Jump to content

Գնում ես՝ գալիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Գնում ես՝ գալիս, գալիս ես՝ գնում,
Բայց ինձ չի թվում, թե դու գնում ես,
Միշտ ինձ թվում է՝ ինձ մոտ ես մնում։

Եվ, ահա, կրկին եկար՝ գնացիր,
Բայց ինչո՞ւ այսօր ինձ այնպես թվաց,
Թե դու գնացիր՝ երբ որ գնացիր։