդեն առօրեական խոսք ու զրույց,
Ու հոսեցին ժամերն այնպես աննկատ:
Իրիկնացավ, հասավ ժամը բաժանման...
Երբ ասացի` հա՛յր, գնում եմ,
Ա՜խ, փուլ եկավ բարակ սիրտը,
Նա հեկեկաց մանկան պես:
Ես հակվեցի գլխին իմ հոր,
Փաթաթվեցի` որպես մանկան մի անմեղ,
Համբուրեցի, արցունքվեցի անզորացած:
Արցունքի միջից հայրս շշուկով սրտագին մաղթեց.
- Բարի՜ ճանապարհ, բարի՜ ճանապարհ...