Գետը
Արտաքին տեսք
Գետը
Գետը հոսում,
Հետն էլ խոսում,
Ձայն է տալիս,
Աղմկում,
Չես իմանում,
Ի՞նչ է ասում,
Երգում է թե՝
Բողոքում։
Մեկ փրփրում,
Փրփուր փռում,
Համբուրում է ափերը,
Մեկ էլ արագ,
Կոհակ–կոհակ
Հետ է քաշում
Ջրերը։
Ու ամեն օր
Խորհրդավոր,
Աղմկալից
Հառաչով
Փրփուր կտրած,
Իջնում է ցած,
Իջնում, գնում
Դեպի ծով։