Jump to content

Գարուն-4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԱՐՈՒՆ-4


Ծաղիկները շարժվում են հողում,
ծաղիկները շարժվում եմ շողում,
ծաղիկները ելնում են ծառն ի վեր
եւ ճյուղեր ու շյուղ ծաղկով ողողում։

Վարարում եմ, գետակ եմ դառնում,
երազներից թեւեր եմ առնում,
եւ չասվող խոսքի, երգի կարոտից
իմ հայացքը հեռվին եմ հառում։

Հեռուները երազ են լալիս...
հեռուները ինձ դաս են տալիս,
նոր ճանապարհը ծնվում է այնժամ,
երբ ճանապարհից ես դուրս եմ գալիս։

Ծաղիկները բուրում են հողով,
հեռուները բուրում են շողով
եւ շնչում եմ ես նոր ձգվող ճամփով,
ինչպես որ ծառը՝ իր ճյուղ ու շյուղով։