Եվ որպեսզի մարդեր մոռնան դարբնել զենքեր։
Մոռնան կռիվ ու պատերազմ, մոռնան ավար,
Ատելությունն անգամ մոռնան որպես սև հուշ,
Սերը միայն օվկիանանա երկրի վրա,
Ես, գրոհող դասակարգի մեկ հետևակ,
Աշխարհակերտ մեր բանակին զինվորը պարզ,
Այս մեծ դարուն պայքարներուն մեջ հրավառ
Զենքը ձեռքիս արթուն մնալ կուխտեմ այսօր։
Ես, շարքային զինվորը պարզ դասակարգիս,
Հազարամյա հեղեղներեն վերջ արյունի,
Անհունացող միլիոններու ձայնակցելով,
Գալիքն այսօ՛ր ապրիլ կուզեմ։