Jump to content

Գալիս ու որպես ալիք…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Գալիս ու որպես ալիք՝
Գնում են օրերն արագ
Սիրուն իմ, ննջի՛ր բալիկ,
Աշխարհը՝ մի չար կըրակ:

Երկինքը փակ է հավետ,
Երկիրը՝ դառն ու դաժան
Լոկ ես եմ, ես եմ քեզ հետ,
Մանուկ իմ, մաքուր շուշան:

Քնքուշ իմ, քնքուշ թիթեռ,
Այրված են թևերըդ նուրբ,
Ընկած ենք երկրում անտեր,
Եվ սերն է, սերն է լոկ սուրբ…