Jump to content

Բրո՛նզ ես, հուր ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բրո՛նզ ես, հուր ես

Բրո՛նզ ես, հուր ես


Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ —
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ[1]։
Ինչպես քաղցր
Մեր երգերը —
Մեր վերքերը
Հրաբույր —
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քո՛ւյր...

Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փառք ես,
Բրոնզե փայլ —
Բայց ափսո՜ս որ
Դու հեռու ես —
Դու ուրո՜ւ ես
Արևառ...


  1. արևառ — արև առած, արևից այրված` թխացած: