Jump to content

Գանգատ (Եկո՜ւր, նայե, ծովն է հանդարտ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԱՆԳԱՏ


Եկու՜ր, նայե, ծովն է հանդարտ, ո՜վ ընկեր,

Լուսնի շող մը կապույտին մեջ է ինկեր.

Նավակիս մեջ եկու՜ր, ջուրին վրա դանդաղ

Նավարկելով դիտենք այլաց զվարթ խաղ:

Հոս ամեն ինչ խինդ է, ժպիտ,

Ալիք, երկինք, ծով, հովիտ,

Լուսինն արծաթ շող սփռելով,

Ման գա երկնից մեջ անխռով:

Բայց հոգիներ կան գեղեցիկ այս պահուն,

Որոնց սրտեն կը կաթկթի միշտ արյուն,

Հոգիներ կան խեղճ, թափառկոտ մենավոր,

Որոնց վերքը սև անդունդե՜ն ալ է խոր:

Ուրեմն, ինչու՞, գիշե՛ր, աղվոր ես այսքան,

Եվ ծաղիկ, ծաո, ալիք, լուսին կը խընդան,

Երբ կանթեղի մը պլպլուն լույսին տակ`

Աղվոր աչքեր արցունքի՜ մեջ կը լողան...