Գելն ու չոբանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գելն ու չոբանը

Սայաթ-Նովա


Գելն ու չոբանը


Գելն ու չոբանը մեկմեկու ռաստ էկան.
Գելն ասավ.«Բարով տեհա, չոբան ախպեր»։
Չոբանն ասավ. «Յիս քու բարովն ի՞նչ կոնիմ,
Վո՚ւնց քու խերը գա զի մ, վո՚ւնց շառը, ա՚նդե:

Գելըն ասավ. «Մուլափ կու տամ, վուր մըթնի,
Ուսուլով ման գու քամ, բինեդ կու գըթնիմ.
Քու շըներու հաչոցեմեն չիմ խըրթնի,
Առուտեհան խերն ու շառը շանց կու տամ»։

Չոբանն ասավ.«Հենց գիդիս՝ ղուրթ քո՞ւն ու՚նիմ,
Մե աճկըս-անգաճըս քու կըռնումն ունիմ.
Ամեն ղոչի գլխին մե֊մեկ շուն ունիմ,
Առատեհան քիզ թամաշան շանց կու տամ»։

Գելըն ասավ. «Վուր ամբը գա ծըմակին,
Ակռեքըս կու գըցիմ ղոչի դըմակին,
Կեսը կու խիխտիմ, կեսն էլ իմ քամակին՝
Մե-մեկ, մե-մեկ սարի ծերին շանց կու տամ»։

Չոբանն ասավ. «Գիդիս անդեր մա՞լ ունիմ,
ճըտիդ համա էրկըթե կըրկալ ունիմ.
Թե վուր ճանգըս նընգար, յիս իղբալ ունիմ,
Կոմբլիս տակին կընձկընձալը շանց կու տամ»։

Սայաթ Նովեն ասավ՝ յիս կարմիր կով իմ,
Կովկիթըս կոտռել իմ՝ հարսից խըռով իմ,
Գիլի հիդ բան չունիմ, չոբնին կու գովիմ,
Մե գամ էլա մածնի համը շանց կու տամ։