Գարունն է վառել արևով յաղութ
Արտաքին տեսք
* * *
Գարունն է վառել արևով յաղութ,
Կանաչ ու կարմիր ծաղկունքների ծով,
Հեռավոր դաշտերն ոսկեղեն, զմրուխտ
Ձգում են հոգիս լույս հրապույրով...
Կընկնեմ իմ բախտի ուղին հեռախույզ
Թիթեռների հետ, ծաղկունքի միջով,
Վերևս կապույտ ու շուրջս՝ փիրուզ,
Զանգ-աղբյուրների անուշ ղողանջով...
Մեկ է ինձ համար՝ ուր էլ որ գնամ.
Երբ էլ որ մթնի, երբ էլ լուսանա,
Ինձ նամար չկա նպատակ, կայան,
Ես չեմ գիտակցում ժամանակ հիմա...
1909