Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 8, համար 2, 1915)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հայաստան

Քույր Բոդիլ Բյորնից


Մուշ 24/11 1914

Սրտագին ցանկություններս Սուրբ տոների և Ամանորի կապակցությամբ։ Թող Աստված օրհնի բոլորիդ հայրենիքում։ Դժբախտաբար այս անգամ քիչ բան կարելի է ասել։ Այստեղ ևս տխուր է։ Աստվա՛ծ, խաղաղություն տուր երկրի վրա։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Այստեղ՝ Մուշում, դպրոցի հետ աշխատանքն ընթացքի մեջ է, բայց սովորականից քիչ աշակերտներ ունենք։ Հիվանդների հետ աշխատանքի առումով ավելի շատ բան կա անելու, քան նախկինում։ Շատ գործ ունեմ անելու։ Մոսուլի հյուպատոսն էր այստեղ մի շաբաթ․ իսկական ուրախություն էր այս մեկուսի վայրի համար։ Մտածում ենք այստեղ խնամել որոշ վիրավոր և հիվանդ զինվորների․ պետք է որ 50-100 վիրավոր լինի ճանապարհին։ Այստեղ մեծ նոր զինվորական հոսպիտալ է։ Միգուցե քույր Ալման և ես գնանք և օգնենք։ Երկու որբանոցներում 46 երեխա ենք պահում․ շատ դժվար էր ընտրություն կատարել։ Ինչպե՞ս եք դուք։ Շատ եմ ցանկանում, որ պատմեք ձեր մասին։ Կարծում եմ՝ չքավորությունն այս տարի էլ շատ մեծ կլինի։

Աղոթե՜ք մեզ համար։

Անկեղծորեն բոլոր սիրելի ընկերներին Եսայիա 54, 8-10. Սաղմոս 77, 2

Ձեր,

Բոդիլ Բյորն

</pages>