Մի պատառ ձյուն եմ առել ափիս մեջ
Ու տրորում եմ.
Եվ ինձ թվում է, թե ձմեռներն են
Աշխարհի բոլոր
Փշրվում իմ տաք, փոքրիկ բռի մեջ...
Տրորում եմ ես,
Եվ հալվում իսկույն, կորչում է ձյունն այդ
այրող ափիս մեջ...
.............................................................
Այնպե՜ս է սիրտս կարոտել գարնան։