Jump to content

Բոլշևիզմը և Հայաստանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բոլշևիզմը և Հայաստանը
ԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Դժվար է երևակայել ավելի դաժան, ավելի դիվային ծաղը՝ ուղղված և՛ Հայաստանի, և՛ սոցիալիզմի հասցեին, քան ախտավոր մտայնությամբ բռնված հայ մարդկանց ձգտումը այսօր և հետո, բռնի ուժով փորձ անել մտցնելու այս ավերակ ու դժվախտ երկրում սոցիալիստական կարգեր:

Եթե անտարակուսելի է, որ այդպիսի մարդկանց շարքում կան ոճրագործ, բախտախնդիր տարրերը, որոնք, «կարմիր», «հեղափոխական», «կոմունիստական» ֆրազների տակ թաքնվելով, հետապնդում են իրենց անձնական մութ նպատակները, պղտոր ջրում ձուկ են կամենում որսալ, – ապա, նույնքան անտարակուսելի է, որ կան նաև մոլորված մարդիկ (և նրանք անշուշտ մեծամասնություն են կազմում), որոնք իրենց շատ երիտասարդ հասակի, կարճատեսության, թեթևամտության, տեմպերամենտի կամ տգիտության պատճառով ի վիճակի չեն իրենց պարզ հաշվի տալու, թե ի՞նչ են անում և ի՞նչ են իրոք ձգտում:

Ահա այդ մարդկանց է, որ ես ուղղում եմ իմ խոսքը:

I
Ֆրազներն ու փաստերը

Մարդկային պատմության մեջ հազիվ թե գտնվի մեկ ուրիշ քաղաքական կուսակցություն, որ այնքան կարճ ժամանակում այնքան հիմնական կերպարանափոխման ենթարկվեր, որքան ռուս բոլշևիկները: Այն, ինչ դեռ երեկ սրբության սրբոց էր նրանց համար, այսօր դարձել է միայն «բուրժուական նախապաշարմունք» և ծաղրի առարկա: Եվ, ինչ որ ամենից ավելի զարմանալի է, ոչ ոք այդ բոլշևիկներից, հրաժարվելով իր երեկ պաշտած դավանանքներից, որոնց համար նա այնքան մեծ կռիվ է մղել առաջ, չի զգում խղճի որևէ խայթ, մտքի որևէ տարակուսանք, կամքի որևէ տատանում: Կարծես մի ծանր բեռ է որ դեն շպտրում…

Երբ բոլշևիկները ձգտում էին տակավին իշխանության, թերևս ոչ ոք նրանցից ավելի մեծ մոլեռանդությամբ և անվերապահությամբ չէր պաշտպանում խոսքի ու մամուլի ազատությունը, անձի և բնակարանի անձեռնմխելիությունը, 8-ժամյա բանվորական օրը, բանվորնեի ազատ կազմակերպման իրավունքը, նրանց անբռնադատ պայքարը իրենց իրավունքնեիր ու շահերի պաշտպանության համար, Սահմանադրական Ժողովի գումարումը, ամենալայն ռազմավարական սկզբունքների անմիջական ու անպայման կիրառումը և այլն և այլն:

Երբ նույն բոլշևիկները տիրացան իշխանության, խեղդեցին մամուլը այնպես, ինչպես ոչ մի ժամանակ չէր հանդգնել անելու նույնիսկ ցարական ռեժիմը, գրավեցին բոլոր տպարանները, թղթի ամբողջ պահեստը, փակեցին բոլոր թերթերը, բոլոր բերանները, ցրեցին Սահմանադիր Ժողովը, վերացրին բոլոր սահմանադրական երաշխիքները ու ստեղծեցին մի այնպիսի մահասարսուռ դրություն, երբ ոչ ոք, բացի բոլշևիկներից, վստահ չէր կարող լինել, որ իրեն չեն բռնի ու չեն գնդակահարի ամենաչնչին կասկածի համար, ոչ ոք վստահ չէր, որ առավոտ փողոց դուրս գալով պիտի վերադառնա տուն կամ տանը՝ անկողին մտնելով՝ առավոտը պիտի գտնի իրեն իր անկողնի մեջ: Եվ այսպես գահավիժելով, ի վերջո սկսեցին կրճատել նաև բանվորների իրավունքները ու ոչ միայն վերացրին 8-ժամյա բանվորական օրը, այլ և մտցրին 10-12-ժամյա ստիպողական աշխատանք:

Նրանք, որ ամենակատաղի հակառակորդներն էին պատերազմի ու միլիտարիզմի, նրանք, որ հրապարակ եկան անմիջապես և ամեն գնով հաշտություն կնքելու և խաղաղություն հաստատելու խոստումով և դրանով իրենց կողմը գրավեցին մոլորված ու հոգնած ժողովրդական զանգվածները, ոչ միայն իրենց հետ չբերին խաղաղություն, այլ և առաջ բերին մի անհամեմատ ավելի ավերիչ ու մարդաջինջ պատերազմ, քան պատերազմն էր Գերմանիայի հետ: Ամբողջ երկիրը դարձրին մի պատերզամական բանակ, որին զոհեցին ամեն ինչ. քանի քանի միլիոններ մեռան բոլշևիկների հարուցած այդ դժբախտ ներքին պատերզմի ընթացքում գնդակից, սովից, հիվանդություններից… Եվ մինչ Եվրոպական բոլոր պատերազմող պետությունները արդեն վաղուց կնքել են հաշտություն և վայելում են խաղաղ կյանքի բարիքները, դժբախտ Ռուսաստանն իր խելահեղ ընթացքով չկարողացավ տակավին հանգիստ գտնել: Եվ այսօր էլ դեռ առատորեն հոսում է նրա խեղճ զավակների արյունը ռազմի դաշտերում:

Որքան միամիտ ու կույր են մեզանում այն մարդիկ, որոնք հավատում են կամ կամենում են հավատացնել ուրիշներին- թե ռուս բոլշևիկները, որոնք գրեթե երեք տարվա ընթացքում ի վիճակի չեղան իրեն հայրենի երկրին հաշտություն բերելու, պիտի ընդունակ լինեն ավելի լավ տնօրինելու մեր հայրենիքի բախտը: Ողորմելինե՛ր. Նրանք չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ բոլշևիկները կարող են միայն բոլոր ճակատների վրա ավելացնել մի նոր, բոլորից ավելի վտանգավոր և արյունալի ճակատ՝ ներքին ճակատ:

Երբ բոլշևիկները դեռ իշխանության գլուխ չէին կանգնած, անսպասելի աղմկով և մոլեգնությամբ կռվում էին գաղտնի դիվանագիտության և գաղտնի քաղաքականության դեմ: Բայց բավական էր, որ նրանք տիրանային իշխանության, և ամեն ինչ հիմնավոր շրջվեց: Պարզվեց, որ գաղտնի դիվանագիտությունն ու գաղտնի քաղաքականությունը ատելի են եղել բոլշևիկներին միայն այն պատճառով, որ ուրիշներն են վարել այդպիսի քաղաքականություն և դիվանագիտություն: Բայց երբ քաղաքականության և դիվանագիտության վարիչներն իրենք բոլշևիկները դառան, սկսվեց գաղտնի դիվանագիտությնա և քաղաքականության մի այնպիսի շրջան, որի հետ կարող են մրցել միայն Երիտասարդ թուրքերը քաղաքական պայքարի իրենց արևելյան նենգ, դաժան ու դավադրական մեթոդներով: Պրովոկացիա, կաշառք, դավ, սադրանք, գաղտնի ագիտացիա, կրկռում, կազմակերպումն հակապետական տարրերի՝ խռովություններ և ապստամբություններ առաջ բերելու համար օտար երկրներում՝ ահա այն զազրելի համակարգը, որ ռուս բոլշևիկներն ամբողջովին ժառանգեցին ցարական ռեժիմից և կատարելագործեցին մինչև վերջին աստիճան, օգտվելով երիտասարդ թուրքերի և գերման յունկերների զարհուրելի փորձից: Բոլշևիկների Արևելքում վարած մութ և քստմնելի քաղաքականությունը պերճախոս արտահայտությունն է ասիական բռնակալներին հատուկ այդ տմարդի համակարգի:

Նույնը մենք տեսնում են բոլշևիկների վարած ներքին քաղաքականության մեջ: Նրանք, որ այնքան համառորեն, այնքան հախուռն կերպով և այինպիսի մեծ ցասումով կռվում էին ցարական «օխրանկայի», գաղտնի ոստիկանության արյունարբու դահիճների դեմ, ստեղծեցին պատմության մեջ աննախընթաց մի այնպիսի դժոխային մեքենա, կազմակերպություն՝ «Չրեզվիչայկան», որի առջև միանգամայն նսեմացավ հռչակավոր ցարական «օխրանկան» իսկ: Չափազանց բնորոշ է բոլշևիկների համար նաև նրանց վերաբերմունքը դպեի ազգային ինքնորոշման սկզբունքը: Երբ դեռ իշխանությունը նրանց ձեռքում չէր, նրանք չտեսնված թափով ու անվերապահությամբ պաշտպանում էին ամեն մի ազգի բացարձակ իրավունքը իր կամեցած ձևով որոշելու իր բախտը: Այդ պաշտպանությունը կրում էր այնպիսի մոլեգին բնույթ, որ ռուս ազգայնական տարրերը ամենայն անկեղծությամբ համարում էին բոլշևիկներին՝ հայրենիքի, Ռուսաստանի թշնամիներ: Բայց, երբ իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը, նրանք հետզհետե այդ հարցումն էլ երևան բերին իրենց իսկական էությունը: Նրանք չկացեմաց միանգամ ընդմիշտ ճանաչել Ցարական Ռուսաստանի ճիրաններում տասնյակ ու հարյուրավոր տարիների տանջված փոքր ազգերի անկախությունը և միանգամ ընդմիշտ հրաժարվել նրանց ներքին գործերի մեջ խառնվելու վատթար սովորությունից: Ավելին, գրեթե երկու տաիր բոլշևիկները ոչ մի միջոց չխնայեցին նորից իրենց իշխանության ենթարկելու Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բելառուսը, Լեհաստանը, Ուկրաինան, Վրաստանը և այլն: Անվերջ ինտրիգներ, դավեր, կաշառք, ներքին խռովությունների և ապստամբությունների կազմակերպում – ահա միջոցներ, որոնց նրանք դիմեցին և դիմում են այսօր էլ, ներսից պայթեցնելու այդ երկրների անկախ քաղաքական գոյությունը: Եվ պատերազմ, պատերխամ ու պատերազմ ցարական անիծյալ լուծից նոր ազատված փոքր ազգերի դեմ՝ դրսից նվաճելու համար նրանց ամեն անգամ, երբ ներքին ինտրիգներն ու դավերը չէին հաջողվում:

Այս բոլորը պարզ զույց է տալիս, որ հեղափոխությունը և հեղափոխական ֆրազեոլոգիան ոչինչ չի փոխել իրոք ռուս բռնապետական ժողովրդի հոգու մեջ:

Ցարը գնաց, եկան ուրիշները նրա տեղ, բայց ռուս ժողովուրդը, նրա ոգին մնաց նույնը: Եվ բնական է, որ շատ քիչ բան ըստ էության պիտի փոխվեր նրա կյանքում: Բռնի ուժով էր ստեղծել ռուս ազնվականությունն իր հսկայական Ռուսաստանի և բռնի ուժով էլ պահում էր նա իր հպատակության տակ իր բոլոր նվաճած օատր ազգերը: Ընկավ ազնվականությունը. իշխանությունն անցավ ռուս բռնապետական կամքն ու մտայնությունը մնաց նույնց, որովհետև և՛ երեկվա հետադիմական տերերը, և՛ այսօրվա «կարմիր» տերերը միևնույն ժողովրդի զավակներն են: Ուստի այնքան դժվար է, ես պիտի ասեի, այնքան անկարելի՝ «կարմիրների» համար, ինչպես և սևերի համար, հրաժարվել իրենց ազգային-քաղաքական հատկություններից և «պատմական իրավունքներից»...

II
Սոցիալիստական էքսպերիմենտը և ազգայնական էությունը

Ո՞րն էր այն սրբազան նպատակը, որին բոլշևիկները զոհեցին տարիներ շարունակ իրենց փայփայած սկզբունքներն ու դավանանքները: Ո՞րն է այն գերագույն գաղափարը, որի համար բոլշևիկները կատարեցին այնքան սարսափելի բռնություններ, նվիրաբերեցին միլիոնավոր մարդկային կյանքեր:

Այդ նպատակն ու գաղափարը համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն էր և սոցիալիստական կարգերի անմիջական իրագործումը: Մի նպատակ էր այս, որ ամեն մի իրատես մարդու համար սկզբից իսկ դատապարտված էր վիժման: Որովհետև սկզբից իսկ պարզ պիտի լիներ, որ Ռուսաստանի նման տնտեսապես, սոցիալապես և մշակութապես հետամնաց մի երկիր ոչ մեկ դեպքում չի կարող լինել առաջապահ՝ սոցիալիստական հեղափոխության համար: Մի գերազանցապես գյուղացիական երկիր, ուր տակավին իշխում է նահապետական տնեսությունը, ուր կապիտալիզմը դեռ նոր էր սկսել թույլ նվաճումներ անել, ուր ազգաբնակության մեծագույն մասը գյուղացություն է կազմում և ուր բանվորությունը համեմատաբար այնքան ողորմելի քանակ է ներկայացնում, ի՞նչպես պիտի կարենար հանկարծ, մոգական գավազանի մի շարժումով, սոցիալիստական երկիր դառնալ:

Մարքսիզմի ամենամեծ երախտիքներից մեկը մարդկության՝ այն է, որ ազատեց նրան այն վտանգավոր կործանարար ցնորքից, թե սոցիալիզմի իրագործումը միանգամայն կախված է անհատների կամ նույնիսկ մասսաների բարի կամեցողությունից:

Կար ժամանակ, գրեթե մի դար առաջ, երբ մարդկության լավագույն զավակներն անգամ այն միամիտ հավատն ունեին, թե ամենայն հեշտությամբ կարելի է իրագործել սոցիալիզմը համոզելու հանապարհով (Օուեն, Սեն Սիմոն) կամ բռնի միջոցնե րով (Բաբեոֆ, Բլանկի): Բայց եկավ գիտական սոցիալիզմը հանձին Մարքս Էնգելսի ստեղծած հոյակապ համակարգի և անվիճելի կերպով ապացուցեց, որ սոցիալիզմի իրականացման համար ամենից առաջ պետք են առարկայական (օբյեկտիվ) նախապայմաններ:

Ո՞րոնք են այդ առարկայական պայմանները: – Կապիտալիզմի ծայր աստիճան զարգացումը, այնպիսի խոշոր կապիտալիստական տնեսության գոյությունը, որն իր մեջ պարփակում է ազգաբնակության խոշորագույն մասը: Որովհետև առանց խոշոր կապիտալիստական տնտեսության՝ միանգամայն անիմաստ ու աննպատակ է դառնում արտադրության միջոցների սոցիալիզացիան. բացի այդ՝ առանց խողոր կապիտալիստական տնեսության անկարելի պիտի լինի ունենալ այն սոցիալական նպաստավոր հողը, որի վրա միայն կարող է ստեղծվել ու մարզվել սոցիալական մեծ առաքելության համար ընդունակ, գիտակից, հասուն և կազմակերպ բանվորություն: Այնտեղ, ուր խոշոր կապիտալիստական տնեսությունն իշխող չէ բացարձակապես, ինչպես, օրինակ, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, այնտեղ, ուր կապիտալիզմի աճումը չի հասել իր գագաթնակետին, չկան և չեն կարող լինել նաև այն նախապայմանները, որոնք բացարձակապես անհրաժեշտ են սոցիալիզմի իրականացման համար. հետևաբար այնտեղ չի կարող որևէ լուրջ խոսք լինել սոցիալիստական կարգերի անմիջական ստեղծման մասին:

Բռնի ուժով, անվերջ ահաբեկումներով ու արյունահեղություններով չէ որ սոցիալիզմը երբևէ պիտի իրականանա: Նա կգա մի օր այնպես, ինչպես կտուցի մի չնչին հարվածով ձվի մեջ հասունացած հավի ձագուկի ջարդում է իր կեղևը և դուրս գալիս լույս աշխարհ:

Այս բոլորը մարքսիզմի տարրական ճշմարտություններն են:

Լենինը մարքսիստ է և հեղինակ մարքսիստական մի լավ գրքի՝ «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում». բոլշևիկներն իրենց մարքսիստներ են անվանում, նույնիսկ միակ մարքսիստներ: Բայց եթե նրանք այսօր պահպանել են տակավին մարքսիստական ֆրազեոլոգիա, մարքսիստական ոչինչ չէ մնացել նրանց մեջ: Նրանց մտածողության եղանակը, նրանց գործելակերպն ամենաչնչին չափով անգամ չունի իր վրա մարքսիստական կնիք: Ընդհակառակը, առանց վերապահության կարելի է պնդել, որ բոլշևիկնեիր այժմյան աշխարհայեցողությունը ու վարած քաղաքականությունը մարքսիզմին տրամագծորեն հակառակ բաներ են:

Հրապարակ գալով համաշխարհային Սոցիալիստական Հեղափոխության նշանաբանով, բոլշևիկները սկզբում, երբ դեռ որոշ չափով տարված էին մարքսիստական հովերով, իրենց ուշադրությունը դարձրին դեպի Արևմուտք:

Նրանք հավատացնում էին, որ իրենց գործը սոցիալիստական մի «էքսպերիմենտ» փորձ: Նրանք ասում էին, որ Ռուսաստանի հեղափոխությունն այն ժամանակ միայն հաջողված պիտի համարել, երբ նա կցնցի և սոցիալիստական հեղաշրջում առաջ կբերի կապիտալիստորեն զարգացած արևմտյան երկրներում: Շուտով երեք տարի կլինի, որ բոլշևիկները իշխանում են Ռուսաստանում, բայց արևմտյան ոչ մի պետություն չհրապուրվեց նրանց «սոցիալիստական» փորձից և հազիվ թե հրապուրվի: Որովհետև այդ իսկ փորձը բոլոր գիտակից սոցիալիստներին բերեց այն անհողդողդ համոզման, թե ի՞նչ չպետք է անել: Այդ փորձին Եվրոպային բոլոր գիտակից սոցիալիստներին հետ մղեց «ասիական» սոցիալիզմից, ինչպես նրանք որակեցին բոլշևիզմը և նրա գործադրած ասիական մեթոդներից:

Եվ այսպես, Արևմուտքը չընդունեց Լենինի «ասիական» սոցիալիզմը, չնայելով, որ բոլշևիկները կրավորական սպասողի դերում չմնացին և ոչինչ չխնայեցին ներքին խռովություններ հրահրելու համար արևմտյան երկրներում: Ճիշտ է, նրանց հաջողվեց պարտված երկրների մեջ, ռգտվելով ժողովրդական մասսաների բնական դժգոհությունից, ապստամբական շարժումներ առաջ բերել (Գերմանիա, Հունգարիա): Բայց այդ բոլորն անցողական երևույթներ էին միայն:

Բոլշևիկների համար պարզ էր արդեն, որ այլևս որևէ լուրջ սպասելիք չունեն բուրժուական և իմպերիալիստական Եվրոպայից: Եթե նրանք լինեին շիտակ քաղաքական գործիչներ, նրանք պիեի հրաժարվեին անմիջապես իշխանությունից, հենց որ վիժեցիին նրանց ծրագրերն Արևմուտքում, և հայտնեին, որ իրենց «սոցիալիստական էքսպերիմենտ» անհաջող վախճան ունեցավ: Բայց իշխանությունը կուրացրել էր, նրանց, և նրանք կարծում էին, որ, հաստատելով իրենց իշխանությունն երկրում, նրանք հաստատում էին նաև սոցիալիզմը: Եվ որովհետև սոցիալիզմի անմիջական իրականացումը Ռուսաստանում անկարելի բան էր, իսկ իշխանության հաստատումը հնարավոր, բոլշևիկներն սկսեցիին լքել իրենց սոցիալիստական դիրքերը մեկը մյուսի հետևից, և իրենց բոլոր ճիգերը ուղղեցին մի նպատակի՝ իրենց իշխանության ամրապնդման: Բայց իշխանության ամրապնդումը մի պետության մեջ գերազանցապես կախված է այն բանից, թե որ չափով իշխող կուսակցությունն իրացնում է պետության ռեալ և ոչ ցնորական շահերն ու պահանջները: Եվ բնական է, որ բոլշևիկներն ևս, ենթարկվելով պատմության երկաթե օրենքներին, հարկադրված պիտի լինեին թողնել իրենց խմբակցական նպատակները և պաշտպանել այն շահերը, որ առաջադրում է ռուս պետությունը, ընդառաջ գնալ այն պահանջներնին, որ անում էր իշխանության՝ ռուս ժողովուրդը, ռուս ազգը:

Եվ ահա այսպես ծայրահեղորեն կոսմոպոլիտական (աշխարհաքաղաքացիական) կուսակցությունը դարձավ իր էությամբ մի ազգային ռուսական և նույնիսկ ռուս իմպերիալիստական կուսակցություն:

Իշխանությունն ամրացնելու և Ռուսաստանի միջազգային դրությունը փրկելու համար էր, որ բոլշևիկները, երես դարձնելով իմպերիալիստական Արևմուտքից, դիմեցին պանիսլամիստական Արևելքին, այսինքն՝ Արևելքի ամենահետադեմև արյունարբու ուժի օգնության: Սա չէր խանգարում, որ այստեղ էլ պահպանվեր սոցիալիստական, կոմունիստական ֆրազեոլոգիան՝ սա չէր խանգարում, որ «կարմիիր» նշանաբանների և ֆրազների տակ թաքնվեիին ամենասև ձգտումներ:

Եվ այս աղաղակող հակասությունը ծածկելու համար բոլշևիկները ստղծեցին մի ամբողջ թեորիա, որով նրանք ձգտում էին ապացուցել, թե հեղափոխությունն ու սոցիալիզմը շատ ավելի նպաստավոր հող ունեն արևելյան հետամնաց երկրներում, քան արևմուտքի կապիտալիստական երկրների մեջ: Այսպիսով բոլշևիկների կոմունիզմը, որ սկզբում ձգտում էր դեպի առաջ, դեպի ավելի կատարյալ տնտեսակարգ, քան կապիտալիստականն է, իջավ մինչև նախնական կոմունիզմը, իր հայացքն ուղղեց դեպի հետ, գնաց ամենաթույլ դիմադրության ճանապարհով:

Սխալ պիտի լիներ բոլշևիկների մղումը դեպի Արևելք բացատրել միայն քաղաքական նպատակներով: Այստեղ անշուշտ խոշոր դեր են կատարում նաև սոցիալական մոտիվները: Բոլշևիկական կոմունիզմը, որ հետամնաց Ռուսիայում ի վերջոց վերածվեց նախնական կոմունիզմի, բնականաբար ամենից ավելի խոր արձագանք պիտի գտներ արևելյան հետամնաց երկրներում:

Ասա ինձ՝ ո՞վ է քո ընկերը, և ես կասեմ՝ ո՞վ ես դու:

Եվ իրավ, գերմանական պատերազմից, և անհամեմատ ավելի երեք տարվա քաղաքացիական կռվից քայքայված և իր տնտեսության ներկա վիճակով մինչև 17-րդ դարը հետ մղված Ռուսաստանը, որին սպառնում է անխուսափելի վտանգ գաղութային վայր դառնալու եվրոպական ու ամերիրկյան կապիտալիզմի համար, և մեռնող ու անդամահատվող Թուրքիան, – ո՛րքան նմանություն նրանց վիճակի մեջ: Տարբեր ծայրերից ելնելով և տարբեր նշանաբաններով, ռուս բոլշևիկները և թուրք միլլիճիները, յուրաքանչյուրն իր ժողովրդին հատուկ ձևերով ու մեթոդներով, կատարում են գերազանցապես ազգային-պետական գործ:

Այո՛, ռուս բոլշևիկները բռնի ուժով և դավերով ձգտում են այսօր հավաքել ցարերի ստեղծած հսկա Ռուսաստանը, որի առաջ մի ժամանակ դողում էր ամբողջ աշխարհը, ճիշտ այնպես, ինչպես և թուրք միլլիճիները կամենում են վերականգնել կարմիր սուլթանների ստեղծած վաղեմի հզոր Օսմանյան կայսրությունը:

III
Բոլշևիկների իրական ուժն ու դաշնակիցների քաղաքական խաղերը

Նրանք, որ ծանոթ չեն բոլշևիկյան Ռուսաստանի ներքին վիճակին, տրամադիր են չափազանց գերագնահատելու բոլշևիկների ուժը: Կարծում եմ, թե դա իրապես մի ահռելի ուժ է, որը ի վիճակի է իր կամքը տիրաբար թելադրելու ամբողջ աշխարհին:

Իրական ուժերի փոխհարաբերության այդքան միամիտ գնահատման մեջ անշուշտ խոշոր դեր են կատարում հաղթող մեծ պետության երեուն դիրքը բոլշևիկների հանդեպ, որ իրենք բոլշևիկները վախով են բացատրում, և բոլշևիկների ռազմական հաջողությունները ռուսական ներքին ճակատների վրա (Կոլչակ, Դենիկին): Մինչդեռ դաշնակիցներն իրոք երբեք չեն վախեցել բոլշևիկներից, այլ կամեցել են միայն նրանց մղած քաղաքացիական կռիվը հրահրել՝ թուլացնելու համար Ռուսաստանը և իրագործերլու համար նախկին ռուսական կայսրության սահմաններում իրենց քաղաքական այն ծրագրերը, որ նրանք (գլխավորապես Անգլիան) առաջադրել են: Ճիշտ է, նրանք բացահայտորեն օգնել են և՛ Կոլչակին, և՛ Դենիկինին, և՛ բոլոր հակաբոլշևիկյան ուժերին, բայց և միևնույն ժամանակ իրենց քաղաքական դիվային խաղերով շատ էական օգնություն են հասցրել նաև բոլշևիկներին: Վերջինները, զգալով ու գիտակցելով, որ առանց դաշնակինցների հետ համաձայնության գալու, անկարելի է վերջ դնել քաղաքացիական կռվին Ռուսաստանում, բազմաթիվ անգամներ դիմեցին նրանց և խոստացան ամեն տեսակի զիջումներ ու արտոնություններ, միայն թե իրնեց հանգիստ թողնեն: Եվ բոլշևիկների արևելյան քաղաքականությունը ուրիշ բան չէ, եթե ոչ միջոց սպառնալու դաշնակիցներին, որպեսզի սրանք վերջապես ուշադրություն առնեն բոլշևիկների դիմումները, ճանաչեն նրանց և քաշտություն կնքեն նրանց հետ: Ուրիշ խոսքով՝ բոլշևիկների արևելյան դավերը միայն ապացույց են նրանց քաղաքական անզորության ու սնանկության:

Ով հետևել է բոլշևիկների դիվանագիտական ճիգերին, նա չէր կարող չնկատել, որ բոլշևիկների գերագույն տենչանքն է արժանանալ վերջապես հզոր պետության ողորմածության: Եվ պետք է քաղաքական մանուկ լինել կարծելու համար, որ դաշնակիցները չեն կարող, երբ որ կամենան, զսպել բոլշևիկներին և ստիպել նրանց կանգնելու այնտեղ, ուր որ իրենք կմատնանշեն: Ռուսաստանի քաղաքացիական կռվի այն բոլոր վայրկյաններին, երբ կռվող կողմերը ուժեղացել են ավելի, քան ցանկալի է եղել դաշնակիցներին կամ սպառնացել են արդեն այն շրջաններին, որոնք քաղաքական մեծ կարևորություն են ունեցել դաշնակիցների համար, դաշնակիցները միշտ գտել են միջոցներ (կամ դիվանագիտական խաղերով կամ նորանոր ճակատներ ստեղծելով) հաղթող ուժի առաջն առնելու:

Բավական է վերհիշել միայն պատերազմական իրադարձության ընթացքը վերջին երկու տարվա մեջ ռուսական նախկին կայսրության սահմաններում, որպեսզի պարզ լինիի այդ: Երբ անցյալ տարի աշնան Դենիկինի զորքերը մտնում էին Մոսկվա, թվում էր, թե ամեն ինչ վերջացած է արդեն, թե բոլշևիկների օրերը հաշված են արդեն: Բայց հանկած, հյուսիսային ճակատը անգլիացիները թողեցին ու հեռացան, հանկարծ Մերձբալթյան ճակատում ինչ-որ խորհրդավոր անցքերը պատահեցին ի նպաստ բոլշևիկնեիր, Լեհաստանն ու Ռումինիան, որոնք սկսել էին կռիվներ բոլշևիկների դեմ, հանկարծ կան առան անհասկանալի պատճառով և վերջապես Դենիկինի հետևում՝ Ուկրաինայում, երևացին զանազան ուժեղ պարտիզանական խմբեր, որոնք կապ ունեին Պետլյուրայի հետ, իսկ վերջինս պաշտպանվում էր դաշնակիցների կողմից: Իսկ այս տարի, երբ բոլշևիկները, ընդհակառակը, սկսեցին հաղթել իրենց թշնամիներին, նրանց հաջողվեց ջախջախել Դենիկինին, և թվում էր արդեն թե ամեն ինչ վերջացած է, թե բոլշևիկները իրերի տեր են Ռուսաստանում, և թե նրանց հաղթանակը վերջապես ապահովված է:

Ք՞իչ էին նաև մեզ մոտ այդպիսիք, որոնք հավատում էին, թե մեկ երկու շաբաթ ևս, և բոլշևիկյան հեղեղը հյուսիսից կհասնի մեր սահմանները: Եվ Բաքվի մեջ կատարված բոլշևիկյան-տաճկական ֆարսը նույնիսկ խուճապային տրամադրություն առաջ բերեց շատ շատերի մեջ: Արդեն կարծում էին, որ հյուսիսի բոլշևիկյան զորքերը մեկ երկու օրից հաղթականորեն կմտնեն նաև Հայաստան: Բայց ո՞րքան դառն պետք է լինի հիասթափությունն այն բոլոր մոլորված և բախտախնդիր մարդկանց, որոնք իրենց հույսերը դրել են հյուսիսից գալիֆ ուժերի վրա: Եթե իրավ բոլշևիկյան զորքերը մտել են Բաքու, նրանք չեն կարող այնտեղ շատ ուժեղ լինել և, որ գլխավորն է, երկար մնալ:

Ինչու՞: Որովհետև վերջին մեկ երկու շաբաթվա ընթացքում բոլշևիկյան Ռուսաստանի քաղաքական և ռազմական դրությունը կրկին այնքան վատթարացավ, որ բոլշևիկները չեն կարող մեծ զորք տրամադրել կովկասյան իրեն իսկական թե քողարկված գաղափարակիցների ավանտյուրաների համար:

Լեհաստանը, որ երկար ժամանակ լուռ հանդիսատես էր բոլշևիկների հետուառաջին և մատը մատին չխփեց Դենիկինին փրկելու համար վերջնական ջախջախումից, այսօր հանկարծ իր ամբողջ ռազմական թափով հրապարակ է եկել բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, որ արդեն միամտորեն կարծում էր, թե կարող է հանգստանալ վերջապես և վայելել իր հաղթանակի պտուղները: Լեհաստանի հետ միացած է Ուկրաինան հանձին Պետլյուրայի կառավարության: Վերջինիս հետ միասին գործում է հռչակավոր Մախնոն, որ ամենամահացու հարվածը հասցրեց անցյալ տարի Դենիկինին: Լեհական ու ուկրաինական զորքերը գրավել են Կիևը և սպառնում են Օդեսային: Իսկ նրանց դաշնակից Մախնոն արդեն մոտեցել է Խարկովին: Ղրիմում կամավորական բանակի մնացորդները, վերակազմվելով գեներալ Վրանգելի գլխավորությամբ, պատրաստում են հարձակողականի անցնելու: Ֆինլանդիան, որ սկսլ էր հաշտության բանակցություններ բոլշևիկների հետ, հանկարծ այնպիսի անհաշտ դիրք բռնեց նրանց հանդեպ, որ բոլշևիկները ստիպված եղան թողնել բանակցության վայրը և ձեռնունայն տուն վերադառնալ:

Այս բոլոր իրադարձությունները մեծ իրարանցում են առաջ բերել բոլշևիկնեիր աշխարհում: Եվ նորից ահանզա է ճնչում Մոսկվայից:

Վտանգն այնքան մեծ է բոլշևիկների համար, որ վերջիններս հարկադրված են ստեղծելու մի արտակարգ զինվորական խորհուրդ՝ կազմված ցարական գեներալներից և նույնիսկ մի ցարական նախարարից (Պոլիվանով): Ավելին, բոլշևիկները այս անգամ իրենց դիմակները վայր են նետել և հայտարարել թե Ռուսաստանը ստիպված է ազգային կռիվ մղել լեհաստանի դեմ, որը կամենում է ռուսական շրջանները նվաճել:

Բոլշևիկների դրությունը բնավ ապահով չէ նաև Հյուսիսային Կովկասիում, և կոզակների մեջ վտանգավոր խմորում են նկատվում նորից բոլշևիկների դեմ:

Բայց բոլշևիկների դրությունը ապահով չէ կարող լինել նույնպես և Ադրբեջանում ու Դաղստանում, որոնք Սովետական, բոլշևիկյան գույն ընդունելով, մեծ խոստումներ են ստացել բոլշևիկներից իրենց պանիսլամիստական մութ ծրագրերի իրագործման համար և որոնք դաժան հուսախաբություն պիտի ունենա անտարակույց, երբ տեսնեն, որ ռուս բոլշևիկները ոչ մի իրական օգնություն չեն տալիս նրանց, այլ միայն յուրացնում-տանում են Բաքվի նավթը դեպի հյուսիս միլիոնավոր փթերով և փոխարենը ոչինչ չեն տալիս ու չեն էլ կարող տալ: Եվ այն օրը, երբ դաշնակիները կթելադրեն բոլշևիկներին հրաժարվել Բաքվից՝ այդ գնով ձեռք բերելու համար հաշտություն, մի օր անգամ չի մնա այնտեղ Սովետական իշխանություճը:

Ինչու՞: Որովհետև բոլշևիկների գերագույն մտահոգությունն է փրկել իրենց դրությունը բուն Ռուսաստանում: Այս նպատակի համար նրանք պատրաստ են շատ և շատ կարևոր շահերից հրաժարվել:

Բոլշևիկների դրությունը Ռուսաստանում այնքան խախուտ է ամեն տեսակետով, և դաշնակիցների ստեղծած նոր վտանգը Լեհաստանի, Ուկրաինայի, Մախնոյի, Ֆինլանդիայի, Վրանգելի ու չուտով թերևս նաև Ռումինիիայի կողմից այնքան սպառնական է, որ բոլշևիկները, հակառակ իրենց բոլոր ցանկություններին՝ չեն կարող ագրեսիվ քաղաքականություն վարել ոչ հանդեպ դաշնակիցների և ոչ էլ հանդեպ այն բոլոր ազգային ուժերի, որոնց հետևում կանգնած են դաշնակից պետությունները:

Դրա լավագույն ապացույցն այն է, որ բոլշևիկները, որոնք այնքան անհաշտ և գրգռիչ նոտաներ էին ուղարկում Վրաստատնին, ընդամենը մի ամիս առաջ, երբ լեհացիները և ուկրաինացիները դեռ չէին սկսել իրենց ընդհանուր հարձակողական Ռուսաստանի դեմ, այսօր, երբ Վրաստանին հարևան Ադրբեջանը բոլշևիկյան է դարձել, անհրաժեշտ են գտել հաշտություն կնքելու Վրաստանի հետ, ճանաչել այդ երկրի անկախությունը և գեթ առժամանակ հրաժարվել նրա ներքին գործերի մեջ խառնվելու հավանականություններից:

Բայց միայն վերոհիշյալ իրադարձությունները չեն, որ ստիպում են բոլշևիկներին շտապել հաշտություն կնքելու ոչ միայն Վրաստանի, այլ և բոլոր պետությունների հետ: Պատճառները շատ ավելի խոր են:

IV
Տնտեսական քայքայումը

Բոլշևիկյան Ռուսաստանի ամենավիրավոր, ամենավտանգավոր և, ես պիտի ասեմ, ճակատագրական կողմը նրա տնտեսությունն է: Այդ տնտեսությունը գտնվում է այսօր, բառից իսկական իմաստով, կատաստրոֆիկ վիճակի մեջ:

Եթե կամենայիք փնտրել այդ օրհասական քայքայման պատճառները, պիտի գտնեիք որ կան չորս գլխավոր պատճառներ. ա. համաշխարհային պատերազմը, բ. բոլշևիկների սոցիալ-տնտեսական խելահեղ «էքսպերիմենտը», գ. գրեթե երեք տարի անընդհատ շարունակվող քաղաքացիական կռիվը, որ միշտ բոլոր պատերազմներից ամենից ավելի արյունոտն ու կորածանարարն է լինում, և վերջապես, դ. այն պաշարման վիճակը, որին ենթարկված է բոլշևիկյան Ռուսիան դաշնակից պետությունների կողմից:

Առաջին պատճառը կատարել էր իր քայքայիչ գործը անկախ բոլշևիկների կամքից և մի տխուր ժառանգություն էր նրանց համար: Բայց մնացած երեք պատճառներն ամբողջովին հետևանք են բոլշևիկների ներգործոն քաղաքականություն:

Խոսենք նախ բոլշևիկների տխրահռչակ սոցիալ-տնտեսական էքսպերիմենտի մասին, որի միջոցով նրանք կարծում էին, թե չիտի իրականացնեն անմիջապես սոցիալիստական կարգերը Ռուսաստանում և իրենց «բարի» օրինակով վարակեն համայն աշխարհը: Երբ տեղի ունեցավ գերմանական հեղափոխությունը, տապալվեց յունկերների կառավարությունը և իշխանության գլուխը անցան գերմանական սոցիալիստները, որոնց կազմակերպությունն ամբողջ երկրագնդի վրա ամենամեծն է և ամենակուռը, սրանք ոչ մի հնարավորություն չգտան անմիջապես սոցիալիստական հեղաշրջում մտցնելու իրենց երկրում: Թվում էր թե, եթե, իրավ, կա մի երկիր, որ հասունացած է սոցիալիստական կարգերի համար, ամենից առաջ այդ պիտի լիներ Գերմանիան, որի ազգաբնակության երկու երրորդ մասը կազմում է բանվորությունը: Մանավանդ, որ չկար սոցիալիստորեն ավելի գիտակից, ավելի կարգապահ, ավելի աշխատասեր և սոցիալական զգացումի տեր և քաղաքականպես մարզված մի բանվորություն, քան գերմանականն էր, որի հսկայական կազմակերպությունները հիացմունք էին առաջ բերում ամբողջ աշխարհում, նույնիսկ թշնամի բանակում:

Բայց ի՞նչ պատահեցձ Գերման բանվորությնա մեծագույն մասին ներկայացուցիչները, որոնց ձեռքն անցել էր ամբողջ իշխանություն և որոնք ամենալայն հնարավորություններն ունեին իրագործելու իրենց սոցիալիստական ձգտումները, քննելով Գերմանիայի տնտեսության վիճակը՝ եկան այն եզրակացության, թե փորձ անել սոցիալիստական կարգեր մտցնելու մի այնպիսի ժամանակ, երբ երկրի ամբողջ տնտեսությունը քայքայված է համաշխարհային պատերազմի պատճառով, նշանակում է նախօրոք անհաջողության դատապարտել այն և միանգամայն վարկաբեկել սոցիալիզմի գաղափարը լայն մասսաների մեջ:

Եվ եթե Գերմանիայի պես մի պետությոան մեջ իշխող սոցիալիստական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա պայմաններում վտանգավոր համարեցին սոցիալիզմի անմիջական իրականացումը, ապա ի՞նչ խոսք կարող էր լինել իր ազգաբնակության ճնշող մեծամասնությամբ գյուղացիական Ռուսաստանի մասին, որի մեջ ոչ մի լուրջ առարկայական (օբյեկտիվ) նախապայման չկար սոցիալիստական հեղաշրջման համար: Մանավանդ, որ պատերազմը զգալի հարվածներ էր հասցրել նույնիսկ այն փոքրիկ կապիտալիստական օջախներին, որոնք այնքան դժվարությամբ ստեղծվել էին ցարական կառավարության հովանու տակ մի քանի տասնյակ տարիների ընթացքում:

Չնայելով դրան, բոլշևիկները՝ առանց երկար ու բարակ մտածելու՝ որոշեցին մի ծանր փորձ, «սոցիալիստական էքսպերիմենտ» մենակ անել իրենց դժբախտ երկրի գլխին և մի լավ դաս տալ «ճահճացած» Արևմուտքի հաստագլուխ սոցիալիստտներին, թեև վերջիններից էին նրանք յուրացրել սոցիալիզմի տարրական հիմունքները:

Կապիտալիստական դասի ձեռքից աննախնթաց բռնություններով խլեցին արտադրության բոլոր միջոցները և ամբողջ տնտեսության ղեկավարություն հանձնեցին ընչազուրկ տարրերին թե քաղաքներում և թե գյուղերում: Հետևանքն եղավ այն, որ մարդիկ, որոնք իրենց հոգեբանությամբ դեռ ստրուկներ էին, ծույլ և տգետ, փոխանակ զարկ տալու արտադրության, գերադասեցին սպառել այն, ինչ որ հեշտությամբ ընկնում էր նրանց ձեռքը: Ինչու՞ աշխատել, քանի որ կարելի է վայելել: Երեկ ուրիշներին («բուրժույներն») էին վայելում, այսօր էլ մենք կվայելենք, – այս էր իշխող մտայնությունն այն բոլոր հողազուրկ և տգետ մասսաների, որոնք գնում էին բոլշևիկների հետևից:

Երենց իշխանությունները ամրապնդելու գերագույն մտահոգությամբ տարված՝ նրանք հարկադրված էին հագուրդ տալ ամբոխի ամենաստոր բնազդներին ու ախորժակներին: Այդ կազմակերպված թե անկազմակերպ թալանի հետևանքով աշխատանքի արտադրողականությունը (производительность) ընկավ չտեսնված չափերով թե քաղաքում և թե գյուղերում: Բազմաթիվ գործարաններ կամ բնավ ոչինչ կամ գրեթե ոչինչ չէին արտադրում, թեև նրանք ունեին բազմահազար բանվորներ, որոնք ապրուստի միջոցներ և թալանի հնարավորություններ էին ստանում բոլշևիկյան կառավարությունից: Այդ բանվորները հետզհետե կազմեցին մի արտոնյա դասակարգ, որ շատ խոշոր ծառայություն էր մատուցանում բոլշևիկներին, դառնալով հենարան նրանց միահեծան տիրապետության համար:

Գյուղում այդ տիպի բանվորների դերը կատարում էին ընչազուրկ, աղքատ գյուղացիները (այսպես կոչված бѣднота,ն), որոնց քմահաճույքին էին հանձնել բոլշևիկները մնացած գյուղացիների (այսինքն՝ նրանց ճնշող մեծամասնության) ոչ միայն գույքը, այլ և կյանքը: Այսհողի վրա ծագեցին զարհուրելի արյունահեղություններ, ջարդեր և պոգրոմներ հսկայական տարածությունների վրա: Հողատեր, բայց աշխատավոր գյուղացիությունը ցույց տվեց այնպիսի հերոսական դիմադրություն բոլշևիկներին և նրանց հովանավորած աղքատներին, որ Լենինը ի վերջո ստիպված եղավ, իր իշխանությունը չկորցնելու համար, աշխատավոր գյուղացիության: Նույնօրինակ զիջումներ նա հարկադրեց անել և քաղաքում մանր բուրժուազիային:

Եթե սակայն այդ նահանջը փրկեց բոլշևիկներին քաղաքականապես, բայց նա չէր կարող զգալի կերպով բարեփոխել երկրի տնտեսական վիճակը: Որովհետև բոլշևիկները չունեին քաղաքացիական քաջություն իսպառ հրաժարվելու իրենց էքսպերիմենտների քաղաքականությունից և բավականում էին տնտեսական կարկատաններով, որոնցգլխավոր դրդապատճառը՝ իշխանությունն ամեն գնով իրենց ձեռքը պահելու մտահոգությունն էր:

Զանազան «սոցիալիզացիաների, նացիոնալիզացիաների և մունիցիպալիզացիաների» էքսպերիմենտները, փորձերը հիմնովին քայքայեցին Ռուսաստանի տնտեսություն թե գյուղյում թե քաղաքում: Այդ քայքայումն այնքան աղաղակող էր և բոլշևիկների մղած քաղաքացիական կռվի պահանջներն այնքան էին հրամայական, որ իրենք՝ բոլշևիկները աստիճանաբար սկսեցին դիմել այնպիսի միջոցների, որոնք տրամագծորեն հակառակ էին նրանցքարոզած նախկին գաղափարներին: Զրկեցին նույնիսկ բանվորներին իրենց դասակարգային շահերը պաշտպանելու գրեթե բոլոր իրավունքներից:

Սպառնալիքներով և ցինիկի խաբեբայություններով, որոնք միշտ ամենավարպետ կերպով քողարկվում են սոցիալիստական, կոմունիստական կեղծ կատճառաբանություններով, 8-ժամյա բանվորական օրը, որի համար նրանք ժամանակին այնքան գլուխ էին պատռել, դարձրին 10-12-ժամյա բանվորական օր: Սկսեցին շահագործել բանվորների աշխատանքը և կիրակի ու տոն օրերին:

Նույնիսկ Մայիսի մեկը, որ աշխատավորության տոնն է և հանգստի օր, դարձրին 10-12-ժամյա աշխատանքի օր: Մտցրին աշխատանքի ստիպողական ընդհանուր ծառայություն, որ իր խստությամբ շատ քիչ է տարբերվում զինվորական ծառայությունից: Մի խոսքով՝ մտցրին տնտեսական մի սիստեմ, որի նմանը կարելի է գտնել միայն հին դարերում, փարավոնների և ուրիշ արևելյան բռնապետների մոտ կամ Հռոմեական կայսրության օրերում, և որը ոչ մի առնչություն չի կարող ունենալ աշխատանքը և աշխատավորությունը ազադագրելու կոչված սոցիալիզմի հետ:

Այսպիսով բոլշևիկներն իրենց ասիական սոցիալիզմով և «ասիական բռնություններով ու մեթոդներով մի նոր, ավելի լավ տնտեսակարգ չստեղծեցին, այլ գահավիժելով հասան մինչև հին դարերը և տնտեսության ասիական սիստեմները»:

Սա մի ավելորդ ապացույց է, որ բոլշևիզմն իր նշանաբաններով ու կրազներով է միայն առաջադիմական շարժում, մինչդեռ իր էությամբ անտարակուսելիորեն հետադիմական և հակահեղափոխական է: Որովհետև նա չէ հեղափիխականը, որ ամենից ավելի «թունդ» հեղափոխական ֆրազներով ու նշանաբաններով է հրապարակ գալիս, այլ նա, որի գործերը հեղափոխական արդյունքները են տալիս: Բոլշևիկներն իրենց իսկ ձեռքով տանում են Ռուսաստանը դեպի ռեակցիա, դպեի գաղութային ստրկացում և միահեծան բռնապետություն:

Ռուսաստանի ներկա տնտեսական կատաստրոֆն առաջ բերելու մեջ ահագին դեր կատարել նաև գրեթե երեք տարի տևող քաղաքացիական կռիվը, որ ամենից առաջ մահացու հարված հասցրեց հաղորդակգության, փոխադրության միջոցներին: Շոգեկառքերը (պարովոզները)՝ փչացած, վագոնները՝ ջարդված, ճանապարհները քանդված, կամուրջները՝ օդը ցնդած, – ահա պատկերը ռուսական արդի երկաթուղիների: Ռեկվիզիցիաների շնորհիվ և հազար ու մի այլ պատճառներով գյուղերում անասունների թիվը այն աստիճան ընկավ, որ գյուղացին, եթե անգամ շատ հող ունենա և կամենա մշակել իր ամբողջ հողը, անասունների բացակայության կամ պակասության պատճառով չպիտի կարողանա շատ բան անել: Այն՝ ինչ որ մնացած էր «աղքատ» գյուղացիների (бѣднота) «սոցիալիստական» գործունեությունից, ալան թալանի ու ոչնչացման ենթարվեցգրեթե բոլոր ամենատարբեր նահանգներում քաղաքացիական կռվի անվերջ հետուառաջների ժամանակ:

Վերջապես, բոշևիկյան ռուսաստանի ծովապաշարման վիճակը լրացրեր երկրի տնտեսական ավերման պատկերը:

Բոլշևիկներն իրենք էլ շուտով գլխի ընկան, որ՝ առանց եվրոպական ու ամերիկյան մեքենաների, կապիտալի՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպիտի կարողանա վերականգնել իր հաղորդագրության միոցները, իսկ առանց հաղորդակցության միջոցների վերականգնման՝ անկարելի պիտի լինի առհասարակ ոտի կանգնեցնել Ռուսաստանի մեռնող տնտեսությունը:

Բոլշևիկները հասկացան նույնպես, որ առանց կապիտալիստական երկրների ապրանքների՝ անկարելի պիտի լինի բավարարարել լայնածավալ երկրի միլիոնավոր կարիքները:

Ահա թե ինչու հաշտությունը կապիտալիստական Եվրոպայի ու Ամերիկայի հետ դառել է այսօր Ռուսաստանի ամենաաղղակող և ամենահրամայական պահանջը: Բոլշևիկների գոյությնա հարցը մեծապես կախված է այն բանից, թե որքան շուտ և որքան հաջող կերպով նրանք պիտի կարողանան հաշտություն կնքել կապիտալիստական հզոր երկրների հետ: Բոլշևիկների բախտի բանալին այսռր ամբողջովին գտնվում է դաշնակից պետության ձեռքում:

Եվ բոլշևիզմը, պատմության երկաթե անհրաժեշտությամբ և անխուսափելիությամբ, պիտի ջախջախվի ու ճզմվի, եթե նա գլուխ չխոնարհի կապիտալիստական աշխարհի առաջ և չհրաժարվի իր կործանարար ցնորքներից և էքսպերիմենտներից:

V
Ի՞նչն է սոցիալիզմը

Բոլշևիզմի ֆրազեոլոգիան սոցիալիստական է, բայց նրա էությունը և պայքարի մեթոդները միանգամայն հակառակ ժամանակակից գիտական սոցիալիզմին: Բոլշևիզմը սպառողական սոցիալիզմ է, նախնական կոմունիզմ: Նրա իդեալի իրական աղբյուրը ոչ թե ապագան է, այլ անցյալը, ոչ թե առաջադեմ Եվրոպան է, այլ հետադեմ Ասիան:

Բայց ի՞նչ է սոցիալիզմը:

Սոցիալիզմն ամենից առաջ և գերազանցապես ավելի բարձր, ավելի կատարյալ տնտեսակարգ է, քան այն կապիտալիստականը, որ տիրում է այսօր աշխարհիս ամենակուլտուրական և ամենաերջանիկ երկրներում (Անգլիա, Ամերիկա, Գերմանիա և այլն): Որևէ տնտեսակարգի բարձրությունը և առավելությունը կարելի է չափել աշխատանքի արտադրողականության աստիճանով: Առայժմ մարդկությունը չի կարողացել ստեղծել ավելի բարձր տնտեսությունը, քան այն, որ գոյություն ունի այսօր կապիտալիստական կոչված պետության մեջ: Ինչու՞: Որովհետև կապիտալիստական խոշոր տնտեսության մեջ է հաջողվել բարձրացնել աշխատանքի արտադրողականությունն այն աստիճան, որին չի հասել և ոչ մի այլ տեսակի տնտեսությունը: Իսկ կապիտալիստական խոշոր տնտեսության մեջ ամենամեծ դերը կատարում են արտադրության միջոցները, այսպես կոչված մնայուն կապիտալը: Արտադրության այն միջոցները, որոնք գիտության և տեխնիկայի վերջին խոսքն են ներկայացնում, հսկայական մեքենաները, շոգեշարժները, էլեկտաշարժները և նորագույն կատարելագործված գործիքները, որոնք ուրիշ, ավելի հետամնաց տնտեսություններին անմատչելի են՝ շատ խոշոր չափերով բարձրացնում են մարդուս աշխատանքի արդյունավետությունը:

Մյուս կողմից՝ աշխատանքը մեծ կապիտալիստական գործարանների մեջ, այդպիսի մեքենաների ու գործիքների վրա, հիմնովիին փոխւմ է աշխատավորի հոգեբանությունը: Դարձնում է նրան անհամեմատ ավելի արագաշարժ, ավելի կարգապահ, ուշիմ, տոկուն, ավելի վարժ, ավելի ինտելիգենտ և ուժեղ ու մեծապես զարկ է տալիս նրա սոցիալական զգացումների զարգացման:

Այդպիսի բանվորների աշխատանքը բնականաբար պիտի լինի զգալիորեն ավելի արդյունավետ, քան այն բանվորներին, որոնք աշխատում են նախապետական գործիքներով, նահապետական պայմանների մեջ:

Այսպիսով կապիտալիզմը, կապիտալիստական խոշոր տնտեսությունը ստեղծում է թե առարկայական (մեքենաներ և այլն), թե ենթակայական (հոգեբանական) պայմաններ, որոնք մեծ չափով բարձրացնում են աշխատանքի արտադրողականության, արդյունաբերության աստիճանը: Անգլիայում, ուր կապիտալիզմը ամենահինն է և ամենից բարձրը, բանվոր նույնքան ժամանակի աընթացքում արտադրում 2-3 անգամ ավելի, քան ռուս բանվորը, որ աշխատում է ավելի հետամնաց միջոցներ և նահապետական պայմաններում: Իսկ հայ բանվորը անտարակույս արտադրում է մեկ ու կես անգամ ավելի նվազ, քան ռուս բանվորը:

Միամտություն է կարծել, թե մարդկանց քմահաճույքից է կախված տնտեսության մի ձևից մի ավելի բարձր ձևին անցնելը: Պետք է, որ կատարվի տնտեսական մի մեծ պրոցես, որի ընթացքում հիմնովին փոխվի տնտեսության բովանդակությունը, որպեսզի հնարավոր լինի փոխել տնտեսության ձևը: Կապիտալիստական տնտեսության ծոցում տեղի է ունենում դանդաղորեն, հարաճունորեն կազմավորումն այն բարձր սոցիալիստական տնտեսության, որը մի օր, փոխելով միայն իր ձևը, իր երևույթը, պիտի փոխարինի կապիտալիստականը:

Վերցնենք կապիտալիզմի մայր երկիրը՝ Անգլիան և տեսնենք, թե ի՛նչ առավելություններ կարող է տալ այնտեղ սոցիալիզմի իրականացումը բանվոր դասի համար, որ կազմում է ազգաբնակության երկու երրորդական մասին ավելի: Նախ և առաջ այնտեղ կա երկար ժամանակի ընթացքում ստեղծված մի հսկայական կապիտալ, որ ծառայում է իբրե արտադրության միջոց: Անգլիայի վիթխարի գործարանների և տնտեսական ահագին ձեռնարկների մեջ: Այդ կապիտալը գերազանցապես արդյունաբերող կապիտալ է և ոչ թե վաշխառուական կամ առևտրական:

Երբ աշխատանքի արդյունաբերության աստիճանը շատ բարձր է, կապիտալիստի շահն էլ մեծ է. և այդ շահի միջոցով է, որ նա դիզում է իր ահռելի հարստությունները, որոնք իրենց հերթին դառնում են կապիտալ, մտնելով արդյունաբերության մեջ և ընդարձակելով արդյունաբերությունը:

Եվ քանի որ Անգլիայի հարստության մեծագույն մասը նրա արդյունաբերական կապիտալն ու նրա արտադրության միջոցներն են, սոցիալիստական հեղաշրջման դեպքում յդ կապիտալն ու արտադրության այդ միջոցներն են, որ պիտի ենթարկվեն պետականացման, սոցիալիզացիայի:

Այդ դեպքում որևէ տնտեսական փոփոխություն կմտցվի՞:

Բնավ:

Փոփոխությունը կլինի սոցիալական և իրավական: Կապիտալիստական դասը կորցնում է իրա կապիտալը և զրկվում հնարավորությունից շարունակելու աշխատանքի շահագործումը: Կապիտալը, արտադրության բոլոր միջոցները դառնում են պետության սեփականությունը, և աշխատավորն իր վաստակը ստանում է ամբողջությամբ, ու ոչ մի հավելյալ աշխատանք չի մտնում այլևս կապիտալիստի գրպանը՝ իբրև շահ: Արտադրության միջոցներ այժմ արդեն ծառայում են ամբողջ աշխատավորության և ոչ թե միայն մի փոքրաթիվ շահագործող դասի:

Այսպիսի մի հեղաշրջում Անգլիայի պես մի խոշոր կապիտալիստական երկրում իսկապես կարող է ձեռնտու լինել բանվորական մեծամասնության համար: Տնտեսական վիթխարիի մեքենան, մի շարք բարեփոխումներով, կշարունակի գործել և մի ոքր դասի անչափելի հարստացման փոխարեն, հավասարապես կհարստանա և կապահովվի ամբողջ աշխատավոր ժողովուրդը, անհամեմատ ավելի արդյունավետ կերպով, քան մինչ այդ, որովհետև նա այժմ պիտի ստանա իր ամբողջ վաստակը:

VI
Բոլշևիզմի տնտեսական հետևանքները

Վերցնենք այժմ Հայաստանը և տեսնենք, թե ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է տալ սոցիալիստական հասարակարգի անմիջական հաստատման փորձը մեր երկրում:

Հայաստանում արդյունաբերական խոշոր կապիտալ չկա բնավ:

Հայ ժողովուրդը եթե ունիի մի փոքրաթիվ կապիտալիստական դաս, նա էլ գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Պոլսում, Իզմիրում, Եգիպտոսում և այլուր: Այդ դասը սեփականազուրկ անել մենք չենք կարող. հետևաբար չենք կարող խլել նրանց ձեռքից նրա արտադրության մեծարժեք միջոցները:

Իսկ Հայաստանի ներսում եղած կապիտալը վաշխառուական է և առևտրական գերազանցապես: Այդ կապիտալը՝ ապրանքներ, դրամ, մեծ չէ, և հեշտ է հափշտակել այն, բայց ավելի հեշտ է սպառել այն:

Սակայն ի՞նչ կշահի դրանից մեր աշխատավորությունը և մեր երկիրը:

Ռուսաստանի բոլշևիկյան փորձը ցույց տվեց, որ պատրաստի ապրանքներն ու մասնավոր մարդկանց մոտ եղած դրամը, սոցիալիզացիայի դեպքում, ընկնում է այն մարդկանց ձեռքը, որոնք զենք ունեն և ճարպիկ ու ավազակ են: Իսկ մնացած չնչին մասն էլ հալվում է զանազան «սովետական» կոչված խանութներում:

Հետևաբար ի՞նչ պիտի ընկնի հայ աշխատավորության ձեռքը: Գյուղերում՝ ոչինչ: Իսկ քաղաքներում շատ և շատ չնչին բան, որ նա կսպասի ամենաշատը մեկ ամսվա ընթացքում:

Հետո՞: Հետո նրա դրությունն ավելի ևս կվատթարանա և նույնիիսկ անհուսալի կդառնա: Ինչու՞: Որովհետև մեր երկրում չկա արդյունաբերական կապիտալ, որ կարելի լիներ սոցիալիզացիայի ենթարկել և որի միջոցով հնարավոր լիներ հիմնապես բարելավել, բարձրացնել աշխատավորության տնտեսական վիճակը ու ստեղծել իսկապես սոցիալիստական կարգեր: Տնտեսական տեսակետով մենք առնվազն մեկ-երկու դար հետ ենք մնացել ժամանակակից Անգլիայից:

Մեր երկիրը ոչ միայն զուրկ է սոցիալիստական տնտեսկարգի գլխավոր նախապայմանից՝ արդյունաբերական կապիտալից, այլ նա չունի նույնիսկ բավականաչափ դրամագլուխ, որպեսզի իր սեփական միջոցներով վերականգնի ավերված տնտեսությունները, ոտքի կանգնեցնիի հարյուր հազարավոր գաղթականներին, որոնք՝ թալանված ու անոթը՝ սպասում են այն երջանիկ օրվան, երբ հնարավորություն կստանան վերադառնալ իրենց բնակավայրերը: Եվ որպեսզի կարելի լինի այդ ընչազուրկ գյուղացիական մասսաները վերաբնակեցնել իրենց տեղերում և ստեղծել նրանց համար տնտեսություն, պետք է ամենից առաջ մեծ դրամա գլուխ:

Եթե Հայաստանում լինի «սովետական» կոչված բոլշևիկյան իշխանություն, օրը իբր թե պիտի ստեղծի անհապաղ «սոցիալիստական դրախտ», ի՞նչ միջոցներով նա պիտի կարողանա լուծել մեր երկրի ամենացավոտ հարցերից մեկը՝ գաղութականան հարցը: Ո՞վ է տալու հայ բոլշևիկներին այն հսկայական դրամագլուխը, որով նրանք կարողանան պահել գաղթականներին, որբերին, հնարավորության դեպքում տեղափոխել իրեն բնակավայրերրն և վերականգնել նրանց ավերված տնտեսությունը: Ո՞րտեղից պիտի գտնեն մեր տնաբույս բոլշևիկներն այն մեծ կապիտալը, որով նրանք ի վիճակի լինեին ձեռք բերել մեր քայքայված գյուղացիության համար լծակներ, գյուղատնտեսական գործիքներ և այլն: Արդեն ամերիկյան հանձնախումբը, որ եկել էր մեծ գումարով Ալեքսանդրապոլի շրջանը գյուղացիների համար լծկաններ գնելու համար, բոլշևիկյան խլրտումներից հետո մեկնել է Հայաստանի սահմաններից, հայտնելով որ լծկաններ չի գնի, որովհետև չի կամենում, որայդ լծկաններն ընկնեն բոլշևիկների ձեռքը:

Որտեղից պիտի ստանան հայ բոլշևիկ կոչվածները այն խոշոր կապիտալը, որով կարելի լինի կարգի բերել մեր քայքայված հաղորդակցության միջոցները. մեզ պետք են շոգեկառքեր, վագոններ, ավտոմոբիլներ, ռելսներ և այլն, մեզ պետք են այդ բոլոր ոչ միայն եղած հանապարհները վերականգնելու և բավարար վիճակի մեջ դնելու համար. այլ մեզ պետք են այդ բոլորը նոր երկաթուղիներ շինելու, նոր ճանապարհներ անցկացնելու համար:

Առանց հաղորդակցության միջոցների բարելավման անհնար պիտի լինի վերաշինել մեր ավերված երկիրը, մեր քայքայված տնտեսությունները:

Բոլշևիկները պիտի խաբեն ձեզ ասելով, թե ամեն ինչ, որ պետք է հայ ժողովրդին և Հայաստանին, կարող է տալ և կտա Ռուսաստանը: Բայց բոլշևիկյան Ռուսաստանը, եթե ի վիճակի լիներ որևէ բան մեզ տալու, ամենից առաջ իր հիվանդ գլխի ճարը պիտի տեսներ: Մենք գիտենք, որ բոլշևիկյան Ռուսաստանը նույնքան կարո է բուժման և խնամքի, որքան և Հայաստանը: Նա ոչ միայն չի կարող տալ մեզ արտադրության միջոցներ, այլ և հաց, որով այնքան հարուստ էր նա առաջ և որի պակասությունից այնքան նա տառապում է այսօր: Մենք գիտենք, որ բոլշևիկյան Ռուսաստանը սովից է մեռնում այսօր:

Սպասել օգնություն մի, թեկուզ, շատ ընդարձակածավալ պետությունից, որ ինքը դրսի օգնության աղաղակող կարիք է զգում, նշանակում է ապրել ցնորքներով կամ միամիտներին ու կույրերին խաբելու համար ստել անամոաբար:

Բոլշևիկյան Ռուսաստանը ուրիշ երկրներին միայն մի բան ունի տալու՝ իր վարակիչ թույնը, իր ախտավոր մտայնությունի, իր ազգավործան ցնորքը, իր վիժած սոցիալական փորձերը: Եվ այս բոլորից արյան, սովի և համաճարակ հիվանդությունների մահասարսուռ հոտն է փչում: Այս բոլորը մեզ խոստանում է կատարյալ բնաջնջում:

Եթե բոլշևիկյան Ռուսաստանիից բոլշևիկյան Հայաստանը ոչինչ չպիտի կարողանա ստանալ, թերևս լինի մեկ ուրիշ երկիր, որ ընդառաջ գնա մեր մանկամիտ սոցիալիստական փրկիչներին, հայ բոլշևիկներին: Կապիտալիստական բոլոր երկրների համար բոլշևիզմը հավասարազոր է ժանտախտին: Այն երկիր, որ բռնված է այդ սարսափելի հիվանդությամբ, անմիջապես կտրվում է ամբողջ աշխարհից, որպեսզի չկարողանա վարակել ուրիշ առողջ երկրները: Այդպես վարվեցին Ռուսաստանի հետ, այդպես էլ անկասկաղ կվարվերն Հայաստանի հետ:

Այն միակ կապիտալիստական հզոր պետությունը, որ իր ազատ օգնությամբ փրկեց մեզ սովից, նա ևս պիտի դադարի Հայաստան որևէ մթերք ուղարկելուց: Բոլշևիկյան անկարգությունների ուրվականն անգամ ստիպեց Ամերիկայի ներկայացուցիչներին շտապել թողնելու մեր երկրի սահմանները: Երևակայու՞մ եք, թե ի՞նչ պիտի լիներ, երբ իրոք այստեղ բոլշևիկյան հեղաշրջում կատարվեր: Այսլևս ոպ մի ամերիկացի չէր մնա այստեղ և ոչ մի փութ ալյուր չպիտի գար: Ողորմելի բոլշևիկ կոմիսարները կարծել են, թե ապահովում են իրոք Հայաստանի հացը, երբ բռնի ուժով ստորագրություն են վերցրել Ալեքսանդրապոլում մեր երկրից հեռացող ամերիկացի պաշտոնյաներից ու տիկիններից. հավատացել են կամ կամեցել են հավատացնել, թե Ամերիկան պիտի շարունակի հաց ուղարկել Հայաստանին, եթե նույնիսկ բոլշևիկյան իշխանություն լինի Հայաստանում: Չգիտես ի՞նչ կա այստեղ ավելի՝ միամտություն թե նենգամիտ խուժանավարություն, ի՞րենք են հիմար թե ուրիշներն են կամենում հիմարացնել, խաբել:

Պետք է մանուկ լինել չհասկանալու համար, թե մի ստորադաս պաշտոնյայի ստորագրությունը այնպիսի խոստման տակ, որի տալը նրա լիազորությունից շատ վեր է, ոչ մի արժեք չունի իր բարձր իիշխանության համար: Այդպիսի ստորագրությունից, այն էլ սպառնալիքի տակ տրված, ոչ մի պարտավորություն չի կարող ծագել:

Այսպիսով բոլշևիկյան իշխանությունը մեր երկրում ոչ միայն անխուսափելիորեն մահացու հարված պիտի հասցնի մեր ժողովրդի տնտեսությանը, այլ և պիտի զրկի մեր ժողովուրդը և այն հացից, որ նա ստանում էր մինչև այսօր Ամերիկայից:

Այս կլինի տնտեսական անմիջական հետտևանքը բոլշևիկյան «սոցիալիստական» ավանտյուրայի Հայաստանում: իսկ թե ի՞նչ կլինեն մի այդպիսի հանցավոր ավանտյուրայի սոցիալական և քաղաքական հետևանքները, դրա մասին հաջորդ գլուխներում:

VII
Բոլշևիզմի սոցիալական հետևանքները

Սոցիալիստական հեղաշրջում նշանակում է ընդհանուր սեփականազրկում հօգուտ պետության կամ համյնքի: Ոչ մի այն արտադրության միջոցները, այլ և տները, խանութները, ապրանքները և ամբողջ մասնավոր սեփականությունը պիտի դառնա պետական կամ համայնական սեփականություն: Դասակարգերը պիտի վերացվեն, և ամբողջ ժողովուրդը պիտի հավասարվի սոցիալապես, կազմելով աշխատավորական մի բանակ: Բոլորի աշխատանքի արդյունքը պիտի պատկանի պետությնա կամ համայնքին, և ամեն մի քաղաքացի աշխատավոր իր վարձը պիտի ստանա պետությունից կամ համայնքից:

Մենք տեսանք, որ մի այդպիսի հեղաշրջում ներկայումս Հայաստանում տնտեսական տեսակետով ոչ միայն չի կարող տալ որևէ դրական արդյունք, այլ ընդհակառակը՝ կունենա ամենավատթար հետևանքները: Մեր ժողովրդի աշխատանքի արդյունավետության աստիճանը այնքան է ցածր, մեր ժողովրդի արտադրության միջոցներն այնքան են պրիմիտիվ, նախնական, որ նա չի կարող որևէ բան շահել համայնացումից, սոցիալիզացիայից: ոչ մի պետական իշխանություն ի վիճակի չէ վերևից հրամաններ արձակելով հիմնովին շրջել մի ամբողջ ժողովրդի տնտեսական կյանքը և բոլորովին նոր տնտեսակարգ ստեղծել, եթե այդ չի բխում երկրի տնտեսական զարգացման ներքին անհրաժեշտությունից:

Տնտեսական աշխարհն ունի իր սեփական օրենքները և իր ներքին անխուսափելի ընթացքը: Բռնությունը, թեկուզ այդ բռնությունը կատարվի պետական իշխանության միջոցով, ի վիճակի չէ տևականորեն և հիմնականորեն շեղելու տնտեսությունը իր բնականոն զարգացման ուղուց: Նահապետական տնտեսությամբ ապրող ժողովուրդը չի կաորղ մի անգամից թռչել-հասնել սոցիալիստական տնտեսության՝ առանց անցնելու կապիտալիստական խոշոր տնտեսության բովից:

Մի ժամանակ Ռուսաստանում նարոդնիկներն էին, որ ունեին այն միամիտ հավատը, թե այդ կարելի է: Բայց այժմ նրանց ժառանգորդ ռուս էսերներն անգամ հրաժարվել են այդպիսի խակ մտքերից: Եվ միայն բոլշևիկներն են, որ մարքսիզմից հետ նահանջելով՝ յուրացրել են նարոդնիկների հնամաշ գաղափարները և ծախում են աշխարհին որպես նոր մտքեր:

Ռուսաստանի «սոցիալիստական» հեղաշրջման փորձն ակնհայտորեն ցույց տվեց, որ սոցիալիզացիայի վաղաժամ իրագործումը հետ և մղում երկրի տնտեսությունը դեպի նախնական ձևերը և ընդհանուր քայքայում առաջացնում:

Մի այդպիսի փորձ Հայաստանում անհամեմատ ավելի աղետավոր հետևանքներ պիտի տար անտարակուսելիորեն:

Մենք վերլուծեցինք սոցիալիստական հեղաշրջման փորձի տնտեսական հետևանքներն արդի Հայաստանում: Այժմ անցնենք սոցիալական և քաղաքական հետևանքներին:

Մեր երկրում չկան խոշոր արդյունաբերական դասակարգեր. կան սպեկուլյանտներ, վաշխառուներ և առևտրականներ:

Սպեկուլյացիան և սպեկուլյանտները ծնունդ են արտակարգ ժամանակի և արտակարգ պայմանների: Համաշխարհային պատերազմի հետևանքով անհրաժեշտ մթերքների և ապրանքների արտադրությունը չափազանց պակասել է: Չափազանց դժվարացել է նաև փոխադրության գործը: Չփացել են նավերը, փչացել են երկաթուղիները, պակասել են ձիերը, անասունները: Այդ բոլորի վերականգնումը պահանջում է երկար ժամանակ: Տասնյակ միլիոնավոր մարդիկ տարիներ շարունակ ոչինչ չեն արտադրել, այլ միայն սպառել են: Մթերքների և ապրանքների այն վիթխարի պաշարը, որ ստեղծվել էր երկար ժամանակ անդուլ աշխատանքով ամբողջ աշխարհում, այլևս չկա: Մինչդեռ պահանջը չի նվազել, իսկ առաջարկը պակասել է շատ մեծ չափով: Ամենուրեք զգացվում է մթերքների, ապրանքների այնպիսի մեծ կարիք, որ մեծապես նպաստում է գների բարձրացման: Այդ տեսակետով Հայաստանը գտնվում է ամենադժբախտ պայմանների մեջ: Պահանջի և առաջարկի փոխհարաբերություները անհամեմատ ավելի աննպաստ է այստեղ, քան մի որևէ այլ երկրում:

Այսպիսի արտակարգ պայմաններն անխուսափելիորեն առաջ են բերում սպակելույացիան և սպեկուլյատիվ կապիտալը:

Ռուսաստանում բոլշևիկները որոշեցին արմատախիլ անել այդ երևույթը, ոչնչացնել շարաշահերի (սպեկուլյանտների) դասը: Ճիշտ է, նրանց հաջողվեց շատ և շատ սպեուլյանտներ ոչնչացնել ֆիզիկապես, շատերից խլել նրանց դրամագլուխները, ապրանքները և զրկել սպեկուլյացիա անելու հնարավորությունիցю սակայն սպեկուլյացիան, որպես տնտեսական երևույթ, չարիք, չվերացավ: Որովհետև բոլշիկների ձեռք տված միջոցների հետևանքով ազատ սպեկուլյացիայով սկսեցին պարապել բոլոր նրանք, որ ապրուստի ուրիշ միջոց չունեին: Խոշոր սպեկուլյացիան վերացավ, բայց մնաց և աճեց մանր, սոցիալապես ավելի ծավալուն սպեկուլյացիան, որ ավելի մեծ չարիք դառավ ժողովրդի գլխինի:

Սպեկուլյացիայն մի առ ժամանակ կարելի է մեղմել, սպեկուլյանտներին կարելի է պատժելով զսպել: Բայց սպեկուլյացիան արմատախիլ անել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մթերքների, ապրանքների բացակայությունը կամ պակասությունը շուկայում կվերանա բոլորովին: Այդ էր պատճառը, որ բոլշևիկներին չհաջողվեց Ռուսաստանում վերացնել սպեկուլյացիան և սպեկուլյանտների դասը, չնայելով նրանց ձեռք առած դրակոնական միջոցներին: Հարկավ նույնը պիտի լինի և Հայաստանում:

Վաշխառությունը և վաշխառու դասը նույնպես հիմնովին կարելի կլինի վերացնել միայն այն ժամանակ, երբ դրամի պակասությունիից նեղվող աշխատավոր մարդիկ հնարավորություն կունենան վարկ ստանալու ավելի ձեռնտու պայմաններով, երբ ինքը պետությունը այնքան շատ ազատ դրամ կունենա, որ ի վիճակի կլինի այդ վարկը տալու կարիիք ունեցող աշխատավորներիին: Բոլշևիկյան իշխանությունը չի կարող այդքան դրամագլուխ ստանալ երկրի ներսից, որպեսզի ի վիճակի լինի բավարարել աշխատավորության կարիքը դրամի նկատմամբ. բայց նա չպիտի կարողանա նաև դրամագլուխ ձեռք բերել դրսից օտար պետություններից այդ նպատակի համար: Ուրեմն վաշխառուներն էլ կմնան, թեև կարող է փոխվել նրանց անձնական կազմը. Կիրակոսը կթալանվի, կսպանվի, բայց վաշխառու կդառնա Մարկոսը՝ Կիրակոսին թալանողը կամ սպանողը, ինչպես այդ մենք տեսնում ենք այսօր բոլշևիկյան Ռուսաստանում:

Դառնանք այժմ առևտրին ու առևտրականներին:

Առևտուրը ներկայումս, շնորհիվ ապրանքների շատ մեծ պակասության և թղթադրամի արժեքի հարաճուն անկման, առհասարակ ստացել է սպեկուլյատիվ բնույթ: Դժվար է, և ես պիտի պնդեմ նույնիսկ, անկարելի է ասել, թե ո՞րտեղ է վերջանում առևտուրը և ո՞րտեղ սկսվում սպեկուլյացիան: Առևտրականն այսօր գրեթե նույն սպեկուլյանտն է:

Ի՞նչ պիտի անի բոլշևիկյան իշխանությունը առևտտրի և առևտրականների նկատմամբ: Պիտի գրավի առևտրականներից նրանց բոլոր ապրանքներն ու խանութները և ինքը աշխատի իր սեփական խանութներն ունենալ: Բայց նախ մեր երկրում մասնավոր. մարդկանց մոտ եղած ապրանքների քանակը շատ քիչ է: Այդ քիչ էլ որոշ զգալի մասը պիտի անհետանա կամ հալվի ապրանքները գրավելու և սովեական խանութ բանալու ժամանակ, ինչպես այդ եղավ բոլշևիկյան Ռուսաստանում՝ մի բան, որից հազիվ թե ավելի լավ կատարվի մեզ մոտ առևտրի նացիոնալիզացիան (ազգայնացում-պետականացումը): Մնացած մասը վերջապես պիտի երևան գա բոլշևիկյան պետական խանութներում և ծախսվի, սպառվի շատ ու շատ կարճ ժամանակում:

Իսկ երբ ծախվեց, վերջացավ ապրանքը, ո՞րտեղից և ի՞նչպես մեր երկիրն ապրանք պիտի հասցնեն մեր տնաբույս բոլշևիկները:

Բոլշևիկյան իշխանությունը չի ունենա խոշոր դրամագլուխ իր տրրամադրության տակ, որպեսզի կարողանա այդ դրամագլխով ապրանք ձեռք բերել արտասահմանում: Իր գրաված ու ծախած ապրանքի գինն այնքան չնչին պիտի լինի, որ նրանով անկարելի կլինի երկրի ապրանքային փոխանակությունը կատարել բավարար չափով ու եղանակով:

Ռուսաստանից չի կարելի ունենալ որևէ սպասելի, նա ինքն ապրանքների և դրամագլխի անհուն կարիք ունի: Կապիտալիստական արտասահմանը բոլշևիկյան իշխանության դրամ չի տա և չի վստահիի:

Հետևաբար, մասնավոր առևտուրը ոչնչացնելով, բոլշևիկներն իրենք էլ չպիտի կարողանան ապրանքներ հայթայթել ժողովրդին: Եթե պետությունը խափանում է մասնավոր ձեռնարկությունները և իր վրա է վերցնում տնտեսական շատ կարևոր ֆունկցիաներ, ինչպես, օրինակ, ապրանքների հայթայթումը և բաշխումը, այդ դեպքում նա ոչ թե թեթևացնում է աշխատավոր ժողովրդի վիճակը, այլ, ընդհակառակը, շատ դժվարացնում: Որովհետև նա ի վիճակի չէ սահմանափակել ժողովրդի պահանջը այն չափով, որ ինքը կարող է բավարարել: Ժողովրդի պահանջը աղաղակող է և այնքան կենսական, որ նա ամեն միջոցի կդիմի, որպեսզի ապօրինիի ճանապարհներով իր կարիքին գոհացում տա: Այդ հողի վրա է, որ ծագում է և ծաղկում գաղտնի առևտուրը բոլշևիկյան Ռուսաստանում և ընդունում հրեշային չափեր:

Նույնն անտարակույս պիտի լինի և մեզանում:

Ուրիշ խոսքով այն առևտրական դասը, որ գոյություն ունի այժմ, կվերանա, ենթարկվելով էքսպրոպրիացիայի, սեփականազրկման: Իսկ նրա տեղ հանդես կգա մի ուրիշ առևտրական դաս, որը կտարբերվի առաջինից իր անձնական կազմով միայն: Եվ այդ դասի մեծամասնություն կգոյանա գողերից և թալանչիներից գերազանցապես: Այդ նոր դասը կլինի ավելի հանդուգն անչափավոր և ավելի չարաշահ:

Մեր գյուղացիությունը, որ կարողացել է վերջին տարիների կռիվներից ու տեղահանություններից հետո պահպանել իր փոքրիկ նահապետական տնտեսությունը, բոլշևիկների օրով պիտի զրկվի և այն սերմացվից, հացից, երկրագործական գործիքներից և լծակներից, որ նա ստանում է այժմ կառավարությունից: Որովհետև բոլշևիկները դրանցից և ոչ մեկը չպիտի կարողանան դրսից բերել՝ ոչ Ռուսաստանից, ոչ էլ որևէ այլ պետությունից:

Մեր գաղթականները պիտի զրկվեն, բոլշևիկների իշխանության ժամանակ այն բոլոր թե պետական և թե մանավանդ ամերիկյան նպաստներից, որ մինչև այժմ նրանք ստանում են: Եվ նրանք կամ պետք է սովամահ լինեն, կամ նորից պիտի գաղթեն օտար երկրներ՝ իրենց գլխի ճարը տեսնելու համար:

մեր ինտելիգենցիան, որ այնքան մեծ դժվարություններով է գալիս Հայաստան, կամ այլևս չի վերադառնա իր հայրենիք կամ, եթե վերադարձել է, նորից կերթա օտար երկրներ: Որովհետև նա երբեք չպիտի կարողանա տանել ազատ մտքի և ստեղծագործության այն խեղդող մթնոլորտը, որ միիշտ և ամենուրեք ստեղծում են բոլշևիկները, այլևս ոչ մի այլ հասարակական հոսանք չի կարող գոյություն ունենալ. ով բոլշևիկ չէ, նա ենթակա է հալածանքի: Այսպես է բոլշևիկյան Ռուսիայում, այսպես կլինիի և մեզանում:

Մեր խոշոր կապիտալիստական դասը, որ ապրում է Հայաստանի սահմաններից դուրս և որ իր կապիտալով կարող է բաղմնավորել, կենդանացնել մեր երկրի տնտեսական կյանքը, միանգամայն պիտի հրաժարվի բոլշևիկյան Հայաստանիից: Նա, որ այսօր հազիվ է հաշտվում դաշնակցական իշխանության հետ վաղը, եթե բոլշևիկները տիրող դառնան, կփախչի հեռու, շատ հեռու Հայաստանի սահմաններից:

Այսպիսով մենք տեսնում են, որ բոլշևիկյան հեղաշրջումը չի կարող խոստանալ մեր դժբախտ երկրին դրական հետևանքներ նաև սոցիալական տեսակետով: Ի վիճակի չլինեով Հայաստանի տնտեսական սիստեմի մեջ հիմնական բարեփոխություն մտցնել նա չպիտի կարողանա նաև հիմնուին փոխել մեր երկրի սոցիալական հարաբերությունները, պիտի ձգտի ոչնչացնել հին իշխող դասակարգերը միայն նրա համար, որ առաջ բերի նորերը, որոնք հներից կլինեն շատ ավելի մեծ չարիք աշխատավոր ժողովրդի գլխին, քան անգամ հներրը:

Գանք այժմ քաղաքական հետևանքներիին:

VIII
Բոլշևիզմի քաղաքական հետևանքները

Հայաստանը գտնվում է այն մեծ ճանապարհների վրա, որոնք տանում են Եվրոպայից դեպի Ասիա, դեպի Մերձավոր և Միջին Արևելք: Իր ռազմական դիրքով նա իշխաում է ամբողջ Փոքր Ասիայի վրա:

Այն մեծ պետությունը, որի ազդեցության շրջանի մեջ կընկնի Հայաստանը, ի վիճակի կլինի սպառնալու Անգլիայի ամենակենսական շահերին, ամենախոելի ջրանցքին ու Եգիպտոսին, Միջագետքին ու Պարսկաստանին և, որը ամենակարևորն է, Հնդկաստանին: Հին, ցարերի Ռուսաստանն այդ տեսակետով եղել է Անգլիայի ամենաոխերիմ ու վտանգավոր թշնամին, բացի 1907-1917 թթ. շրջանից, երբ մի ավելի հզոր թշնամու՝ Գերմանիայի սպառնալիքի տակ՝ անգլա-ռուսական հակամարտությունը կորցրեց ժամանակավորապես իր սրությունը և վերածվեց անգլա-ռուսական համաձայնության:

Կնքելով ռազմական ու քաղաքական դաշինք Ռուսաստանի հետ և պատերազմի բռնվելով Գերմանիայի հետ, Անգլիան սակայն երբեք չմոռացավ իր շահերն Արևելքում և ամեն ջանք թափեց, որ համաշխարհային պատերազմից իր ախոյան Ռուսաստանը դուրս չգա զորացած: Ժամանակը հասած չէ տակավին ճշտելու հանգամանորեն այն բախտորոշ դերը, որ Անգլիայն կատարեց այդ ուղղությամբ Ռուսաստանի քաղաքական կյանքում, պատերազմի սկզբից մինչև այսօր: Բայց մի բան անտարակուսելի է թվում այժմ իսկ՝ այն է, որ առանց Անգլիայի «օգնության» հազիվ թե Ռուսաստանն ընկներ իր ներկա ողբալի վիճակի մեջ:

Բոլշևիկյան Ռուսաստանի այսօրվա կռիվը Անգլիայի դեմ ոչ թե մի նոր երևույթ է (բախում համաշխարհային պրոլետարիատի, որ իբր թե ռուս բոլշևիկներն են ներկայացնում, և համաշխարհայիին իմպերիալիզմի միջև, իինչպես շատ միամիտներ կարծում են և մեզանում), այլ մի շատ հին իրողություն: Եվ այդ իրողությունն ուրիշ բան չէ, եթե ոչ ռուսական իմպերիալիզմի և անգլիական իմպերիալիզմի հակամարտությունը: Ուրիշ խոսքով, բոլշևիկյան Ռուսաստանը շարունակում է ցարերի վաղեմի քաղաքականությունը Անգլիայի դեմ: Այն տարբերույթամբ միայն, որ ներկայումս դերերը փոխված են: Առաջ Անգլիայն էր որ թև ու թիկություն էր տալիս մեռնող Թուրքիայիին, պաշտպանում այն՝ ռուսական իմպերիալիզմի հարվածներից ու դավերից: Իսկ այսօր բոլշևիկյան Ռուսաստանն է, որ ձգտում է պահպանել մահվան դատապարտված տաճկական կայսորթւոյնը և վերջինիս ուժ տալու միջոցով աշխատում է ի դերև հանել Անգլիայի իմպերիալիստական ծրագրերը Արևելքում:

Այսպիսով բոլշևիկյան Ռուսաստանը, որ իր ազգային կռիվը Անգլիայի դեմ քողարկում է ինչ-որ «համաշխարհային» և «պրոլետարական» ֆրազներով ու նշանաբաններով, իրոք իր հերթին իմպերիալիստական մի պայքար է մղում անգլիական իմպերիալիզմի դեմ: Ռուսական բոլշևիզմը այսօր ռուսական ուժասպառ ու ջախջախված իմպերիալիզմի մի նոր ձևն է, որով նա կամենում է խաբել, մոլորացնել իր և օտար ժողովրդական զանգվածները՝ ավելի հաջողությամբ հետապնդել կարողանալու համար իր մութ նպատակները:

Ազգերի և պետությունների պատմությունն իրեն ներքին տրամաբանությունն, իրենց ներքին մղումներն ունեն: Խելագար են այն մարդիկ և խմբակցությունները, որոնք իրենց ողորմելի ուժով և ցանկություններով կամենում են շրջել պատմության անիվը և տիրաբար ազդել իրենց ազգի պատմական ընթացքի վրա: Իշխանավորները չեն որ իրենց քմահաճույքով որոշում են իրենց ազգի ու պետության քաղաքական ուղին, այլ երկրի աշխարհագրական դիրքը, նրա տնտեսական վիճակն ու պահանջները, ժողովրդի առանձնահատկություններն ու հոգեբանությունը, ու դարբնվել է դարերի ընթացքում, նրա կուլտուրայի և տեխնիկայի աստիճանը և մի շարք այլ առարկայական պայմանները: Ահա այս ազդակներն են, որ իրենց տիրական դրոշմն են դնում անյ բոլոր անհատների քաղաքականության վրա, որոնք ցնորական հանդգնությունն ունեն իրենց սեփական քմահաճույքով ու գաղափարներով դուրս գալու իրենց պետության և ազգերի պատմության կենսական շահերի ու պահանջներից դեմ:

Եթե Լենինն ու իր համախոհները հրապարակ եկան թերևս շատ րարբեր ձգտումներով ու նպատակներով, քան այն, որ նրանք հետապնդում են այսօր, այժմ արդեն պարզ է միանգամայն «համաշխարհային», «սոցիալիստական», «բարձր» նպատակները, այլ ընհակառակը, Ռուսաստանն է, որ ստիպել է նրանց «սոցիալիստական» նպատակների մեջ դնել բոլորովին այլ բովանդակություն, ռուսական ազգային իմպերիալիստական բովանդակություն:

Ռուսաստանի պատմությունը այսօր բոլշևիկնեիր ձեռքով է ձգտում իրագործել իր ազգային նպատակները:

Նկատի ունենալով Ռուսաստանի ներքին տնտեսական կատաստրոֆիկ վիճակը և նրա միանգամայն խախտված միջազգային դիրքը, կարելի է անվերապահորեն պնդել, որ Ռուսաստանի ներկա մղումը դեպի Արրևելք ուրիշ բան չէ, եթե ոչ հուսահատական ջղաձգություն, որ բխում է կատարյալ անզորությունիից՝ խոցելու իր ամենամեծ ախոյանին՝ Անգլիային:

Անգլիան, իր իմպերիալիստական մեծ ծրագրերի իրագործումն անպայմանորեն ապահովելու համար, հրամայական պետք ունի ստեղծելու Հայաստանը, մի անգամ ընդմիշտ ազատելու այն՝ ռուսական լծից ու ոտնձգություններից և իր ազդեցության շրջանի մեջ գցելու այն: Անգլիական տեսակետով Հայաստանը վստահելի կլինի միայն այն ժամանակ, երբ հեռու կլինի ռուսական ազդեցությունից ու դավերից: Ավելին, նա պետք է լինի հակառուսական: Այլապես նա միշտ կասկածի տակ կմնա: Այդ պարագային Անգլիան միշտ ի վիիճակի կլինի դժվարություններ և անախորժություններ պատճառելու Հայաստանին: Ռուսական ամեն մի միջամտություն հայկական գործերին, հայկական ամեն մի հակում դեպի ռուսները՝ անխուսափելիորեն կործանարար կերպով պիտի անդրադառնա Հայաստանի քաղաքական բախտի վրա:

Գնահատության առնելով միջազգային ուժերի փոխհարաբերությունն ու զորությունը ներկայումս, առանց որևէ տատանումի մենք մի անգամ ընդմիշտ պիտի պարզենք մեզ համար, որ մեր քաղաքական բախտի վերջնական որոշումը գերազանցապես, եթե չասեմ բացառապես, կախված է Անգլիայից: Ռուսաստանի դերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Հայաստանում վերջացած պետք է համարել: Անգլիան կաշկանդել, շղթայել է Հյուսիսի մեծ պետությունն այնպես, որ նա երկար ժամանակ չպիտի կարողանա այլևս որևէ կշիռ ու ձայն ունենալ Արևելքում: Անգլիայի արևելյան քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն էլ այս պահիս այն է, որ Ռուսաստանը թե ռազմապես և թե քաղաքականապես սահձահարվի առմիշտ և այլևս միանգամայն անվտանգ դառնա Անգլիայի համար: Այդ նպատակի համար է, որ նա ստեղծում է Մերձբալթյան պետություններ, հզոր Լեհաստան, Ուկրաինա, անդրկովկասյան ու թերևս և կովկասյան պետություններ: Այդ նպատակի համար է, որ Ռուսաստանը ուժասպառ է արվում:

Բայց Ռուսաստանն այսպես թե այնպես մի մեծ պետություն է, որը ապագային կարող է վերստին դառնալ մի ահարկու, սպառնական ուժ Անգլիայի հանդեպ:

Եվ այսօրվա վիճակը չէ որ մտահոգիչ է Անգլիայի համար, այլ վաղվանը:

Պետք է կանխել դեպքերը, պետք է նախատեսել միջազգային ուժերի վտանգավոր դասավորումները և համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռք առնել այժմվանից իսկ: Այս է, որ ստիպում է անգլիական հեռատես քաղաքագետներին մի այնպիսի հաշտություն կնքել Անգլիայի համար վտանգավոր ուժերի հետ, որպեսզի ստեղծվեն, աճեն ու զորանան այն ուժերը, որոնց միջոցով հնարավոր լինի պահպանել քաղաքական հավասարակշռությունը ապագայում:

Երեք մեծ վտանգավոր ուժեր կան, որ անխուսափելիորեն պիտի դառնան Անգլիայի համար մի անխորտակելի վտանգ, եթե թույլ տրվի որ նրանք միանան, եթե այժմվանից իսկ նրանց միացման դեմ պատվարներ չկառուցվեն: Այդ ուժերն են՝ Գերմանիան, Ռուսաստանը և Թուրքիան:

Այս երեք ուժերի միացումը անկարելի, կամ գեթ անվնաս դարձնելու համար: Անգլիան ամեն ճիգ է թափում մի կողմից՝ ուժասպառ անելու երեք պետությունները թե ռազմապես, թե տնտեսապես և թե քաղաքականապես, մյուս կողմից՝ շղթայելու նրանց նոր ազգային պետության երկաթե օղակով, որը և վիճակի լինի կասեցնելու ամեն մի քաղաքական վտանգ:

Գերմանիան արդեն օղակված է այդպիսի պետության շղթայով՝ Չեխոսլովակիա, Ռումինիա, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա:

Ռուսաստանը շղթայվում է Ֆինլանդիայում, Էստոնիայով, Լատվիայով, Լիտվայով, Լեհաստանով, Ուկրաինայով, Ռումինիայով, իսկ հարավում անդրկովկասյան ու թերևս կովկասյան նոր պետություններով:

Տաճկաստանը շղթայվում է Արաբիայով, Միջագետքով, Սիրիայով, Հունաստանով, Հայաստանով, հավանաբար Քրդստանով և վերջապես մի շարք եվրոպական գաղութներով՝ ֆրանսիական Կիլիկիայով, իտալական Ադալիայով, փաստորեն անգլիական Պոլսով ու նեղուցներով:

Այս քաղաքական հոյակապ կառուցվածքը արհեստական չի բնավ, այլ հիմնված է մի քանի ոչ էական շեղումներով ազգային առողջ և կենսունակ սկզբունքի վրա: Նորակազմ բոլոր պետություններն էլ գերազանցապես ազգային պետություններ են և բոլոր տվյալներն ունեն զարգանալու և զորանալու: Այդ պետություններն են որ բաժանում են այսօր Գերմանիան Ռուսաստանից, Ռուսաստանը՝ Տաճկաստանից:

Հայաստանը այդ շղթայի օղակներից մեկն է, որ բաժանում է և բաժանելու է Ռուսաստանը Տաճկաստանից: Դաշնակից պետության և առանձնապես Անգլիայի համար, որ ստեղծում են Հայաստանը, հայկական պետություն այն չափով արժեք կունենա, որ չափով վերջինս հակում չի ունենա ոչ դեպի Տաճկատասնը, ոչ էլ դեպի Ռուսաստանը:

Երբեք չպետք է մոռանալ, որ Հայաստանը չի ստեղծվում հանուն արդարության կամ մարդասիրության, այլ միմիայն քաղաքական նպատակներով: Իսկ այդ քաղաքական նպատակն է ծառայել իբրև պատնեշ Ռուսաստանի և Տաճկաստանի կամ համառուսական և համաիսլամական շարժման միջև:

Այդ պատճառով Հայաստանը մի անգամ ընդմիշտ պետք է դադարի գործիք լինելուց Ռուսաստանի ձեռքում: Ռուսական որևէ ազդեցություն չպետք է լինի այլևս Հայաստանի մեջ և Հայաստանի վրա:

Քաղաքական այն յուրահատուկ պայմաններում, որոնց մեջ կառուցվում է հայկական պետություն, միջազգային ուժերի փոխհարաբերության այն շրջանում, երբ վերջնականապես ձևավորվում է Հայաստանի քաղաքական բախտը, ոչինչ չկա ավելի վնասակար և, ես կասեմ նույնիսկ, կործանարար հայ ժողովրդի համար, քան այն կոյը և ստրկամիտ ռուսասիրությունը, որ այս կամ այն ձևով երևան է գալիս մեր քաղաքական կյանքում:

Վերջին երկու տասնյակ տարիների ընթացքում մեր բոլոր քաղաքական սխալների, սայթաքումների և հուսախաբությունների գլխավոր պատճառը եղել է մեր ազգային մոլեգին ռուսասիրությունը և ռուսական օրիենտացիան, որ ահագին վնասներ է տվել մեզ. անգամ վերջին երկու տարիների մեր անկախ գոյության ժամանակ:

Եվ եթե Վրաստանն ու Ադրբեջանը, որոնց միջազգային դրությունը մեզանից շատ ավելի խախուտ և աննպաստ էր, կարողացան քաղաքական խոշոր նվաումներ անել և մեզանից շատ ավելի ամրացնել իրենց դիրքը, դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ նրանք հակառուսական օրիենտացիան ունեին, – մի բան, որ միանգամայն համապատասխանում էր դաշնակիցնեիր և առանձնապես Անգլիայի շահերին:

Մինչդեռ Հայասանը կուրորեն շարունակում էր իր ռուսասիրական քաղաքականությունը, որ մեծամես կասկածներ էր հարուցում Անգլիայի ղեկավար շրջաններում: Դրանից առաջ էր գալիս այն անվստահությունը, որ ուներ Անգլիան դեպի մեր պետությունը: Մեր տրամադրություններն ու հրապարակային արտահայտություններն այնպես էին, որ ակամայորեն տարակուսանք էին հարուցում դրսի աշխարհում, թե մենք իրոք ձգտում են որևէ ձևով միանալ կրկին Ռուսաստանին: Ռուսական շորշոփը չէր անցել մեր վրայից, մենք բոլոր էլ հիվանդ էինք ռուսական հիվանդությամբ, մեր ազգային մտայնությունը կարծես անզոր էր թոթափել իր ռուսական հովերը, մեր ազգային կամքը չէր գտնում իր մեջ բավականաչափ վճռականություն մի անգամ ընդմիշտ կտրելու մեր հույսերը, մեր կապերը Ռուսաստանից:

Այդ բոլորն առաջ էր գալիս մասամբ այն բանից, որ հարյուր տարվա ռուսական տիրապետությունը շատ ուժեղ դրոշմ է դրել մեր հոգու վրա: Մասամբ էլ այն բանից, որ մինչև այսօր էլ մենք մեզ պարզ հաշիվ չենք տալիս, թե ինչ հսկայական հեղաշրջումներ են կատարվել միջազգային ուժերի փոխհարաբերության մեջ, թե պարտված, քայքայված, բաժան բաժան եղած Ռուսաստանը այլևս ոչ մի դրական դեր չունի կատարելու Մերձավոր Արևելքում, թե Հայաստանի բախտը տնօրինողների շարքից դուրս է շպրտված Ռուսաստանը, եթե չասեմ առմիշտ, գեթ շատ և շատ երկար ժամանակով:

Մյուս կողմից մենք կարծես տակավին պարզորեն չենք գիտակցում, որ երկրագնդի այն մասի վրա, ուր գտնվում է Հայաստանը, Անգլիային է վիճակված վճռական խոսք ասել ի վերջո, և որ մեր քաղաքական ապագան կախված է աշխարհիս այդ հզորագույն պետությունից:

Մեզ համար պարզ պիտի լինի բացարձակորեն, որ եթե կա այսօր մի մեծ պետություն, որը կամենում է և շահ ունի ազատ ու անկախ հայկական պետություն ստղեծել, Անգլիան է դա:

Ռուսաստանը միշտ ձգտել է կլանել Հայաստանը, ձեռք բերել մեր երկիրը առանց հայերը: Այդպես է եղել ցարական հզոր Ռուսաստանը, այդպես է այսօր և բոլշևիկյան ուժասպառ Ռուսաստանը:

Ռուս բոլշևիկները, իսկ նրանց հետևից նաև հայ ստրկահոգի բոլշևիկները կամենում են Հայաստանը ենթարկել նորից Ռուսաստանի ազդեցության: Այդ անելով՝ նրանք բնավ չեն մտածում հայ ժողովրդի բարօրության մասին, այլ ընդհակառակը, նրանք դաշն են կապում հայ ժողովրդի երդվյալ թշնամիների՝ թուրք տաճիկների հետ, որպեսզի հայ ժողովրդի դիակի վրայով միանան թուրք ազգայնականնների հետ և նրանց միջոցով ամրապնդեն Ռուսաստանի դիրքը հանդեպ Անգլիայի:

Ռուս բոլշևիկները ձգտում են իրենց հայրենադավ հայ ընկերների միջոցով հայ ժողովրդի բախտի հետ խաղալ այնպես, ինչպես սովոր էին խաղալ ռուս ցարերը: Փոխվել են ժամանակները, փոխվել են պայմանները, փոխվել են նշանաբանները, հագուստները, գույները, բայց ռուսական հայաջինջ ոգին մնում է անսասան: Նրա մահահոտ շունչը նորից զգացվում է մեր հորիզոնների տակ այս ծանր օրերին:

Եվ նրանք, որ ձգտում են դեպի կյանք, դեպի ազատություն, դեպի անկախություն, պիտի ըմբռնեն վերջապես, որ բոլշևիկյան Ռուսաստանը կատարելապես անզօր է տնօրինելու Հայաստանի բախտը և որ մեր ճակատագիրը կապել, թեկուզ ժամանակավորապես, մահվան դատապարտված նրա քաղաքական սիստեմի և իմպերիալիզմի հետ, նշանակում է քարտի վրա դնել մեր բախտը, մեր ազգի ամբողջ ապագան...

IX
Բոլշևիկյան ավանտյուրան Հայաստանում

Չափազանց բնորոշ են բոլշևիկների համար այն խոսքերը, որ Մոսկվայի արտաքին գործերի կոմիսար Չիչերինը նորերս ուղղել էր Անգլիայի արտ. գոր. նախարարին իր վերջին նոտայի մեջ: «Մենք պատրաստ են հարգել Անգլիայի շահերը Կովկասում», – ասում էր Չիչերինը: Ուրիշ խոսքով՝ բոլշևիկները, որոնք իրենց կոմունիստներ, սոցիալիստներ են համարում և երեք տաի առաջ այնքան աղմուկ հանեցին, անվերապահորեն ու կատաղիորեն պաշտպանելով ազգերի ինքնորոշման բացարձակ իրավունքը և «առանց անեքսիայի և կոնտրիբուցիայի» սկզբունքը, այսօր պատրաստ են առևտուր անել անգլիացիների հետ ի հաշիվ կովկասյան ազգերի:

Սա միր ավելորդ ապացույց է, թե բոլշևիզմի անվան տակ իրոք թաքնված է ռուսական իմպերիալիզմը, որ չարաչար պարտվելով անգլիական իմպերիալիզմից, ավելի ձեռնտու պայմաններով հաշտություն կքնելու համար վերջինիս հետ՝ կամենում է ծախել իր «պատմական» իրավունքները ռուս ցարերի նվաճած ազգերի նկատմամբ, որոնք այնքան մեծ զոհաբերություններով հազիվ են կարողացել ազատվել ռուսական անարգ լծից: Բոլշևիկները պատրաստ են հարգել ոչ թե ինքնորոշվող ազգերի իրավունքները Կովկասում, այլ Անգլիայի շահերը Կովկասում: Ավելի պերճախոս խոստովանություն չէր կարող լինել նրանց կողմից:

Սակայն, եթե այսպես թե այնպես կարելի է դեռ ըմբռնել ռուս բոլշևիկնեիր այս քաղաքականությունը մանր ազգերի հանդեպ, որ, ճիշտ է, ոչ մի առնչություն չունի սոցիալիզմի և սոցիալիստական սկզբունքնեիր հետ, բայց թելադրում է ռուսական հայրենասիրությունը, – ապա ի՞նչպես բացատրել հայ բոլշևիկների ազգակործան ընթացքը: Եվ իրավ, մինչ ռուս բոլշևիկները պատրաստ են ծախելու ուրիշ ազգերի իրավունքներն ու շահերը, հայ բոլշևիկները առևտուր գիտեն անել միայն իրենց ազգի իրավունքներով ու շահերով:

Որ հայ բոլշևիկները, փորձ անելով Հայաստանում հաստատելու իրենց իշխանությունը, վաճառել են իրոք հայ ժողովրդի շահերն ու իրավունքները և այդպիսով, գիտակցաբար թե անգիտակցաբար, վտանգել են ուզում ոչ մաիյն հայ ժողովրդի քաղաքական ապագան, այլ և նրա ֆիզիկական ապագան, գոյությունը, այդ արդեն կասկածից վեր է այսօր, երբ մեր ձեռքում բազմաթիվ ապացույցներ կան: Հայ բոլշևիկները կրկնակի վաճառք են կատարել, նրանք ծախել են Հայաստանը մի կողմից ռուսներին, մյուս կողմից՝ թուրքերին:

Մեկդի թողնելով հայ բոլշևիկների հանցավոր կապերը մեր ժողովրդի ազատ և անկախ քաղաքական գոյության թշնամի ներքին հակապետական տարրերի և մեր ժողովրդի ֆիզիկական գոյության սպառնացող համիսլամական արտաքին ուժերի հետ, վերցնենք իրերի առարկայական դրությունը: Այս կերպ ավելի անառաչորեն կարելի պիտի լինի պարզել հայ բոլշևիկների կատարած ոճիրը:

Ով քիչ շատ ծանոթ է բոլշևիկյան Ռուսաստանի քաղաքական հրաբխային վիճակին, նրա տնտեսական անպատմելի քայքայման, նրա միջազգային աննախընթացորեն խախուտ դիրքին, նա մի վայրկյան իսկ չի կարող իրեն թույլ տալ սպասելու, որ այսօրվա Ռուսաստանը ի վիճակի է որևէ քաղաքական, ռազմական կամ նույնիսկ տնտեսական օգնություն հասցնել Հայաստանին: Ռուս բոլշևիկները, զուրկ չլինելով իրականության զգացումից, շատ լավ են գիտակցում, որ իրենց ներկա ուժերով իրենց իշխանությունը երբեք չպիտի կարողանա տևականորեն հաստատվել Անդրկովկասում և մասնավորապես Հայաստանում: Թե Անդրկովկասը և թե հատկապես Հայաստանը նրանց համար այն պափով արժեք ունեն, որ չափով որ, այս երկրներում խլրտումներ և անկարգություններ հարուցելով, նրանք կարող են անախորժություններ պատճառել Անգլիային և այդ միջոցով հարկադրել վերջինիս իրենց հետ ավելի նպաստավոր հաշտություն կնքել: Իսկ թե այդ խլրտումների և անկարգությունների հետևանքով այդ երկրների ժողովուրդները կարող են մեծապես տուժել և նույնիսկ բնաջինջ լինել, այդ միանգամայն չի հետաքրքրում բոլշևիկների անվան տակ գործող ռուս իմպերիալիստ քաղաքագետներին: Ռուս բոլշևիկները շատ լավ գիտեն, որ իրենց դավերն Անդրկովկասում և առհասարակ Մերձավոր Արևելքում էպիզոդներ են, անցողական դեպքեր, պարզապես քաղաքական ավանտյուրաներ, որոնց նպատակը միանգամայն օտար է և նույնիսկ հակառակ անդրկովկասյան ազգերի շահերին: Բայց նրանք չեն հրաժարվում այդ ավանտյուրաներից, որովհետև այդ պահանջում է ռուս ազգի, ռուս պետության, ռուս իմպերիալիզմի շահը: Սակայն, եթե ռուս ազգի և պետության շահերը ապահովվեն ուրիշ ճանապարհներով, ուրիշ եղանակներով, այն ժամանակ ռուս բոլշևիկները պատրաստ կլինեն հարգել Անգլիայի իրավունքներն ու շահերը Կովկասում և Հայաստանում:

Ի՞նչ է ուրեմն հայ բոլշևիկների արածը մեր երկրում. ոչ այլ ինչ, եթե ոչ գործիք ծառայել ռուս բոլշևիկյան իմպերիալիստների ձեռքում հայ ժողովրդին միանգամայն օտար նպատակների համար: Այդ դավաճան դերը կատարելու համար հայ բոլշևիկնեիը հարկավ ստացել են ռուսներից ազատ վարձատրություն:

Սակայն, եթե հայ բոլշևիկնեիր ընթացքը ռուսների հանդեպ կարող է դեռ որևէ զաղափարական երևույթ ունենալ, ապա այդ երևույթից միանգամայն զուրկ է նրանց «քաղաքականաությունը թյուրքերի հանդեպ»: Այդ «քաղաքականաությունը» բառից բուն իմաստով դավաճանություն է բացարձակապես:

Ամբողջ աշխարհին հայտնի է այն հանցավոր կապը, որ գոյություն ուներ որոշ ժամանակակից ի վեր ռուս բոլշևիկների և օսմանյան ջարդարար փաշաների միջև: Նուրի և Խալիլ փաշաները չէին էլ թաքցնում, որ նրանք բոլշևիկնիեր հետ են: Նրանց հանդուգն դավերը Դաղստանում, Ադրբեջանում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախիջևանում իպ մի տարակույս չէին կարող թողնել, թե տաճիկ ջարդարարները զանազան քաղաքական խաղերի միջոցով ձգտում են իրականացնել նույն հայաջինջ ծրագիրը, որ նրանք Տաճկաստանում կատարելուց հետո հրամայական կարիք էին զգում ավարտել Ռուսահայաստանում:

Հայ ժողովրդի և՛ քաղաքական, և՛ ֆիզիկական գոյությունն անհանդուրժելի է համաթուրքական, համիսլամիստական իմպերիալիզմի տեսակետով: Հայ ժողովրդի կատարյալ բնաջնջումը անհրաժեշտ է միանգամայն ընդմիշտ վերացնելու համար այն վտանգը, որ խանգարում է համաթուրքական մեծ նպատակների իրագործման: Հայ ժողովուրդը պետք է ամբողջովին զոհվի, որպեսզի թրքությունը ազատ շունչ քաշի, ապրի իր նախկին սանձարձակ և կուլտուրավեր կյանքով:

Տաճկական այս ծրագիրը վիժեց՝ շնորհիվ Տաճկաստանի պարտության: Բայց տաճկական ղեկավար տարրերը բնավ չհրաժարվեցին այդ ծրագրի իրագործումից:

Ստեղծված քաղաքական նոր պայմաններում պետք էր միայն պայքարի ձևերը փոխել: Եվ երիտասարդ թուրքերը, հայաջինջ ծրագրի հանճարեղ հեղինակները, փոխեցին Տաճկաստանում իրենց անունը և ծայր տվին ազգայնական մի «նոր» շարժման «Միլլի» անունով: Այդ պետք էր դաշնակիցներին մոլորեցնելու համար:

Ռուսաստանի սահմաններում նրանց ագենտները դարձան բոլշևիկները, որպեսզի այդ եղանակով կարողանան հեշտությամբ խաբել ռուսներին: Այդ էլ պետք էր ռուսներից ուժից օգտվելու համար:

Ամիսներ շարունակ նրանք կռիվ մղեցին Ադրբեջանում Մուսավաթի դեմ, որ, իրենց կարծիքով, բավականապափ վճռական և կտրուկ չէր իր հայաջինջ քաղաքականության մեջ: Պետք էր հայերին մի մահացու հարված հասցնել նաև Անդրկովկասում, մինչդեռ Մուսավաթը հրապարակ հանեց այդ գործում իր կատարյալ ապիկարությունը, անզորությունը: Տաճկաստանն իր ներկա օրհասական վիճակից կարելի է հանել հեշտությամբ, եթե վերանա մեջտեղից անիծյալ Հայաստանը և հայկական հարցը, և Ադրբեջանն անմիջապես միանա Թուրքիային: Օսմանյան ուժերն այն ժամանակ կկրկնապատկվեն, կեռապատկվեն և նզովյալ Անտանտը, կատարված իրողության առջև դրվելով, կամա թե ակամա ստիպված պիտի լինիի քաղաքականապես նվիրագործել ստեղծված փաստական դրությունը: Ազատ և անկախ Ադրբեջան պետք չէ. նա պետք է Տաճկաստանի այն չափով, որ չափով որ նրա օգնությամբ Տաճկաստանը պիտի վերականգնվի և զորանա: Ադրբեջանը պետք է ծառայի Տաճկաստանի շահերին, դառնա նրա գործիքը, այլապես նրա գոյությունը որևէ իմաստ չւոնի: Եթե Ադրբեջանը՝ Տաճկաստանի քաղաքական բախտի որոշման այս ճակատագրական վայրկյանին՝ չկարողացավ որևէ իրական օգնություն ցույց տալ վերահաս վտանգից իր մայր հայրենիքն ազատելու համար այն ժամանակ ավելորդ է նույնիսկ նրա գոյությունը:

Այս նկատառումներից ելնելով, տաճկական փաշաներն իրենց ագենտների հետ միասին ամիսնիրի անդուլ աշխատանքով կազմակերպեցին այն բոլշևիկյան-համիսլամական շարժումը, որը նախապատրաստեց նորերս Բաքվում տեղի ունեցած «խորհրդային հեղաշրջումը»:

Անտարակուսելի է այժմ, որ այդ «հեղաշրջումը» ամիսներ առաջ մտածված ու ծրագրված մի «հեղաշրջում» էր: Անտարակուսելի է նույնպես, որ այդ «հեղաշրջումը» կատարվել է թուրքական բոլոր կուսակցությունների հավանությամբ և մասկացությամբ:

Բավական է մատնանշել այստեղ միայն այն բնորոշ փաստը, որ Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ Մուսավաթը, չնայելով, որ հյուսիսից արշավում էին բոլշևիկյան բանակները և սպառնում Ադրբեջանի անկախության, փոխանակ իր ուժերը կենտրոնացնելու հյուսիսային ճակատում , իր բոլոր զորքերը ուղարկեց դեպի Ղարաբաղ և Զանգեզուր: Եվ որքան ավելի էր ուժեղանում բոլշևիկյան վտանգը, այնքան ավելի մեծ եռանդով ու անվերապահությամբ մուսավաթական կառավարությունը հարձակողական նախապատրաստություններ էր տեսնում հայ ժողովրդի և Հայաստանի դեմ, Ղարաբաղի և Զանգեզուրի ճակատում:

Ադրբեջանի նոր, բոլշևիկյան կառավարությունը, որը ծնվեց ջարդարար Ջիվանշիր խանի կաբինետում, առանց որևէ դիմադրության Մուսավաթի կողմից, կոչված էր միայն օգտվելու Մուսավաթի նախապատրաստական աշխատանքներից և ավելի վճռական եղանակով իրագործելու այն, ինչ որ չէր հաջողվել Մուսավաթին, այսինքն իրագործել տաճկական ծրագիրը՝ կոտորել հայերին, և Ղարաբաղի ու Զանգեզուրի վրայով միացնել Ադրբեջանը Տաճկաստանի հետ: նոր կառավարությունը հույս ուներ իրագործելու տաճկական վաղեմի ծրագիրը հայ ժողովրդի գոյության դեմ: Այդ միջոցներն էին նախ՝ այն ռազմական ուժերը, որոնք պիտի գային բոլշևիկյան Ռուսաստանից, համաձայն ռուս-տաճկական գաղտնի դաշնագրի, և երկրորդ՝ այն ներքին հեղաշրջումը, որ նրանք հույս ունեին առաջ բերելու Հայաստանում իրենց կաշառած մարդկանց միջոցով:

Ռուս բոլշևիկյան ուժերը չեկան Ադրբեջան ծառայելու տաճկական շահերին: Նրանք եկան այն չափով, որ չափով որ այդ պետք էր Բաքվից նավթի արտահանությունը դեպի Ռուսաստան ապահովելու համար: Ավելին թերևս նրանք երբեք էլ լուրջ մտադրություն չեն ունեցել անելու: Խլրտումներ, անկարգություններ, բարդություններ առաջ բերել անդրկովկասյան պետության մեջ՝ ի՞նչու չէ: Բայց ռազմական ուժերը բերել՝ ոչ: Իսկ խոստումներ անշուշտ ռուս բոլշևիկները տված էին տաճիկներին՝ վերջիններիս իրենց կողշը գրավելու և իրենց նպատակների համար օգտագործելու դիտավորությամբ: Սակայն լեհական ճակատն ու բոլշևիկյան Ռուսաստանի ներքին խախուտ վիճակը թույլ չտվեցին, որ ռուսները լայնորեն կատարեին իրենց խոստումները, եթե երբեք նրանք լրջորեն տրամադիր եղել են այդ անել: Եվ այդպիսով կամա թե ակամա խաբեցին տաճիկ-թուրքերին:

Հեղաշրջումը Հայաստանում պիտի կատարեին հայ բոլշևիկները՝ համաձայն Ադրբեջանից եկած հրահանգներին:

Ի՞նչ տարրերի վրա կարող էին հետևել և պիտ հետևեին այդ դավաճանները:

Առաջին՝ այս մոլորված ու այլասերված երիտասարդների վրա, որոնք թեև զուրկ են գաղափարականությունից, բայց հիվանդ են ռուսական ինտելիգենցիայի հիվանդությամբ, հոգու հիվանդությամբ:

Երկրորդ՝ ծագումով հայ, բայց ոգով ռուս տարրերի վրա, որոնց համար Հայաստանը և հայ ժողովուրդը խորթ են, որոնք Հայաստանի վրա նայում են որպես մի ժամանակավոր, հաճախ ակամա կայանի վրա, կամ որպես մի կթան կռվի վրա, և որոնք, երբ կյանքը Ռուսաստանում խաղաղվի, առանց անգամ նայելու պիտի փախչեն Ռուսաստան: Դրանք կամ անկախ Հայաստանի դեմ են, կամ լավագույն դեպքում, անտարբեր են:

Երրորդ՝ այն ոչ հայ տարրերի վրա, որոնք չեն կարող կամ չեն կամենում հաշտվել Հայաստանի անկախ գոյության հետ: Ռուսները, որովհետև երբեք տիրող էին, իսկ այսօր տանել չեն կարող իրենց արդի հպատակ վիճակը. դրանք ատում են Հայաստանը, դրանք ձգտում են դեպի հյուսիս: Թուրքերը, որովհետև նույնպես երեկվա իշխողի հոգեբանությունն ունեն, հայի լուծը ավելի է նրանց համար ատելի, քան որևէ այլ բան աշխարհում. դրանք ձգտում են դեպի Տաճկաստան. դրանք պատրաստ են ոչ միայն քաղաքականապես վերացնել Հայաստանը, այլ և ֆիզիկապես ոչնչացնել հայ ժողովուրդը:

Այա այս տարրերը շատ նպաստվոր հող են ներկայացնում բոլշևիկ դավաճանների համար, որոնք հույս ունեին իրենց մութ նպատակների համար օգտվել նաև մեր ռողովրդի մեջ հացի պակասից և ֆինանսական ծանր կացությունից ծայր տված դժգոհությունից:

Հեղաշրջման գործը Հայաստանում դյուրացնելու համար պետք էր արտաքին ուժերի մի գրոհ: Բայց որովհետև ռուս բոլշևիկյան զորքերը չէին կարող մոտենալ Հայաստանին, պետք էր ազդել Հայաստանի իշխող կուսակցության վրա գեթ սպառնալիքներով, որպեսզի կարելի լիներ այդ կուսակցության շարքերում շփոթ ու խուճապ առաջացնել և այդ ճանապարհով ստիպել Հայաստանի կառավարությանը, որպեսզի նա առանց դիմադրության զիջի իր դիրքերը բոլշևիկ անվան տակ թաքնվող դավաճաններին: Այդ սպառնալիքի դերը կոչված էին կատարելու այն երկու վերջնագրերը (ուլտիմատումները), որ իրար հետևից ներկայացրիր բաքվի «նոր» տերերը և բոլշևիկների կովկասյան ճակատի ներկայացուցիչները:

Ոչ Ադրբեջանը կարող էր մեր դեմ մեծ զորքեր ուղարկել, ոչ էլ ռուս բոլշևիկները: Ռազմական ուժերի փոխհարաբերությունը Անդրկովկասում մնում էր նույնը: Ուստի թե թուրքական և թե ռուսական սպառնալիքների հետևում չէր կարող լինել որևէ լուրջ, իրական վտանգ, որի վախի տակ Հայաստանի կառավարությունը հարկադրված զգար իրեն անձնատուր լինելու:

Եվվ եթե Ադրբեջանի և ռուսների «սովետական» սպառնալիքները չմոլորեցրին և խուճապի չմատնեցին մեզ, սակայն նրանք եղան այն ազդանշանը, որից սիրտ առան մեր ներքին դավաճաններն իրեն սև գործը սկսելու համար:

Եվ այսպես բռնկվեց բոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում: Եվ քանի որ այս ապստամբությունն իրոք թելադրված էր դրսից և ղեկավարվում էր դրսից, նա պետք է ծառայեր դրսի նպատակների: Այդ նպատակների մեջ ամենակարևոր տեղը բռնում էր Տաճկաստանին անմիջական օգնություն հասցնելու խնդիրը: Մայիսի 10-ին դաշնակիցները պիտի ներկայացնեին տաճիկներին հաշտության դաշնագիրը, ըստ որի Տաճկաստանը պիտի բաժան-բաժան լիներ, Տաճկաստանից բաժանվող մասերից մեկն էլ Հայաստանն է: Հայաստանում խլրտումներ առաջ բերելով և դաշնակցական կառավարությունը տապալելով, կարելի էր այնպիսի մահացու հարված հասցնել այդ երկրին, որ այլևս նրա վերականգնման մասին խոսք չլիներ:

Բոլշևիկյան հեղաշրջումը Հայաստանում պիտի լիներ այն նոր, չափազանց էական փաստը, որ բոլորովին պիտի խառներ դաշնակիցների խաղաքարթերը Մերձավոր Արևելքում, և պիտի ստիպեր նրանց հիմնուին վերաքննել Սան Ռեմոյի մեջ մշակված տաճկական դաշնագիրը ի նպաստ Թուրքիայի:

Բոլշևիկյան Հայաստանը հարկավ չպիտի կարողանար պահպանել իր սահմանները: Ղարաբաղն ու Զանգեզուրը պիտի անցնեին առանց դժվարության Ադրբեջանին թուրք «կարմիր» բանակի ձեռքը: «Կարմիր Նախիջևանն ու Զանգիբասարը պիտի գրավեին հեշտությամբ Երրևանը: «Կարմիր» Տաճկաստանն ու Ադրբեջանը պիտի միանային: Եվ չորս կողմից օղակված փոքրիկ, շատ փոքրիկ բոլշևիկյան Հայաստանը պիտի արյունաքամ լիներ ներքին քաղաքացիական կռվից, որ պիտի լիներ անխուսափելի հետտևանքը բոլշևիկյան հեղաշրջման:

Եվ մի գեղեցիկ օր, երբ այլևս պետք չէր լինի «կարմիր» կոմեդիայի, Ադրբեջանի և Տաճկաստանի արյունարբու վարիչներիը դեն պիտի շպրտեին կարմիր դրոշակը ու կարմիր զարդարանքները՝ իրենց մյուս զրպանից հանելու և նորեն բարձրացնելու համար համիսլամական այն սրբազան կանաչ դրոշակը, որի վրա նրանք երդվել են միշտ և որին նրանք հավատարիմ են եղել ե «կարմիր» դրոշակի օրով:

X
Բոլշևիզմի ռեակցիոն բնույթը

Ամեն մի հեղաշրջման նշանակությունն ու էությունը կարելի է չափել այն ռեալ ուժերով, որոնց միջոցով կատարվում է հեղաշրջումը և որոնց վրա հենվում է կամ հենվելու է նրա իշխանությունը: Անշուշտ ամեն մի հեղաշրջում ունի իր ներքին գաղափարական մղումներն ու տրամաբանությունը, իր ուրույն ձևերն ու նշանակությունը, որոնք չեն կարող իրենց ինքնահատուկ դրոշմը չդնել իրերի ընթացքի վրա: Սակայն հեղաշրջման հետևանքների վրա ամենավճռական ազդեցությունն ունեն այն ռեալ ուժերը, որոնք կոչված են իրագործելու հեղաշրջման նպատակները: Այդ ուժերից է ի վերջո կախված հեղաշրջման բովանդակությունը և վախճանական ուղղությունը:

Այսպես, օրինակ, Ռուսաստանի սովետական հեղաշրջման բոլշևիկ ղեկավարները հրապարակ եկան սոցիալիստական նշանաբաններով և զուտ բանվորական քաղաքական նպատակներով իրենց կատարած հեղաշրջման նրանք տվին իրենց կամեցած ձևը, բայց նրանց առաջնորդած հեղաշրջման բովանդակությունն ու վախճանական ընթացքը միանգամայն հակառակ դուրս եկավ նրանց սկզբնական նպատակներին, որովհետև այն ռեալ ուժերը, որոնց միջոցով նրանք հարկադրված էին պաշտպանել իրենց իշխանություննը և իշխանության նոր ձևերը, բաղկացած էին գերազանցապես գյուղացիներից, իսկ գյուղացիները հարկավ չէին կարող հեշտորեն լինել զուտ բանվորական պրոլետարական իշխանության համար, չէին կարող կույր գործիք լինել զուտ պրոլետարական նպատակների համար:

Մի ուրիշ, մեզ համար ավելի հրահանգիչ օրինակ կարող է լինել սովետական հեղաշրջումը Բաքվում 1918 թ. մարտ ամսին:

Այն ժամանակ, ինչպես կհիշի ընթերցողը, ռուսական զորքերի վերջին մնացորդներն էին փախչում Անդրկովկասից, տաճկական բանակների հորդաները արշվաում էին մեր սահմանների վրա, ամբողջ թրքությունը Կովկասում ոտքի էր կանգնել, և բովանդակ հայության ֆիզիկական գոյությունը վտանգված էր մահացու կերպով: Այդպիսի ողբերգական պայմաններում Բաքվի մեջ փակված հայ ռազմական ուժերը՝ ավելի հաջող կերպով թյուրքերի դեմ պաշտպանվելու համար՝ միացան ռուս բոլշևիկների հետ, որովհետև այդ միջոցով էր միայն, որ հայությունը կարող էր կապ պահպանել ռուսական Հյուսիսի հետ և այնտեղից թերևս ռազմական օգնություն ստանալ:

Հայկական զորքերը, որոնք իրենց ճնշող մեծամասնությամբ դաշնակցականներ էին, հարկավ ոչ մի գաղափարական հակում չունեին դեպի բոլշևիզմը: Բայց նրանք առանց որևէ դժվարության ենթարկվեցին Բաքվի սովետական նոր իշխանության, հենց որ Հ.Յ.Դ. Դաշնակցության Բաքվի Կենտրոնական կոմիտեն և Բաքվի Հայոց ազգային խորհուրդը համապատասխան հրահանգ տվին: Ինչու՞. որովհետև հայ ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ բոլշևիկյան իշխանությունն այն ժամանակ Բաքվում կոչված էր կատարելու այն մեծ գործը, որ կատարում էին թե Հ.Յ.Դ. Դաշնակցությունը և թե Հայոց ազգային խորհուրդը: Այդ մեծ գործը կռվին էր թրքական վտանգի դեմ:

Բոլշևիկները, թե ռուս, թե հայ, միամտություն ունեցան կարծելու, որ, եթե հայկական զորքերն այդքան հեշտությամբ ենթարկվեցին իրենց իշխանության, դա նշանակում է, թե նրանք բոլշևիկներ են արդեն և թե կարելի է նրան միջոցով անել այն ամենը, ինչ որ իրենց՝ բոլշևիկներին է հաճելի: Հաստատելով իրենց իշխանությունը գերազանցապես Հ.Յ.Դ. Դաշնակցության ռազմական ուժերի օգնությամբ, բոլշևիկները մանկամտորեն երևակայեցին, թե կարող են նույնիսկ Հ.Յ.Դ. Դաշնակցության հետ էլ վարվել այնպես, ինչպես վարվել էին Մուսավաթի հետ: Նրանք չքաշվեցին անգամ հայտարարելու իրենց պաշտոնական օրգանի բերանով, թե ջախջախված է մուսավաթը, այժմ էլ հերթը հասել է Դաշնակցության:

Այս բոլորը հետտևանք է այն բանի, որ բոլշևիկներն ավելի մեծ կարևորություն են տալիս ձևին, քան բովանդակության, որ նրանք երբեք չեն թափանցում իրերի և երևույթների խորքը: Այդ պատճառով 1918 թ. Բաքվում նրանք չհասկացան, որ նրանց «սովետական» իշխանությունը գոյություն ունի միմիայն Հ.Յ.Դ. Դաշնակցության բարի կամեցողությամբ: չկա այդ կամեցողությունը, չկան և նրանք, բոլշևիկները:

Եվ իրավ, երբ պարզվեց, որ սովետական Ռուսաստանի ի վիճակի չէ բավականաչափ ռազմական օգնություն հասցնելու Բաքվի տեղական ուժերին՝ հետ մղելու համար թուրք տաճկական գրոհը, Հ.Յ.Դ. Դաշնակցությունն ամենայն դիտավորությամբ տապալեց բոլշևիկների իշխանությունը Բաքվում և զինաթափ արեց զուտ բոլշևիկյան ուժերը:

Եթե մենք դառնանք այժմ Ադրբեջանում նորերս տեղի ունեցած հեղաշրջման կտեսնենք, որ այդ հեղաշրջումը ըստ էության շատ քիչ է տարբերվում 1918 թ. մարտին կատարված սովետական հեղաշրջումից: Միայն դերերն են փոխվել: Այն ժամանակ հայերն էին, որ թյուրքերի դեմ կռվելու համար դիմել էին ռուս բոլշևիկի օգնության: իկս այս անգամ թուրքերն են, որ հայի դեմ կռվելու համար դիմել են ռուս բոլշևիկի օգնության: Երկու դեպքում էլ ռուս բոլշևիկյան իշխանությունն այն չափով է ցանկալի և կայուն, որ չափով որ նա ծառայում է իր վրա դրված պարտականության, իր առջև դրված նպատակին:

Եվ ինչպես որ 1918 թ. հայերը հուսախաբ եղան և քշեցին բոլշևիկներին, այնպես էլ այժմ թուրքերն անխուսափելիորեն պիտի հուսախաբ լինեն «սովետական» իշխնաությունից և քշեն բոլշևիկներին: Որովհետև թե 1918 թ., թե այս տարի ռեալ ուժը Բաքվում իրենց համար միանգամայն օտար նպատակներ իրագործելու: Եվ հենց որ պարզվի, թե բոլշևիկյան այժմյան իշխանությունը Ադրբեջանում ի վիճակի չէ ավելի մեծ հաջողությամբ կատարելու այն, ներկա դեպքում, հակահայկական գործը, որի համար նա հաստատված է, այդ իշխանությունը մի վայրկյան իսկ չպիտի կարողանա այլևս գոյություն ունենալ:

Սովետակնա հեղաշրջումն Ադրբեջանում արդյունք չէր այդ երկրի ռեալ ուժերի փոխհարաբերության հիմնական փոփոխության, յլ միայն և միայն քաղաքական որոշ կոմբինացիաների: «Կարմիր» Ադրբեջանի ռեալ ուժերի մտայնությունը, քաղաքական շահերը և սոցիալական մղումները մնացին նույնը, ինչ որ էին «կանաչ» Ադրբեջանի մեջ:

«Կարմիր» դրոշակը Ադրբեջանին պետք է ոչ թե ներքին, այլ արտաքին գործածության համար, նա պետք է դրսի աշխարհը մոլորեցնելու, խաբտլու համար. նա պետք է ոչ իսլամական ժողովուրդների մտքի մեջ քաոս, խառնաշփոթություն հարուցելու համար: «Կարմիր» դրոշակը Ադրբեջանի համար մի հասարակ լաթ է, որ դեն պիտի շպրտվի, հենց որ նրա կարիքն այլևս չզգացվի, և նույնքան դյուրությամբ ու արագությամբ, որքան նա բարձրացվեց այդ իսլամական երկրի վրա: Շուշում Ադրբեջանի նորընծա բոլշևիկները կազմել են արդեն մի «հեղափոխական» կոմիիտե, որի նախագահն է ամբողջ ղարաբաղին քաջ հայտնի դահճապետ Սուլթանովը: Այդ կոմիտեն արդեն մի կոչ է հրապարակել՝ ուղղված Ղարաբաղի հայ աշխատավոր գյուղացիության: Սուլթանովի «հեղափոխական» կոմիտեն առաջարկում է հայ գյուղացիներին՝ տապալել դաշնակցական կառավարությունը, հաստատել «սովետական» իշխանություն և հաշտություն կնքել «կարմիր» թուրք աշխատավորության հետ:

Մենք գիտենք արդեն, որ երբ «սովետական» հեղաշրջում տեղի ունեցավ Բաքվում, Ադրբեջանի նոր կառավարության առաջին քայլը եղավ՝ Հայաստանի դեմ անմիջապես պատերազմական գործողություններ սկսելու սպառնալիքով՝ պահանջել Ղարաբաղի և Զանգեզուրի հանձնումը Ադրբեջանին: Մեզ ծանոթ է և մի ուրիշ սպառնալիք, որ եկավ Հյուսիսից:

Ի՞նչ էր այդ սպառնալիքների բուն նպատակը: Ահաբեկում, խառնաշփոթություն, խուճապ առաջացնել Հայաստանում և դյուրացնել այդպիսով մեր կառավարության տապալումը «ներքին» բոլշևիկնեիր միջոցով: Սակայն այժմ, երբ թե՛ «ներքին» և թե՛ «արտաքին» բոլշևիկների համար պարզվեց, որ սպառնալիքը չի հասնում իր նպատակին, այլ ընդհակառակը, ավելի ևս սեղմում է Հայաստանի կառավարության հավատարիմ շարքերը, նրանք կամենում են ուրիշ, ավելի «խաղաղ» ճանապարհով ազդել հայ ժողովրդի վրա: Թե Ադրբեջանը, թե Հյուսիսը մեզ հետ հաշտության բանակցությունների մեջ են մտնում: «Կարմիր» թուրքերը, ինչպես, օրինակ, Շուշվա «կարմիր» կոմիտեն՝ Սուլթանովի գլխավորությամբ, գառան մորթի հագած գայլերի նման հաշտության ձեռք են մեկնում Ղարաբաղի հայ գյուղացիներին, խնդրելով միայն մի փոքրիկ բան անել՝ տապալել անիծյալ դաշնակցականներին, որոնք իրենց հանգիստ չեն տալիս:

Բայց թող չմոլորվեն հայ ժողովրդի և Անկախ ու Միացյալ Հայաստանի արթուն ճսկիչները: Բոլշևիկ անվան տակ թաքնված թուրքերը, ինչպես նաև ռուսները, ամենևին չփոխեցիին մի երկու շաբաթվա ընթացքում: Ինչպես այն ժամանակ, երբ նրանք մեզ սպառնում էին պատերազմով, այնպես էլ այժմ, երբ նրանք մեզ սպառնում էին պատերազմով, այնպես էլ այմ, երբ նրանք «հաշտության» ձեռք են մեկնում մեզ, նրանք երդվյալ թշնամիներն են Անկախ Հայաստանի և հայ աշխատավոր ժողովրդի:

Պատերազմի սպառնալիքները, ինչպես և հաշտության բանակցությունները, տարբեր ձևեր, միջոցներ են միայն նույն հայաջինջ նպատակին հասնելու համար: Թշնամիին ձգտում է, ինչ գնով էլ լինի, ինչ միջոցով էլ լինի, կործանել Անկախ և Միացյալ Հայաստանը, բնաջինջ անել հայ դեմոկրատիան, որովհետև վերջինս կանգնած է թե ռուս բոլշևիկի, թե թուրք «բոլշևիկի» ճանապարհի վրա:

Թող ոչ ոք միամիտ հավատ չունենա, որ անգամ կնքված հաշտությունը բոլշևիկ կոչված թշնամու հետ պիտի իրոք բերի մեր երկրին խաղաղություն: ԸՆդհակառակը, երբ բոլշևիկներ չկային Բաքվում, Անդրկովկասում կար միայն մի պատերազմ՝ հայ-թուրքական: Բայց բավական էր, որ նրանց դրոշակը ծածանվեր Ադրբեջանում, և մենք ունեցանք մի նոր պատերազմ ևս՝ թուրք-վրացական: Եվ կարելի է առանց վերապահության պնդել, որ, եթե բոլշևիկները որևէ հաջողություն ունենան Հայաստանում կամ Վրաստանում, մենք պիտի ունենանք Անդրկովկասում և միր երրորդ պատերազմ՝ հայ-վրացական: Վերջապես, բոլշևիկները չէին լինի բոլշևիկ, եթե այդ բոլոր ճակատների վրա չավելացնեին նաև ներքին ճակատներ մեր դժբախտ ժողովուրդների ծոցում: Չէ որ նրանց նշանաբանն է քաղաքացիական պատերազմը, այսինքն ներքին եղբայրասպան պատերազմը:

Արյուն, անվերջ արդյուն, ծով արյուն պիտի հոսի Անդրկովկասում, որպեսզի հագենա Ռուսաստանը, որպեսզի հագենա Տաճկաստանը: Որովհետև միայն փոքր ազգերի անկախության ոտնահարման և փոքր ազգերի ֆիզիկական բնաջնջման միջոցով է, որ թե Ռուսաստանը, և թե Տաճկաստանը ապահովված պիտի տեսնեն իրենց շահերը մերձավոր Արրևելքում:

Թե ո՞ր աստիճան զգաստ, զգուշավոր, արթուն և միաժամանակ վճռական պիտի լինի մեր վերաբերմունքը դեպի բոլշևիկները, այդ պարզ պիտի լինի ամենքի համար, եթե մատնանշենք այստեղ այն երկդիմի ընթացքը, որ բռնել է սովետական Ռուսաստանը հանդեպ Վրաստանի: Հայտնի է, որ սովետական Ռուսիան հաշտություն է կնքել Վրաստանի հետ և ճանապել է վերջինիս անկախությունը: Սակայն միաժամանակ նույն սովետական Ռուսիան «սովետական» Ադրբեջանի միջոցով պատերազմ է մղում նույն Վրաստանի դեմ:

Բայց մի՞թե նույնը չի անում սովետական Ռուսաստանը նաև Հայաստանի վերաբերմամբ: Նա մեզ առաջարկում է սկսել իր հետ հաշտության բանակցություններ, նա նախօրոք ճանաչում է մեր անկախությունը, սակայն միևնույն ժամանակ իրեն հատուկ նենգամտությամբ շարունակում է, իր վարձական գործակալների միջոցով, խլրտումներ առաջ բերել, ապստամբություն կազմակերպել մեր երկրի մեջ՝ հօդս ցնդեցնելու համար Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի շենքը: Կարելի՞ է միթե հավատալ, որ մեր պետության մեջ և մեր պետության դեմ վերջին շաբաթների ընթացքում նյութվող դավերը կատարվում են միայն տեղական, անդրկովկասյան բոլշևիկնեիր նախաձեռնությամբ և որ այդ բոլոր մեջ ռուսական կենտրոնը որևէ մասնակցություն չունի:

Հայաստանը, որ բոլոր երկրների մեջ ամենից ավելի կարոտ է խաղաղության և շինարար աշխատանքի, չի կարող որևէ հույս դնել բոլշևիզմի վրա, որովհետև բոլշևիզմը գերեզման է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության և նրա քաղաքական անկախության համար:

Եթե որևէ ուրիշ երկրի վերաբերմամբ խոսք կարող է լինել բոլշևիզմի հեղափոխական բնույթի և դերի մասիին՝ մի բան, որ միանգամայն ես ժխտում եմ, մեզ մոտ համենայն դեպս բոլշևիզմը բացարձակապես մի հակահեղափոխական, հակապետական և հետադարձ, ռեակցիոն շարժում է: Որովհետև որևէ քաղաքական հոսանքի կամ շարժման հեղափոխականությունը չափվում է ոչ թե նրա հեղափոխական ֆրանզներով ու աղաղակներով, այլ նրա հեղափոխական գործերով կամ, ավելի ճիշտ, նրա կատարած գործերի հեղափոխական արդյունքներով: Մինչդեռ, ինչպես մենք տեսանք, բոլշևիզմը ամենուրեք իր հետ և իր հետևից բերում է ամենասև ռեակցիա թե քաղաքական, թե սոցիալական և թե տնտեսական ասպարեզում: Իսկ Հայաստանում բոլշևիզմը ռեակցիոն շարժում է կրկնակի տեսակետով, որովհետև մեր սահմանների մեջ նա հենվում է նաև բացահայտորեն ռեակցիոն տարրերի վրա: Մենք գիտենք արդեն, որ բոլշևիկների հենարանը եղել են դենիկինյան սպաներն ու զինվորները, նախկին ռուս զինվորները, ռուս աղանդավորները, որոնք երազում են ցարական Ռուսաստանի վերականգնման մասին, և վերջապես, թրքությունը, որի իդեալն է համիսլամական մեծ կայսրությունը:

Բոլշևիզմի և համիսլամության դաշնը մի պատահական, բռնատոսիկ բան չէ, ինչպես կարծում են շատերը: Դա մի բնական եղբայրակցություն է աշխարհիս ամենառեակցիոն երկու ուժերի՝ ռսության և թրքության: Մոնղոլակնա ոգին և մոնղոլական արյունն է, որ այստեղ միացրել է երկու արյունակից մոնղոլական ցեղերը՝ ռուս և թուրք ցեղերը մի ընդհանուր ասիական պայքարի մեջ ընդդեմ առաջավոր Եվրոպայի, ընդդեմ համաշխարհային կուլտուրայի:

Կռվել բոլշևիզմի դեմ նշանակում է կռվել խավարի և ստրկության դեմ...