Գնա, բլբուլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գնա, բլբուլ

Գուսան Շերամ


Գնա, բլբուլ


Գնա՛, բլբուլ, թռիր գնա
Էս արյունոտ աշխարհեն,
Թռի՜ր, բլբուլ, էլ մի՛ կենա ...
Բաժանեցին քեզ վարդեն:

Քո սիրեկան սիրուն վարդդ
Քամին փչեց չորացուց,
Արնով լցրած վարդարանդ,
Այգիներդ փչացուց:

Արդեն եղավ ագռավի տեղ,
Էստեղ էլ վարդ չի բացվի,
Զուր մի՛ ողբա, խղճուկ բլբուլ,
Ցավերդ առ հեռացիր:


1906