Jump to content

Գեղցու տղեն ու թագավորի աղջիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գեղցու տղեն ու թագավորի աղջիկը

15. ԳԵՂՑՈԻ ՏՂԵՆ ՈԻ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՂՋԻԿԸ

Կըլնի չիլնի մի Գեղցի։ Էդ Գեղցին ըսկի զադ չի ունենա, թաք մինուճար, մի պուճուր էրեխա կունենա։

Օրեն մի օր էս Գեղցին բահը կդնի ուսին, կէթա իրանց արտը ջրելու: Կէթա կհասնի արտի ղրաղին, ի՞նչ կտենա՝ հրես էրկու օձ իրար հեննա կռիվ են անում: Մի օձը էնքամ մի Սիրուն, նաշխուն ա ըլնում, որ մարդ հենց ուզում էր կաննի թամաշ անի, կասենաս ըսկի օձ չըլներ. համա մինը՝ Սև, մուրտառ օձ էր, որ մարդ զզվում էր թամաշ անի։

Էդ էրկու օձը ընե՜նց են իրար հեննա կռվում, ընե՜նց են կռվում, որ էլ չէլած: Քիչ էր մնում, որ Սև մուրտառ օձը էն նաշխուն Սիրուն օձին քրքրի իրա կատաղությունիցը։ Էս որ Գեղցին չի տենո՜ւմ՝ վրա ա պրծնում էն Սև օձին ընենց բահով տալիս գլխին, որ հենց տեղնուտեղը ջնջխում ա թողում։

Սիրուն օձը ուրախանում, աշխարով մին ա ըլնում, որ էս Գեղցին իրան էն մուրտառ օձիցը ազատեց։ Գալիս ա մոտ, Գեղցուն ասում.— Ես որ կամ օձերի թագավորի աղջիկն եմ, արի էթանք հորս կուշտը․ որ քեզ կհարցնի, թե. «Ի՞նչ տամ, որ աղջըկանս ազատել ես», դու կասես. «Զադ չեմ ուզում. ինձ տո՛ւր Ֆասը, Շվին ու Քիսեն»։

Մեր Գեղցին օձի ետևից էթում ա, էթում ա, էթում ա՝ տենում ա հրես մի մենծ օձի բուն. օձը մննում ա իրա բունը, Գեղցուն ասում ա.— Դու ըտե կա՛ց, ես հորս դուրս կղրկեմ։

Գեղցին մնում ա մի սհաթ, Էրկու սհաթ, իրեք սհաթ, մին էլ ի՞նչ ա տենում՝ հրես էս օձի բնիցը մի եքա Շահմար, կարմիր օձ ա դուս գալիս։

Դուս ա գալի Գեղցուն բարով ա տալի, ասում.— Շնորհակալ եմ, ա՛յ աղպեր, որ իմ աղջիկը պրծացրել ես էն օձիցը. ուզա՝ տամ, ինչ որ ուզում ես։

Գեղցին ասում ա.— Զադ չեմ ուզում քեզանից՝ մի Ֆաս, մի Շվի, մին էլ մի Քիսա:

Էն սհաթը օձը կէթա կբերի, կտա Գեղցու ուզածները ու էլի կէթա կմննի իրա բունը:

Գեղցին էլ թողում ա էթում իրա արտի ջրի վրեն։ Որ իրիկունը պրծնում ա արտը ջրելուցը, էթում ա տուն. էն Քիսեն, Ֆասը ու Շվին վերնում ա բցում՝ իր անց մի ջախլախ ղութի ունեին, նրա մեջը, մտքում ասում ա. «Թող մնա ըստոնք ըստե, հալբա՛թ մի օր պետքը կգա»։

Ըսենց անց ա կենում մի վախտ։ Գալիս ա օրեն մի օր էս Գեղցին հիվանդանում ա, վեր ընկնում տեղով-բարձով, երկար հիվանդ ա դառնում խեղճ կնկա գլխին:

Ըսենց պառկում ա մի վախտ, էրկու վախտ, վեր ա ընկնում մեռնում։

Խեղճ կնիկը սև օրով էրեխան պահում ա մենծացնում։

Եր էրեխեն մի քիչ թափնովանում ա, խելքը գլուխն ա գալի, մորը ասում ա.— Ա՛յ նանի, մեղք ենք մենք՝ ընենց դառը օրով ապրենք, վե կենամ էթամ ղարբություն, բալի փող աշխատեմ, բերեմ գլուխ պահենք։

Մերն ասում ա.— Դու գիտաս, ա՛յ որդի, որ ուզում ես գնա։

Տղեն ա՝ ուրախ-ուրախ ճամփի թադարեք ա տենում, որ ընկնի ճամփա։

Բիրդան միտն ա ընկնում, մորը ասում ա.— Նանի ջա՛ն, նանի, մի Ֆասից, զադից չկա տանը, տա՛ս համ ճամփին կդնեմ գլուխս, համ էլ առու-մառու պատահելուս ջուր կխմեմ։

Մերը ասում ա.— Եսի՞մ, ա՛յ որդի, հերդ քու քորփա վախտը մի օր Ֆաս բերեց, ո՞վ ա գիտում ո՞ր պուճախներն ա ընկե, յավաշ ման գամ գտնեմ, տա՛ր։

Մերն ա՝ է՛ս յան, է՛ն յան ա ման գալի, էն ջախլախ ղութին բաց անում, տենում ա ընդի ա մարդի բերած Ֆասը. ուրախ-ուրախ տանում ա տալի տղին։

Տղեն մոր հեննա մնաս բարով ա անում դուս գալի, Ֆասը ճխտում ա գլուխը, ընկնում ճամփա:

Էթում ա, էթում ա, շատն ու քիչը աստոծ գիտա, հասնում ա մի պարզ զուլալ աղբրի, մտքումը ասում ա. «Էս լավ էլավ, հազիր ըստե նստեմ մի քիչ հաց-մաց ուտեմ, նոր ընկնեմ ճամփա»։

Նստում ա էդ աղբրի կշտին, հացի դաստախունը բաց անում, որ ուտի՝ տենում ա էն դիհը, հրես, մի քանի գող նստած հաց են ուտում, էն դիհն էլ մի բոլ մալ-դոլվաթ էր կիտած, էդ գողերը, որ տենում են, ձեն են տալի.– Ա՛յ տղա, ա՛յ տղա, արի մի քիչ ցախ-մախ կիտի, բե կրակի վրեն ածա:

Տղեն էն սհաթը Ֆասը դնում ա գլուխը, էթում մի բոլ խուրուխուշ, փետ ու փտուռ ա կիտում, բերում ա ածում ա կրակի վրա. մնացածն էլ կրակի կողքին կիտում ա։

Բիրդան գլուխը քոր ա գալի. Ֆասը վերնում ա, որ գլուխը քորի՝ էն դհիցը գողերը ձեն են տալի.— Տղա՛, քեզ չասեցի՞նք մի քիչ կրակի հմար խուրուխուշ կիտես։

Տղեն էն սհաթը մատը կծում ա, ասում ա. «Բալի էս Ֆասումը մի հունար կա, որ սրանք ինձ չտեսան»։ Եդո ասում ա.— Հրե՛ս, տես ինչքան եմ կիտե։

— Էդ եր բերեցիր, որ մենք քեզ չտեսանք, լա՛վ. դե գնա քո բանին։

Տղեն էթում ա ղրաղ, Ֆասը դնում ա գլուխը, գալի գողերի կշտին կայնում։

Հենց գողերը մի քիչ դինջանում են, բերում են իրենց գողացած ապրանքը, փողերը բաժանում են։ Ուսուլով էթում ա, նրանց կողքին կայնում ա, հենց որ փողերը բաժանում են իրար մեջ, որ տալիս են իրար՝ ձեռը քցում մի բուռը վերնում ա, ձեռը քցում ա՝ մի բո՜ւռը վերնում, ձեռը քցում ա՝ մի բո՛ւռը վերնում։ Գողերը տենում են, չէ՛, հընկերտինքը պակաս են տալի, կռիվ ղալմաղալը ընկնում ա դրանց մեջը: Գողերը քոմմա տալիս են իրար արինշեղեղ անում, սպանում․ մալ ու դոլվաթը մնում ա անտեր։

Գեղցու տղեն ա՝ ղոչաղ-ղոչաղ հավաքում ա, լցնամ խուրջինը, ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչը աստոծ գիտա, հասնում ա էն երկրին, որտեղ որ պտի էթար աշխատանքի: Էթում ա մի ղրաղ տեղ, մի պուճուր դուքան ա քրեհում իրա հմար, առուտուր ա անում, էժան, էժան ծախոտում ա՝ բոլ մուշտարի կիտում: Համա իրանից ըսկի մայա, յա փող չէր ծախսում, որ ապրանք, զադ առնի դուքանի համար։

Հա միալար են Ֆասը ճխտում էր գլուխը, էթում լավ-լավ հարուստ դուքաններից ապրանք ղողանում, բերում էժան—էժան ծախոտում:

Մին, էրկու, հինգ, տասը, էդ երկրի վաճառականները քոմմա թոփ են ըլնում, էթում թագավորի կուշտը գանգատ, թե.— Ա՛խր ըսենց բան չիլնի. մենք մեղք ենք, էլ չենք կարում օղլուշաղ պահի, պահպանի. քասատացել ենք էն զարիր վաճառականի արարմունքիցը: Մեր մալը օրը ցերեկով, կասես սատանա կա, սատանեքը քաշում են տանում, էլ ո՛նչ մուշտարի ա մոտ գալի, ո՛նչ զադ, ընդուր որ էն տղեն ընենց էժան ապրանք ա ծախում, որ մարդ մնում ա զարմացած: Ասսու սիրուն, ճար ունես՝ տե՛ս, մեղք ենք. քու երկրի վաճառականները, սովդաքյարները քոմմա քասատությունիցը կթողանք կփախնենք:

Էն դհիցը թագավորի աղջիկը մեյտան ա գալի, ասում ա.— Դուք արխային կացեք, ես մի ֆանդով կէթամ դրա թլիսմը կիմանամ:

Քոմմեքն էլ շնորհակալ կլնեն թագավորի աղջկանիցը, կէթան իրանց բանին:

Էդ թագավորի աղջիկն ա՝ բոլ թադարեք ա տենում, լավ-լավ դինինիք, լավ-լավ ուտելեղեն՝ էլ փուռը տված գառը, հնդուշկա, լավ-լավ խորակներ վերնում ա, էթում դո՛ւզ դպա էն Գեղցու տղի դուքանը։

Էթում ա հասնում դուքանը, դուզ մննում նեքսև:

— Բարո՛վ, բարո՛վ, ա՛յ աղպեր, ըսենց բան կըլի՝ դու ընչանք հմի ըստեղ առուտուր ես անում, ինձ ըսկի աչքիդ տակը չես առնում, չէ՞ մեղք եմ՝ մեռա քու ճամփեն պահելոն:

Գեղցու տղեն, որ չի տենում թագավորի աղջկանը, ուրախանում, աշխարքովը մին ա ըլնում, որ ում գշերը ճրագով էր ման գալի, ցերեկն ա գտնում: Բերում ա լավ հաց սարքում, թագավորի աղջիկն էլ իրա բերած պաշարն ա բաց անում, էդ տղի հեննա լավ ուտում են, խմում:

Մի կուշտ գինի ա խմացնում, լավ հարբացնում ա, կպնում ա յախեն, թե.— Տենում ե՞ս, ես քեզ ըդենց սիրում եմ, իմ ոտովը էկա քու կուշտը, համա դու ինձանից պահում ես, չես ասում, թե դու ո՞նց ես ըդենց էժան-էժան առուտուր անում, որ օգուտ էլ ես անում, ըդենց հարստացել ես:

Տղեն զաթի ընենց հարբած էր. որ էլ ըսկի հալ չկար վրեն. նստում ա մին-մին նաղլ անում, թե քոմմա հունարը էս Ֆասումն ա։

Է՜հ, որ լավ քեֆ են անում, հարբում, խմում ա էդ տղեն, քնում։ Զաթի քոռն ի՞նչ կուզի՝ ջուխտ աչք, Թագավորի աղջիկն ա՝ Ֆասը վերնում ա՝ յա՜լլա դպա իրա հոր ամարաթը:

Բեզրգյանները բերում են լավ-լավ փեշքաշներ տալիս թագավորի աղջկանը, որ իրանց պրծացրեց էն տղի ձեռիցը:

Թող սրանք մնան ըստե, գանք խաբար տանք Գեղցու տղիցը։ Խեղճ տղեն ա՝ որ չի՜ զարթնում տենում գլխի էկածը, մուխը պնչերքիցը դուս ա գալի. մտիկ անում է՛ս յան, է՛ն յան, է՛ս դիհը Ֆաս, էն դիհը Ֆա՛ս, Ֆաս չկա ու չկա։ Նո՛ր գլխին վայ տալոն ապրանք-մապրանքը հավաքում ա, ընկնում ճամփա դպա իրա երկիրը։ Գնաց, գնաց, շատն ու քիչը աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասավ իրանց երկիրը: Ուրախ֊ուրախ գնաց իրանց տուն, զաթի մոր ուրախությունը հո՜ էլ պատմելու չիլնում, էնքամ ա ուրախանում խեղճ անճար մերը, որ իրա տղին տենում ա։ Տղեն մի քանի օր մնում ա մոր կշտին, ընչանք ձեռի փողը քոմմա խարջում ա, մնում ա մի քանի մանեթ. դրանցից մի քանի մանեթը տալիս ա մորը, ձեռին խարջլըղ, մի հինգ մանեթանոց էլ դնում ա էն հոր բերած Քիսիկի մեջը, դնում ա ջեբը, ընկնում ա ճամփա դպա էն թագավորի երկիրը, որ աղջիկը ընենց օյին դրեց խեղճի դլուխը։

Կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի մի գեղ, կասի. «Մննեմ ձեռիս հնգանոցը խուրդեմ, մի քիչ զադ-մադ առնեմ»։ Ջիբիցը Քիսեն հանում ա, բաց անում, որ փողը հանի, ի՞նչ տենա՝ հինգ մանեթը դառել ա տասը մանեթ։ Մատը կծում ա. «Բալի, կա, չկա սրա միջին էլ մի հունար կա»։ Էլ ձեռ չի տալիս. փողին, անխոս կդնի ջեբը, կընկնի ճամփա. դուզ կէթա կհասնի էն երկիրը, որ աղաք դուքան էր դրե։ Կէթա իրա հին դուքանի տեղը էլի դուքան կքրեհի, ընենց ֆանդուֆելով էլի առըտուր կանի։

Մի քանի վախտ անց կկենա էդ երկրի բեզրգյանները, սովդաքյարները կէթան թագավորի աղջկա ոնները կընկնեն, կասեն․— Ասսու սիրուն, մեզ էն տղի ձեռիցը պրծացրա, էլի էկել ա մեր տունը քանդում ա:

Թագավորի աղջիկն ա՝ էլի թադարեք ա տենում, հեննեն էլ քնացնելու դեղ ա վերնում, էթում դպա տղեն։ Կէթա նի կմննի նեքսև, աղաքվա պես գլուխ կդնի, մի ֆանդով կիմանա տղի թլիսմը:

Խեղճ տղեն միամիտ մին-մին նաղլ կանի, թե.— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսենց բան, քոմմա հունարը էս Քիսումն ա։

Էն սհաթը աղջիկը դեղը մի ֆանդով կխմացնի տղին։ Խմելու բաշտան ընենց խոր կքնի, որ ոտիցը վերնեիր քցեիր քուչեն չէր իմանա։

Թագավորի աղջկան էլ զաթի էդ էր պետք. անսաս Քիսեն վերնում ա ու յա՜լա դպա իրանց ամարաթը։ Էն բեզրգյանները, սովդաքյարները էլի լավ-լավ փեշքաշներ են բերում աղջկանը, որ ըս էլ էրկու հետ ա իրանց պրծացրեց էն տղի ձեռիցը։

Խեղճ տղեն ըսենց կքնի մի սհաթ, էրկու սհաթ, մի օր, էրկու օր, բիրդան կզարթնի, ի՜նչ զարթնի, կտենա լափ դառ-դարտակ, ո՛նչ Քիսա կա, ոնչ փող, ո՛նչ զադ։

Դառը-տխուր միտք անելոն կընկնի ճամփա դպա իրանց երկիրը, մտքումը կասի. «Յավա՛շ, թագավորի աղջիկ, քու հախիցը տես ոնց եմ գալի, ընենց օյին դնեմ գլուխդ, որ մնաս շշմած»: Միտք կանի, թե՝ բալի Շվին իրան սրա ձեռիցը պրծացնի, իրա էրեսը պարզ անի։

Էթում ա, էթում ա, էթում ա հասնում ա իրանց երկիրը։

Էթում ա տուն, մորը տենում ա, ասում ա.— Նա՛նի ջան, շատը գնաց, քիչը մնաց, մի քանի վախտից եդը տուն կգամ հա՛ միալար կմնամ քու կշտին, մեր տուն ու տեղը իրար հեննա յոլա կտանենք. էս անգամ բաշխի՝ թեղ պտի էթամ։

Կէթա Շվին վե կունի, մոր ծիծը կպաչի, կընկնի ճամփա։

Էթում ա, էթում ա, շատն ու քիչը աստոծ գիտա, հասնում ա մի սարի, ասում ա. «Յավաջ հլա Շվին փորձեմ տենամ ի՞նչ հունար ունի»։ Դնում ա դնչին ու փչում ա. փչելու բաշտան էնքամ ղոշուն ա լցվում սաղ հանդը, որ ասեղ քցելու տեղ չկար։ Ասում ա. «Հլա՝ թազա փչեմ, տենամ սրանք ի՞նչ են անում»: Թազա փչելու բաշտան սաղ ղոշունը անէրևույթք են ըլնում, ասում ա. «Էս լավ էլավ, էս Շվին թագավորի աղջկա հախիցը կգա»: Թազադան ընկնում ա ճամփա էն թագավորի երկիրը։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչը աստոծ գիտա, հասնում ա թագավորի երկիրը։ Հանդումը կաննում ա ու Շվին բռնում դուզ դպա թագավորի ամարաթն ու փչում ա։

Փլելու բաշտան սաղ թագավորի երկիրը ընե՜նց մի ղոշնով լցվում ա, որ ո՛նչ թե մի թագավորի ղոշո՛ւն, տասը թագավորի ղոշուն էլ իրար գլխի հավաքեին, էնքամ չէր ըլնի:

Թագավորը իրա նազիր-վեզիրի հեննա կմնա շշմած, թե էս որդիան լցվեց էս ղոշունը իրանց երկիրը. յա թե չէ ի՛նչ հնարք անեն, որ դրանց ցրվեն։

Նո՛ր էն դհիցը աղջիկը կասի.— Դուք ըսկի դարդ մի՛ք անի, կա՛ չկա՛, էս քոմմա էն Գեղցու բաներն ա։ Ես էթամ աղաքը կառնեմ, էլի մի ֆանդով թլիսմը կիմանամ։

Թադարեք ա տենում, վե կենում էթում ա տղի հավարին։ Կէթա, կէթա կհասնի տղին. էլի քեֆ ուրախություն կսարքի, տղի գլուխը կգլի, թլսմի հունարը կիմանա. տղի քեֆը որ լավ կչաղանա, աղջկանը կասի իրա հունարը. կնստի մին-մին նաղլ կանի, ոնց որ ես ձեզ նաղլ արի.— Թե չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, իմ քոմմա հունարը էս Շվին ա. էս դհիցը փչում եմ՝ ղոշունը թոփ ա ըլնում, թարս դհիցը փչում եմ՝ քոմմա էլ եդ են էթում։

Աղջիկն ա՝ ուրախանում ա, աշխարքովը մին ա ըլնում. էն սհաթը տղին մի ֆանդով դեղը խմացնում ա քնացնում, Շվին վերնում ու յա՜լա դպա իրանց տուն։ Էթում ա թարս ա փչում՝ քոմմա ղոշունն էլ անէրևույթք են ըլնում։

Նո՛ր թագավորը է՛լ լավ-լավ փեշքաշներ, է՛լ լավ-լավ շորեր առնիլ տղջկա համար, ընե՜նց զարդարում ա աղջկանը, ոնց որ մի ոսկու ծառ։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք Գեղցու տղիցը:

Ըսենց քնում ա մի էրկու օր. բիրդան որ չի զարթնում տենում ո՛նչ Շվի կա, ո՛նչ թագավորի աղջիկ, էն սհաթը մատը կծում ա, թե. «Բալի ըս էլ իրեք հեննա թագավորի աղջիկը իմ գլուխը օյին դրեց. յավա՚շ, տես թե ես քու գլուխը ի՛նչ օյին պտի դնեմ. բաս ես մարդ չեմ, որ թագավորի աղջկանը դին-դինի չխաղացնեմ»:

Խեղճ տղեն դաոր-տխուր գլուխ կառնի մի ուրիշ երկիր կէթա, մտքումը կասի․ «Էթամ էս հետ մի ուրիշ երկիր, տենամ բալի մի քանի շահի աշխատեմ, էթամ մեր երկիրը, մեր տունը՝ իմ հոր օջախը շենացնեմ»։

Ըսենց միտք անելոն կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի մի ծովի ղրաղ: Էդ ծովի ղրաղը կբռնա, դուզ կէթա:

Շատ ծարավացած կըլնի, հենց էդ վախտը աչքը կքցի ծովի էն ղրաղը, կտենա ի՜նչ մի լավ գյուլլի բաղ, մեջն էլ լիքը Կարմիր ու Սիպտակ հավող, կասի․ «Էս լավ էլավ, հազիր էթամ համ հավող կուտեմ ծարավս կկոտրի, համ էլ մի քիչ գյուլլի բազումը ման գամ»։

Կէթա նի կմննի բաղը, վրա կպրծնի մի կուշտ էդ Կարմիր հավողիցը կուտի. հենց ուտելու բաշտան կդառնա մի եքա գոմեշ։ Շատ գլխին, ոտին կտա, համա էլ ո՜րդե՝ բանը բանիցը անց էր կացե։ Միտք անելոն կէթա Սիպտակ հավողի կուշտը, հենց մի քիչ Սիպտակ հավող կուտի թե չէ՝ էլ եդ կդառնա իսան։ Կասի. «Էս լավ էլավ, հազիր ճարը գտա»։

Կվերնի էրկու քաղալակ լիքը հավող կքաղի. մինը Սիպտակ հավող կլցնի, մինը՝ Կարմիր, կընկնի ճամփա դպա թագավորի աղջկա հավարին։

Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի թագավորի երկիրը։ Երկրի ղրաղին մի տեղ թաքուն Սիպտակ հավողը կպահի, Կարմիր հավողի քաղալակը կդնի ուսին, գուղ կէթա թագավորի ամարաթի ակուշկեքանց աղացին հա՛ կգոռա.— Ա՛յ լավ հա՜վող, գնաց, չմնաց։

Էս որ թագավորի աղջիկը կտենա, ղարավաշներին կղրկի, թե. «Գնացե՛ք քոմմա հավողը դուք առեք բերեք, լավ հավող ա՝ մի քանի վախտ կուտենք»։

Ղարավաշները կէթան հավողը կառնեն կբերեն։ Աղջիկը որ մի էրկու գիլա կդնի բերանը թե չէ՝ էն սհաթը կդառնա մի եքա սև գոմեշ, տռլնգալեն կէթա է՛ս յան, կգա է՛ն յան։

Էլ թագավորը սաղ աշխարքումը գլուխ հեքիմ չի թողա՝ կկանչի, ո՛նչ մինն էլա չեն կարա, որ ճար անեն։

Մի օր էն Գեղցու տղեն կգա թագավորի կուշտը, կասի.— Թագա՛վորն ապրած կենա, ես քու աղջիկը կարամ լավացնի։

Թագավորը կասի.— Մեղք ես, ա՛յ որդի, ջահել-ջիվան ես, գնա քու արևի ձենն ածա, իմ աղջկանը էնքա՜մ գլուխ հեքիմները ի՞նչ արին, որ դու ի՞նչ անես։

— Չէ՛,— կասի Գեղցու տղեն,— թե չլավացնեմ՝ արինս քեզ հալալ ա, ինչ կուզես արա՛։

Էդ տղին կտանեն թագավորի աղջկա օթախը։ Տղեն թաքուն պահած Սիպտակ հավողի հեննեն վե կունի մի լավ կակուղ ճիպոտ, կմննի աղջկա օթախը։ Ճիպոտը վե կունի կընկնի գոմշի ջանին՝ տո՛ւր, թե կտաս, տո՛ւր, թե կտաս, տո՛ւր, թե կտաս, մի լավ սալջարդ կանի կթողա, կասի.— Իմ Ֆասի, Քիսի, Շվի տեղն ասա, թե չէ էնքամ կծեծեմ, որ կսատկես:

Գոմեշը կընկնի տղի ոնները, կասի.— Ամա՜ն, ասսու սիրուն, ինձ պրծացրա՝ էթամ բերեմ։

— Չէ՛,— կասի տղեն,— իմ այնոյինը բե՛, տու ինձ, նոր քեզ ընենց լավացնեմ, շինեմ մորե մին։

Աղջիկը, գոմեշ դառած, տղին կտանի տեղը շանց կտա. Ֆասը, Քիսեն, Շվին տղեն ուրախ-ուրախ վե կունի կդնի ջեբը, նո՛ր սալով Սիպտակ հավողը կդնի գոմշի աղաքը։ Գոմեշը վրա կպրծնի էդ Սիպտակ հավողին, էն սհաթը կուտի կթամղացնի սաղ սալեն, կդառնա ոնց որ մորե մին։ Ընե՜նց մի սիրուն, հուրի-մալաք աղջիկ կդառնա, որ էլ չեմ կարա ասի։

Էն սհաթը խաբարը կտանեն թագավորին, որ աղջիկդ սաղացավ։ Թագավորը ուրախ-ուրախ կէթա աղջկա ճակատը կպաչի, տղին կպաչի, տղին կասի.— Ա՛յ որդի, զաթի ես էլ տղա չունեմ, արի իմ աղջիկը տամ քեզ, դու էլ ինձանից եդը կդառնաս թագավոր, իմ երկիրը յոլա կտանես։

Տղեն ա՝ ուրախանում ա, աշխարքովը մին ա ըլնում։ Մարդ են ղրկում, տղի մորը բերում։ Թագավորի աղջկանը ու Գեղցու տղեն իրար հեննա պսակում են։

Օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում, էլ ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։