Բացվեց գարուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Բացվեց գարուն

Շուշանիկ Կուրղինյան


Բացվեց գարուն


Սրտիս հովտում կանաչագեղ
Բացվեց գարուն․
Ծաղկեց դալար, նազ սիրագեղ
Ծաղիկ սիրուն․
Աղբյուրն ունի հոգեզվարթ
Անուշ խորխոջ,
Հովն է սուլում դլարազարդ
Դաշտով անխոնջ․
Ցնորքներիս ջինջ եթերում
Վառ հոգեթով
Երազներիս աստղն է փայլում
Անմար ցոլքով։
Եվ երկնառաք իմ քնարի
Ոսկի լարեր,
Սեր են երգում կարոտ յարի―
Գիշեր աչեր։
Մութն է իջնում սրտիս հովտում․․․
Արշալույսին՝
Ոլորվում է երազներիս,
Երգեր հյուսում,
Վաղ խորշոմած վեհ իղձերիս
Խիստ ափսոսում։


1907