Գարունը եկավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարունը եկավ

Հակոբ Աղաբաբ


Գարունը եկավ


Մանուկն ասավ.—
— Գիտեմ, գիտեմ,
Շատ լավ գիտեմ,
Գարունն եկավ ծաղկաբեր.
Գարնան գալուն
Ամեն թռչուն
Սպասում է անհամբեր...
Թռչնակն ասավ.—
Գարունն եկավ,
Կանաչ հագան
Հանդ ու արոտ, ծառ ու ճյուղ.
Այսուհետև
Թռչենք թեթև,
Ճախրենք խմբով աներկյուղ...
Ծաղիկն ասավ.—
Գարունն եկավ,
Խմբով եկան՝
Մանուկները կենսուրախ.
Ծաղկափթիթ
Դաշտի միջին
Միշտ կհնչի երգ ու տաղ...