Jump to content

Գեղջուկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 280 ]

ԳԵՂՋՈՒԿ



Արտը ելավ գեղջուկը,
Լըծեց ջուխտակ գոմշուկը,
Ակոս ձըգեց գութանը,
Օրվա մինչի մըթանը։
Ցանեց ցորեն ու հաճար`
Իր զավակաց կուշտ պաշար.
Տե՛ր, տո՛ւր նորան անձրև շատ,
Որ առնու նա հունձ առատ։