Գրաբարի դասագիրք/Առակ որոման աշխարհաբար
Արտաքին տեսք
Երկնային արքայությունը նմանվեց մարդու ,որը սերմանում էր բարի սերմն իր ագարակում : Եվ երբ մարդիկ քնած էին ,եկավ նրա թշնամին և ցորենի մեջ ցանեց մոլախոտը և գնաց : Եվ, երբ աճեց խոտը և պտուղ տվեց ,ապա երևաց և մոլախոտը: Մոտենալով ծառաները տանուտերին , նրան ասացին.
—Տե՛ր,չես սերմանել բարի սերմեր քո ագարակում . որտեղի՞ց եղավ մոլախոտը:
Եվ նա նրանց ասաց.
— Թշնամին է այն ցանել:
Ծառաներն ասում են նրան.
— Կկամենա՞ս գնանք ,քաղենք այն՝ դեն գցենք:
Եվ նա նրանաց ասաց.
— Ո՛չ, գուցե քաղելով մոլախոտը, ցորենը նրա հետ պոկեք: Թույլ տվեք երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ հնձվորներին ասաց.
— Քաղե՛ք, նախ մոլախոտը և կապե՛ք, այն խրձերով այրելու համար, և ցորենը հավաքեք իմ ամբարներում: