Գործակատարի հիշատակարանից/V
[ 49 ]
[ 50 ]որովհետև այդ նշանակում է, որ ես ծույլ մարդ չեմ։
Բայց ամենից ավելի ես աշխատում էի Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, ձեռք բերել նրա կողմից քիչ թե շատ համակրություն։ Այս նպատակով ես ամեն ջանք գործ էի գնում, որ ոչ մի սխալով չգրգռեմ նրա բարկությունը դեպի ինձ, այլ ընդհակառակը որքան կարելի է սիրելի դառնամ նրա աչքում։ Ես ուսումնասիրում էի նրա բոլոր հատկությունները, որպեսզի նրանց համեմատ վարվեմ նրա հետ։ Ինչ տեսակ խոսակցություն, ինչ տեսակ շարժողություն, մինչև անգամ ինչպես ուտել, խմել, նստել, վեր կենալ, որ նրան հավանելի էին, նույն տեսակ էլ ես էի աշխատում խոսել, շարժվեի նստել, վեր կենալ և այլն։ Ես այս ամենը աչքի առջև ունեի, որովհետև ամեն օր տեսնում էի, թե ինչպես Մակար աղան բարկանում էր գործակատարների վրա ամենաչնչին սխալների համար և շատ անգամ սպառնում արձակել պաշտոնից այն գործակատարին, որը գործել էր այս կամ այն չնչին սխալը։ Օրինակ, մի օր նա մեկին մի քանի ապտակներ տալուց հետո քիչ մնաց, որ դուրս աներ մագազինից միայն նրա համար, որ խեղճը սխալմամբ մահուդի մի կտորը դրել էր չիթերի շարքում։ Մի խոսքով, չափաղանց մանրակրկիտ և բարկացկոտ մարդ էր Մակար աղան։ Հարկավոր էր շատ մեծ զգուշություն նրան դուր գալու համար։ Եվ ես ամեն կերպ աշխատում էի զգույշ վարվել։
Այսպիսով փոքր առ փոքր ինձ հաջողվեց Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, և օրեցօր հավանելի դառնալ նրա աչքում։ Նա հետզհետե սկսեց ինձ հանձնել այնպիսի գործեր կատարել, որոնք գործակատարի կողմից պահանջում էին քիչ թե շատ հավատարմություն։ Օրինակ, փող էր տալիս այս կամ այն վաճառականի մոտ տանելու կամ փոստ ձգելու, ուղարկում էր զանաղան տեղերից ապառիկներ ստանալու և այլն։
Մակար աղան ինձ համար մի ձեռք նոր հագուստ էր առել, որովհետև իմը չափաղանց պատառոտված էր։ Նա յուր անվան լայաղ չէր համարում այդ ցնցոտիների մեջ տեսնել ինձ։ Բավական փոխվել էի ես այդ նոր հագուստի մեջ․ էլ առաջվա հաչին չէի,
ամեն անգամ մագազինում դրած ահագին հայելուն մտիկ տալիսմտածում էի, մարդուս բոլորովին փոխում է, ինչպես էի առաջ և ինչպես եմ այժմ։ Հիմա ո՞վ կարող է ասել, որ ես կոշկակար Սարգսի տղան եմ։ Չէ, ով ինչ ուզում է թող ասե, իսկ ես կասեմ, փողը շատ լավ բան է և նրան ձեռք բերելու համար ամեն տեսակի միջոցներ գործ դնել արժե։ Բայց ինչպես ձեռք բերել փող աշխատելու հնարը, ինչպես։ Մակար աղան յուր խելքով չի աշխատում փող, այլ հենց փողի միջոցով։ Ուղիղ էր ասում հայրս, թե «փողը փող է աշխատում, իսկ ղոչաղ տղան գլուխն է քորում»։ Բայց, ինչևիցե, շտապել հարկավոր չէ, ես դեռ փոքր եմ, ժամանակ շատ կա, կարող եմ մի օր ես էլ մարդ դառնալ։
Մակար աղան սովորություն ուներ մագազինում բացված հակերից մնացած թոկերի կտորտանքը, փսիաթներ կամ կոտրտված արկղները էժան գներով տալ գործակատարներին, որպեսզի սրանք, աշխատանքով ծախելով, շահվեն։ Սովորաբար այս շահը Մակար աղան հանձնում էր այն գործակատարներին, որոնք երկար տարիներ հավատարմաբար ծառայել էին։ Այդ բանը շատ շահավետ էր։ Պատմում էին, որ շատ գործակատարներ այսպիսով զանաղան մեծ մագազիններում բավական գումար են վաստակում։ Մակար աղայի մագազինում այդ արտոնությունն ունեին Գրիգորն և մի ուրիշ գործակատար, որն ամենից հինն էր։ Հույս դնել եկամտի աղբյուրի վրա — իմ կողմից ապարդյուն կլիներ։ Բայց և այնպես, պակաս չէի մտածում նրա մասին, և նախանձում էի Գրիգորին ու այն մյուս գործակատարին։ Պետք է ասած, որ այն օրից, երբ ես մտել էի աղա Գուլամյանցների մագազինը, մի անգամ իմ մեջ կենդանություն ստանալով շահասիրության ոգին, օրեցօր քանի գնում՝ այնքան զորեղանում էր, այնպես որ մի քանի ամիսներում ինձ այնտեղ հասցրեց, որ ես պատրաստ էի դիմել ամեն տեսակ միջոցների, միայն թե այդ միջոցներն ինձ համար արդյունավետ հետևանք ունենային։ Շատ անգամ ես պատրաստ էի մինչև անգամ մատնել գործակատարներին Մակար աղայի մոտ, եթե հավատացած լինեի, որ մատնությունը կարող էր ինձ օգուտ բերել գեթ նրանով, որ իմ վարկը քիչ թե շատ
բարձրացներ Մակար աղայի աչքում և գրավեր նրա վստահությունը դեպի ինձ։հետևում էի նրանց, որպեսզի մի որևիցե պակասություն տեսնեմ և իսկույն հայտնեմ Մակար աղային։ Մի անգամ պատահեց մի այնպիսի դեպք, որն առիթ տվեց ինձ այնուհետև գրավել Մակար աղայի վստահությունը։ Մի առավոտ, չգիտեմ ինչու, Մակար աղան մագազին չեկավ։ Մուշտարիներ էլ չկային։ Այդպիսի ժամանակներում գործակատարները, թողնելով իրենց սովորական տեղերը, խմբվում էին միասին և խոսում, ծիծաղում ու զվարճանում։ Խոսակցության առարկան գլխավորապես լինում էր Մակար աղան, որի մասին գործակատարները հազար տեսակ դատողություններ էին անում, քննելով նրա բնավորությունը, կյանքը, վարվողությունն և այլն։ Մեկը գովում էր Մակար աղայի մի հատկությունը, մյուսը, պախարակելով այդ հատկությունը, ցույց էր տալիս նրա մի ուրիշ լավ կամ վատ հատկությունը, բայց վերջ ի վերջո ամենքն էլ միշտ գալիս էին այն եզրակացության, թե նա շատ էլ համակրելի մարդ չէ։
Ես գործակատարների խոսակցության չէի մասնակցում, այլ մի կողմ քաշված ականջ էի դնում։ Չնայելով, որ մագազինում ոչ ոք չկար, նրանք խոսում էին շատ ցածր ձայնով, գրեթե շշնջյունով։
— Գրիգոր, Մակար աղան ի՞նչպես վերջացրեց յուր հաշիվները այն ծերունու հետ, — հարցնում էր գործակատարներից մեկը։
— Ի՞նչ ծերունու։
— Այ, այն Թոթովյանցի, որի հետ քանի ժամանակ է քաշքշվում են երեք եղբայր աղա Գուլամյանցները մուրհակների մասին։
— Ի՞նչպես պիտի վերջացնեին, մուրհակները Մակար աղան հետ առավ և մի կոպեկ էլ նրան չտվեց։ Այժմ խեղճ ծերունին ընկել է աղքատության մեջ և, ինչպես ասում են, մինչև անգամ օրվա մի կտոր չոր հացին էլ կարոտ է մնացել։ Խեղճը կաչաղակ է դառել և գիշեր-ցերեկ, այստեղ-այնտեղ նստած, խոսում է ու խոսում, ոչ ոք նրա խոսքին չի հավատում։ Ասում են, կարելի է շատ հոգսից
ծերության օրերում խելքից էլ զրկվի։մեջ, այնպիսի կեղտոտ բաների մեջ խառնվում։
— Ի՞նչպես կարող էր չխառնվել, քանի որ ամբողջ կյանքն այդպիսի խաբեբայություննհրով է անցկացրել։ Առակն ասում է․ «Կուժը ջրի ճանապարհին կկոտրվի»։ Աթոյանցի տունը քանդեցին քանի կենդանի էր, փողերը ձեռքից խլեցին և փոխարենը կեղծ մուրհակներ տվեցին մեռնելու ժամանակ, այն էլ բարձի տակից գողացան և ողորմելու ընտանիքը ձգեցին մուրացկանության մեջ։
— Ասում են, մեծ գումարի են հասնում Աթոյանցի փողերը– մոտ մինչև 75 հազարի։
— Այո, 75 հազար։ Մուրհակներ գրողն էլ Ռուսաստանի գործակատար Համբարձումն է եղել, — ասաց Գրիգորը։ — Նա ինձ պատմել է, թե ինչպես են ստորագրել այդ մուրհակները աղա Գուլամյանցները և պառավ Թոթովյանցը։
— Հետաքրքրական է, — ասացին բոլորը։
— Մակար աղան վերցրել է գրիչն և, յուր ձեռագիրը փոխելով, ամենքի փոխարեն ինքը ստորագրել է ջոկ-ջոկ ձեռագրով այնպիսի խորամանկությամբ, որ յուր իսկական ձեռքի հետքն անգամ չի կարելի եղել նշմարել։ Աթոյանցն, ինչպես հին վաճառական և չափաղանց միամիտ մարդ տեղեկություն էլ չի ունեցել մուրհակներ գրելու կարգ ու կանոններից։ Համբարձումը հավատացնում էր, որ երբ ինքը մուրհակննրը մի առ մի տանում էր և տալիս, Աթոյանցը մինչև անգամ նրանց ստորագրությանն էլ մտիկ չէր անում, միշտ կրկնելով, թե աղա Գուլամյանցներն ազնիվ մարդիկ են, նրանք ուրիշի փողին թամահ չեն անիլ, կարելի է նրանց հավատալ առանց մուրհակների էլ։
— Իսկ պառավ Թոթովյանցի մուրհակները ի՞նչ մուրհակներ են, որ նա ստացած է եղել աղա Գուլամյանցներից, — հարցրեց գործակատարներից մեկը։
— Աղա Գուլամյանցները միշտ Աթոյանցից փողերը վերցնելիս են եղել ծերունի Թոթովյանցի միջոցով։ Նա է իբրև միջնորդ գնացել Աթոյանցի մոտ և փողերը ստացել և նրա շնորհիվ է իսկապես Աթոյանցը հավատացել աղա Գուլամյանցներին այդչափ
մեծ գումար։ Մի անգամ արդեն մոլորվելով թե Գուլամյանցներնփողերն ուտել, Թոթովյանցն աղա Գուլամյանցների հետ առաջուց մտածած է եղել Աթոյանցից դուրս կորզել բոլոր սրա փողերը և փոխարենը մուրհակներ տալ, պայմանով, որ գումարի մի մասը Գուլամյանցները տան Թոթովյանցին։ Թոթովյանցն իրան հասանելի մասը, քան յուր սեփական փողերը — ընդամենն երեսուն հազար մանեթ — հանձնել է աղա Գուլամյանցներին տարեկան 20 տոկոսիքով և փոխարենը նրանցից մուրհակներ վերցրել։ Երբ ամեն ինչ վերջացել է, այսինքն՝ Աթոյանցը մեռել է, և ծերունին նրա բարձի տակից աղա Գուլամյանցների և յուր անունով 75 հազար մանեթի մուրհակները գողացել է ու տվել աղա Գուլամյանցներին, այն ժամանակ սրանց ոտք ու ձեռքը բոլորովին բացվել են։ Այս անգամ աղա Գուլամյանցները սկսել են մտածել Թոթովյանցի պարտքից մի կերպ ազատվելու մասին։ Բայց Թոթովյանցն այնպիսի պտուղ չի եղել, որից հեշտությամբ ազատվել կարողանային։ Աղա Գուլամյանցները շատ են աշխատել պառավի ձեռքից մի կերպ դուրս բերել իրանց 30 հազար մանեթի մուրհակը, բայց չի հաջողվել․ ծերունին նրանց հետ զգուշությամբ է վարվել։ Վերջապես, Մակար աղայի համբերությունը հատել է, և նա մի օր խոսք է տվել յուր եղբայրներին շուտով, ինչպեսևիցե, Թոթովյանցից վերցնել մուրհակները։
Այդ վճռից հետո Մակար աղան մի օր շուկայում պատահել է Թոթովյանցին, ասել է, թե մտադիր է այն օրն յուր պարտքը վճարել և խնդրել է նրան, որ երեկոյին տանը սպասի, ինքը կբերի փողը և մուրհակները կստանա։ Երեկոյին Մակար աղան վերցնում է իսկապես 30 հազար մանեթ փող և գնում է Թոթովյանցի տունը։ Նա թաշկինակի մեջ կապած փողերը գրպանից հանում է և դնում սեղանի վրա, խնդրելով պառավին, որ մուրհակները հետ տա, փողերն ստանա։ Թոթովյանցի աչքերը փողի կապոցից շլանում են, և նա շվարած, դողդողալով հանում է սնդուկից մուրհակն ու դնում Մակար աղայի առջև։ Օգտվելով ծերունու շփոթութենից և հարմար վայրկյանից, Մակար աղան խլում է մուրհակն ու փողի կապոցն և հայդա... Թոթովյանցը սկսում է գոռալ, թե իրան կողոպտեցին
և ուշաթափվելով ընկնում է հատակի վրա։բանեցրել, ես իմ աստվածը, — բղավեց գործակատարներից մեկը, հափշտակված Գրիգորի պատմութենով։
— Ահա ինչպես է վերջացրել բանը Մակար աղան ծերունի Թոթովյանցի հետ, — ավարտեց Գրիգորն յուր պատմությունը։ Այժմ խեղճը մնացել է չոր տափի վրա, չգիտե ինչ անե․ դատարան գնալ չի կարող, որովհետև ոչինչ փաստ չունի, որ Գուլամյանցների վրա հաստատե յուր պարտքը, իսկ առանց փաստերի ոչ ոք չի հավատում նրա խոսքերին։ Հասարակության մեջ գանգատվելու ժամանակ ամենքը ծիծաղում են նրա վրա և չեն հավատում, որ աղա Գուլամյանցները նրան այդքան փող պարտ լինին և չվճարեն։ Եվ ի՞նչպես հավատան, քանի որ շատ լավ ճանաչում են նրան և գիտեն, որ նա յուր կյանքում այդքան փող երբեք չի ունեցել։ Իսկ ճշմարիտը խոստովանվել — ծերունի Թոթովյանցը նույնպես չի կարող, որովհետև գիտե, որ եթե ճշմարիտր պատմի, թե որտեղից և ինչպես է այդ պարտքը գոյացել աղա Գուլամյանցների վրա — կարող է կյանքի վերջին օրերում խայտառակվել, հայտնելով յուր մասնակցությունը Աթոյանցին կողոպտելու մեջ։ Այժմ մարդը մնացել է տանջվելով և գիշեր ու ցերեկ մաշվում է յուր գաղտնի ցավերից և ոչ ոքի չի կարողանում հայտնել։ Ճարահատյալ ամեն օր գնում է եկեղեցի և աստծուն աղաչում, պաղատում, որ գոնե նա պատժի աղա Գուլամյանցներին։
— Գիտեք ինչ, — մեջ մտավ մի ուրիշ գործակատար, — ինչ որ վաճառականն է անում, նույնը սովորում ենք անել և՛ մենք։ Ո՞ր մեկը մեզանից կարող է պարծենալ, թե ինքը իսկապես ճշմարիտ մարդ է։ — Ոչ մեկը։ Ամենքս էլ ոտքից մինչև գլուխ թաթախված ենք կեղտի մեջ։ Օրը հարյուր անգամ սուտ ենք ասում, մուշտարիներին խաբում ենք, կտորները պակաս ենք չափում, արժողութենից ավելի գներով ենք ծախում, մի խոսքով, հազար տեսակ սատանայություններ ենք անում, թե ինչ է մեր աղան պիտի օգտվի։ Բայց աղան սրա փոխարեն ի՞նչ է տալիս մեզ։ Նա մեզ ավելի ու ավելի է սովորեցնում խաբել ու կեղծավորել։ Մինչև այսօր մեզանից ո՞ր մեկն է մաքուր սրտից խոսել Մակար աղայի
հետ։ Ամենքս խոսում ենք մի տեսակ, մտածում ենք ուրիշգալու համար։ Մեր ստրկությունն այն տեղն է հասել, որ եթե Մակար աղան ասի, թե այսօր ուրբաթ չէ, այլ կիրակի է, մենք կհամաձայնվենք, թե նա սուտ չի ասում։ Եթե ասե, որ արեգակը լույս չունե, մենք կասենք, թե ճշմարիտ է։ Ինչո՞ւ համար ենք այս բոլորն անում։ Ձեզ եմ հարցնում։ — Նրա համար, որ մենք նրա քեֆին չդիպչենք, որ դրանով մենք ցույց տանք նրան մեր հնաղանդությունը, խոնարհությունը, որպեսզի գրավենք նրա հավատարմությունը։ Միթե այս բոլորը խաբեբայություն չէ՞, միթե պակաս հանցա՞նք է, քան թե աղա Գուլամյանցների և ծերունի Թոթովյանցի ավազակությունը։
Այս ասում էր մի գործակատար, որ ընդամենը մի տարի էր ծառայել աղա Գուլամյանցների մոտ։ Մակար աղան նրան չէր սիրում և շատ վատ էր վարվում հետը։ Ես կարծեցի, որ հենց այս էր պատճառը նրա անբավականության, սակայն ես զգում էի նրա բոլոր խոսքերի ճշմարտությունը։ Ես գիտեի, որ իսկապես այն ամենը, ինչ որ նա ասում էր գործակատարների մասին, իրավացի է և արդար։
— Ուրիշ կերպ անկարելի է, — պատասխանեց Գրիգորը յուր դրութենից դժգոհ գործակատարին։ Եթե չխոնարհվենք, չհնաղանդվենք աղա Գուլամյանցներին, եթե նրանց սրտի ուզածը չկատարենք — այս աշխարհում իսկի ապրել չենք կարող։ Նրանք սիրում են կեղծավորություն — մենք էլ պիտի կեղծավորենք, սիրում են շողոքորթություն — մենք էլ պետք է շողոքորթենք, սիրում են սուտ ասել — մենք էլ պիտի սուտ ասենք։ Մի խոսքով, ինչպես նրանք են ուզում — պիտի այնպես էլ պահենք մեզ, եթե ոչ՝ քաղցած կմնանք։ Տեսնո՞ւմ ես, այն օրվանից, երբ դու մի փոքր հակառակություն ցույց տվեցիր Մակար աղային — աչքից ընկար՝ չնայելով, որ դու ճշմարիտն էիր խոսում։ Չէ, եղբայր, հարկավոր է անել այն, ինչ որ քեզանից պահանջում են աղա Գուլամյանցները և ոչ թե այն, ինչ որ դու ես ցանկանում։ Ուրիշ ճար չկա, եթե ուզում ես նրանց աչքում հավանելի լինել։ Ես էլ առաջ շատ էի նեղանում իմ պաշտոնից և շատ անգամ ինքս ինձ
ասում էի, ինչ հարկավոր է սուտ խոսել, կեղծավորել,որ չէ, անկարելի է։ Այժմ ինձ համար միևնույն է, իսկի չեմ էլ մտածում, թե օրական քանի անգամ եմ սուտ ասում և քանի անգամ խաբում մարդկանց, որովհետև հենց իմ ամբողջ օրվա խոսակցությունը սուտ է։ Եվ ինչո՞ւ չստեմ։ Ինձանից խոմ սրանով մի բան չի պակասում։ Այսպես չեմ խոսիլ, այնպես կխոսեմ, այս չեմ ասիլ, այն կասեմ, այս բոլորն, իմ կարծիքով, միևնույնն է, միայն հարկավոր է աչքի առջև ունենալ, թե որն է շահավետ գրպանի համար։ Աղա Գուլամյանցներն եթե իրանց ամբողջ կյանքը սուտ ասելով, կեղծավորելով, խաբելով և սրա ու նրա ոտները լզելով չանցկացնեին, հավատացնում եմ ձեզ, այսօր այնքան հարստության տերեր չէին կարող լինել։ Փողը, եղբայր, ամեն բան ուժով ստիպում է մարդուս անել։ Այսպես չէ՞։
Բոլոր գործակատարները դրական պատասխան տվեցին Գրիգորին, հավանելով նրա ասածները, բացի այն մեկից, որ յուր պաշտոնից անբավական էր։ Ինչ վերաբերվում էր ինձ, համաձայն էի, որ մենք գործակատարներս, թաղված ենք այդ բոլոր կեղտոտությունների մեջ։ Բայց ինչպես անել․ չհամաձայնվել Գրիգորի հետ, որ մի կտոր հացի տեր լինելու համար անհրաժեշտ է լինել Մակար աղայի առջև կեղծավոր և շողոքորթ — չէի կարող, քանի որ արդեն ճանաչում էի վերջինին և գիտեի, որ առանց սրանց անհնար է նրա մոտ երկար մնալ։ Իսկ ես ուզում էի նրա մոտ ծառայել, աչքի առջև ունենալով իմ ապագան։ Ես չէի ուզում հորս պես աղքատության մեջ ապրել։ Ես ցանկանում էի իմ ապագան նյութապես ապահոված տեսնել, Ո՞վ է աղա Գուլամյանցներին այսօր մեղադրում, ո՞վ է նրանց պախարակում Աթոյանցի փողերն ուտելու մասին։ — Ոչ ոք, ընդհակառակը, ամենքն էլ նրան պատվում են, հարգում են, փողոցով անցնելիս գլուխ են տալի հեռվից։ Իսկ իրանք՝ հպաթտ ու գոռոզ՝ ոչ ոքի հետ չեն ուզում խոսել։ Եվ ի՞նչ կարիք ունին ուշադրություն դարձնելու, քանի որ առանց ուրիշների էլ կարողանում են ապրել։
— Այսքան տարի ծառայելով, — շարունակեց Գրիգորը, — ես, վերջապես, հասկացել եմ, որ վաճառականության մեջ մարդ չի կարող մնալ
ազնիվ, մաքուր, ճշմարտախոս։ Չի կարող, որովհետևկամենում եք, ես իսկի չեմ էլ մեղադրում վաճառականին, երբ նա խորամանկություն է անում, ստախոսում է, խաբում է, որովհետև գիտեմ, որ նա կամա ակամա ստիպված է այդպես անել։ Անիրավ ոսկին ամեն բան մարդուս մոռացնել է տալիս, ամեն բան — խիղճ, հոգի, հավատ։ Բաց արեք աչքներդ և լավ մտիկ արեք ձեր շուրջը։ Տեսեք ով է կարող պարծենալ, թե ազնիվ, առաքինի և ճշմարտասեր մարդ է։ Ոչ ոք, ամենքն իրարու խաբում են, կողոպտում են։ Աթոյանցին խաբում է ու կողոպտում Թոթովյանցը, աղա Գուլամյանցները խաբում են ու կողոպտում Թոթովյանցներին, վաղը մի ուրիշը դուրս կգա — նույնը կանե աղա Գուլամյանցների հետ և այսպես կշարունակվի անվերջ։ Ես ինքս, եթե դեպք պատահի, եթե ձեռքս ուրիշի փողեր ընկնեն, առանց խղճալու կկլանեմ, և այս բոլորովին խղճիս դեմ չեմ համարիլ, որովհետև հավատացած եմ, որ այդ ուրիշն էլ անշուշտ մեկ մարդուց գողացած է այդ փողերը։
Գրիգորը չկարողացավ շարունակել յուր խոսքը, որովհետև այդ ժամանակ ներս մտավ մի մուշտարի։ Մենք ցրվեցինք մեր տեղերը։
Այս խոսակցությունն ինձ համար խիստ հետաքրքրական էր․ Շատ ափսոսեցի, որ նա ընդհատվեց։ Նա ինձ համար հետաքրքրական էր նախ, որ ես իմացա այն ծերունու գաղտնիքը, երկրորդ, որ առիթ էր տալիս ինձ ծանոթանալու գործակատարների հետ։
Երեկոյին, սովորականին համեմատ, ես աղա Գուլամյանցների տանն էի։ Մակար աղան յուր առանձնասենյակումն էր։ Սատանան հենց բոթում էր ինձ, որ անպատճառ գնամ նրա մոտ և պատմեմ գործակատարների այն օրվա խոսակցությունն և ցույց տամ իմ հավատարմությունը։ Մի քանի րոպե ես տատանման մեջ էի․ «գնալ, թե չգնալ»։ Մի կողմից չէի ուզում գնալ, որովհետև վախենում էի, որ Մակար աղան իմ խոսքերին չհավատա, և մի փոքր էլ խիղճս թույլ չէր տալիս, մյուս կողմից, ցանկանում էի գնալ, մտաբերելով, որ ինձ վարձելու օրը Մակար աղան ինքը պատվիրել էր հայտնել
իրան այն ամենը, ինչ որ կլսեմ ուրիշներից յուր վերաբերմամբ։կանչեց ինձ յուր մոտ։ Վերջին ժամանակները նա սովորություն էր արել երբեմն ինձ կանչել յուր մոտ և զանաղան բաների մասին հարց ու փորձ անել։ Լինելով կասկածավոր բնավորության տեր, նա ուզում էր, որ ամեն բան իրան հայտնի լինի և այս պատճառով ինձանից շատ անգամ այնպիսի չնչին բաների մասին էր տեղեկություններ պահանջում, որ ես զարմանում էի։ Օրինակ, նա հարցնում էր, թե գիշերներն այս կամ այն ծառան ինչ է անում յուր սենյակում, վաղ է պառկում քնելու թե ուշ, քանի բաժակ թեյ է խմում, ինչքան անգամ է օրը հաց ուտում և այլ այսպիսի մանր-մունր բաներ։
Մակար աղան թեյ էր խմում։ Ես գլուխ տվեցի նրան և կանգնեցի դռների մոտ, ձեռներս դարսելով կրծքիս։
— Հըմ, ի՞նչ կա, ինչ չկա, պարոն Խաչի։
Վերջին ժամանակները Մակար աղան սովորություն էր արել ուրախ ժամանակին ինձ հետ խոսելիս «պարոնը» կպցնել իմ անվանը մի տեսակ մեղմ հեգնությամբ։
— Ձեր հրամանոց առողջությունը, Մակար աղա, — պատասխանեցի ես, գլուխս համեստությամբ խոնարհեցնելով։
— Այսօր ես մինչև երեկո մագազինում չեմ եղել, ի՞նչ են արել գործակատարները։
— Ինչ պետք է անեին, մի՞թե չգիտեք, թե ձեր հրամանքը մագազինում չեղած ժամանակը ինչ են անում նրանք։
— Հըմ, խոսիր տեսնենք․․․
— Մի այնպիսի բան չկա։ Ուզում եմ միայն ասել, որ երբ դուք մագազինում չեք լինում, առհասարակ գործակատարները շատ էլ խելոք չեն պահում իրանց, — պատասխանեցի ես, գլուխս ավելի քաշ գցելով, իբրև թե խիստ ամաչում եմ Մակար աղայից։
— Գիտեմ ինչպես են պահում իրանց։ Երբ ես այնտեղ չեմ լինում, հավաքվում են միասին և ռեխները ծռած սովբաթ անում, իսկ մուշտարիները գալիս են ու դատարկ հետ գնում։
— Դատողություններ են անում, աղա, խելքներին զոռ են տալիս։անում, — ասաց Մակար աղան տեղից բարձրանալով։
Ես մի փոքր հետ քաշվեցի, ցույց տալու համար, թե իբր վախենում եմ նրանից։
— Ձեր գործերի մասին էին խոսում, աղա․․․
Մակար աղայի հետաքրքրությունը գրգռվեց։ Ես միամիտ ձևացա, իբրև թե իմ ասածին ինքս այնքան էլ նշանակություն չեմ տալիս։
— Ի՞նչ են խոսում իմ վերաբերմամբ, պատմիր շուտով, — կրկնեց նա։
— Ասում են, դուք լավ մարդ եք, խաբող, սուտ ասող չեք, է՛հ, ինչ գիտեմ, ուրիշ այսպիսի շատ բաներ են ասում։
— Հանաք մի արա այ տղա, գոռաց Մակար աղան տաքացած։
— Ասում են, թե դուք ձեզանից մեծերին և ուժեղներին կեղծավորում եք ու շողոքորթում, իսկ փոքրերի առջև հպարտ ու գոռոզ եք պահում ձեզ։ Թե դուք գողութենով և խաբեբայութենով եք այդքան հարստություն դիզել։ Գրիգորը պատմում էր, թե դուք իբրև թե խաբել եք ինչ-որ Աթոյանց ազգանունով վաճառականի, նրա 75 հազար մանեթը կուլ եք տվել, հետո խաբել եք ծերունի Թոթովյանցին և նրա 30 հազար մանեթը կերել։ Այսպիսի և սրա նման շատ բաներ էին ասում, Մակար աղա։ Ես չէի ուզում լսել նրանց, որովհետև ինձ շատ վատ էր թվում, որ իմ աղայիս մասին ստեր են հնարում և այն էլ այնպիսի մարդիկ, որոնք նրա հացով են ապրում։ Բայց ի՞նչ պիտի անեի․ մագազինից դուրս գալ չէի կարող, նրանք խոսում էին, ես էլ ակամա լսում էի։
Մակար աղան բարկությունից գունատվեց։ Ես իսկապես սկսեցի նրանից վախենալ։ Բայց շուտով էլի ուղղեցի ինձ։
— Հետո՞, էլ ի՞նչ էին խոսում շան զարմերը։
— Է՛հ, Մակար աղա, շատ բաներ կասեն, բայց ո՞վ է հավատում նրանց ասածներին։
— Հավատում են թե չեն հավատում, քո բանը չէ։ Դու պատասխանիր
այն, ինչ որ ես եմ քեզանից հարցնում։ Ասա տեսնեմ,այնպես որ ես սկսեցի փոշմանել իմ ասածների վրա։
— Միայն ձեր մասին չէին խոսում, այլ բոլոր վաճառականների մասին։ Ասում էին թե նրանք ամենքն էլ սուտ ասողներ, խաբողներ, գողեր են, թե նրանց մոտ ծառայողներն էլ պետք է այդպես լինին, որովհետև ուրիշ կերպ չեն կարող լինել։
— Այդ ո՞ր գործակատարն էր ասում։
Ես հիշեցի Գրիգորի և մեկ էլ յուր պաշտոնից անբավական գործակատարի անունները։
— Այդ էլ իմ լավության պտուղը․․․ փողոցներում ոտաբոբիկ լակոտներ էին, հավաքել եմ, բերել, մի կտոր հացի տեր շինել, այժմ ինձ էլ չեն հավանում։ Արի այժմ աղքատներին ողորմություն արա, խղճա նրանց վրա, Մակար։
— Գրիգորն ասում էր, թե մինչև անգամ ինքն էլ պատրաստ է ուրիշի փողերն ուտել, եթե ձեռքն ընկնի։ Նա այսպիսի մի բան էլ ասաց․ «Գողից գողություն անելը մեղք չէ»։
Այս անգամ Մակար աղայի կատաղությունը սահմանից դուրս եկավ, նա սկսեց արագ-արագ քայլել։ Իմ խոսքերն ասեղների նման ցցվում էին նրա սրտի մեջ։
— Լա՛վ, գնա՛, — դարձավ նա, վերջապես, ինձ։
— Բայց, աղա, մի բան եմ խնդրում ձեզանից։
— Ի՞՛նչ։
— Որ դուք գործակատարներին չասեք, թե ես եմ այս ամենը ձեզ պատմել, առանց այն էլ նրանք ինձ հետ լավ չեն վարվում։ Ինձ ծեծելով կսպանեն։ Խեղճ մարդու տղա եմ, մտել եմ ձեզ մոտ մի կտոր հաց ուտելու, պարտավոր եմ կերածիս փոխարեն ձեզ հավատարմությամբ ծառայելու։ Ես պարտքս եմ կատարում։
— Լավ է, դուրս եկ, կորի՛ր։
Ես, իհարկե, դուրս եկա իսկույն, բայց չկորա, մտա սենյակս։
Հետևյալ առավոտ Մակար աղան վռնդեց Գրիգորին և այն գործակատարին, որ յուր դրութենից անբավական էր։
Վերջինի պաշտոնը Մակար աղան հանձնեց ինձ։