Jump to content

Գալի՞ս ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԱԼԻ՞Ս ԵՍ


Թող մի օր սերդ ինձ թեւեր դառնա
Ու քեզ իմ զորեղ թեւերին առնեմ,
Թռչենք, սիրելի՛ս,
Արեւի՛ն հասնենք...
Այնպե՛ս եմ ուզում մեր սիրո մասին
                արեւին պատմել,
Ասել՝ զորեղ է սերս քեզանից
Ու միայն մաքուր սերն է աշխարհում,
Որ չունի... ստվեր։
Գալի՞ս ես, թռչե՛նք...