Գրաբարի դասագիրք/ավազարկղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գրաբարի դասագիրք

Մանուկ Աբեղեան

ՅԱՌԱՋԱԲԱՆ[խմբագրել]

Դասագրքիս նիւթը համեմատ է թեմական դպրոցների նոր ծրագրին։ Յօդւածները, բացի ծննդեան հանրածանօթ օրհնութիւնից ծրագրի մէջ գրւածներիցն են։ Քերականական կանոններից առնւած են, ինչպէս պահանջում է ծրագիրը, կանոնաւոր հոլովում և խոնարհում, մի քանի դերանունների հոլովում, բառերի շարադրութիւն ու համաձայնութիւն և պատահած նախդիրների գործածութիւն։ Բացի այդ՝ կարևոր է համարւած ամէն յօդւածի համար դնել առանձին բառացուցակ, որի մէջ ոչ միայն բառերի և դարձւածների բացատրութիւնը կը գտնի աշակերտը, այլ սկզբում նաև դեռ չսովորած ձևերի թարգմանութիւնը։ Ամբողջ նիւթն ըստ կարլւոյն այնպէս է դասաւորւած, որ աշակերտն աստիճանաբար իւրացնի գրաբարին յատուկ ձևերը։

<right>Մ․ ԱԲԵՂԵԱՆ</right>

ԱՒԵՏԱՐԱՆՆԵՐ
ԵՒ
ՍԱՂՄՈՍՆԵՐ
ԳՐԱԲԱՐ
[խմբագրել]

1․ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԾՆՆԴԵԱՆ (Մովսէս Խորենացի, շարական)[խմբագրել]

Խորհո՛ւրդ մեծ և սքանչելի,
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիվքն երգեն ընդ հրեշտակս,
Տան աւետիս աշխարհի։

Ծնա՛ւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի․
Որդի՛ք մարդկան, օրհնեցէ՛ք,
Զի վասն մեր մարմնացաւ։

Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի Հօրէ՝
Ի սուրբ այրին բազմեցաւ։

2․ ՍԱՂՄՈՍ ՃԽԸ․ (1-14)[խմբագրել]

1Օրհնեցէ՛ք զՏէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց։ 2Օրհնեցէք զնա, ամենա՛յն հրեշտակք նորա․ օրհնեցէ՛ք զնա, ամենայն զօրութիւնք նորա։ 3Օրհնեցէք զնա, արեգա՛կն ի լուսի՛ն․ օրհնեցէ՛ք զնա, ամենայն աստեղք և լոյս։ 4Օրհնեցէ՛ք զնա, երկինք երկնից և ջուրք, որ ի վերոյ քան զերկինս։ 5Օրհնեցէ՛ք զանուն Տեառն, զի նա ասաց, և եղեն․ հրամայեաց, և հաստատեցան․ 6Կարգեաց զնոսա յաւիտեանս յավիտենից, սահման եղ, և ոչ անցանեն, 7օրհնեցէ՛ք զՏէր, յերկրէ, վիշա՛պք և ամենայն խորք։ 8Հուր և կարկուտ, ձիւն և սառն, հողմ և մրրիկ, որ առնԷք զբան նորա․ 9լերինք և ամենայն բլուրք, ծառք պտղաբեր և ամենայն մայրք, 10գազանք և ամենայն անասունք, սողունք և ամենայն թռչունք թևաւորք, 11Թագաւորք երկրի և զօրք իւրեանց, Իշխանք և ամենայն դատաւորք երկրի, 12երիտասարք և կուսանք, ծերք և տղայք։ ՕրհնեցԷ՛ք զանուն Տեառն; 13Բարձրացաւ անուն նորա միայն, խոստովանութի՜ւն նմա յերկինս և յերկրի։ 14Բարձր առնԷ ՏԷր զեղջիւր ժողովրդեան իւրոյ։ Օրհնութի՜ւն յամենայն սրբոց, նորա, յորդոցն Իսրայելի, ժողովուրդ, որ մերձ Է առ ՏԷր։

3․ ԳԱԼՈՒՍՏ ՄՈԳՈՑՆ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ (Մատթ․ Բ․ 1-6)[խմբագրել]

1Եւ ի ծնանելն Յիսուսի ի Բեթղեհեմ ՀրԷաստանի յաւուրս Հերովդի արքայի՝ ահա մոգք յարևելից եկին յԵրուսաղեմ և ասեն․ 2«Ո՞ւր Է որ ծնաւ արքայն ՀրԷից, զի տեսաք զաստղն նորա յարևելս և եկաք երկիր պագանել նմա»։ 3Եւ իբրև լուաւ արքայ ՀերովդԷս՝ խռովեցաւ, և ամենայն Երուսաղեմ ընդ նմա»։ 4Եւ ժողովեալ զամենայն զքահանայպետս և զդպիրս ժողովրդեանն՝ հարցանԷր ի նոցանԷ, թԷ ո՞ւր ծնանիցի Քրիստոսն։ 5Եւ նոքա ասեն ցնա․ «Ի Բեթղեհեմ ՀրԷաստանի․ զի այսպԷս գրեալ Է ի ձեռն մարգարԷին․ 6«Եւ դո՛ւ Բեթղեհեմ, երկիր Յուդայ, ոչինչ կրտսեր ես յիշխանս Յուդայ․ ի քԷն ելցԷ ինձ իշխան, որ հովուեսցԷ զժողովուրդ իմ զԻսրայԷլ»։

4․ ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆ ՄՈԳՈԻՑՆ (Մատթ․ Բ․ 7-12)[խմբագրել]

7Յայնժամ ՀերովդԷս գաղտ կոչեաց զմոգսն և ստուգեաց ի նոցանԷ զժամանակ աստեղն երևելոյ։ 8Եւ արձակեալ զնոսա ի Բեթղեհեմ՝ ասԷ․ «ԳնացԷ՛ք, ստուգեցԷ՛ք վասն մանկանն և յորժամ գտանիցԷք, ազդ արասջիք ինձ, զի և ես եկեալ երկիր պագիլ նմա»։ 9Եւ նոքա իբրև լուան ի թագաւորԷն, գնացին։ Եւ ահա աստղն, զոր տեսին յարևելս, առաջնորդեաց նոցա, մինչև եկեա, եկաց ի վերայ, ուր Էր մանուկն։ 10Իբրև տեսին զաստղն, խնդացին յոյժ ուրախութիւն մեծ։ 11Եւ իբրև մտին ի տուն, տեսին զմանուկն հանդերձ Մարեամաւ մարբն իւրով, և անկեալ երկիր պագանԷին նմա․ և բացեալ զգանձս իւրեանց՝ մատուցին նմա պատարագս ոսկի և կնդրուկ և զմուռս։ 12Եւ հրաման առեալ ի տեսլեան չդառնալ անդրԷն առ ՀերովդԷս՝ ընդ այլ ճանապարհ գնացին յաշխարհն իւրեանց։

5․ ՅԻՍՈՒՍ ՅԵԳԻՊՏՈՍ (Մատթ․ Բ․ 13-15)[խմբագրել]

13Եւ իբրև գնացին նոքա անտի, ահա հրեշտակ Տեառն երևել ի տեսլեան ՅովսԷփու և ասԷր․ «Արի՛ , ա՛ռ զմանուկդ և զմայր իւր և փախիր յԵգիպտոս, և անդ լինիջիր, ցորժամ ասացից քեզ․ քանզի ի խնդիր Է ՀերովդԷս կորուսանել զմանուկդ»։ 14Եւ նա յարուցեալ ա՛ռ զմանուկն և զմայր իւր ի գիշերի և գնաց յԵգիպտոս, և անդ Էր մինչև ցվախճան Հերովդի․ 15զի լցցի ասացեալն ի ՏեառնԷ ի ձեռն մարգարԷին, որ ասԷ․ «ՅեգիպտոսԷ կոչեցի զորդի իմ»։

6․ ԿՈՏՈՐԱԾ ՄԱՆԿԱՆՑՆ ԲԵԹՂԵՀԵՄԻ (Մատթ․ Բ․ 16-18)[խմբագրել]

16Յանյժամ իբրև ետես ՀերովդԷս, թԷ խաբեցաւ ի մոգուց անտի՝ բարկացաւ յոյժ և առաքեաց, կոտորեաց զամենայն մանկունսն, որ Էին ի Բեթղեհեմ և յամենայն սահմանս նորա, յերկեմենից և ի խոնարհ՝ ըստ ժամանակին, զոր ստուգեաց ի մոգուցն։ 17Յայնժամ կատարեցաւ ասացեալն ի ձեռն Երեմիա մարգարԷի, որ ասԷ․ «Ձայն դուժեաց ի Հռամայ, ողբումն և լալումն և աշխարհումն յոյժ․ 18ՀռաքԷլ լայր զորդիս իւր և ոչ կամԷր մխիթարիլ, զի ոչ Էին»։

7․ ՅԻՍՈՒՍԸ Ի ՆԱԶԱՐԷԹ (ՄԱՏԹ․ Բ․ 19-23)[խմբագրել]

19Եւ ի վախճանելն Հերովդի՝ ահա հրեշտակ Տեառն ի տեսլեան երևԷր Յովսեփայ յԵգիպտոս և ասԷր․ 20«Արի՛, ա՛ռ զմանուկդ և զմայր իւր և գնա՛ յերկիրն Իսրայելի․ զի մեռան՝ որ խնդրԷին զանձն մանկանդ»։ 21Եւ նա յարուցեալ ա՛ռ զմանուկն և զմայր նորա և եկն յերկիրն Իսրայելի։ 22Եւ իբրև լուաւ, եթԷ Արքեղայոս թագաւորեաց ՀրԷաստանի փոխանակ Հերովդի հօրն իւրոյ, երկեաւ երթալ անդր․ և հրաման առեալ ի տեսլեան՝ գնայ ի կողմանս Գալիլիացւոց։ 23Եւ եկեալ բնակեցաւ ի քաղաքին, որ կոչԷր ՆազարԷթ․ զի լցցի բան մարգարԷիցն, թԷ Նազովրեցի կոչեսցի։

8․ ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ(Ղսւկ․ ԺԸ․ 10-14 )[խմբագրել]

10Արք երկու ելին ի տաճարն կալ յաղօթս, մին փարիսեցի և միւսն մաքսաւոր։ 11Փարիսեցին կայր մեկուսի և զայս առանձինն աղօթս մատուցանԷր․ «Աստուած իմ, գոհանամ զքԷն․ զի ոչ եմ իբրև զայլս ի մարդկանԷ, զյափշտակողս և զանիրաւս և զշունս, կամ իբրև զայս մաքսաւոր։ 12Այլ պահեմ երկիցս ի շաբաթու և տամ տասնորդս յամենայն ստացուածոց իմոցն»։ 13Եւ մաքսաւորն կայր մեկուսի և ոչ կամԷր և ոչ զաչսն ընդ երկինս ամբառնալ․ այլ կոծԷր զկուրծս իւր և ասԷր․ «Աստուա՛ծ, քաւեա զիս զմեղաւորս»։ 14Ասեմ ձեզ, Էջ սա արդարացեալ ի տուն իւր քան զնա․ զի ամենայն, որ բարձացուցանԷ զանձն իւր, խոնարհեսցի, և որ խոնարհեցուցանԷ զանձն՝ բարձրասցի։

9․ ՎԱՍՆ ԶԱԿՔԵՈՍԻ (Ղսւկ․ Ժթ․ 1-10)[խմբագրել]

1Եւ Յիսուս մտեալ շրջԷր ընդ երիքով։ 2Եւ ահա այր մի անուն՝ կոչեցեալ ԶակքԷոս, և նա Էր մաքսապետ, և ինքն մեծատուն։ 3Եւ խնդրԷր տեսանել, թԷ ո՛վ իցԷ Յիսուս, և ոչ կարԷր ի բազմութենԷն, զի կարճ Էր հասակաւ։ 4Եւ ընթացեալ յառաջս՝ ել ի ժանտաթզենին, զի տեսանիցէ զնա․ քանզի ընդ այն իսկ անցանելոց Էր։ 5Իբրև եկն ի տեղին՝ հայեցաւ ի վեր Յիսուս և ասԷ ցնա․ «ԶաքԷ՛ փութա՛, Է՛ջ այտի․ զի այսօր ի տան քում արժան Է ինձ ագանել»։ 6Փութացաւ և Էջ և ընկալաւ զնա ուրախութեամբ։ 7Իբրև տեսին ամենեքին, տրտնջԷին և ասԷին, թԷ առ առն մեղաւորի եմուտ լուծանել։ 8Եկն, եկաց ԶակքԷոս և ասԷ ցՏԷր․ «ՏԷ՛ր, ահա զկԷս ընչից իմոց տաց աղքատաց և եթԷ զոք զրկեցի՝ հատուցից չորեքկին»։ 9Եւ ասԷ ցնա Յիսուս․ «Այսօր եղե փրկութիւն տանս այսմիկ, քանզի և սա որդի Աբրահամու Է․ 10զի եկն Որդի մարդոյ խնդրել և կեցուցանել զկորուսեալն»։

10․ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑՆ (Դանիէլ գ․ 26-35, 42-45)[խմբագրել]

26Օրհնեա՜լ ես, ՏԷ՛ր Աստուած հարցն մերոց, գովեալ և փառաւորեալ անուն քո յաւիտեանս, 27զի արդար ես յամենայնի, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն գործք քո ճշմարիտ են, և ուղիղ են ճանապրհք քո, և ամենայն դատաստանք քո ճշմարտութիւն, և իրաւունս ճշմարտութեան 28արարեր ըստ ամենայնի, զոր արարեր մեզ և քաղաքին սրբոյ հարցն մերոց Երուսաղեմի։ Զի ճշմարտութեամբ և յիրաւի ածեր զայս ամենայն վասն մեղաց․ 29զի մեղաք և անօրինեցաք յապստամբ լինել ի քԷն, և առաւել մեղաք յամենայնի, 30և պատուիրանաց քոց ո՛չ անսացաք, ո՛չ պահեցաք և ո՛չ արարաք, որպԷս պատուիրցեր մեզ, զի բարի լինիցի մեզ։ 31Եւ զամենայն, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն զոր արարեր մեզ՝ արդար դատաստանաւ արարեր։ 32Եւ մատնեցեր զմեզ ի ձեռս թշնամեաց մերոց անօրինաց, խստաց և ապստամբողաց, և թագաւորի անիրաւի և չարի քան զամենայն երկիր։

33Եւ արդ ոչ գոյ մեզ բանալ զբերանս մեր, զի ամօթ և նախատինք եղաք ծառայից քոց պաշտօնԷից։ 34Այլ մի՛ մատներ զմեզ իսպառ վասն անուան քո, և մի՛ ցրեր զուխտ քո, 35և մի՛ ի բացԷ առներ զողորմութիւնս քո ի մԷնջ։ 42Մի՛ յամօթ առներ զմեզ, այլ արա՛ ընդ մեզ ըստ հեզութեան քում և ըստ բազում ողորմութեան քում։ 43Եւ փրկեա՛ զմեզ վասն սքանչլեաց քոց և տուր փառս անուան քում, ՏԷ՛ր։ 44Եւ յամօթ լիցին ամենեքեան, ոյք ցուցանեն չարիս ծառայից քոց, և ամաչեսցեն յամենայն բռնութեանց իւրեանց, և զօրութիւն նոցա խորտակեսցի։ 45Եւ ծանիցեն, զի դու ես ՏԷր Աստուած միայն և փառաւորեալ ի վերայ ամենայն տիեզերաց։

11․ ԱՌԱԿ ԱՅԳՒՈՅՆ (Մատթ․ ԻԱ․ 33-41)[խմբագրել]

33Այր մի Էր տանուտԷր, որ տնկեաց այգի և ցանկով պատեաց զնա և փորեաց ի նմա հնձան և շինեաց աշտարակ․ և ետ զնա ցմշակս և գնաց ի տար աշխարհ, 34իբրև մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա։ 35Եւ կալեալ մշակացն զծառայս նորա՝ զոմն տանջեցին, զմովն սպանին, զոմն քարկոծեցին։ 36Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, և արարին նոցա նոյնպԷս։ 37Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր և ասԷ, «թերևս ամաչեսցեն յորդւոյ աստի իմմԷ»։ 38Իսկ մշակքն իբրև տեսին զորդին, ասեն ընդ միտս․ «Սա՛ Է ժառանգն․ եկա՛յք, սպանցուկ զսա և կալցուկ զժառանգութիւն սորա»։ 39Եւ առեալ հանին զնա արտաքոյ քան զայգին և սպանին։ 40Արդ՝ յորժամ եկեսցԷ տԷր այգւոյն, զի՞նչ արասցԷ մշակացն այնոցիկ։ 41Ասեն ցնա․ «զչարսն չարաւ կորուսցԷ և զայգին տացԷ այլոց մշակաց, որք տացեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց»։

12․ ՎԱՍՆ ՏԱՍՆ ԿՈՒՍԱՆԱՑ (Մատթ․ 1-13)[խմբագրել]

1Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդառաջ փեսայի և հարսին։ 2Հինգն ի նոցանԷ հիմարք Էին, և հինգն՝ իմաստունք։ 3հիմարքն առին զլապտերսն և ձԷթ իւրեանց ոչ բարձին։ 4Իսկ իմաստունքն առին ձԷթ ամանովք ընդ լապտերս իւրեանց։ 5Եւ ի յամել փեսային՝ նիրհեցին ամենեքեան և ի քուն մտին։

6Եւ ի մԷջ գիշերի եղե բարբառ․ «Ահա փեսայ գայ, Արի՛ք ընդ առաջ նորա»։ 7Յայն-ժամ յարեան ամենայն կուսանքն և բազմեցին զլապտերս իւրեանց։ 8Ասեն հիմարքն ցի-մաստունսն․ «Տո՛ւք մեզ իւղոյդ ձերմԷ, զի ահա շիջանին լապտերքս մեր»։ 9Պատասխանի ետուն իմաստունքն և ասեն․ «ԳուցԷ ոչ իցԷ մեզ և ձեզ բաւական, այլ երթա՛յք ի վաճառականս և գնեսջիք ձեզ»։ 10Իբրև նոքա գնացին գնել, եկն փեսայն, և պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն, և փակեցաւ դուռնն։ 11Յետոյ գան և այլ կուսանքն և ասեն․ «ՏԷ՛ր, ՏԷ՛ր, բա՛ց մեզ»։ 12Նա պատասխանի ետ և ասԷ, «ԱմԷն ասեմ ձեզ, թԷ ոչ գիտեմ զձեզ։ 13Արթո՛ւն կացԷք, զի ոչ գիտԷք զօրն և ոչ զժամն»։

13․ ՍԱՂՄՈՍ (ԻԲ․ 2-7)[խմբագրել]

2ՏԷր հովուեսցԷ զիս, և ինձ ինչ ոչ պակասեսցԷ։

3Ի վայրի դալարոջ և առ ջուրս հանգստեան սնոյց զիս․ 4դարձոյց զանձն իմ առ իս․ Առաջնորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ։

5ԹԷպԷտ և գնացից ես ի մԷջ ստուերաց մահու, ոչ երկեաց ի չարԷ․ զի դու, ՏԷ՛ր, ընդ իս ես․ ցուպ քո և գաւազան, նոքա մխիթարեսցեն զիս։

6Պատրաստ արարԷր առաջի իմ սեղան՝ ակնհանդիման նեղչաց իմոց․ օծեր իւղով զգլուխ իմ․ բաժակ քո՝ որպԷս անապակ՝ արբեցոյց զիս։

7Ողորմութիւն քո, ՏԷ՛ր զհետ իմ եկեսցԷ զամենայն աւոուրս կենաց իմոց՝ բնակել ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս։

14․ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ (Մատթ․ Գ․ 1-12)[խմբագրել]

1Յաւուրսն յայնոսիկ գայ ՅովհաննԷս Մկրտիչ քարոզել յանապատին ՀրԷաստանի և ասել․ 2«ԱպաշխարեցԷ՛ք, զի մերձյալ Է արքայութիւն երկնից»։ 3Զի սա Է, վասն որոյ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի, որ ասԷ․ «Ձայն բարբառոյ յանապատի, պատրաստ արարԷ՛ք զճանապարհ Տեառն և ուղիղ արարԷ՛ք ըստ շաւիղս նորա»։ 4Եւ ինքն ՅովհաննԷս ունԷր հանդերձ ի ստեւոյ ուխտու, և գօտի մաշկեղԷն ընդ մԷջ իւր, և կերակուր նորա Էր մարախ և մեղր վայրենի։ 5Յայնժամ ելանԷին առ նա ամենայն Երուսաղեմացիք և ամենայն ՀրԷաստան և ամենայն կողմն Յորդանանու, 6և մկրտԷին ի նմանԷ ի Յորդանան գետ և խոստովան լինԷին զմեղս իւրեանց․

7Եւ տեսեալ զբաղումս ի սադուկեցւոցն և ի փարիսեցւոց՝ եկեալս ի մկրտութիւն նորա՝ ասԷ ցնոսա․ «Ծնո՛ւնդք իժից, ո՞ եցոյց ձեզ փախչել ի բարկութենԷն, որ գալոցն Է։ 8ԱրարԷ՛ք այսուհետև պտուղ արժանի ապաշխարութեան։ 9Եւ մի՛ համարիցիք ասել յան-ձինըս, թԷ ունիմք մեք հայր զԱբրահամ․ ասեմ ձեզ, զի կարող Է Աստուած ի քարանցս յայսցանԷ յարուցանել որդիս Աբրահամուv 10Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի․ ամենայն ծառ, որ ոչ․ առնիցԷ զպտուղ բարի, հատանի և ի հուր արկանի։ 11Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ՝ հզօրագոյն Է քան զիս, և ես չեմ բաւական բառնալ զկօշիկս նորա․ նա մկրտեսցԷ զձեզ ի Հոգին սուրբ և ի հուր․ 12որոյ հեծանոցն ի ձեռին իւրում, և սրբեսցԷ զկալ իւր և ժողովեսցԷ զցորեանն ի շտեմարանս իւր, և զյարդն այրեսցԷ անշԷջ հրով»։

15․ ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ․ Գ․ 13-17)[խմբագրել]

13Յայնժամ գայ Յիսուս ի ԳալիլԷԷ ի Յորդանան առ ՅովհաննԷս՝ մկրտիլ ի նմանԷ։ 14Եւ ՅովհաննԷս արգելու զնա և ասԷ․ «Ինձ պիտոյ Է ի քԷն մկրտիլ, և դո՞ւ առ իս գաս»։ 15Պատասխանի ետ Յիսուս ցնա, «Թո՛յլ տուր այժմ, զի այսպԷս վայել Է մեզ լնուլ զամենայն արդարութիւն»։ Եւ ապա թոյլ ետ նմա։ 16Եւ իբրև մկրտեցաւ Յիսուս՝ ել վաղվաղակի ի ջրոյ անտի, և ահա բացան նմա երկինք, և ետես զՀոգին Աստուծոյ, զի իջանԷր իբրև զաղաւնի և գայը ի վերա նորա։ 17Եւ ահա ձայն երկնից, որ ասԷր․ «Դա՛ Է որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ»։

16․ ՓՈՐՁՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ․ Գ․ 1-11)[խմբագրել]

1Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի Հոգւոյն՝ փորձիլ ի սատանայԷ։ 2Եւ պահեալ զքառասուն տիւ և զքառասուն գիշեր, ապա քաղցեաւ։

3Եւ մատուցեալ փորձիչն՝ ասե դնա․ «ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ասա՛, զի քարինքս այսոքիք հաց լինիցին»։ 4Նա պատասխանի ետ և ասԷ․ «Գրեալ Է թԷ՝ Ոչ հացիւ միայն կեցցԷ մարդ, այլ ամենայան բանիւ, որ ելանԷ ի բերանոյ Աստուծոյ»v

5Յայնժամ առեալ ածԷ զնա սատանայ ի քաղաքն սուրբ և կացուցանԷ զնա ի վերայ աշտարակի տաճարին և ասԷ ցնա․ 6«ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ա՛րկ զքեզ աստի ի վայր․ զի գրեալ Է, թԷ՝ Հրեշտակաց իւրոց պատուիրեալ Է վասն քո, և ի վերայ ձեռաց բարձեն զքեզ, զի մի՛ երբեք հարցես զքարի զոտն քո»։ 7ԱսԷ ցնա դարձեալ Յիսուս․ «Գրեալ Է, թԷ՝ Ոչ փորձեսցես զՏԷր Աստուած քո»

8Դարձեալ առնու, ածԷ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ և ցուցանԷ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի և զփառս նոցա և ասԷ ցնա․ 9«Զայս ամենայան քեզ տաց, եթԷ անկեալ երկիր պագանիցես ինձ»։ 10Յայնժամ ասԷ ցնա Յիսուս․ «Ե՛րթ յետս իմ, սատանա՛յ․ զի գրեալ Է՝ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես և զնա միայն պաշտեսցես»v 11Ապա եթող զնա սատանայ, և ահա հրեշտակք մատեան և պաշտԷին զնա։

17․ ՅԻՍՈՒՍ Ի ԳԱԼԻԼԻԱ (Մատթ․ Դ․ 12-25)[խմբագրել]

12Եւ իբրև լուաւ Յիսուս, եթԷ ՅովհաննԷս մատնեցաւ, մեկնեցաւ գնաց ի Գալիլիա։13Եւ թողեալ զՆազարԷթ՝ եկն, բնակեցաւ ի Կափառնաում ի ծովեզերին, ի սահմանս Զուբուղովնի և Նեփթաղիմայ․ 14զի լցցի բանն, որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի․ 15«Երկիր Զուբուղովնի և երկիր Նեփթաղիմայ, ճանապարհ ծովու յանկոյս Յորդանանու, Գալիլիա հեթանոսաց, ժողովուրդ, 16որ նստԷր ի խաւարի, ետես լոյս մեծ․ և որոց նստԷին յաշխարհին և ի ստուերս մահու, լոյս ծագեաց նոցա»։ 17Յայնմ հետԷ սկսաւ քարոզել Յիսուս և ասԷ․ «ԱպաշխարեցԷ՛ք, զի մերձեալ Է արքայութիւն երկնից»։

18Մինչդեռ զգնայր Յիսուս ընդ եզր ծովուն Գալիլիացւոց, ետես երկուս եղբարս, զՍիմովն զկոչեցեալն Պետրոս և զՍնդրԷաս եղբայր նորա, արկեալ ուռկան ի ծով, քանզի ձկնորսք Էին։ 19Եւ ասԷ ցնոսա․ «Եկայք զկնի իմ, և արարից զձեզ որսորդմարկան»։ 20Եւ նոցա թողեալ վաղվաղակի զգործիսն՝ գնացին զհետ նորա։ 21Եւ մատուցեալ անտի յառաջ՝ ետես այլ երկուս եղբարս, զՅակոբոս Զեբեդեայ և զՅովհաննԷս զեղբայր նորա ի նաւի՝ Զեբեդեաւ հանդերձ հարբն իւրեանց, մինչ կազմԷին զուռկանս իւրեանց, և կոչեաց զնոսա։ 22Նոցա թողեալ վաղվաղակի զնաւն և զհայրն իւրեանց՝ գնացին զհետ նորա։

23Եւ շրջԷր Յիսուս ընդ ամենայն կողմն Գալիլիացւոց, ուսուցանԷր ի ժողովուրդս նոցա և քարոզԷր զաւետարանն արքայութեան և բժշկեր զամենայն հիւանդութիւնս և զամենայն ախտս ի ժողովրդեանն։ 24Եւ ել լուր նորա ընդ ամենայն երկիրն Ասորւոց և մատուցին առ նա զամենայն հիւանդս, որ նեղեալ Էին ի պԷս պԷս ցաւս և ի տանջանս, և զդիւահարս և զլուսնոտս և զանդամալոյծս, և բժշկեաց զնոսաv Եւ երթային զհետ 25նորա ժողովուրդք բազումք ի ԳալիլԷԷ և ի Դեկապոլեայ և յԵրուսաղեմԷ և ի ՀրԷաստանԷ և յայնկոյս Յորդանանու, և բժշկեաց զնոսա։

18․ ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ (Ղսւկ․ ԺԵ․ 11-32)[խմբագրել]

11Առն միոջ Էին երկու որդիքv 12ԱսԷ կրտսերն ի նոցանԷ ցհայրն․ «Հա՛յր, տո՛ւր, ինձ բաժին, որ անկանի յընչիցդ»։ Եւ նա բաժանեաց նոցա զկեանսն։ 13Եւ յետ ոչ բազում աւուրց ժողովեալ զամենայն կրտսեր որդւոյն՝ գնաց յաշխարհ հեռի և անդ վատնեաց զինչս իւր, զի կեայր անառակութեամբ։ 14Եւ իբրև սպառեաց զամենայն, եղեւ սով սաստիկ յաշխարհին յայնմիկ, և սկսաւ ինքն չքաւորիլ։ 15Եւ գնացեալ յարեցաւ ի մի ոմն ի քաղաքացւոց աշխարհին այնօրիկ․ Եւ յղեաց զնա յագարակ իւր՝ արածել խոզս։ 16Եւ ցանկայր լնուլ զորովայն իւր յեղջերԷն, զոր խոզքն ուտԷին․ և ոչ ոք տայր նմա։ 17Եւ եկեալ ի միտս իւր՝ ասԷ «Քանի՜ վարձկանք իցեն ի տան հօր իմոյ հացալիցք, և ես աստ սովամահ կորնչիմ։ 18Յարուցեալ գնացից առ հայր իմ և ասացից ցնա․ Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, 19և ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո․ արա՛ զիս իբրև զմի ի վարձկանաց քոց»։ 20Եւ յարուցեալ եկն առ հայր իւր։ Եւ մինչդեռ հեռագոյն Էր, ետես զնա հայրն և գթացաւ․ յարեաւ և ընթացաւ ընդ առաջ, անկաւ զպարանոցաւն նորա և համբուրեաց զնա։

21Եւ ասԷ ցնա որդին․ «Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո»։ 22ԱսԷ հայրն ցծառայս իւր․ «Վաղվաղակի հանԷ՛ք զպատմուճանն առաջին և ագուցԷ՛ք նմա և տո՛ւք զմատանին ի ձեռն նորա և կօշիկս յոտս նորա։ 23Եւ ածԷ՛ք զեզն պարարակ, զենԷ՛ք․ կերիցո՛ւք և ուրա՛ ի լիցուք։ 24Զի այս որդի իմ մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ»։ Եւ սկսան ուրախ լինել։

25Եւ Էր երէց որդի նորա յագարակի․ և մինչ դեռ գայր և մերձ եղեւ ի տունն, լուաւ զձայն երգոց և պարուց։ 26Եւ կոչեցեալ առ ինքն զմի ի ծառայիցն՝ հարցանԷր, թԷ զի՞նչ իցԷ այնv 27Եւ նա ասԷ ցնա․ «Զի եղբայր քո եկեալ Է, և եզեն հայր քո զեզն պարարակ, զի ողջամբ ընկալաւ զնա»։ 28Բարկացաւ և ոչ կամԷր մտանել, և հայրն ելեալ արտաքս՝ աղաչեր զնա։ 29Պատասխանի ետ և ասԷ ցհայրն․ «Այս քանի՜ ամք են, զի ծառայեմ քեզ և երբԷք զպատուիրանաւ քով ոչ անցի․ Ուլ մի երբԷք ոչ ետուր ինձ, զի ուրախ եղէց ընդ բարեկամս իմ։

30Յորժամ եկն որդիդ քո այդ, որ եկեր զկեանս քո ընդ պոռնիկս, զեներ դմա զեզն պարարակ»։ 31Եւ ասԷ ցնա․ «Որդեա՛կ, դու հանապազ ընդ իս ես, և ամենայն որ ինչ իմ Է՝ քո Է։ 32Այլ ուրախ լինել և խնդալ պարտ Էր, զի եղբայր քո այս մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ»։

19․ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՄՈՎՍԻՍԻ (Ելք ԺԵ․ 1-18)[խմբագրել]

1Օրհնեսցուք զՏԷր, զի փառօք Է փառաւորեալ․ զերիվարս և զհեծեակս նոցա ընկԷց ի ծով։

2Օգնական ընդունելի իմ ՏԷր, և եղև ինձ փրկութիւն․ 3սա Է իմ Աստուած, և փառաւոր արարից զսա․ Աստուած հօր իմոյ, և բարձր արարից զսա։

ՏԷր խորտակԷ զպատերազմունս, ՏԷր անուն նորա։ 4Զկառս փարաւոնի և զզորութիւնս նորա ընկեց ի ծով, զընտիրս հեծելոց և զսպառազԷնս․ 5ընկղմեցան ի Ծով Կարմիր։ Խորք ծածկեցին զնոսա, ընկլա յանդունդս իբրև զվԷմ։

6Աջ քո, ՏԷ՛ր, փառաւորեալ Է զօրութեամբ․ աջ քո, ՏԷ՛ր, խորտակեաց զթշնամին, 7եւ բազմութեամբ փառաց քոց մանրեցեր զհակառակորդս, 8առաքեցեր զբարկութիւն քո, և եկեր զնոսա իբրև զեղեգն։ 9Եւ հողմով սրտմտութեամբ քով պատառեցան ջուրք, պաղեցան իբրև զպարիսպ ջուրք, պաղեցան ալիք ի մԷջ ծովուն։

Ասաց թշնամին․«Հալածեցից և հասից, բաժանեցից զաւարն և լցուցից ի նոցանԷ զանձն իմ, սատակեցից սրով իմով, տիրեսցԷ նոցա ձեռն իմ»։ 10Առաքեցեր զհողմն քո, և ծածկեաց զնոսա ծով․ ընկղմեցան իբրև զկապարս ի ջուրս սաստիկս։

11Ո՞վ իցԷ նման քեզ յաստուածս, ՏԷ՛ր, և կամ ո՞վ նմանիցԷ քեզ, փառաւորեա՛լդ ի սուրբս սքանչելի փառօք, որ առնես զնշանս։

12Զգեցեր աջ քո, և եկուլ զնոսա երկիր։ 13առաջնորդեցեր արդարութեամբ ժողո-վըրդեան քում այսմ, զոր փրկեցեր, մխիթարեցեր զօութեամբ քով ի բանակետղ սրբութեան քո։

14Լուան ազգք և բարկացան, և երկունք կալան զբնակիչս Քանանացւոց։ 15Յայնժամ տագնապեցան դատաւորք Եդովմայ և իշխանք Մովաբացւոց, կալաւ զնոսա դողումն․ հայեցան ամԷն բնակիչք Քանանացւոց։

16Անկցի ի վերայ նոցա ահ և երկիւղ․ մեծութեամբ բազկի քո քարասցին, մինչև անցցԷ ժողովուրդ քո, ՏԷ՛ր, մինչև անցցԷ ժողովուրդ քո այս, զոր ստացար։

17Տարեալ անկեսցես զնոսա ի լեառն ժառանգութեան քո, ի պատրաստութիւն բնակութեան քո, զոր արարեր, ՏԷ՛ր, սրբութիւն, ՏԷ՛ր ղոր պատրաստեցին ձեռք քո։ 18ՏԷ՛ր թագաւոր յաւիտեան և յաւիտեանս և ևս։

20․ ՔԱՐՈԶ ԼԵՐԻՆՆ (Մատթ․ Ե․ Զ․ Է․)[խմբագրել]

Ե․ 1Եւ տեսեալ զժողովուրդսն՝ ել ի լեառն․ Եւ իբրև նստաւանդ, մատեան առ աշակերտքն նորա։

2Եւ բացեալ զբերան իւր՝ ուսուցանԷր զնոսա և ասԷր․

3Երանի՛ աղքատա հոգւով,զի նոցա Է արքայութիւն երկնից․

4Երանի՛ սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին։

5Երանի՛ հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր։

6Երանի՛ որ քաղցեալ և ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին։

7Երանի՛ ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն։

8Երանի այնոցիկ, որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն։

9Երանի՛ խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին։

10Երանի՛ որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա Է արքայութիւն երկնից։

11Երանի Է ձեզ, յորժամ նախատիցեն զրեզ և հալածեսցեն և ասիցեն զամենայն բան չար զձԷնջ սուտ վասն իմ։ 12ՑնծացԷք և ուրա՛խ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս․ Զի այսպԷս հալածեցին զմարգարԷսն, որ յառաջ քան ձեզ Էին։ 13Դուք Էք աղ երկրի․ ապա թԷ աղն անհամի, իւ՞ յաղիցի․ ոչ իմիք ազդիցԷ այնուհետև, բայց եթԷ ընկենուլ արտքս և կոխան լինել ի մարդկանԷ։

14Դուք Էք լոյս աշխարհի․ ոչ կարԷ քաղաք թաքչիլ, որ իվերայ լերին կայցԷ։ 15Եւ ոչ լուսանեն ճրագ և դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, և լոյս տայ ամենեցուն, որք ի տանն իցեն։ 16ԱյնպԷս լուսաւորեցԷ լոյս ձեր առաջի մարկան, որպԷս զի տեսցեն զգործս ձեր բարիս և փառաւորեսցեն զհայր ձեր, որ յերկինս Է։

17Մի՛ համարիք, եթԷ եկի լուծանել զօրԷնս կամ զմարգարԷս․ ոչ եկի լուծանել, այլ՝ լունուլ։ 18ԱմԷն ասեմ ձեզ, մինչև անցցեն երկինք և երկիր․ յովտ մի, որ նշանախեց մի Է, ոչ անցցԷ յօրինացն և ի մարգարԷից, մինչև ամենայն եղիցի։ 19Որ ոք լուծցԷ մի ինչ ի պատուիրանացս յայսցաանԷ ի փոքունց և ուսուսցԷ այնպԷս ղմարդիկ՝ փոքր կոչեսցի յարքայութեան երկնից․ իսկ որ արասցԷ և ուսուսցԷ, նա մեծ կոչեսցի յարքայութեան երկնից։ 20Բայց ասեմ ձեզ, զի եթԷ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն և զփարիսեցւոց, ոչ մտանիցԷք յարքայութիւն երկնից։

21Լուարո՛ւք, զի ասացաւ առաջնոցն, թԷ՝ Մի՛ սպանաներ, զի որ սպանանիցԷ՝ պարտական լիցի դատաստանի։ 22Այլ ես ասեմ ձեզ, եթԷ ամենայն որ բարկանայ եղբու իւրում տարապարտուց պարտաւոր լիցի դատաստանի․ եւ որ ասիցԷ ցեղբայեր իւր յիմար՝ պարտաւոր լիցի ատենի, և որ ասիցԷ ցեղբայր իւր մորոս պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն։ 23ԵթԷ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ և անդ յիշեսցես, եթԷ եղբայր քո ունի ինչ խԷթ զքԷն՝ 24թող զպատարագն քո առաջի սեղանոյն, և ե՛րթ, նախ հաշտեաց ընդ եղբոր քում և ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո։ 25Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի․ գուցԷ մատնիցԷ զքեզ ոսոխն դատւորի, և դատաւորն՝ 26դահճի, և արկանիցիս ի բանտ։ ԱմԷն ասեմ քեզ, ոչ ելանիցես անտի, մինչև հատուցանիցես զհետին նաքարակիտն։

27Դարձեալ լուարուք զի ասացաւ, Մի՛ շնար։ 28Բայց ես ասեմ ձեզ թԷ, ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա՝ անդԷն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում։ 29ԵթԷ ակնքո աջ գայթակ-ղեցացուցանԷ զքեզ․ խլեա զնա եւ ընկեա ի քԷն․ զի լաւ Է քեզ եթԷ մի յանդամեց քոց կորիցԷ․ եւ մի ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն․ 30Եւ եթէ աջ ձեռն քո գայթակղեցուցանԷ զքեզ, հատ զնա եւ ընկեա ի քԷն զի լաւ Է քեզ եթԷ մի յանդամոց քոց կորիցԷ, և մի ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն․ 31ԱպաքԷն ասացաւ եթԷ, Որ արձակիցԷ զկին իւր՝ տացԷ նմա զարձակ-մանն, 32Բայց ես ասեմ ասեմ ձեզ եթԷ, Ամենայն որ արձակ զկին իւր առանց բանի պոռնկութեան՝ նա տայ նմա շնալ, եւ որ զարձակեալն առնԷ՝ շնալ։

33Դարձեալ լուարուք, զի ասացաւ առաջնոցն․ Մի՛երդնուցուս սուտ, բայց հատուցես Տեառն զերդմունս քո։ 34Այլ ես ասեմ ձեզ․ Ամենևին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս, զի աթոռ Է Աստուծոյ, 35և մի՛ յերկիր, զի պատուանդան Է ոտից նորա, և մի՛ յԵրուսաղեմ, զի քաղաք Է մեծի արքայի։ 36Եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ։ 37Այլ եղիցի ձեր բան այոն՝ այո, և ոչն՝ ոչ․․ զի աւելին քան ձայն ի չարԷն Է։

38Լուարուք, զի ասացաւ․ Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման։ 39Այլ ես ասեմ ձեզ․ Մի՛ կալ հակառակ չարին․ այլ եթԷ ոք ածիցԷ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո՛յ նմա և զմիւսն։ 40Եւ որ կամիցի ոք դատել և առնուլ զշապիկս քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո։ 41Եւ որ տարապարհակ վարիդցԷ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա և երկուս։ 42Որում խնդրԷ ի քԷն՝ տո՛ւր, և որ կամի փոխ առնուլ ի քԷն՝ մի՛ դարձուցաներ ըստ երեսս։

43Լուարուք ապաքԷն, զի ասացաւ․ Սիրեսցես զընկեր քո և ատեսցես զթշնամին քո։ 44Այլ ես ասեմ ձեզ․ ՍիրեցԷ՛ք զթշնամիս ձեր, օրնեցԷ՛ք զանիծիչս ձեր, բարի արարԷ՛ք ատելեաց ձերոց և աղօթս ի վերայ այնոցիկ, որ լլկենն զձեզ և հալածեն․ 45Զի եղիջիք որդիք հօր ձերոյ, որ յերկինս Է․ զի զարեգակն իւր ծագԷ ի վերայ չարաց և բարեաց և ածԷ անձրև ի վերայ արդարոց և մեղաւորաց։ 46Զի եթԷ սիրիցԷք զայնոսիկ, որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն․ ո՞չ ապաքԷն և մաքսաւորք զնոյն գործեն։ 47Եւ եթԷ տայցԷք միայն ողջոյն բարեկամաց ձերոց, զի՞նչ աւելի առնԷք ոչ ապաքԷն մաքսաւորք և մեղաւորք զնոյն գործեն։ 48Արդ եղերուք դուք կատարեալք, որպԷս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ Է։

Զ․ 1Զգոյշ լերուք ողորմութեան ձերում մի՛ առնել առաջի մարդկան, որպԷս թԷ ի ցոյց ինչ նոցա, գուցԷ և վարձս ինչ ընդունիցիք ի ՀօրԷն ձերմԷ որ յերկինսն Է։ 2Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկանԷր փող առաջի քո, որպԷս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս և ի հրապարակս, որպԷս զի փառաւորեսցին ի մարկանԷ․ ամԷան ասեմ ձեզ, Այն իսկ են վարձք նոցա։ 3Այս դու հորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցԷ ձախ քո զինչ գործԷ աջ քո․ 4ՈրպԷս զի եղիցի ողորմւթիւն քո ի ծածուկ, և Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հատուսցԷ քեզ յայտնապԷս։

5Եւ յորժամ յաղօթս կայցես, մի՛ լինիցիս որպԷս կեղծաւորքն, զի սիրեն ի ժողովուրդս և յանկիւնս հրապարակաց կալ յաղօթս, որպԷս զի երեւեսցին մարդկան․ 6ամԷն ասեմ ձեզ, Այն իսկ են վարձք նոցա։ Այլ դու յուժամ կայցես յաղօթս, մուտ ի սենեակ քո, և փակեայ զդուռս քո, և կաց յաղօթս առ հայր քո ի ծածուկ, եւ Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հատուսցԷ քեզ։ 7Եւ յորժամ կայցԷք յաղօթս, մի՛ շատախօս լինիք իբրև զհեթանոսսն․ զի համարին եթԷ ի բազում խօսից իւրեանց լսելի լինիցին։ 8Արդ մի՛ նմանիցԷք նոցա․ զի գիտԷ Հայրն ձեր զինչ պիտոյ Է ձեզ, մինչև ձեր խնդրեալ ինչ իցԷ ի նմանԷ։ 9Եւ արդ այսպԷս կացԷք դուք յաղօթս․ Հայր մեր որ յերկինս ես․ սուրբ եղիցի անուն քո․ 10եկեսցէ արքայութիւն քո․ եղիցի կամք քո որպէս յերկինս եւ յերկրի, 11զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր․ 12եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց․ 13եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն․ այլ փրկեա զմեզ ի չարէ․ զի քո Է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս․ ամէն։ 14Զի եթԷ թողուցուք մարդկան զհանցանս նոցա, թողցԷ և ձեզ Հայրն ձեր երկնաւոր 15ապա թԷ ոչ թողուցուք մարկան զհանցանս նոցա և ոչ հայրն ձեր թողցԷ ձեզ զհանցանս ձեր։

16Եւ յորժամ պահիցԷք, մի՛ լինիք իբրև զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպԷս զի երեւեսցին մարդկան թԷ պահիցեն․ ամԷն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա։ 17Այլ դու յորժամ պահիցես, օ՛ծ զգլուխ քո 18և լուա՛ զերեսս քո, զի մի երեւեսցիս մարկան իբրև զպահող, այլ՝ Հօրն քում ի ծածուկ․ Եւ Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հոտուսցԷ քեղ յայտնապէս։

19Մի՛ գանձԷք ձեզ գանձս յերկրի, ուր ցեց և ուտիճ ապականեն, եւ ուր դողք ական հատանեն և գողանան։ 20Այլ գանձեցԷք ձեզ գանձս յերկինս, ուր ոչ ցեց և ոչ ուտիճ ապականեն, և ոչ գողք ական հատանեն և գողանան։ 21Զի ուր գանձք ձեր են՝ անդ և սիրտք ձեր եղիցին։ 22Ճրագ մարմնոյ ակն Է, եթԷ ակն քո առատ Է, ամենայն մարմինդ լուսաւոր եղիցի։ 23ԵթԷ ակն քո չար Է, ամենայն մարմինդ խաւարին եղիցի։ 24Իսկ արդ եթԷ լուսդ , որ ի քեզ Է, խաւար Է, խաւարն ո՜րչափ ևս։ 25Ու ոք կարԷ երկու տերանց ծառայել․ կամ զմին ատիցԷ և զմիւսն սիրիցԷ, կամ զմին մեծարիցԷ և զմիւսն արհմարհիցԷ, ոչ կարԷք Աստուծոյ ծառայել և մամոնայի։ 26Վասն այդորիք ասեմ ձիզ․ մի՛ հոգայք վասն ողւոց ձերոց՝ զի՞նչ ուտիցԷք կամ զի՞նչ ըմպիցԷք, և մի՛ վասն մարմնոց ձերոց, թԷ զի՞նչ ագանիցԷք․ ո՞չ ապաքԷն ոգի առաւել Է քան զկերակուր, և մարմին՝ քան զհանդերձ։ 27Հայեցարո՛ւք ի թռչունս երկնից, զի ոչ վարեն և ոչ հնձեն և ոչ ժողովեն ի շտեմարանս, և Հայրն ձեր երկնաւոր կերակրԷ զնոսա․ ո՞չ ապաքԷն դուք առաւել Էք քան զնոսա։ 28Իսկ արդ՝ ո՞ ի ձԷնջ հոգալ իւրում՝ յաւելուլ կարիցԷ ի հասակ իւր կանգուն մի։ 29Եւ վասն հանդերձի զի հագայք հայեցարո՛ւք ի շուշանն վայրենի՝ ո՛րպԷս , ոչ ջանայ և ոչ նիւթԷ։ 30Ասեմ ձեզ զի և ոչ Սողոմոն յամենայն ի փառսն իւրում զգեստ իբրև զմի ի նոցանԷ։ 31Իսկ եթԷ զխոտն ի վայրի որ այսօր Է և վաղիւն ի հնոց արկանի, Աստուած այնպԷս զգեցուցանԷ, ո՞րչափ ևս առաւել զձեզ, թերահաւա՛տք։ 32Մի՛ այսուհետև հոգայցԷք և ագիցԷք՝ զի՛նչ կերիցուք, կամ զի՛նչ արբցուք, կամ զի՛նչ զգեցցուք, 33զի զայդ ամենայն հեթանոսք խնդրեն․ քանզի գիտԷ Հայրն ձեր երկնաւոր, թԷ պիտոյ Է ձեզ այդ ամենայն։ 34ԽնդրեցԷք նախ զարքյութիւնն Աստուծոյ և զարդարութիւն նորա, և այդ յաւելցի ձեզ։ 35Մի՛ այսուհետև հոգայցԷք վասն վաղուի, զի վաղիւն վասն իւր հոգասցի․ շատ Է աւուրն չար իւր։

Է․ 1Մի՛ դատԷք, զի մի դատիցիք․ 2զի որով դատաստանաւ դատԷք՝ դաելոց Էք, և որով չափով չափԷք՝ չափեսցի ձեզ։3Զի՞ տեսանես զշիւղ ական եղբօր քո և ի քում ական ղգերանդ ոչ տեսանես․ 4կամ զիա՞րդ ասես զեղբայր քո՝ թող հանից զշիւղդ յականԷ քումմԷ․ և ահաւասիկ ի քում ականդ գերան կայ․ 5Կեղծաւո՛ր, հան նախ զգերանդ յականԷ քումմԷ և ապա հայեսցնիս հանել զշիւղն յականԷ եղբօր քո․

6Մի՛ տայք զսրբութիւն շանց և մի՛ արկանԷք զմարգարիտս ձեր առաջի խոզաց, զի մի՛ առ ոտն կոխեցեն զնոսա և դարձեալ երգիծուցնեցեն զձեզ։

7ԽնդրեցԷ՛ք, և տացի ձեզ․ հայցեցԷ՛ք և գտջիք․ բաղխեցԷ՛Է, և բացցի ձեզ․ 8զի ամենայն, որ խնդրԷ՝ առնու․ և որ յահցԷ՝ գտանԷ․ և որ բաղխԷ՝ բացցի նմա․ 9Ո՞ իցԷ ի ձԷնջ մարդ, ցոր խնդրիցԷ որդի իւր հաց, միթԷ քա՞ր տայցԷ նմա․ 10և կամ խնդրիցԷ ձուկն, միթԷ օ՞ձ տայցԷ նմա․ 11Արդ՝ եթԷ դուք, որ չարքդ Էք, գիտԷք պարգևս բարիս տալ որդւոց ձերոց, ո՞րչափ ևս առաւել Հայրն ձեր, որ յերկինս Է, տացԷ բարիս այնոցիկ, որ խնդրեն զնա։

12Զամենայն, որ մի անգամ կամիջիք, թԷ արասցեն ձեզ մարդիկ, այնպԷս և դուք արարԷ՛ք նոցա․ զի ա՛յն իսկ են օրԷնքն և մարգարԷք։ 13ՄտԷք ընդ նեղ դուռն․ քանի՜ ընդարձակ Է դուռնն, և համարձակ՝ ճանապարհն, որ տանի ի կորուստ, և բազումք են, որ մտանեն ընդ նա։ 14Քանի՜ անձուկ Է դուռն, և նեղ՝ ճանապարհն, որ տանի ի կեանս, և սակաւք են, որ գտանեն զնա։

15Զգոյշ լերուք ի սուտ մարգարԷիցն, որ գան առ ձեզ հանդերձիւք ոչխարաց և ի ներքոյ են գայլք յապշտակողք․ 16Ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա․ միթԷ քաղիցե՞ն ի փշոց խաղող, կամ ի տատասկԷ՝ թուզ։ 17ԱյսպԷս ամենայն ծառ բարի՝ պտուղ բարե առնԷ, և ծառ չար՝ պտուղ չար առնԷ։ 18Ոչ կարԷ ծառ բարի՝ պտուղ չար առնել, և ոչ ծառ չար՝ պտուղ բարի առնել։ 19Ամենայն ծառ որ ոչ առնԷ զպտուղ բարի, հատանի և ի հուր արկանի։ 20Ապա ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա։

21Ոչ ամենայն, որ ասԷ ցիս ՏԷր, ՏԷր՝ մտցԷ յարքայութիւն երկնից, այլ որ առնԷ զկամս Հօր իմոյ, որ յերկինս Է։ 22Բազումք ասիցեն ցիս յաւուրն յայնմիկ, ՏԷր, ՏԷր, ո՞չ յանուն քո մարգարԷացաք և յանուն քո դևս հանաք և յանուն քո զօրութիւնս բազումս արարաք։ 23Եւ յանժամ ասացից ցնոսա, եթԷ ոչ երբեք գիտԷի զձեզ․ ի բաց կացԷք յինԷն ամենեքեան, ոյք գործԷիք զանօրԷնութիւնս։

24Ամենայն որ լսԷ զբանս իմ զայսորիկ և առնԷ զսոսա, նմանեցի առն իմաստնոյ, որ շինեաց զտուն իւր ի վերայ վիմի։ 25Իջին անձրևք, և խաղացին գետք, շնչեցին հողմք և բաղխեցին զտունն, և ոչ կործանեցաւ․ քանզի ի վերայ վիմի հաստատեալ Էր։ 26Եւ ամենայն, որ լսԷ զբանս իմ զայսորիկ և ոչ առնԷ զսոսա, նմանեցի առն յիմարի, որ շինեաց զտուն իւր ի վերայ աւազոյ։ 27Իջին անձրևք, յարեան գետք, շնչեցին հողմք, հարին զտունն, և անկաւ․ և Էր կործանումն նորա մեծ յոյժ։

28Եւ եղև իբրև կատարեաց Յիսուս զամենայն զբանս զայսոսիկ, զարմանային ժողովուրդքն ընդ վարդապետու-թեան նորա․ 29զի իբրև իշխանութեամբ ուսուցանԷր, և ոչ որպԷս դպիրն նոցա։

21․ ՎԱՍՆ ԹՈՂԼՈՅ ԶԲԻՒՐ ՔԱՆՔԱՐՆ (Մատթ․ ԺԸ․ 23-35)[խմբագրել]

23Նմանեցաւ արքայութիւն երկնից առն թագաւորի, որ կամեցաւ համար առնուլ ի մԷջ ծառայից իւրոց։ 24Եւ իբրև սկսաւ առնուլ, մատուցաւ առ նա պարտապան մի բիւր քանքարոյ։ 25Իբրև ոչ ունԷր հատուցանել , հրամայեաց զնա վաճռել տԷրն նորա՝ և զկին նորա և զորդիս և զամենայն, որ զինչ և ունիցի, և հատուցանել։ 26Եւ անկեալ ծառայն երկիր պագանԷր նմա և ասԷր․ «Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ»։ 27Գթացեալ տԷր ծառային այնորիկ՝ արձակեաց զնա և զփոխն եթող նմա։

28Եւ ելեալ ծառայն այն եգիտ զմի ի ծառայակցաց իւրոց, որ պարտԷր նմա հարիւր դահեկան, և կալեալ զնա խեղդեր և ասԷր․ «Հատո՛ ինձ, զոր պարտիսդ»։ 29Արդ անկ անկեալ ծառայակցին առ ոտս նորա՝ աղաչԷր զնա և ասԷր․ «Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ»։ 30Եւ նա ոչ կամԷր․ այլ չոգաւ, արկ զնա ի բանտ, մինչ հատուսցԷ զպարտսն։

31Իբրև տեսին ծառայկիցքն նորա՝ որ ինչ եղեն՝ տրտմեցան յոյժ և եկեալ ցուցին տեառն իւրեանց զամենայն, որ ինչ եղևն։ 32Յայնժամ կոչեաց զնա տԷրն իւր և ասԷ․ «Ծառա՛յ չար, զամենայն զպարտսն թողի քեզ, վասն զի աղաչեցեր զիս։ 33Իսկ արդ ո՞չ Էր պարտ և քեզ ողորմել ծառայակցին քում, որպԷս և ես քեզ ողորմեցայ»։ 34Եւ բարկացեալ տԷրն նորա՝ մատնեաց զնա դահճած, մինչև հատուսցԷ զամենայն զպարտսն։ 35ՆոյնպԷս և Հայրն իմ, որ յերկինս Է, արասցԷ ձեզ, եթԷ ոչ թողուցուք իւրաքանչիւր եղբօր իւրում ի սրտից ձերոց զյանցանս նոցա։

22․ ՍԱՂՄՈՍ ԽԱ․ 2-6[խմբագրել]

2ՈրպԷս փափագԷ եղջերու յաղբերս ջուրց, այնպԷս փափագԷ անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ։

3Ծարաւի Է անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ հզօր և կենդանի ե՞րբ եկից, երևեսցայց երեսացդ Աստուծոյ։

4Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուԷ և ի գիշերի, և այն, զի ասԷին ցիս զօրհանապազ, թԷ՝ Ո՞ւր Է Աստուած քո։

5Զայս որպԷս յիշԷի, տառապԷր յիս անձն իմ․ քաջալերԷի զի մտից ընդ յարկաւ սքանչեաց տանն Աստուծոյ ի ձայն ցնծութեան և խոստովանութեան և ի ձայն բարեկենդանութեան։

6Արդ ընդԷ՞ր տրտում ես, ա՛նձն իմ, կամ ընդԷ՞ր խռովես զիս․ յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ նմա, փրկիչ երեսաց իմոյ Աստուած Է։

23․ ՍԱՂՄՈՍ ՃԳ․[խմբագրել]

Ի վերայ աշխարհագործ արարածոց

1Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր։ ՏԷ՛ր Աստուած իմ, մեծ եղեր յոյժ, խոստովանութիւն և մեծվայելչութիւն զգեցար։

2Արկար զլոյս որպԷս զօթոց, ձգեցեր զերկինս որպԷս խորան 3և յարկար ի վերայ ջուրց զվերնայարկս նորա։

Ո՞ դնԷ յամպս զգնացս իւր, և շրջի նա ի վերայ թևոց հողմոց։

4Ո՞ արար զհրեշտակս իւր հոգիս․ և զպաշտօնեայս իւր ի հուր կիզելոյ։

5Հաստատեաց զերկիր ի վերայ հաստատութեան իւրոյ, զի մի՛ սասանեսցի յաւիտեան։

6Խորք որպԷս զգեստ վերարկու Է նորա, ի վերայ լերանց կացցեն ջուրք։

7Ի սաստԷ քումմԷ փախիցեն, և ի ձայնԷ որոտալոյ քումմԷ սարսիցեն։

8Ելանեն, լեռնանան և իջանեն, դաշտանան ի տեղի, յոր հաստատեսցեր զնոսա։

9Սահման փդիր, և ոչ անցանեն և ոչ ևս դառնան ի ծածկել զերկիր։

10Առաքեցեր զաղբիւրս ընդ ծործորս, ի մԷջ լերանց գնասցեն ջուրք՝ արբուցանել զամենայն գազանս վայրի․ 11յագեսցին ցիռք ի ծարաւս իւրեանց։

12Անդ թռչունք երկնից բոյնս դիցեն և ի միջոյ վիմաց տացեն զձայնս իւրեանց։

13ԱրբուցանԷ զլերինս ի շտեմարանց իւրոց, ի պտղոյ գործոց իւրոց լցցի երկիր։

14Բուսուցեր զխոտ անասնոց, զդալարի ի ծառայութիւն մարդկան․ հաներ զհաց յերկրէ։

15Գինի ուրախ առնԷ, իւղ՝ զուարթ, և հաց հաստատԷ զսիրտ մարդոյ։

16Յագեսցին ծառքն տեառն և մայրքն Լիբանանու, զորս դսւ տնկեցար։

17Անդ թռչունք, երկնից ձագս հանցեն, և բոյն արագլի ապաւԷն ի նոցա։

18Լերինք բարձունք են եղջերուաց, և վԷմք՝ ապաւԷն նապաստակաց։

19Արարեր զլուսին վասն ժամանակի, արեգակն ծանեաւ զժամ մատնելոյ իւրոյ։

20Արարեր զխաւար, և եղե գիշեր․ ի նմա գնան ամենայն գազանք անտառի։

21Կորիւնք առիւծուց մռնչեն և յափշտակեն և խնդրեն յԱստուծոյ զկերակուրս իւրանց։

22Ի ծագել արևու ժողովին և ի մորիս իւրանց դադարեն։

23ԵլանԷ մարդ ի գործս իւր և ի վաստակս ձեռաց իւրոց մինչև յերեկոյ։

24ՈրպԷ՜ս զի մեծ են գործք քո, ՏԷ՛ր․ զամենայն ինչ իմաստութեամբ արարեր, և լցաւ երկիր ստեղծուածքով քովք։

25Այս ծով մեծ և անդորր․ ի սմա զեռունք, որոց ոչ գոյ թիւ, գազանք մեծամեծք և մանունք։

26Ի սմա և նաւք գնան, վիշապն, զոր ստեղծեր, խաղալ նովաւ։

27Ամենեքեան քեզ սպասեն, և դու տաս նոցա կերակուր ի ժամու։

28Տաս դու նոցա, և կերակրին․ բանաս զձեռն քո և կրեակրես զամենեսեան կամօք քովք։

29Դարձուցանես զերեսս քո ի նոցանԷ, և խռովին․ հանես զոգի ի նոցանԷ, պակասին և ի հող դառնան։

30Առաքես զոգի քո և ստանաս զնոսա և նորոգես զերեսս երկրի։

31Եղիցին փառք Տեառն յաւիտեան․ ՏԷր ուրախ եղիցի յարարածս իւր։

32Ո՞ հայի յերկիր և տայ դողալ սմա․ մերձի ի լերինս, և ծխեսցին։

33Օրհնեցից զՏԷր ի կեանս իմ․ սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ, մինչև ե՛մ ես։

34Քաղցր եղիցի նմա օրհնութիւն իմ, և ես ուրախ եղեց ի ՏԷր։

35Պակասեցին մեղաւորք յերկրԷ, և ամբարիշտք մի՛ ևս գացին ի նմա։

Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր։ ԱլԷլուիա։

24․ ԱՌԱԿ ՍԵՐՄԱՆԱՀԱՆԻՆ (Մատթ․ ԺԳ․ 1-10)[խմբագրել]

1Յաւուր յայնմիկ ելեալ Հիսուս ի տանԷն՝ նստաւ առ ծովեզերն։ 2Եւ ժողովեցան առ նա ժողովուրդք բազումք, մինչև մտանեծ նմա ի նաւն և նստել, և ամենայն ժողովուրդն կայք առ ծովեզերքն։ 3Եւ խօսԷր ընդ նոսա բազումս առակօք և ասԷր․ 4«ահա ել սերմնահան սերմանել, և ի սերմանելն իւրում՝ Էր որ անկաւ առ ճանապարհաւ, և եկն թռչուն երկնից և եկեր զնա։ 5Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ոչ գոյր հող բազում, և վաղվաղակի բուսաւ առ ի չգոյԷ հիւթոյ երկրին․ 6ի ծագել արևու՝ տապացաւ, և զի ոչ գոյին արմատք՝ չորացաւ։ 7Եւ այլն անկաւ ի մԷջ փշոց, և ելին փուշքն և հեղձուցին զնա։ 8Եւ այլն անկաւ յերկիր բարի և տայր պտուղ՝ Էր որ հարիւրաւոր, էր որ վաթսնաւոր, և Էր որ երեսնաւոր։ 9Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ։ 10Եւ մատուցեալ աշակերտքն ասեն ցնա, «ԸնդԷ՞ր առակօք խօսիս ընդ նոսա»։

25․ ՍԱՄԱՐԱՑԻՆ ՈՂՈՐՄԱԾ (Ղսւկ․ Ժ․ 25-37)[խմբագրել]

25Եւ ահա յարեաւ ոմն օրինական, փորձԷր զնա և ասԷր․ «Վարդապե՛տ, զի՞նչ գործեցից, զի զկեանսն յաւիտենականս ժառանգեցից»։ 26Եւ նա ասԷ ցնա, «ՅօրԷնս զի՞նչ գրեալ Է, ո՞րպԷս ընթեռնուս»։ 27Նա պատասխանի ետ և ասԷ․ «Սիրեսցես զՏԷր Աստուած քո յամենայն սրտԷ քումմԷ, և յամենայ անձնԷ քումմԷ, և յամենայն մտաց քոց, և զընկեր քո իբրև զանձն քո»։ 28Եւ ասԷ ցնա․ «Ուղիղ ետուր զպատասխանիդ․զայդ արա՛ և կեցցես»։ 29Նա իբրև կամեցաւ զանձն արդարացուցանել, ասԷ զՅիսուս․ «Եւ ո՞վ Է իմ ըներ»։ 30Պատասխանի ետ Յիսուս և ասԷ․ «Այր մի իջանԷր յԵրուսաղեմԷ յԵրիքով և անկաւ ի ձեռս աւազակաց, որք մերկացուցին զնա և վԷրս ի վերայ եդին, թողին կիսամահ և գնացին։ 31ԴԷպ եղև քահանայի միոջ իջանել ընդ նոյն ճանապարհ, և տեսեալ զնա զանց արար։ 32ՆոյնպԷս և Ղևտացի մի եկեալ ընդ նոյն տեղի, ետես և զանց արար։ 33Սամարացի ոմն ճանապարհորդեալ՝ եկն ընդ նոյն առ նովաւ և տեսեալ զնա գթացաւ։ 34Եւ մատուցեալ պատեած զվԷրս նորա՝ արկեալ ի վերայ ձԷթ և գինի․ և եղեալ ի վերայ գրաստու իւրոյ՝ ած զնա ի պանդոկ մի և դարմանեաց զնա։ 35Եւ ի վաղիւ անդր, իբրև ելանԷր անտի, հանեալ ետ զպանդոկապետն երկուս դահեկանս և ասԷ․ «Դարման տար դմա, և զոր ինչ ծախեսցես ի դա՝ ի միւս անգամ գալստեան իմում հատուցից քեզ»։ 36Արդ՝ ո՞ յերեցունց ի նոցանԷ թուի քեզ մերձաւոր լեալ անկելոյն ի ձեռս աւազակացն»։ 37Եւ նա ասԷ․ «Որ արար զողորմութիւնն ի վերայ նորա»։ ԱսԷ ցնա Յիսուս․ «Ե՛րթ և դու արա՛ նոյնպԷս»։

26․ ՎԱՍՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՑԱՒՈՑ (Մատթ․ Ը․)[խմբագրել]

1Այլ իբրև Էջ ի լեռնԷ անտի, գնացին զկնի նորա ժողովուրդ բազումք։ 2Եւ ահա մատուցեալ բորոտ մի, երկիր պագանԷր նմա և ասԷր․ «ՏԷ՛ր, եթԷ կամիս, կարող ես զիս սրբել»։ 3Ձգեաց զձեռն իւր և հասցոյց ի նա Յիսուս և ասԷ․ «Կամիմ, սրբեա՛ց»․ 4Եւ վաղիվաղակի սրբեցաւ ի նմանԷ բորոտու-թիւն։ 4Եւ ասԷ ցնա Յիսուս․ «Զգոյշ լեր, մի՛ ոմեք ասիցես․ այլ ե՛րթ, ցո՛յց զնձն քո քահանային և մատո՛ զպատարագն, զոր հրամայեաց ՄովսԷս ի վկայութիւն նոցա»։

5Եւ մտեալ ի Կափառանում, մատեաւ առ նա հարիւրապետ մի, աղաչԷր զնա և ասԷր․ 6«ՏԷ՛ր, մանուկ իմ անկեալ կայ ի տան անդամալոյծ՝ չարաչար տանջեալ»։ 7ԱսԷ ցնա Յիսուս, «Ես եկից և բժշկեցից զնա»։ 8Պատասխանի ետ հարիւրապետն և ասԷ, «ՏԷ՛ր, չեմ բաւական, եթԷ ընդ յարկաւ իմով մտցես, այս ասա՛ բանիւ, և բժշկեսցի մանուկն իմ։ 9Քան-զի ես այր մի եմ ընդ իշխանութեամբ, ունիմ ընդ ինև զինուորս, ասեմ սմա ե՛րթ, և երթայ, և այլում թԷ՝ եկ, և գայ, և ծառայի իմում թԷ՝ արա՛ զայս, և առնԷ»։ 10Իբրև լուաւ Յիսուս զարմացաւ և ասԷ զայսոնիկ, որ զհետն երթային․ «ԱմԷն ասեմ ձեզ, և ոչ յԻսրայելի զի բազումք այսպիսի հաւատս գտի երբԷք։ 11Բայց ասեմ ձեզ, զի բազումք յարևելից և յարևմտից եկեսցեն և բազմեսցին ընդ Աբրահամու և ընդ Աահակայ և ընդ Յակովբու յարքայութեան երկնից, 12և որդիքն արքայութեան ելցեն ի խաւարն արտաքին․ անդ եղիցի լալ և կրճել ատամանց»։ 13Եւ ասԷ Յիսուս ցհարիւրապետն․ «Ե՛րթ, և որպԷս հաւատացերդ՝ եղիզի քեզ։ Եւ ողջացաւ մանուկն նորա յաւուր յայնմիկ։

14Եւ եկեալ Յիսուս ի տուն․ Պետրոսի՝ ետես, զի զոքանչ նորա անկեալ դնԷր տապացեալ։ 15Կալաւ զձեռանԷ նորա, և եթող զնա ջերմնն․ յոտն եկաց և պաշտԷր զնա։

16Իբրև եղև երեկոյ, մատուցին առ նա դիւահարս բազումս և եհան զայսսն բանիւ և զամենայն հիւանդսն բժշկեաց, 17զի լցցի բանն, որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի․ «Նա զհիւանութիւնս մեր վերացոյց և զցաւս մեր եբարձ»։

18Տեսեալ Յիսուսի ժողովուրդս բազումս զիւրև՝ հրամայեաց երթալ յայնկոյս։ 19Եւ մատուցեալ դպիր մի ասԷ ցնա․ «Վա՛րդապետ, եկից և եղ զկնի քո, յոր վայր և երթիսցես»։ 20ԱսԷ ցնա Յիսուս․ «աղուիսուց որջք գոն, և թռչնոց երկնից՝ բոյնք, այլ Որդւոյ մարդոյ ոչ գոյ, ուր դիցԷ զգլուխ իւր»։ 21Եւ մի ոմն յաշակերտաց նորա ասԷ ցնա․ «Տ՛Էր, տուր ինձ հրաման, զի երթայց, նախ թաղեցից զհայր իմ»։ 22ԱսԷ ցնա Յիսուս․ «Ե՛կ զկնի և թո՛յլ տուր մեռելոցն՝ թաղել զմեռյալս իւրեանց»

23Եւ իբրև եմուտ ի նաւն, գնացին զկնի նորա աշակերտքն նորա։ 24Եւ ահա շարժումն մեծ եղև ի ծովուն, մինչ նաւին ծածկել յալեաց անտի, և ինքն ննջԷր։ 25Եւ մատուցեալ աշակերտքն՝ յարուցին զնա և ասեն․ «Տ՛Էր, փրկեա՛ զմեզ, զի կորնչիմք»։ 26Եւ ասԷ ցնոսա․ «ԸնդԷ՞ր վատասիրտք Էք, սակաւահաւա՛տք»։ Յանժամ յարուցեալ սաստեաց հողմոցոն և ծովուն, և եղև խաղաղութիւն մեծ։ 27Եւ մարդիկն զարմացան և ասԷին․ «ո՞րպիսի ոք իցԷ սա, զի և հողմք և ծով հնազանդին սմա»։

28Եւ իբրև անց յայնկոյս յերկիրն Գերգեսասւոց, պատահեցին նմա դիւահարք երկու, ելեալք ի գերեզմանացն, չարաչարք յոյժ, որպԷս զի չԷր հնար անցանել ումեք ընդ այն ճանապարհ։ 29Եւ ահա աղաղակեցին և ասեն․ «Զի՞ կայ մեր և քո, Յիսո՛ւս, Որդի՛ Աստուծոյ․ եկիր տարաժամ տանջել զմեզ»։ 30Եւ Էր հեռագոյն ի նոցանԷ երամակ մի խոզից արօտական։ 31Եւ դևքն աղաչԷին զնա և ասԷին․ «ԵթԷ հանես զմեզ աստի, հրաման տուր մեզ երթալ յերամակ խոզիցն»։ 32Եւ ասԷ ցնոսա․ «Երթա՛յք»։ Եւ նոքա ելեալ գնացին յերամակն խոզից․ և դիմեաց ամենայն երամակն ի դարԷ անտի ի ծով, և մեռան ի ջուրսն։ Եւ խոզարացքն փախեան և երթեալ ի քաղաքն պատմեցին զամենայն և զիրս դիւահարացն։ 34Եւ ահա ամենայն քաղաքն ել ընդ առաջ Յիսուսի․ իբրև տեսի զնա, աղաչեցին, զի գնասցԷ ի սահմանաց նոցա։

27․ ՎԱՍՆ ՎԱՐՁԿԱՆՈՒԹԵԱՆ ՄՇԱԿԱՑՆ (Մատթ․ Ի․ 1-16)[խմբագրել]

1Նման Է արքայութիւն երկնից առն տանուտեառն, որ ել ընդ առաւօտս ի վարձու ունել մշակս յայգի իւր։ 2Եւ արկ վարձս մշակացն աւուրն դահեկան և առաքեաց զնոսա յայգի իւր։ 3Եւ ելեալ զերրորդ ժամու՝ ետես այլս, զի կային դատարկք ի հրապարակս։ 4ԱսԷ և ցնոսա․ «Երթա՛յք և դուք յայգի իմ, և որ ինչ արժան իցԷ՝ տաց ձեզ»։ 5Գնացին և նոքա։ Եւ դարձեալ ելեալ զվեց ժամու և զինն ժամու՝ արար նոյնպԷս։ 6Եւ զմետասաներորդ ժամու ելեալ՝ եկիտ այլս, զի կային դատարկ․ ասԷ և ցնոսա․ «ընդե՞ր կայք աստ զօրս ցերեկ դատարկ»։ 7Ասեն ցնա, «Զի ոչ ոք կալաւ զմեզ ի վարձու»։ ԱսԷ ցնոսա․ «երթա՛յք և դուք յայգին, և որ ինչ արժան Է՝ առնուցուք»։

8Եւ իբրև երեկոյ եղև, ասԷ տԷր այգւոյն ցգաւառապետ իւր․ «Կոչեա՛ զմշակսն և տուր նոցա վարձս՝ սկսեալ ի յետնոցն մինչև ցառաջինսն»։ 9Իբրև եկին որք զմետասաներորդ ժամուն առին մԷն մի դահեկան։ 10Եկեալ և առաջինքն՝ համարԷին, թԷ աւելի առնուցուն, և առին մԷն մի դահեկան և նոքա։ 11Իբրև առին, տրտնջԷին զտանուտեառնԷն և ասԷին, 12թԷ՝ «Դոքա յետինքդ մի ժամ գործեցին, և հասարակորդս մեզ արարԷր զդոսա, որ զծանրութիւն աւուրն բարձաք և զտօթ»։ 13Նա պատասխանի ետ միում ի նոցանԷ և ասԷ․ «Ընկե՛ր, չզրկեմ զքեզ, ո՞չ դահեկանի միոջ սակ արկեր ընդ իս»։ 14Ա՛ռ զքոյդ և ե՛րթ։ ԵթԷ կամիմ յետնոցս տալ, որպԷս և քեզ։ 15ԵթԷ չիցԷ՞ ինձ իշխանութիւն յիմսս առնել զինչ և կամիմ․ կամ թԷ ակն քո չա՞ր Է, զի ես առատս եմ»։ 16ԱյսպԷս եղիցին յետինք առաջինք, և առաջինք՝ յետինք․ զի բազումք են կոչեցեալք, և սակաւք են ընտրեալք։

28․ ՍԱՂՄՈՍ Ը․[խմբագրել]

1Ի կատարած ի վերայ հնձանացն․ սաղմոս դաւթի։

2Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի։ Համբարձաւ մեծ վայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս։

3Ի բերանոյ մանկանց տղայոց և ստնդիեցած հաստատեցեր զօրհնութիւն․ վասն թշնամեաց քոց, Տէ՛ր, զի եղծցի թշնամին և հակառակորդն։

4Տեսից զերկինս, զգործս մատանց քոց, զլուսին և զաստեղս, զորս դու հաստատեցեր։

5Ո՞վ Է մարդ, զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ, թԷ այց ինչ արասցես դու նմա։

6Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո, փառօք և պատուով պսակեցեր զնա։

7Եւ կացուցեր զնա ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց․ 8զամենայն ինչ հնազանդ արարԷր ի ներքոյ ոտից նորա․ զխաշն և զարջառ և զամենայն ինչ, ևս և զերԷ վայրի, 9զթռչունս երկնից, զձկունս ծովու, որ շրջին ընդ շաւիղս ծովու։

10Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի։

29․ ԱՅԼ ԲԺՇԿՈՒԹԻՒՆՔ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ․ Թ․ 1-19, 23-38)[խմբագրել]

1Եւ մտեալ ի նաւ՝ անց յայնկոս և եկն ի քաղաք իւր։ 2Եւ ահա մատուցին առ նա անդամալոյծ մի, որ դնԷր ի մահիճս։ Եւ տեսեալ Յիսուսի զհաւատս նոցա՝ ասԷ ցանդամալոյծն, «Թողեալ լիցին քեզ մեղք քո»։ 3Եւ ահա ոմանք ի դպրացն ասեն ընդ միտս․ «հայոյԷ դա»։ 4Եւ ծանուցեալ Յիսուսի զխորհուրդս նոցա՝ ասԷ ցնոսա․ «ԸնդԷ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր»։ 5Զի՞նչ դիւրին Է, ասել՝ թողեալ լիցին քեզ մեղք քո, թԷ՞ ասել՝ արի՛ և շրջեա՛ց։ 6Այլ զի գիտասջիք, եթԷ իշխանութիւն ունի Որդի մարդոյ յերկրի թողուլ զմեղս, (յայնժամ ասԷ դանդամալոյծն), արի՛, ա՛ռ զմահիճս քո և ե՛րթ ի տուն քո»։ 7Եւ յարուցեալ գնաց ի տուն իւր։ 8Իբրև տեսին ժողովուրդքն զարմացան և փառաւոր առնԷին զԱստուած, զտուիչն այնպիսի իշխանութեան՝ մարդկան։

9Եւ անցեալ ընդ այն Յիսուսի՝ ետես զայր մի, զի նստԷր ի մաքսաւորութեան, ՄատթԷոս անուն, և ասԷ ցնա, «Եկ զկնի իմ»։ Եւ յարուցեալ գնաց զկնի նորա։ 10Եւ եղև իբրև բազմեալ Էր նա ի տանն, և ահա բազում մաքսաւորք և մեղաւորք եկեալ և բազմեալ Էին ընդ Յիսուսի և ընդ աշակերտս նորա․ 11Իբրև տեսին փարիսեցիքն, ասեն ցաշակերտս նորա․ «Ընդե՞ր ընդ մաքսաւորս և ընդ մեղաւորս ուտԷ վարդապետն ձեր»։ 12Իսկ Յիսուս իբրև լուաւ, ասԷ ցնոսա․ «Ոչ Է պիտոյ բժիշկ կարողաց, այլ հիւանդաց։ 13Երթա՛յք, ուսարո՛ւք, զի՛նչ Է՝ Զողորմութիւն կամիմ և ոչ զզոհ․ զի ոչ եկի կոչել զարդարս, այլ զմեղառորս»։

14Յանժամ մատեան առ նա աշակերտքն Յովյաննու և ասեն․ «Ընդե՞ր մեք և փարիսեցիքն պահեմք յաճախ, և քո աշակերտքդ ո՛չ պահեն»։ 15ԱսԷ ցնոցա Յիսուս․ «ՄիթԷ մա՛րթ ինչ իցԷ մանկանց առագաստի սուգ առնուլ, մինչ փեսայն ընդ նոսա իցԷ․ այլ եկեսցեն աւուրք, յորժամ բարձցի ի նոցանԷ փեսայն և ապա պահեսցեն»։ 16Ոչ ոք առկանԷ կապերտ անթափ ի վերայ հնացեալ ձորձոյ, զի առնու ելանԷ զլռութիւն նորա ի հանդերձեն, և ևս չար պատառումն լինի։ 17Եւ ոչ արկանեն գինի նոր ի տիկս հինս, ապա թԷ ոչ՝ տիկքն պատառին, և գինին հեղու, և տիկքն կորնչին․ այլ արկանեն զգինի նոր ի տիկս նորս, և երկոքին պահին»։

18Մինչդեռ նա զայս խօսԷր ընդ նոցա, ահա իշխան մի մատուցեալ երկիր պագանԷր նմա և ասԷր․ «Դուստր իմ արդ ևս վախճանեցաւ․ այլ եկեալ դիցես զձեռն քո ի վերայ նորա․ և կեցցԷ»։ 19Յարեաւ Յիսուս և գնաց զկնի նորա աշակերտքն հանդերձ։ 20Եւ ահա կին մի տեռատես երկոտասանամեայ մատուցեալ յետոյ՝ մերձեցաւ ի դրօշակ հանդերձի նորա․ 21Քանզի ասԷր ի մտի իւրում, թԷ միայն մերձենամ ի հանդերձս նորա․ փրկիմ։ 22Իսկ Յիսուս իբրև դարձաւ և ետես զնա, ասԷ, քաջալերեաց, դուստր, հաւատք քո կեցուցին զքեզ․ և փրկեցաւ կինն ի ժամԷն յայնմանԷ։ 23Իբրև եկն Յիսուս ի տուն իշխանին և ետես զփողարսն և ամբոխ յոյժ, 24ասԷ ցնոսա․ «Ի բա՛ց գնացԷք․ զի ոչ եթԷ մեռեալ Է աղջիկդ, այլ ննջԷ»։ 25Եւ ծաղր առնԷին զնա։ Եւ իբրև ել ամբոխն ի բաց՝ եմուտ, կալաւ զձեռանԷ նորա, 26և յարեաւ աղջիկն։ եւ ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն։

27Եւ մինչդեռ անցանԷր ընդ այն Յիսուս, զհետ եղեն նորա կոյրք երկու, աղաղակԷին և ասԷին․ «Ողորմեա՛ց մեզ, որդի՛ Դաւթի»։ 28Եւ իբրև եկն ի տուն, մատեան առ նա կոյրքն․ և ասԷ ցնոսա Յիսուս․ «Հաւատա՞յք, եթԷ կարող եմ առնել ձեզ զայդ»։ 29Ասեն ցնա․ «Այո՛, ՏԷ՛ր»։ Յանժամ մերձեցաւ յաչս նոցա և ասԷ «Ըստ հաւատաց ձերոց եղիցի՛ ձեզ»։ 30Եւ բացան աչք նոցա․ և սաստեաց նոցա Յիսուս և ասԷ․ «Զգոյշ կացԷք, մի՛ ոք գիտասցԷ»։ 31Եւ նոքա ելեալ համբաւեցին զնա ընդ ամենայն երկիրն ընդ այն։

32Եւ յելանելն նոցա արտաքս՝ ահա մատուցին առ նա այր մի համր դիւահար։ 33Եւ յելանել դիւին՝ խօսեցաւ համրն, և զարմացան ժողովուրդքն և ասեն թԷ՝ «Եւ ոչ երբԷք երևեցաւ այսպիսի ինչ յԻսրայելի»։ 34Իսկ փարիսեցիքն ասԷին, թԷ՝ «Իշխանաւն դիւաց հանԷ դա զդևս»։

35Եւ շրջԷր Յիսուս ընդ ամենայն քաղաքս և ընդ գեօղս, ուսուցանԷր ի ժողովուրդս նոցա և քարոզԷր զաւետարանն արքայութեան, և բժշկԷր զամենայն ախտս և զամենայն հիւանդութիւնս ի ժողովրդեանն։ 36Եւ տեսեալ զժողովուրդսն՝ գթացաւ ի նոսա, զի Էին աշխատեալք և ցրւեալք իբրև զոշխարս, որոց ոչ իցԷ հովիւ։ 37Յայնժամ ասԷ զաշակերտսն իւր․ «Հունձք բազում են, և մշակք սակաւ։ 38Արդ աղաչեցԷ՛ք զՏԷր հնձոց, զի հանցԷ մշակս ի հունձս իւր»։

30․ ՎԱՍՆ ԱՌԱՔԵԼՈՑՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ (Մատթ․ Ժ․)[խմբագրել]

1Եւ կոչեցեալ առ ինքն զերկոտասանեսին աշակերտսն իւր՝ ետ նոցա իշխանութիւն այսոց պղծոց՝ հանել զնոսա և բժշկել զամենայն զցաւս և զամենայն հիւանդութիւնս։ 2Եւ առաքելոց երկոտասանից Էին անուանք այսոքիկ․ առաջին Սիմովն, անուանեալն Պետրոս, և ԱնդրԷաս եղբայր նորա, 3Յակովբոս Զեբեդեայ և ՅովհաննԷս եղբայր նորա, Փիլիպոս և ԲարդուղիմԷոս, Թովմաս և ՄատթԷոս մաքսաւոր, , Յակովբոս ալփեայ և ՂեբԷոս, որ անւանեցուն ԹադԷոս, 4Սիմովն Կանանացի և Յուդա Իսկարիովտացի, որ և մատնեացն զնա։ 5Զնոսա երկոտասանեսին առաքեաց Յիսուս․ պատուիրեաց նոցա և ասԷ․ «Ի ճանապարհ հեթանոսաց մի՛ երթայցԷք և ի քաղաք Սամարացւոց մի մտանիցԷք․ 6այլ երթայք առաւել առ ոչխարսն կորուսեալս տանն Իսրայելի։ 7Եւ իբրև երթայցԷք, քարոզեցԷ՛ք և ասացԷ՛ք, թԷ մերձեալ Է արքայութիւն երկնից։ 8Զհիւանդս բժշկեցԷ՛ք, զբորոտս սրբեցԷ՛ք, զդևս հանԷ՛ք, ձրի առԷ՛ք և ձրի տո՛ւք։ 9Մի՛ ստանայք ոսկի, և մի՛ արծաթ, և մի՛ պղինձ ի գօտիս ձեր, 10մի՛ պարկ ի ճանապարհ, և մի՛ երկուս հանդերձս, մի՛ կօշիկս, մի՛ ցուպ․ զի արժանի Է մշակն կերակրոյ իւրում։ 11Յոր քաղաք մտանիցԷք կամ ի գեօղ, հարցանիցԷք, թԷ ո՞ Է ի նմա արժանի, և անդ լինիջիք, մինչև ելանիցԷք անտի։ 12Եւ իբրև մտանիցԷք ի տունն, ողջոյն տաջիք նմա և ասասջիք․ ողջոյն տանս այսմիկ։ 13ԵթԷ իցԷ տունն արժանի, եկեսցԷ ողջոյնն ձեր ի վերայ նորա․ ապա թԷ ոչ իցԷ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի։ 14Եւ որ ոչ ընկ-ալցի զձեզ և ոչ լուիցԷ բանից ձերոց, իբրև ելանիցԷք ի քաղաքԷն յայնմանԷ, թօթափեսջիք զփոշին յոտից ձերոց։ 15ԱմԷն ասեմ ձեզ, դիւրագոյն լիցի երկրին Սոդոմացւոց և Գոմորացւոց յաւուրն դատաստանի, քան քաղաքին այնմիկ»։

16Ահաւասիկ ես առաքեմ զձեզ իբրև զոշխարս ի մԷջ գայլոց․ եղերո՛ւք այսուհետև խորագԷտք իբրև զօձս և միամիտ իբրև զաղաւնիս։ 17Զգոյշ լինիջիք ի մարդկանԷ․ զի մատնեսցեն զձեզ յատեանս, և ի ժողովուրդս իւրեանց տանջեսցեն զձեզ։ 18և առաջի դատաւորաց և թագաւորաց տանիցին զձեզ վասն իմ ի վկայութիւն նոցա և հեթանոսաց։ 19Այլ յորժամ մատնեսցեն զձեզ, մի՛ հոգայցԷ՛ք, թԷ ո՞րպԷս կամ զի՞նչ խօսիցիք․ զի տացի ձեզ ի ժամուն յայնմիկ՝ զինչ խօսիցիք։ 20Զի ո՛չ եթԷ դուք իցԷք, որ խօսիցիքն․ այլ Հոգին հօր ձերոյ, որ խօսիցի ի ձեզ։ 21ՄատնեսցԷ եղբայր զեղբայր ի մահ, և հայր՝ զորդի․ և յառնիցեն որդիք ի վերայ հարց և սպանանիցեն զնոսա։ 22Եւ եղիջիք ատեցեալք յամենեցունց վասն անուան իմոյ․ իսկ որ համբերեսցԷ իսպառ, նա կեցցԷ։ 23Եւ յորժամ հալածիցեն զձեզ ի քաղաքիս յայսմիկ, փախիջիք յայլ․ և եթԷ յայնմանԷ հալածիցեն զձեզ, փախիջիք միւս․ ամԷն ասեմ ձեզ, ոչ ապառեսջիք զքղաքս Իսրայելի, մինչև եկեսցԷ Որդի մարդոյ։ 24Ոչ Է աշակերտն առաւել քան զվարժապետ, և ոչ ծառայ՝ քան զտԷր իւր։ 25Շատ իցԷ աշակերտին, եթԷ եղիցի իբրև զվարժապետ իւր, և ծառային՝ իբրև զտԷր իւր․ եթԷ զտանուտԷրն բԷեղզեբուղ կոչեցին, ո՞րչափ ևս առաւել զընտանիս նորա։ 26Մի՛ այսուհետև երկնչիցիք ի նոցանԷ, զի ոչինչ ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի, և գաղտնի՝ որ ոչ ծանիցի։ 27Զոր ասեմ ձեզ ի խաւարի՝ ասացԷք ի լոյս, և զոր լսԷք յունկանԷ քարոզեցԷ՛ք ի վերայ տանեաց։ 28Եւ մի՛ երկնչիք յայնցանԷ, որ սպանանեն զմարմին և զոգի ոչ կարեն սպանանել․ այլ երկերու․ դուք առաւել յայնմանԷ, որ կարող Է զոգի և զմարմին կորուսանել ի գեհենի։ 29Ո՞չ ապաքԷն երկու ճնճղուկք դանգի միոջ վաճառին, և մի ի նոցանԷ յերկիր ոչ անկցի առանց հօր ձերոյ։ 30Այլ ձեր և ամենայն իսկ հեր գլխոյ թուեալ Է։ 31Եւ արդ մի՛ երկնչիցիք, զի լաւ Էք քան, զբազում ճնճղուկս։ 32Ամենայն որ խոստովանեսցի յիս առաջի մարդկան, խոստովանեցից և ես զնման առաջի հօր իմոյ, որ յերկինս Է։ 33Եւ որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց և ես զնա առաջի հօր իմոյ, որ յերկինս Է։ 34Մի՛ համարիք, եթԷ երկի արկանել խաղա-ղութիւն յերկիր․ ոչ եկի արկանել խաղաղութիւն, այլ սուր․ 35քանզի եկի քակել զայր ի հօրԷ իւրմԷ և զդուստր ի մօրԷ իւրմԷ և զհարսն ի սկեսրԷ իւրմԷ, 36և թշնամիք առն ընտանիք իւր։ 37Որ սիրԷ զհայր կամ զմայր առաւել քան զիս՝ ոչ Է ինձ արժանի․ և որ սիրԷ զուստր կամ զդուստր առաւել քան զիս՝ չԷ ինձ արժանի։ 38Եւ որ ոչ առնու զխաչ իւր և գայ զկնի իմ՝ չԷ՛ ինձ արժանի։ 39Որ գտանԷ զանձ իւր՝ կորուսցԷ զնա, և որ կորոյս զանձն իւր վասն իմ՝ գտցԷ զնա։ 40Որ ընդունի զձեզ՝ զիս ընդունի, և որ զիս ընդունի՝ ընդունի զառաքիչն իմ։ 41Որ ընդունի զմարգարԷ յանուն մարգարԷի՝ զվարձս մարգարԷի առցԷ․ և որ ընդունի զարդար յանուն արդարոյ՝ զվարձս արդարոյ առցԷ։ 42Եւ որ արբուսցԷ միում ի փոքրկանցս յայսցանԷ բաժակ մի ջուր ցուրտ միաայն՝ յանուն աշակերտի, ամԷն ասեմ ձեզ, ոչ կորուսցԷ զվարձս իւր։

31․ ՍԱՂՄՈՍ ՂԶ (ՂԷ)[խմբագրել]

1ՏԷր թագաւորեաց, ցնծասցԷ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք։

2Ամպ և մԷգ շուրջ են զնովաւ, յիրաւունս և յարդարութիւն ուղղեալ Է աթոռ նորա։ 3Հուր առաջի նորա գնասցԷ և այրեսցԷ շուրջ զթշնամիս նորա։

4Երևեցան փայլատակունք նորա տիեզերաց, ետես և սասանեցաւ երկիր։

5Լերինք որպԷս մոմ հալեսցին յերեսաց Տեառն, յերասաց Տեառն ամենայն երկրի։

6Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, և տեսցեն ամենայն ժողովուրդք զփառս նորա։

7Ամաչեսցեն ամենեքեան, ոյք երկիր պագանեն կռոց և ոյք պարծին ի դրօշեալս իւրեանց․ երկիր պագցեն նմա ամենայն հրեշտակք նորա։

32․ ԱՌԱԿ ՈՐՈՄԱՆ (Մատթ․ ԺԳ․ 24-30)[խմբագրել]

24Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն, որ սերմանիցԷ սերմն բարի յագարակի իւրում։ 25Եւ ի քուն լինել մարդկան՝ եկն թշնամի նորա և ցանեաց ի վերայ որոմն ի մԷջ ցորենոյն, և գնաց։ 26Եւ իբրև բուսաւ խոտն և արար պտուղ, ապա երևեցաւ և որոմնն։ 27Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա, ՏԷ՛ր, ո՞չ սերմն բարի սերմանեցիր յագարակին քում, արդ ուստի՞ ունիցի զորոմնն։ 28Եւ նա ասէ ցնոսա, «Այր թշնամի արար զայն»։ Ասեն ցնա ծառայքն, «Կամի՞ս, զի երթիցուք, քաղեսցուք զայն ի բաց»։ 29Եւ նա ասԷ ցնոսա․ «Մի գուցԷ մինչ քաղիցԷք զորոմնն, և զցորեանն ընդ նմին ի բաց խլիցԷք»։ 30Թոյլ տուք երկոցունց աճեն ի միասին մինչև ի հունձս, և ի ժամանակի հնձոցն ասացից ցհնձողսն․ «ՔաղեցԷ՛ք նախ զորոմնդ և կապեցԷ՛ք զայդ խրձունս առ ի յայրել, և զցորեանն ժողովեցԷ՛ք ի շտեմարանս իմ»։

33․ ՎԱՍՆ ԶՏԱՂԱՆՏՍՆ ՏԱԼՈՅ (Մատթ․ Իե․ 14-31)[խմբագրել]

14Այր մի մարդ գնացեալ տար աշխարհ՝ կոչեաց զծառայս իւր և ետ նոցա զինչս իւր։ 15Ումեմն ետ հինգ քանքար և ումեն՝ երկուս և ումեն՝ մի, իւրաքանչիւր ըստ իւրում կարի, և գնաց։ 16Չոգաւ վաղվաղակի՝ որ առ զհինգն, գործեաց նոքօք և շահեցաւ այլ ևս հինգ։ 17ՆոյնպԷս և որ զերկուսն՝ շահեցաւ այլ ևս երկուս։ 18Եւ որ զմին առ՝ գնաց, փորեաց զերկիր և թաքոյց զարծաթ տեառն իւրոյ։ 19Յետ բազում ժամանակի գայ տԷր ծառայիցն այնոցիկ և առնԷ համարս ի մԷջ նոցա։ 20Եւ մատուցեալ՝ որ զհինգ քանքարն առ՝ մատոյց այլ ևս հինգ քանքար և ասԷ․ «ՏԷ՛ր, հինգ քանքար ետուր ցիս, արդ աւասիկ հինգ այլ ևս քանքար ի վերայ շահեցայ»։ 21ԱսԷ ցնա տԷրն իւր․ «Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ․ մուտ յուրախութիւն տեառն քո»։ 22Մատուցեալ և որոյ զերկուս քանքարսն առեալ Էր, և ասԷ․ «ՏԷ՛ր, երկուս քանքարս ետուր ցիս աւասիկ երկուս ևս այլ քանքարս, զորս ի վերայ շահեցայ»։ 23ԱսԷ ցնա տԷրն իւր «Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ․ մուտ յուրախութիւն տեառն քո» 24Մատուցեալ և որոյ զմի քանքարն առեալ Էր, և ասԷ․ «ՏԷ՛ր, գիտԷի, զի այր մի խիստ ես, հնձես՝ զոր ոչ սերմանեցեր, և ժողովես՝ ուստի ոչ սփռեցեր։ 25Երկեայ, գնացի և թաքուցի զքանքարն քո յերկրի․ արդ աւասիկ քոյդ ցքեզ»։ 26Պատասխանի ետ տԷրն և ասԷ ցնա․ «Ծառա՛յ չար և վատ, գիտԷի՛ր, եթԷ հնձեմ՝ ուստի ոչ սերմանեցի, և ժողովեմ՝ ուստի ոչ սփռեցի․ 27պարտ Էր քեզ առկանել զարծաթդ իմ սեղանաւորս, և եկեալ ես տոկոսեօք պահանջԷի զիմն։ 28Արդ առԷք ի դմանԷ զքանքարդ և տուք այնմ, որ ունիցի զտասն քանքարն։ 29Զի ամենայնի, որ ունիցի՝ տացի և յաւելցի․ և որ ոչն ունիցի, և զոր ունիցին՝ բարձցի ի նմանԷ։ 30Եւ զծառայդ անպիտան հանԷք ի խաւարն արտաքին․ անդ եղիցի լալ և կրճել ատամանց»։

34․ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Գլուխ ԺԱ[խմբագրել]

1Եւ եղև իբրև կատարեաց Յիսուս զպատուԷր երկոտասանից աշակերտացն իւրոց, գնաց անտի քարոզել և ուսուցանել ի քաղաքս նոցա։ 2Իսկ ՅովհաննԷս իբրև լուաւ ի բանտին զգործսն Քրիստոսի առաքեաց ի ձեռն աշակերտացն իւրոց և ասԷ ցնա․ 3«Դո՞ւ ես որ գալոցն ես, եթԷ այլում ակն կալցուկ»։ 4Պատասխանի ետ Յիսուս և ասԷ ցնոսա․ «ԳնացԷ՛ք, պատմեցԷք Յովհաննու զոր լուայք և տեսիք։ 5Կոյրք տեսանեն, կաղք գնան, բորոտք սրբին և խուլք լսեն, և մեռեալք յառնեն և աղքատք աւետարանին։ 6Եւ երանեալ Է՝ որ ոչ գայթակղեսցի յիս»։

7Եւ իբրև նոքա գնացին, սկսաւ Յիսուս ասել ցժողովուրդսն զՅովհաննԷ․ «Զի՞նչ ելԷք տեսանել յանապատին․ եղԷ՞գն շարժուն ի հողմոյ։ 8Այլ զի՞նչ ելԷք տեսանել․ մարդ ի հա՛նդերձս փափկութեան զարդարեալ․ ահաւանիկ որ զփափուկսն զգեցեալ են՝ ի տունս թագաւորաց են։ 9Այլ զի՞նչ ելԷք տեսանել, մարգարԷ՞․ այո՛, ասեմ ձեզ, և առաւել ևս քան զմարգարԷ։ 10Զի նա Է, վասն որոյ գրեալն Է․ ահա ես առաքեցից զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, որ պատրաստեսցԷ զճանապարհ քո առաջի քո։ 11ԱմԷն ասեմ ձեզ․ չԷ՛ յարուցեալ ի ծնունդս կանանց մեծ քան զՅովհաննԷս Մկրտիչ․ բայց փոքրիկն յարքայու-թեան երկնից մեծ Է քան զնա։ 12Բայց յաւուրցն Յովհաննու Մկրտչի մինչև ցայժմ՝ արքայութիւն երկնից բռնադատի, և բռունք յափշտակեն զնա։ 13Քաանզի ամենայն օրԷնք և մարգարԷք մինչև ցՅովհաննԷս մարգարԷացան։ 14Եւ եթԷ կամիք ընդունել, նա Է Եղիա, որ գալոցն Է։ 15Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ։ 16Ո՞ւմ նմանեցուցից զազգս զայս․ նման Է մանկտւոյ, որ նստիցին ի հրապարակս, կարդայցեն զընկերս իւրեաց և ասիցեն․ 17Փողս հարաք ձեզ, և ոչ կաքաւեցԷք․ ողբացաք ձեզ, և ոչ կոծեցարուք։ 18Եկն ՅովհաննԷս, ո՛չ ուտԷր և ո՛չ ըմպԷր, և ասեն՝ դև գոյ ի նմա։ 19Եկն որդի մարդոյ, ուտԷ և ըմպԷ և ասեն՝ ահա այր կերող և արբեցող, բարեկամ մաքսաւորաց և մեղաւորաց․ և արդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց»։ 20Յայնժամ սկսաւ նախատել ըզքաղաքսն, յորս եղեն բազում զօրութիւնք նորա, և ոչ ապաշխարեցին։ 21«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսաիդա՛․ զի եթԷ ի Տիւրոս և ի Սիդովն եղեալ Էին զօրութիւնքն, որ ի ձեզ եղեն վաղու ևս արդեօք խորգով և մոխրով ապաշխարեալ Էր։ 22Բայց ասեմ ձեզ, Դիւրագոյն լիցի երկրին Տիւրոսի և Սիդովնի յաւուրն դատաստանի, քան ձեզ։ 23Եւ դո՛ւ Կափառանում, մի՛ մինչև յերկինս բարձրասցիս, այլ մինչև ի դժոխս իջցես․ զի եթԷ ի Սոդոմ եղեալ Էին զօրութիւնքն, որ ի քեզ եղեն՝ ապաքԷն կային ևս մինչև ցայսօր։ 24Բայց ասեմ ձեզ, եթԷ երկրին Սոդոմացւոց դիւրագոյն լիցի յաւուրն դատաստանի, քան քեզ»։

25Յանմ ժամանակի պատասխանի ետ Յիսուս և ասԷ․ «Գոհանամ զքԷն, Հա՛յր, ՏԷր երկնի և երկրի․ զի ծածկեցԷր զայս յիմաստնոց և ի գիտնոց և յայտնեցԷր տղայոց։ 26Այո՛, Հա՛յր, զի այսպԷս հաճոյ եղև առաջի քո։ 27Ամենայն ինչ տուաւ ինձ ի ՀօրԷ իմմԷ։ Եւ ոչ ոք ճանաչԷ զՈրդի, եթԷ ոչ Հայր․ Եւ ոչ զՀայր ոք ճանաչԷ, եթԷ ոչ Որդի, և ում Որդին կամիցի յայտնել։ 28Եկայք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք, և ես հանգուցից զձեզ․ 29առԷ՛ք զլուծ իմ ի ձեզ և ուսարո՛ւք յինԷն, զի հեզ եմ և խոնարհ սրտիւ, և գտչիք հանգիստ անձանց ձերոց։ 30Զի լուծ իմ քաղցր Է և բեռն իմ փոքրոգի»։

35․ ՄԵԾԱՏՈՒՆՆ ԵՒ ՂԱԶԱՐՈՍ (Ղսւկ․ ԺԶ 19-31)[խմբագրել]

19Այր ոմն Էր մեծատուն և ագանԷր բեհեզս և ծիրանիս և ուրախ լինԷր հանապազ առատապԷս։ 20Եւ աղքատ ոմն, անուն Ղազարոս, անկեալ դնԷր առ դրան նորա վիրաւորեալ։ 21Եւ ցանկայր լնուլ զորեվայն իւր ի փշրանացն, որ անկանԷին ի սեղանոյ մեծատանն․ այլ և շունք ևս գային և լեզուին զվերս նորա։ 22Եւ եղև մեռանել աղքատին և տանել հրեշտակաց զնա ի գոգն Աբրահամու․ մեռաւ և մեծատունն և թաղեցաւ։ 23Եւ ի դժոխն ամբարձ զաչս իւր, մինչ ի տանջանսն Էր․ Ետես զԱբրահամ ի հեռաստանԷ և զՂազարոս ի գոգ նորա հանգուցեալ։ 24Եւ նա աղաղակեաց և ասԷ․ «Հա՛յր Աբրահամ, ողորմեա՛ց ինձ, և առաքեա՛ զՂազարոս, զի թացցԷ զծագ մատին իւրոյ ի ջուր և զովացուսցԷ զլեզու իմ․ զի պապակիմ ի տապոյ աստի»։ 25Եւ ասԷ ցնա Աբրահամ․ «Որդեա՛կ, յիշեա՛, զի ընկալար անդԷն զբարիս քո ի կեանսն քում, և Ղազարոս նոյնպԷս զչարչարանս․ արդ սա աստ մխիթարի, և դու այդր պապակիս։ 26Եւ ի վերայ այսր ամենայնի՝ վիհ մեծ Է ընդ մեզ և ընդ ձեզ․ եթԷ կամիցին աստի առ ձեզ անցանել, ոչ կարեն, և ոչ այտի ոք առ մեզ անցանել»։ 27Եւ ասԷ․ «Արդ աղաչեմ զքեզ, հա՛յր, զի արձակեացես զդա ի տուն հօր իմո․ 28են իմ անդ եղբարք հինգ, որպԷսզի տացԷ նոցա վկայութիւն, զի մի՛ և նոքա գայցեն յայս տեղի տանջանաց»։ 29Եւ ասԷ Աբրահամ․ «Ունին զՄովսԷս և զմարգարԷս, նոցա լուիցեն»։ 30Եւ նա ասԷ․ «Ո՛չ հա՛յր Աբրահամ, բայց եթէ ի մեռելոց ոք երթիցէ առ նողա, և ապաշխարեսցեն»։ Եւ ասէ ցնա․ «ԵթԷ Մովսեսի և մարգարԷիցն ոչ լսեն, և ոչ՝ եթԷ ի մեռելոց ոք յառնիցԷ՝ հաւատասցեն»։

36․ ՍԱՂՄՈՍ ՃԼԶ[խմբագրել]

1Առ գետս Բաբելացւոց` անդ նստէաք, եւ լայաք որպէս յիշեցաք մեք անդ զՍիոն։

2Ի մեջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր։

3Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ եւ ասէին, Օրհնեցէք մեզ յօրհնութենէն Սիոնի։

4Իսկ զիա՞րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն յերկիր օտար։

5Եթէ մոռացայց զքեզ, Երուսաղէ՛մ, մոռացի զիս աջ իմ։

6Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ` թէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ, Երուսաղէ'մ, սկիզբն ուրախութեան իմոյ։

7Յիշեա, Տէր, զորդիսն Եդովմայ` յաւուրսն Երուսաղեմի, ոյք ասէին, Քակեցէ՛ք, քակեցէ՛ք, մինչեւ ի հիմն հասուցէ՛ք։

8Դո'ւստր Բաբեացւոց թշւառական, երանի՜ որ հատոյց զահատուցոմն քո զոր դու մեզ հատուցեր․ 9Երանի՜ որ կալաւ զմանկունս քո եւ եհար զքարի։

37․ ՎԱՍՆ ԿՈՉԵՑԵԼՈՑ Ի ՀԱՐՍԱՆԻՍՆ (Մատթ․ ԻԲ․ 2-14)[խմբագրել]

2Նմանեցու արքայութիւն երկնից առն թագաւորի, որ արար հարսանիս որդւոյ իւրում։ 3Եւ առաքեաց զծառայս իւր կոչել զհրաւիրեալսն ի հարսանիս, և ոչ կամեցան գալ։ 4Դարձեալ առաքեաց այլ ծառայս և ասԷ․ «ԱսացԷ՛ք հրաւիրելոցն, ահաւասիկ զճաշ իմ պատրաստեցի, զուարարկք իմ և պարարակք զենեալք են, և ամենայն ինչ պատրաստ Է․ եկայք ի հարսանիս»։ 5Եւ նոքա յուլացեալ գնացին ոմն յագարակ իւր, և ոմն ի վաճառ իւր․ 6և այլք կալան զծառայս նորա, թշնամանեցին և սպանին։ 7Իսկ թագաւորն իբրև լուաւ՝ բարկացաւ, և առաքեաց զզօրս իւր և սատակեաց զսպանողսն զայնոսիկ և զքաղաքսն նոցա այրեաց։ 8Յայնժամ ասԷ ցծառայս իւր․ «Հարսանիքս պատրաստ են, և հրաւիրեալքն չԷին արժանի։ 9Արդ՝ երթա՛յք յանցս ճանապարհաց և զորս մի անգամ գտանիցԷք՝ կոչեցԷ՛ք ի հարսանիսս»։ 10Եւ ելեալ ծառայքն ի ճանապարհս՝ ժողովեցին զամենեսեան, զորս և գտին, զչարս և զբարիս․ և լցան հարսանիքն բազմականօք։ 11Եւ մտեալ թագաւորն հայել զբազմականօքն՝ ետես անդ այր մի, որ ոչ Էր զգեցեալ հանդերձ հարսանեաց։ Եւ ասԷ ցնա․ 12«Ընկե՛ր, զիա՞րդ մտեր այսր, զի ոչ ունԷիր հանդերձ հարսանեաց»։ Եւ նա պապանձեցաւ։ 13Յայնժամ ասԷ թագաւորն ցսպասաւորն, «ԿապեցԷ՛ք զդորա զոտս և զձեռս և հանԷ՛ք զդա ի խաւարն արտաքին․ անդ եղիցի լալ և կրճել ատամանց․ 14զի բազումք են կոչեցեալք, և սակաւ են ընտրեալք»։

ԱՒԵՏԱՐԱՆՆԵՐ
ԵՒ
ՍԱՂՄՈՍՆԵՐ
ԱՇԽԱՐՀԱԲԱՐ
[խմբագրել]

1) ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԾՆՆԴԵԱՆ (Մովսէս Խորենացի, շարական)[խմբագրել]

Մեծ և սքանչելի խորհուրդ,
Որ այսօր հայտնվեց,
Հովիվները երգում են հրեշտակների հետ,
Ավետիս են տալիս աշխարհին։

Նոր թագավոր ծնվե՛ց
Բեթղեհեմ քաղաքում
Օրհնե՛ք մարդկանց որդինե՛ր,
Որովհետև նա մեզ համար մարմնացավ։

Երկնքի և երկրի անբավելին
Բալուլների մեջ փաթաթվեց
Հորից չբաժանվելով՝
Փառք ու պատվով սուրբ քարայրում նստեց։

2) ՍԱՂՄՈՍ ՃԽԸ․ (1-14)[խմբագրել]

1Օրհնեցէ՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցէ՛ք նրան բարձունքներից։ 2Օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր զօրութիւններ։ 3Օրհնեցէ՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհնեցէ՛ք նրան, բոլո՛ր աստղեր և լոյս։ 4Օրհնեցէ՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, և ջրե՛ր՝ որ վեր էք երկնքից։ 5Օրհնեցէ՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց՝ և դրանք ստեղծուեցին, նա հրամայեց՝ և դրանք հաստատուեցին։ 6Նա կարգեց դրանք յաւիտեանս յաւիտենից․ կարգ սահմանեց, և այն չի խախտւում։ 7Օրհնեցէ՛ք Տիրոջը երկրի վրայից, վիշապնե՛ր և բոլո՛ր անդունդներ։ 8Հուր և կարկուտ, ձիւն և սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ նրա խօսքն էք կատարում, 9լեռնե՛ր և բոլո՛ր բլուրներ, պտղաբե՛ր ծառեր և բոլո՛ր մայրիներ, 10գազաննե՛ր և ամէն տեսակ անասուննե՛ր, սողուննե՛ր և ամէն տեսակ թևաւոր թռչուննե՛ր, 11երկրի թագաւորնե՛ր՝ զօրքերով հանդերձ, իշխաննե՛ր և երկրի բոլո՛ր դատաւորներ, 12երիտասարդնե՛ր ու կոյսե՛ր, ծերե՛ր ու մանուկնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։ 13Փառաւորուեց ﬕայն նրա՛ անունը․ երկնքում ու երկրի վրայ է վեհութիւնը նրա։ 14Տէրը բարձրացնում է եղջիւրն իր ժողովրդի․ օրհնութի՜ւն նրա բոլոր սրբերին՝ որդիներին Իսրայէլի, այն ժողովրդին, որ մօտ է Տիրոջը։

3) ՄՈԳԵՐԻ ԳԱԼԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ (Մատթ․ Բ․ 1-6)[խմբագրել]

1Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղէմ և ասացին․ 2«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 3Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ և Երուսաղէﬕ ամբողջ ժողովուրդը։ 4Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։ 5Եւ նրանք ասացին նրան․ «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետև մարգարէի ﬕջոցով այսպէս է գրուած․ 6«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես․ քեզնից ﬕ իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։

4) ՄՈԳԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆԸ (Մատթ․ Բ․ 7-12)[խմբագրել]

7Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին և նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը։ 8Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց․ «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին և երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ 9Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, ﬕնչև որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ 10Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ 11Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիաﬕ հետ ﬕասին և ընկան ու երկրպագեցին նրան․ և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 12Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

5) ՅԻՍՈՒՍԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ (Մատթ․ Բ․ 13-15)[խմբագրել]

13Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երևաց Յովսէփին ու ասաց․ «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը և նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս․ և այնտեղ ﬓա՛ ﬕնչև որ քեզ ասեմ․ քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»։ 14Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, և գնաց Եգիպտոս ու այնտեղ ﬓաց ﬕնչև Հերովդէսի մահը, 15որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողﬕց ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն։

6) ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ (Մատթ․ Բ․ 16-18)[խմբագրել]

16Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում և նրա սահմաններում էին գտնւում և երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ 17Այն ժամանակ կատարուեց Երեﬕա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում ﬕ ձայն գուժեց․ ողբ ու լաց ու սաստիկ կոծ․ 18Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ և չէր ուզում ﬗիթարուել, քանի որ նրանք այլևս չկային։

7) ՅԻՍՈՒՍԸ ՆԱԶԱՐԷԹՈՒՄ (Մատթ․ Բ․ 19-23)[խմբագրել]

19Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երևաց Յովսէփին Եգիպտոսում և ասաց․ 20«Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը և վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետև ﬔռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»։ 21Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ մանկանն ու մօրը և եկաւ Իսրայէլի երկիրը։ 22Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ․ և երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողﬔրը 23և եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։

8) ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ (Ղուկ․ ԺԸ․ 10-14)[խմբագրել]

10Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու․ մէկը՝ փարիսեցի, ﬕւսը՝ մաքսաւոր։ 11Փարիսեցին կանգնած էր ﬔկուսի և, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում․ «Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, և կամ ինչպէս այս մաքսաւորը․ 12այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ 13Իսկ մաքսաւորը կանգնած էր ﬔկուսի և չէր իսկ կաﬔնում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում․ «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ ﬔղաւորիս»։ 14Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ ﬕւսը․ որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի։

9) ԶԱԿՔԵՈՍԻ ՄԱՍԻՆ (Ղսւկ․ ԺԹ․ 1-10)[խմբագրել]

1Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր։ 2Եւ ահա ﬕ մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու ﬔծահարուստ, 3ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ 4Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետև նա հէնց այդտեղով էր անցնելու։ 5Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց և ասաց․ «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»։ 6Զակքէոսը շտապեց իջաւ և նրան ընդունեց ուրախութեամբ։ 7Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին և ասում, թէ ﬔղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու։ 8Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց և ասաց Տիրոջը․ «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, և եթէ որևէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»։ 9Եւ Յիսուս նրան ասաց․ «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա ևս Աբրահաﬕ որդի է, 10որովհետև մարդու Որդին եկաւ փնտռելու և փրկելու կորածին»։

10) ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑՆ (ԴանիԷլ Գ․ 26-35, 42-45)[խմբագրել]

26Օրհնեալ ես, Տէ՛ր, ﬔր հայրերի՛ Աստուած, յաւիտեանս գովեալ և փառաւորեալ է քո անունը, 27որովհետև դու արդար ես այն աﬔնի մէջ, որ բերեցիր ﬔզ վրայ, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները՝ ուղիղ, և քո բոլոր դատաստանները՝ արդար․ 28դու ըստ աﬔնայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր ﬔր և ﬔր հայրերի սուրբ քաղաք Երուսաղէﬕ նկատմամբ, որովհետև ճշմարտութեամբ և արդար կերպով արեցիր այս բոլորը ﬔր ﬔղքերի պատճառով, 29քանի որ քո դէմ ապստամբելով՝ ﬔղանչեցինք և անօրէնութիւն գործեցինք․ ﬔնք առաւել ﬔղանչեցինք նրանով, որ 30քո պատուիրանները չլսեցինք։ Չպահեցինք քո պատուիրանները և այնպէս չարեցինք, ինչպէս պատուիրեցիր ﬔզ, որպէսզի լաւ լինէր ﬔզ համար․ 31այն ամէնը ինչ բերեցիր ﬔզ վրայ և այն ամէնը, ինչ արեցիր ﬔր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր։ 32Մեզ մատնեցիր ﬔր անօրէն, խիստ և ապստամբ թշնաﬕների, բոլոր երկրների աﬔնից աւելի անիրաւ և չար թագաւորի ձեռքը։ 33Իսկ այժմ չենք կարող բանալ ﬔր բերանները, որովհետև ﬔնք՝ քո պաշտօնեայ ծառաները, ամօթահար եղանք և նախատինք կրեցինք։ 34Բայց դու, յանուն քո անուան, ﬔզ իսպառ ﬕ՛ լքիր, ﬕ՛ ցրիր քո ուխտը 35և ﬕ՛ հեռացրու քո ողորմութիւնը ﬔզանից․ 42ամօթով ﬕ՛ թող ﬔզ, այլ ﬔզ հետ վարուիր ըստ քո հեզութեան, ըստ քո ﬔծ ողորմութեան, Տէ՛ր, 43փրկի՛ր ﬔզ ըստ քո հրաշալի գործերի և փա՛ռք բեր քո անուանը։ 44Թող ամօթով ﬓան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում քո ծառաներին․ թող ամաչեն իրենց բոլոր բռնութիւններից, նրանց զօրութիւնը թող խորտակուի, 45և թող ճանաչեն, որ դու ես ﬕակ Տէր Աստուածը և փառաւորեալը ողջ տիեզերքում»։

11) ԱՅԳՈՒ ԱՌԱԿԸ (Մատթ․ ԻԱ․ 33-41)[խմբագրել]

33ﬕ տանուտէր կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց և աշտարակ շինեց․ ապա այն վարձու տուեց մշակներին և գնաց հեռու երկիր։ 34Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն։ 35Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները։ Եւ սրանց էլ նոյնն արեցին։ 37Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերևս իմ այս որդուց ամաչեն։ 38Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան և սրա ժառանգութիւնը ﬔնք սեփականացնենք։ 39Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս և սպանեցին։ 40Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ’անի»։ 41Նրանք ասացին նրան․ «Չարերին չարաչար կ’ոչնչացնի և այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»։

12) ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ (Մատթ․ 1-13)[խմբագրել]

1Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային և հարսին դիմաւորելու ելան։ 2Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ 3Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ 4Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ ﬕասին ամաններով ձէթ վերցրին։ 5Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին և քուն մտան։ 6Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք։ 7Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ 8Յիմարները իմաստուններին ասացին․ «Ձեր այդ իւղից տուէ՛ք ﬔզ, որովհետև ահա ﬔր լապտերները հանգչում են»։ 9Իմաստունները պատասխան տուեցին և ասացին․ «Գուցէ թէ՛ ﬔզ և թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ և ձեզ համար գնեցէ՛ք»։ 10Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։ 11Յետոյ եկան ﬕւս կոյսերն էլ ու ասացին․ «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»։ 12Նա պատասխան տուեց ու ասաց․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։ 13Արթո՛ւն կացէք, որովհետև չգիտէք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը։

13) ՍԱՂՄՈՍ (ԻԲ․ 2-7)[խմբագրել]

2Տէրն իմ հովիւն է, և ինձ ոչինչ չի պակասի։ 3Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց։ 4Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով։ 5Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների ﬕջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գաւազանն ինձ կը ﬗիթարեն։ 6Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց։ Գլուխս իւղով օծեցիր, և քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս։ 7Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետևի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ։

14) ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ (Մատթ․ Գ․ 1-12)[խմբագրել]

1Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում և ասում․ 2«Ապաշխարեցէ՛ք, որովհետև երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 3Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց․ «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ 4Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր և կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի ﬔղր։ 5Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6մկրտւում էին նրանից Յորդանան գետում և խոստովանում էին իրենց ﬔղքերը։ 7Եւ նա տեսնելով սադուկեցիներից և փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց․ «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից։ 8Այսուհետև ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք․ 9և ﬕ՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը ﬔր հայրն է․ ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահաﬕ որդիներ դուրս բերել․ 10որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրուած։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում և կրակն է գցւում։ 11Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, և ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները․ նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով․ նա, 12որի քամհարը իր ձեռքում է, և կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում և յարդը կ’այրի անշէջ կրակով։

15) ՅԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԵԼԸ (Մատթ․ Գ․ 13-17 )[խմբագրել]

13Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։ 14Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց․ «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, և դու ի՞նձ մօտ ես գալիս»։ 15Յիսուս պատասխանեց և ասաց նրան․ «Թո՛յլ տուր հիմա, որովհետև այսպէս վայել է, որ ﬔնք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»։ Եւ ապա նրան թոյլ տուեց։ 16Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ․ և ահա երկինքը բացուեց նրան, և նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի և գալիս էր իր վրայ։ 17Եւ ահա՝ ﬕ ձայն երկնքից, որ ասում էր․ «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։

16) ՅԻՍՈՒՍԻ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԸ (Մատթ․ Գ․ 1-11)[խմբագրել]

1Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ 2Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ 3Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց․ «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ 4Նա պատասխանեց և ասաց․ «Գրուած է՝ ﬕայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ 5Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան․ 6«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, և ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ 7Յիսուս դարձեալ նրան ասաց․ «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 8Սատանան նորից նրան առաւ տարաւ ﬕ շատ բարձր լերան վրայ և ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը և նրան ասաց․ 9«Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։ 10Այն ժամանակ Յիսուս նրան ասաց․ «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետև գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն և ﬕայն նրա՛ն պիտի պաշտես»։ 11Ապա սատանան նրան թողեց․ և ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան։

17) ՅԻՍՈՒՍԸ ԳԱԼԻԼԷՈՒՄ (Մատթ․ Դ․ 12-25)[խմբագրել]

12երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, ﬔկնեց գնաց Գալիլիա։ 13Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի և Նեփթաղիﬕ սահմաններում, 14որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը․ 15«Երկի՛ր Զաբուղոնի և երկի՛ր Նեփթաղիﬕ, ճանապա՛րհ ծովի, ﬕւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, 16խաւարի մէջ նստած ժողովուրդը ﬔծ լոյս տեսաւ․ և լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի և ստուերների մէջ»։ 17Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել և ասել․ «Ապաշխարեցէ՛ք, որովհետև երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 18Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, և նրա եղբայր Անդրէասին․ ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ 19Եւ նրանց ասաց․ «Իմ յետևի՛ց եկէք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ 20Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետևից։ 21Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին և նրա եղբայր Յովհաննէսին, ﬕնչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ ﬕասին և իրենց ուռկանները կարգի էին բերում․ և նրանց էլ կանչեց։ 22Նրանք իսկոյն թողնելով նաւակը և իրենց հօրը՝ գնացին նրա յետևից։ 23Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողﬔրը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը և բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը։ 24Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում․ և նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով․ ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների․ և նրանց բժշկեց։ 25Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէﬕց, Հրէաստանից և Յորդանանի ﬕւս կողﬕց բազում ժողովուրդ նրա յետևից էր գնում․ և բժշկեց նրանց։

18) ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ (Ղուկ․ ԺԵ․ 11-32)[խմբագրել]

11Մի մարդ երկու որդի ունէր․ 12նրանցից կրտսերը հօրն ասաց․ «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»։ Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց։ 13Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետև անառակ կեանքով էր ապրում։ 14Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, և նա սկսեց չքաւոր դառնալ։ 15Գնաց դիﬔց այդ երկրի քաղաքացիներից մէկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ 16Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ 17Ապա խելքի եկաւ և ասաց․ «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ։ 18Վեր կենամ գնամ իմ հօր մօտ և նրան ասեմ․ հա՛յր, ﬔղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ 19և այլևս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատաւորներից մէկը»։ 20Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ․ և ﬕնչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան և գթաց․ վեր կացաւ և վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով և համբուրեց նրան։ 21Եւ որդին ասաց նրան․ «Հա՛յր, ﬔղանչեցի երկնքի դէմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչուելու»։ 22Հայրը իր ծառաներին ասաց․ «Անﬕջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք և նրա ոտքերին՝ կօշիկներ․ 23բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք և ուրախ լինենք, 24որովհետև իմ այս որդին ﬔռած էր և կենդանացաւ, կորած էր և գտնուեց»․ և սկսեցին ուրախանալ։ 25Իսկ նրա աւագ որդին ագարակում էր․ և ﬕնչ գալիս էր և տանը մօտեցաւ, լսեց երգերի և պարերի ձայնը․ 26և իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է։ 27Եւ սա նրան ասաց․ «Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»։ 28Նա բարկացաւ և չէր ուզում ներս մտնել․ իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ 29Որդին պատասխանեց և ասաց հօրը․ «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել․ ինձ երբեք ﬕ ուլ չտուիր, որ բարեկաﬓերիս հետ ուրախութիւն անէի։ 30Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»։ 31Հայրը նրան ասաց․ «Որդեա՛կ, դու ﬕշտ ինձ հետ ես, և ամէն ինչ, որ իﬓ է, քոնն է․ 32բայց պէտք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը ﬔռած էր և կենդանացաւ, կորած էր և գտնուեց

19) ՄՈՎՍԻԷՍԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ (Ելք ԺԵ․ 1-18)[խմբագրել]

1«Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառաւորուած։ Նրանց երիվարներն ու հեծեալներին թափեց ծովը։ 2Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ։ 3Նա՛ է իմ Աստուածը, և ես նրան եմ փառաւորելու։ Նա իմ հօր Աստուածն է, և ես պիտի ﬔծարեմ նրան։ Տէրը խորտակում է պատերազﬓերը, նրա անունը Տէր է։ 4Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց, նաև ընտիր հեծեալներին ու զօրավարներին։ Նրանք ջրասոյզ եղան Կարﬕր ծովում։ 5Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը։ 6Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն։ 7Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, և այն հրոյ ճարակ դարձրեց նրանց ինչպէս եղէգ։ 8Քո զայրոյթի հողﬕց ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները։ 9Թշնաﬕն ասաց․ «Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը և դրանցով յագուրդ տամ ինձ։ Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը տիրի նրանց»։ 10Դու քո հողﬓ առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, և նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը։ 11Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման, և կամ ո՞վ կարող է նմանուել քեզ՝ փառաւորեալդ սրբերի մէջ, փառքով սքանչացեալդ, որ նշաններ ես գործում։ 12Աջ ձեռքդ ﬔկնեցիր, և երկիրը կուլ տուեց նրանց։ 13Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ ﬗիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում։ 14Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան։ Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին։ 15Խուճապահար եղան Եդոﬕ դատաւորներն ու մովաբացիների իշխանները։ Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի բոլոր բնակիչները։ 16Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, ﬕնչև որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, ﬕնչև որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։ 17Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լերան վրայ, որ ժառանգութիւնն է քո, քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել, Տէ՛ր։ Տէ՛ր, քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ։ 18Տէրը յաւիտենական, առաւել քան յաւիտենական թագաւոր է»։

20) ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ (Մատթ․ Ե․ Զ․ Է․)[խմբագրել]

Ե․ 1Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները․ 2և նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել․

3 - Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայութիւնը։

4 - Երանի՜ սգաւորներին, որովհետև նրանք պիտի ﬗիթարուեն։

5 - Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։

6 - Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետև նրանք պիտի յագենան։

7 - Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմութիւն պիտի գտնեն։

8 - Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։

9 - Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։

10 - Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետև նրանցն է երկնքի արքայութիւնը։

11 - Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12Ցնծացէ՛ք և ուրախացէ՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ 13«Դո՛ւք էք երկրի աղը․ սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ’աղուի․ այնուհետև ոչ ﬕ բանի պիտանի չի լինի, այլ ﬕայն դուրս կը թափուի և մարդկանց ոտքի կոխան կը լինի։ 14Դո՛ւք էք աշխարհի լոյսը․ ﬕ քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել։ 15Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, և նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են։ 16Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։ 17«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ․ չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ․ ﬕնչև որ երկինք ու երկիր անցնեն, ﬕ յովտ իսկ, - որ ﬕ նշանախեց է, - Օրէնքից և մարգարէներից չի անցնի, ﬕնչև որ այս բոլորը կատարուի։ 19Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ ﬕ բան կը ջնջի և մարդկանց այդպէ՛ս կ’ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի․ իսկ ով կը կատարի և կ’ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա ﬔծ պիտի համարուի։ 20Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի։ 21Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին․ «Մի՛ սպանիր», որովհետև, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի։ 22Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, և ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, և ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին։ 23Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես և այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ ﬕ ոխ ունի, 24քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր։ 25Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, ﬕնչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ․ գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, և դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես։ 26Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, ﬕնչև չվճարես վերջին դահեկանը։ 27Լսել էք, թէ ինչ ասուեց․ «Մի՛ շնանար»․ 28իսկ ես ձեզ ասում եմ․ ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում։ 29Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից․ որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդաﬓերից մէկը կորչի, և քո ամբողջ մարﬕնը չընկնի գեհեն։ 30Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից․ որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդաﬓերից մէկը կորչի, և քո ամբողջ մարﬕնը չընկնի գեհեն։ 31Արդարև ասուել է․ «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»։ 32Իսկ ես ձեզ ասում եմ․ ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում․ և ով որ արձակուածին է առնում, շնանում է։ 33Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին․ «Երդﬓազանց ﬕ՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»։ 34Իսկ ես ձեզ ասում եմ՝ աﬔնևի՛ն չերդուել․ ո՛չ երկնքի վրայ, որովհետև Աստծու աթոռն է, 35ո՛չ երկրի վրայ, որովհետև նրա ոտքերին պատուանդան է, և ո՛չ Երուսաղէﬕ վրայ, որովհետև ﬔծ Արքայի քաղաքն է։ 36Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետև չես կարող ﬕ մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել։ 37Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ․ որովհետև դրանից աւելին չարից է։ 38Լսել էք՝ ինչ ասուեց․ «Աչքի փոխարէն՝ աչք և ատաﬕ փոխարէն՝ ատամ»։ 39Իսկ ես ձեզ ասում եմ․ չարին հակառակ չկանգնե՛լ․ այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան ﬕ՛ւսն էլ դարձրու։ 40Եւ եթէ մէկը կաﬔնայ քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ 41Եւ եթէ մէկը քեզ հարկադրի ﬕ մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա։ 42Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է․ և ով կաﬔնում է քեզնից փոխ առնել, երես ﬕ՛ դարձրու նրանից։ 43Լսել էք արդարև, թէ ինչ ասուեց․ «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն»։ 44Իսկ ես ձեզ ասում եմ․ սիրեցէ՛ք ձեր թշնաﬕներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին և աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, 45որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է․ քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրայ և անձրև է թափում արդարների և ﬔղաւորների վրայ։ 46Եթէ սիրէք ﬕայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է․ չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ 47Եւ եթէ ﬕայն ձեր բարեկաﬓերին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում․ չէ՞ որ մաքսաւորներն ու ﬔղաւորները նոյնն են անում։ 48Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»։

Զ․ 1Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջև չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց․ այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է։ 2Այլ երբ ողորմութիւն անես, փող ﬕ՛ հնչեցրու քո առջև, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում և հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 3Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, 4որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս»։ 5«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երևան․ ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 6Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս։ 7Աղօթք անելիս շատախօս ﬕ՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ 8Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետև ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից ﬕ բան ուզէք։ 9Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք»․ 10«Հա՛յր ﬔր, որ երկնքում ես․ սո՛ւրբ թող լինի քո անունը․ 11քո թագաւորութի՛ւնը թող գայ․ քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛․ 12ﬔր հանապազօրեայ հացը տո՛ւր ﬔզ այսօր․ 13և ների՛ր ﬔզ ﬔր յանցանքները, ինչպէս որ ﬔնք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում ﬔր դէմ․ 14և ﬕ՛ տար ﬔզ փորձութեան, այլ փրկի՛ր ﬔզ չարից․ որովհետև քո՛նն է թագաւորութիւնը և զօրութիւնը և փառքը յաւիտեանս․ ամէն։ 15Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ 16Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»։ 17«Երբ ծոմ պահէք, տրտﬔրես ﬕ՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երևան, թէ ծոմ են պահում․ ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 18Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լուա՛ քո երեսը, 19որպէսզի չերևաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար․ և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»։ 20«Գանձեր ﬕ՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, 21այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում․ 22քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կը լինեն։ 23Մարﬓի ճրագը աչքն է․ եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարﬕնը լուսաւոր կը լինի։ 24Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարﬕնը խաւար կը լինի։ Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ ևս աւելի»։ 25«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել․ կա՛մ մէկին կ’ատի և ﬕւսին կը սիրի, կա՛մ մէկին կը ﬔծարի և ﬕւսին կ’արհամարհի․ չէք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային»։ 26«Դրա համար ասում եմ ձեզ․ ձեր կեանքի համար հոգ ﬕ՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, և ոչ էլ ձեր մարﬓի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք․ չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, և մարﬕնը՝ քան զգեստը։ 27Նայեցէ՛ք երկնքի թռչուններին․ ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում․ և ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց․ չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք։ 28Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել։ 29Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում․ նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում․ ո՛չ ջանք է թափում և ո՛չ հիւսում։ 30Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման։ 31Իսկ եթէ դաշտի ﬕջի խոտին, որ այսօր կայ և վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն ևս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր։ 32Այսուհետև հոգ ﬕ՛ արէք ու ﬕ՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խﬔնք կամ ի՛նչ պիտի հագնենք, 33որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում․ քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է։ 34Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը և նրա արդարութիւնը, և այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ։ 35Այսուհետև հոգ ﬕ՛ արէք վաղուայ մասին, որովհետև վաղուայ օրը իր մասին կը հոգայ․ օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»։

Է․ 1Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք․ 2որովհետև ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու․ և ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ 3Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում․ 4կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կայ։ 5Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար։ 6Մի՛ տուէք սրբութիւնը շներին․ և ձեր մարգարիտները խոզերի առաջ ﬕ՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն։ 7Խնդրեցէ՛ք Աստծուց, և նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք և կը գտնէք, բախեցէ՛ք, և կը բացուի ձեր առաջ․ 8որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ 9Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, ﬕթէ քա՞ր կը տայ նրան․ 10և կամ եթէ ձուկ ուզի, ﬕթէ օ՞ձ կը տայ նրան։ 11Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»։ 12«Այն ամէնը, ինչ կը կաﬔնաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս և դո՛ւք արէք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»։ 13«Մտէ՛ք նեղ դռնով․ ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, և բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ 14Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, և սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»։ 15«Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են։ 16Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց․ ﬕթէ փշերից խաղող և տատասկից թուզ կը քաղե՞ն։ 17Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս։ 18Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ։ 19Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում և կրակն է նետւում։ 20Ուրեﬓ՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»։ 21«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ 22Այն օրը շատերն ինձ պիտի ասեն․ «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ 23Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ․ «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։ 24Ով որ լսում է իմ այս խօսքերը և կատարում է դրանք, կը նմանուի ﬕ իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ․ 25անձրևները թափուեցին, և գետերը յորդեցին, հողﬔրը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետև ժայռի վրայ էր հաստատուած։ 26Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը և դրանք չի կատարում, կը նմանուի ﬕ յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ․ 27անձրևները թափուեցին, գետերը բարձրացան, հողﬔրը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկաւ․ և նրա կործանումը շատ ﬔծ եղաւ»։ 28Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ․ 29որովհետև ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի և ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները։

21) Տասը հազար քանքար պարտքի ներման մասին[խմբագրել]

23«Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է ﬕ թագաւորի, որ կաﬔցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել։ 24Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի ﬕ պարտապան։ 25Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան և նրա կնոջն ու որդիներին և այն ամէնը, ինչ նա ունէր, և պարտքը հատուցել։ 26Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան և ասում․ «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, և բոլորը կը վճարեմ քեզ»։ 27Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց։ 28Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր։ Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում․ «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»։ 29Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան և ասում․ «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, և կը վճարեմ քեզ»։ 30Իսկ սա չէր կաﬔնում․ գնաց նրան բանտ նետել տուեց, ﬕնչև որ պարտքը վճարէր։ 31Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտﬔցին և եկան ու իրենց տիրոջը պատﬔցին այն ամէնը, ինչ եղել էր։ 32Այն ժամանակ տէրը կանչեց նրան և ասաց․ «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ․ 33իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»։ 34Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, ﬕնչև որ հատուցէր բոլոր պարտքերը։ 35Նոյնը պիտի անի ձեզ և իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»։

22) ՍԱՂՄՈՍ ԽԱ․ 2-6[խմբագրել]

2Ինչպէս եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպէս էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստուած․ 3հոգիս ծարաւ է քեզ, Աստուած հզօր և կենդանի․ ե՞րբ պիտի գամ ու երևամ Աստծու առաջ։ 4Գիշեր-ցերեկ իմ արցունքներով սնուեցի, քանզի ամէն օր ինձ ասում էին․ «Քո Աստուածն ո՞ւր է»։ 5Դա յիշելիս՝ հոգիս տառապում էր իմ ներսում, բայց քաջալերւում էի, որ պիտի մտնեմ Աստծու տան սքանչելի յարկի տակ, ցնծութեան ու օրհնութեան ձայնով և ձայնով բարեբանութեան։ 6Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ․ յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստուած է։

23) ՍԱՂՄՈՍ ՃԳ․[խմբագրել]

1Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ․ Տէ՛ր իմ Աստուած, անչափ ﬔծ ես, գովաբանութեամբ ու ﬔծափառութեամբ զգեստաւորուեցիր։ 2Լոյսը կրեցիր ինչպէս վերարկու, երկինքը փռեցիր վրանի պէս, 3քո վերնայարկը հաստատեցիր ջրերի վրայ։ Երթևեկում է Նա ամպերի մէջ և շրջում հողﬔրի թևերին։ 4Նա քաﬕները հրեշտակներ դարձրեց իրեն, և կիզիչ հուրը՝ սպասաւորների։ 5Երկիրն հաստատեց իր հիﬔրի վրայ, որ յաւիտեան չսասանուի։ 6Խոր ծովերն ասես նրա զգեցած վերարկուն լինեն։ Ջրերը կանգնած են լեռների վրայ։ 7Նրանք պիտի փախչեն քո սաստից, և քո որոտի ձայնից պիտի սարսափեն։ 8Լեռները պիտի ելնեն ու դաշտերն իջնեն այնտեղ, ուր դու հաստատեցիր դրանք։ 9Սահման դրիր, որպէսզի չանցնեն և չողողեն երկիրը նորից։ 10Աղբիւրները դէպի ձորերն ուղղեցիր, և ջրերը լեռների ﬕջով պիտի հոսեն՝ 11յագեցնելու ծարաւը բոլոր գազանների ու վայրի էշերի։ 12Այնտեղ երկնքի թռչունները բոյն պիտի դնեն և ժայռերի ﬕջից ձայն պիտի տան։ 13Նա ջուր պիտի խﬔցնի լեռներին իր շտեմարաններից, նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցուի։ 14Մարդկանց կարիքների համար լեռներում խոտ աճեցրիր ու բանջար, և հող ից հաց հանեցիր։ 15Գինին ուրախացնում է մարդուն, իւղը՝ զուարթացնում, և հացն ամրացնում է մարդու սիրտը։ 16Թող յագենան Տիրոջ ծառերն ու մայրիները Լիբանանի, որ դու տնկեցիր։ 17Այնտեղ երկնքի թռչունները ձագ կը հանեն, և արագիլի բոյնը նրանց ապաստան կը լինի։ 18Բարձր լեռներն եղջերուների համար են, իսկ ժայռերը ապաստան են նապաստակների համար։ 19Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար, արեգակն իմացաւ պահն իր մայրամուտի։ 20Դու խաւարն ստեղծեցիր, ու գիշեր եղաւ, որի մէջ շրջում են բոլոր գազաններն անտառի։ 21Առիւծների կորիւնները մռնչում են ու յօշոտում՝ Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով։ 22Արևածագին նրանք հաւաքւում են և հանգչում իրենց որջերում։ 23Մարդ ﬕնչև երեկոյ գնում է իր գործին ու վաստակին իր ձեռքերի։ 24Որքա՜ն ﬔծ են գործերը քո, Տէ՛ր, ամէն ինչ իմաստութեամբ ստեղծեցիր դու, և աշխարհը լցուեց քո ստեղծածներով։ 25Ահա ծովը՝ ﬔծ և լայնատարած, որի մէջ վխտացող կենդանիներին թիւ չկայ․ այնտեղ կան ﬔծաﬔծ ու փոքր գազաններ․ 26այնտեղ նաև նաւերն են լողում։ Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր, որ խաղ անի ծովի հետ։ 27Բոլորը քեզ են սպասում, որ նրանց ուտելիքը ժամանակին տաս։ 28Տալիս ես նրանց, ու նրանք կերակրւում են, բացում ես ձեռքդ և քո հաճութեամբ սնում բոլորին։ 29Երբ շրջում ես երեսդ նրանցից, խռովւում են նրանք, երբ նրանցից հանում ես նրանց շունչը, սպառւում և հող են դառնում։ 30Ուղարկում ես քո շունչը և վերստեղծում նրանց, ու նորոգում երեսն երկրի։ 31Թող Տիրոջ փառքը յաւիտեան լինի, և Տէրն ուրախանայ իր արարածներով։ 32Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան, ﬔրձենում լեռներին՝ և նրանք ծուխ են արձակում։ 33Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ։ 34Օրհնութիւնն իմ քաղցր կը լինի նրան, և ես կ’ուրախանամ Տիրոջով։ 35Թող ﬔղաւորները պակասեն աշխարհից, և ամբարիշտներ թող չգտնուեն նրա մէջ։ Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։ Ալէլուիա։

24) ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ (Մատթ․ ԺԳ․ 1-10)[խմբագրել]

1Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին։ 2Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց․ իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին։ 3Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում և ասում․ 4«Ահա ﬕ սերﬓացան ելաւ սերմանելու․ և երբ նա սերմանում էր, ﬕ մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկաւ և այն կերաւ։ 5Եւ ուրիշ ﬕ մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար․ և իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր․ 6երբ արևը ծագեց, խանձուեց․ և քանի որ արմատներ չկային, չորացաւ։ 7Եւ ուրիշ ﬕ մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին։ 8Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ և պտուղ տուեց․ կար որ մէկին՝ հարիւր․ և կար որ մէկին՝ վաթսուն․ և կար որ մէկին՝ երեսուն։ 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 10Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին․ «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»։

25) ԳԹԱՌԱՏ ՍԱՄԱՐԱՑԻՆ (Ղուկ․ Ժ․ 25-37)[խմբագրել]

Եւ ահա օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան և ասում․ «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 26Եւ նա նրան ասաց․ «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»։ 27Սա պատասխանեց և ասաց․ «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զօրութեամբ և քո ամբողջ մտքով․ և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»։ 28Եւ Յիսուս նրան ասաց․ «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ և կը փրկուես»։ 29Եւ նա կաﬔնալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին․ «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ 30Յիսուս պատասխանեց և ասաց․ «Մի մարդ Երուսաղէﬕց Երիքով էր իջնում և ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան ﬔրկացրին, վիրաւորեցին և կիսաﬔռ թողեցին ու գնացին։ 31Պատահեց, որ ﬕ քահանայ նոյն ճանապարհով իջնի․ նրան տեսաւ և թողեց անցաւ․ 32նոյնպէս և ﬕ ղևտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ և թողեց անցաւ։ 33Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ և տեսնելով նրան՝ գթաց։ 34Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց և դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ ﬕ իջևան և խնաﬔց նրան։ 35Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց և ասաց․ «Խնաﬕ՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրայ, իմ ﬕւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ»։ 36Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը ﬔրձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»։ 37Եւ սա ասաց․ «Նա, ով նրան բարիք արեց»։ Յիսուս նրան ասաց․ «Գնա՛ և դու նո՛յն ձևով արա»։

26) ԱՄԵՆ ՑԱՒԵՐԻ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ (Մատթ․ Ը․)[խմբագրել]

1Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետևից շատ ժողովուրդ գնաց։ 2Եւ ահա ﬕ բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում․ «Տէ՛ր, եթէ կաﬔնաս, կարող ես ինձ մաքրել»։ 3Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան և ասաց․ «Կաﬔնում եմ, մաքրուի՛ր»։ Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց։ 4Եւ Յիսուս նրան ասաց․ «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային և մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրև վկայութիւն»։ 5Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ ﬕ հարիւրապետ․ աղաչում էր նրան 6և ասում․ «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է և չարաչար տանջւում է»։ 7Յիսուս նրան ասաց․ «Ես կը գամ և կը բժշկեմ նրան»։ 8Հարիւրապետը պատասխանեց և ասաց․ «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես․ այլ խօսքո՛վ ասա, և իմ ծառան կը բժշկուի․ 9քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ․ սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, և ﬕ ուրիշին, թէ՝ ե՛կ, և գալիս է․ և իմ ծառային, թէ՝ արա՛ այս, և անում է»։ 10Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ և իր հետ գնացողներին ասաց․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք։ 11Բայց ասում եմ ձեզ, որ արևելքից և արևմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահաﬕ, Իսահակի և Յակոբի հետ․ 12իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը․ այնտեղ պիտի լինի լաց և ատաﬓերի կրճտում»։ 13Եւ Յիսուս հարիւրապետին ասաց․ «Գնա՛, և ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»։ Եւ այդ նոյն ժաﬕն նրա ծառան առողջացաւ։ 14Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր։ 15Բռնեց նրա ձեռքից, և ջերմութիւնը նրան թողեց․ ոտքի կանգնեց և ծառայում էր նրանց։ 16Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, և նա խօսքով դևերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, 17որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը․ «Նա ﬔր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց և ﬔր ցաւերը կրեց»։ 18Յիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց ﬕւս կողմ գնալ։ 19Եւ ﬕ օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան․ «Վարդապե՛տ, ես էլ քո յետևից կը գամ, ուր էլ որ գնաս»։ 20Յիսուս նրան ասաց․ «Աղուէսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բոյն․ բայց մարդու Որդին ﬕ տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ 21Եւ իր աշակերտներից մէկն ասաց․ «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»։ 22Յիսուս նրան ասաց․ «Դու իմ յետևի՛ց արի և թո՛յլ տուր, որ ﬔռեալնե՛րը թաղեն իրենց ﬔռելներին»։ 23Երբ նա նաւակ մտաւ, նրա յետևից գնացին իր աշակերտները։ 24Եւ ահա ծովի վրայ ﬔծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից։ Իսկ ինքը ննջում էր։ 25Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին․ «Տէ՛ր, փրկի՛ր ﬔզ, որովհետև կորչում ենք»։ 26Նրանց ասաց․ «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»։ Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողﬔրին և ծովին, ու ﬔծ խաղաղութիւն եղաւ։ 27Եւ մարդիկ զարմացան ու ասում էին․ «Ինչպիսի՞ մէկն է սա, որ հողﬔրն ու ծովը հնազանդւում են սրան»։ 28Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որևէ մէկը չէր կարող անցնել։ 29Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին․ «Ի՞նչ կայ ﬔր և քո ﬕջև, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, ﬔզ տարաժամ տանջելո՞ւ եկար»։ 30Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի ﬕ երամակ կար։ 31Եւ դևերը աղչում էին նրան ու ասում․ «Թէ ﬔզ այստեղից հանես, ﬔզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»։ 32Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք։ Դևերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ։ Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիﬔց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին։ 33Իսկ խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատﬔցին ամէն ինչ, նաև՝ դիւահարների դէպքը։ 34Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ․ երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ։

27) ՄՇԱԿՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ (Մատթ․ Ի․ 1-16)[խմբագրել]

1«Երկնքի արքայութիւնը նման է ﬕ տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու։ 2Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ 3Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։ 4Նրանց էլ ասաց․ «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, և ինչ որ արժան է, կը տամ ձեզ»։ 5Նրանք ևս գնացին։ Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձևով արեց։ 6Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին․ նրանց ասաց․ «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։ 7Նրան ասացին․ «Որովհետև ﬔզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց․ «Դո՛ւք էլ գնացէք այգին, և ինչ որ արժան է, կը ստանաք»։ 8Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց․ «Կանչի՛ր մշակներին և տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից ﬕնչև առաջինները»։ 9Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ։ 10Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան։ 11Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում․ 12«Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր ﬔզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը և տօթը»։ 13Նա պատասխանեց նրանցից մէկին և ասաց․ «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում․ չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր․ 14ստացի՛ր քոնը և գնա՛․ այս վերջիններին կաﬔնում եմ տալ որքան և քեզ․ 15ﬕթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կաﬔնում եմ։ Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»։ 16Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, և առաջինները՝ վերջին․ որովհետև բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»։

28) ՍԱՂՄՈՍ Ը․[խմբագրել]

1Այսուհետև՝ հնձանների մասին, սաղմոս Դաւթի 2Տէ՛ր, ո՛վ ﬔր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։ Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր։ 3Մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնութիւն ելնի ընդդէմ քո թշնաﬕների, Տէ՛ր, որպէսզի ոսոխն ու հակառակորդը կործանուեն։ 4Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր։ 5Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան։ 6Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան և փառք ու պատուով պսակեցիր նրան։ 7Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ։ 8Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ՝ ոչխար, արջառ և ամէն ինչ, 9նաև վայրի երէ, երկնքի թռչուններ, ծովի ձկներ, որ շրջում են ծովերի հոսանքներում։ 10Տէ՛ր, ո՛վ ﬔր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։

29) ՅԻՍՈՒՍԻ ԲԺՇԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱԱՍԻՆ (Մատթ․ Թ․ 1-19, 23-38)[խմբագրել]

1Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի ﬕւս կողմը․ և եկաւ իր քաղաքը։ 2Եւ ահա նրա մօտ բերեցին ﬕ անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ։ Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին․ «Քո ﬔղքերը քեզ ներուած են»։ 3Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է։ 4Եւ Յիսուս իմանալով նրանց մտածուﬓերը՝ նրանց ասաց․ «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում․ 5ի՞նչն է դիւրին․ ասել՝ քեզ ներուա՞ծ են քո ﬔղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց և քայլի՛ր։ 6Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ ﬔղքերը ներելու, - ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, - վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը»։ 7Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց։ 8Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ․ և փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին։ 9Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով ﬕ մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց․ «Իմ յետևի՛ց արի»։ Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետևից։ 10Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու ﬔղաւորներ եկան բազﬔցին Յիսուսի և նրա աշակերտների հետ։ 11Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին․ «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու ﬔղաւորների հետ ուտում»։ 12Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց․ «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին։ 13Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կաﬔնում և ոչ՝ զոհ․ քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ ﬔղաւորներին։ 14Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան և ասացին․ «Ինչո՞ւ ﬔնք և փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 15Յիսուս նրանց ասաց․ «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է․ բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, և ապա ծոմ կը պահեն։ 16Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, և պատռուածքը աւելի վատ կը լինի։ 17Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում․ ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն․ ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան․ այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, և երկուսն էլ պահւում են»։ 18Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա ﬕ իշխանաւոր, մօտենալով, երկրպագեց նրան ու ասաց․ «Իմ դուստրը հէնց նոր ﬔռաւ, սակայն գայիր և քո ձեռքը նրա վրայ դնէիր, և նա կը կենդանանար»։ 19Յիսուս վեր կացաւ և իր աշակերտների հետ ﬕասին գնաց նրա յետևից։ 20Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող ﬕ կին, յետևից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին, 21քանի որ մտքում ասում էր․ «Եթէ ﬕայն դիպչեմ նրա զգեստին, կը փրկուեմ»։ 22Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց․ «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»։ Եւ նոյն ժաﬕն կինը բժշկուեց։ 23Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ և տեսաւ փողհարներին ու ﬔծ ամբոխ, 24նրանց ասաց․ «Հեռո՛ւ գնացէք, որովհետև այդ աղջիկը ոչ թէ ﬔռած է, այլ ննջում է»․ 25և նրանք ծաղրում էին նրան։ Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, և աղջիկը վեր կացաւ։ 26Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց։ 27Եւ ﬕնչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետևից․ նրանք աղաղակում էին ու ասում․ «Ողորﬕ՛ր ﬔզ, Դաւթի՛ Որդի»։ 28Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան։ Յիսուս նրանց ասաց․ «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։ Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր։ 29Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին և ասաց․ «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»։ 30Եւ բացուեցին նրանց աչքերը։ Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց և ասաց․ «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»։ 31Իսկ նրանք ելան և նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում։ 32Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին ﬕ համր, դիւահար մարդ։ 33Եւ երբ դևը դուրս եկաւ, համրը խօսեց․ և ժողովուրդը զարմացաւ ու ասաց․ «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»։ 34Իսկ փարիսեցիներն ասում էին․ «Դա դևերի իշխանի ﬕջոցով է հանում դևերին»։ 35Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում և գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը և բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները։ 36Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետև յոգնած էին և ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն։ 37Այն ժամանակ իր աշակերտներին ասաց․ «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ 38Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։

30) ՎԱՍՆ ԱՌԱՔԵԼՈՑՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ (Մատթ․ Ժ․)[խմբագրել]

1Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դևերի վրայ՝ հանելու դրանք և բժշկելու ամէն ցաւ և ամէն հիւանդութիւն։ 2Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին․ առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, և նրա եղբայրը Անդրէաս, 3Զեբեդէոսի որդի Յակոբոս և նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս և Բարթողոմէոս, Թովմաս և Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս և Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, 4Սիմոն Կանանացի և Յուդա Իսկարիովտացի, որ և մատնեց նրան։ 5Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց․ «Հեթանոսների շրջաններով չգնաք և սամարացիների որևէ քաղաքը չմտնէք, 6այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ 7Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք և ասացէ՛ք․ «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 8Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դևերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք։ 9Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ․ 10ո՛չ պարկ՝ ճանապարհի համար․ ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ և ո՛չ էլ ցուպ․ որովհետև մշակն արժանի է իր կերակրին։ 11Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, և այնտեղ ﬓացէ՛ք, ﬕնչև որ այդտեղից դուրս ելնէք։ 12Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք․ «Ողջո՜յն այս տանը»։ 13Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի․ իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ։ 14Եւ եթէ ﬕ քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների և գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»։ 16«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ։ Այսուհետև խորագէ՛տ եղէք օձերի պէս և ﬕաﬕտ՝ աղաւնիների նման։ 17Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատեանների և պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում․ 18ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց և հեթանոսներին։ 19Բայց երբ ձեզ մատնեն, հոգ ﬕ՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետև այդ ժաﬕն ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք․ 20քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր ﬕջոցով։ 21Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, և հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն։ 22Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք․ իսկ ով ﬕնչև վերջ համբերի, նա պիտի փրկուի։ 23Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը․ և եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն ﬕւսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը։ 24Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, և ոչ էլ ծառան՝ քան իր տէրը։ 25Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, և ծառային՝ իր տիրոջ նման․ եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ ևս առաւել՝ նրա ընտանիքը։ 26Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, և գաղտնի բան, որ չիմացուի։ 27Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ․ և ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից։ 28Եւ ﬕ՛ վախեցէք նրանցից, որ մարﬕնն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող․ այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին և մարﬕնը։ 29Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում․ 30և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ 31Արդ, ﬕ՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք։ 32Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ 33Եւ ով ինձ կ’ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ’ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։ 34«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ․ չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր․ 35քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, և դստերը՝ իր մօրից, և հարսին՝ իր կեսուրից։ 36Մարդու թշնաﬕները իր տնեցիները կը լինեն։ 37Ով իր հօրը և կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ․ ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետևից չի գալիս, ինձ արժանի չէ։ 39Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի․ և ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ 40Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն։ 41Ով մարգարէին ընդունում է իբրև մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ․ ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կը ստանայ։ 42Եւ ով այս փոքրիկներից մէկին ﬕայն ﬕ բաժակ սառը ջուր կը տայ խﬔլու իբրև աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։

31) ՍԱՂՄՈՍ ՂԶ (ՂԷ)[խմբագրել]

1Տէրը թագաւորեց, թող երկիրը ցնծայ, թող ուրախ լինեն բազում կղզիները։ 2Ամպ և մէգ է շուրջը նրա, իրաւունքով ու արդարութեամբ է հաստատուած աթոռը նրա։ 3Նրա առջևից հուր պիտի ընթանայ, այրելով իր շուրջն եղող թշնաﬕներին։ 4Նրա կայծակները երևացին տիեզերքում, երկիրը տեսաւ դրանք ու սասանուեց։ 5Լեռները մոﬕ պէս պիտի հալուեն Տիրոջ ներկայութիւնից, ամբողջ երկիրը՝ Տիրոջ ներկայութիւնից։ 6Երկինքը պիտի պատﬕ արդարութիւնը նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը նրա։ 7Թող խայտառակուեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին, և պարծենում իրենց արձաններով։ Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն,

32) ԱՌԱԿ ՈՐՈՄԱՆ (Մատթ․ ԺԳ․ 24-30)[խմբագրել]

24«Երկնքի արքայութիւնը նմանուեց ﬕ մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ 25Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնաﬕն եկաւ և ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց։ 26Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երևաց և այն որոմը։ 27Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան․ «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեﬓ որտեղի՞ց է այդ որոմը»։ 28Եւ տէրն ասաց նրանց․ «Թշնաﬕ մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին․ «Կաﬔնո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ 29Եւ տէրը նրանց ասաց․ «Ո՛չ, ﬕ գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք։ 30Թողէ՛ք, որ երկուսն էլ ﬕասին աճեն ﬕնչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձողներին կ’ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք և դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»։

33) ՎԱՍՆ ԶՏԱՂԱՆՏՍՆ ՏԱԼՈՅ (Մատթ․ Իե․ 14-31)[խմբագրել]

14Մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցուածքը նրանց տուեց․ 15մէկին տուեց հինգ քանքար, ﬕւսին՝ երկու և ﬕ ուրիշին՝ մէկ․ իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան․ և գնաց։ 16Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց և հինգ ևս շահեց։ 17Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու ևս շահեց։ 18Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց։ 19Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ և նրանց հետ հաշիւ տեսաւ։ 20Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար ևս տուեց ու ասաց․ «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ․ արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար ևս շահեցի»։ 21Իր տէրը նրան ասաց․ «Ապրե՛ս, բարի՛ և հաւատարի՛մ ծառայ, որովհետև այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ․ մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 22Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց․ «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար ևս, որ դրանց վրայ շահեցի»։ 23Իր տէրը նրան ասաց․ «Ապրե՛ս, բարի՛ և հաւատարի՛մ ծառայ, որովհետև այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ․ մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 24Մօտեցաւ նաև նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց․ «Տէ՛ր, գիտէի, որ դու ﬕ խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, և հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել․ 25վախեցայ․ գնացի և թաքցրի քո այս քանքարը հողի մէջ։ Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»։ 26Տէրը պատասխան տուեց և ասաց նրան․ «Չա՛ր և ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, և հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել․ 27դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, և ես, գալով, տոկոսով ﬕասին պահանջէի այն, ինչ որ իﬓ է։ 28Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը և տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի․ 29քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի և ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։ 30Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը․ այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում»։

34) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Գլուխ ԺԱ[խմբագրել]

1Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու և ուսուցանելու շրջակայ քաղաքներում։ 2Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց ﬕջոցով ասաց նրան․ 3«Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 4Յիսուս պատասխան տուեց նրանց և ասաց․ «Գնացէք պատﬔցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք․ 5կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, ﬔռելները՝ յառնում, և աղքատներին քարոզւում է Աւետարանը։ 6Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»։ 7Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին․ «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում․ հողﬕց շարժուող եղէ՞գ։ 8Հապա ի՞նչ տեսնելու ելաք․ փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ․ ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են։ 9Ապա ի՞նչ տեսնելու ելաք․ ﬕ մարգարէ՞․ այո՛, ասում եմ ձեզ․ առաւե՛լ քան ﬕ մարգարէ, 10որովհետև նա է, որի մասին գրուած է․ «Ահա ես կ’ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջևից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 11Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի ﬔծը չի ելել․ բայց երկնքի արքայութեան մէջ աﬔնից յետինը նրանից ﬔծ է։ 12Յովհաննէս Մկրտչի օրերից ﬕնչև այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է․ և հզօրներն են յափշտակում այն, 13քանի որ ամբողջ Օրէնքը և մարգարէները մարգարէացան ﬕնչև Յովհաննէսը։ 14Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է։ 15Ով լսելու ականջ ունի, թող լսի։ 16Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին․ նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին և ասում․ 17ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք․ ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք։ 18Եկաւ Յովհաննէսը․ ո՛չ ուտում էր և ո՛չ խմում․ և ասացին՝ նրա մէջ դև կայ։ 19Եկաւ մարդու Որդին․ ուտում է և խմում․ և ասում են՝ ահա ուտող և խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների և ﬔղաւորների․ բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողﬕց»։ 20Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին։ 21«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա․ որովհետև եթէ Տիւրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով և մոխրով ապաշխարած կը լինէին։ 22Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի և Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ 23Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, ﬕթէ ﬕնչև երկի՞նք պիտի բարձրանաս․ ո՛չ, պիտի իջնես ﬕնչև դժոխք․ որովհետև եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարև ﬕնչև այսօր նրանք կանգուն կը լինէին։ 24Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»։ 25Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց և ասաց․ «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից և գիտուններից ու յայտնեցիր մանուկներին։ 26Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 27Աﬔնայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից․ և ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը․ և ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, և նա, ում Որդին ուզենայ յայտնել։ 28Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, և ես ձեզ կը հանգստացնեմ։ 29Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք և սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ․ և ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև»։

35) ՄԵԾԱՏՈՒՆՆ ԵՒ ՂԱԶԱՐՈՍ (Ղսւկ․ ԺԶ 19-31)[խմբագրել]

19«Մի ﬔծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում։ 20Եւ Ղազարոս անունով ﬕ աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վէրքերով ծածկուած։ 21Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին ﬔծահարուստի սեղանից։ Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը։ 22Երբ աղքատը ﬔռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահաﬕ գոգը․ ﬔծահարուստն էլ ﬔռաւ և թաղուեց։ 23Եւ դժոխքում, ﬕնչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահաﬕն և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած։ 24Եւ նա աղաղակեց ու ասաց․ «Հա՛յր Աբրահամ, ողորﬕ՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ»։ 25Եւ Աբրահամը նրան ասաց․ «Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները․ այժմ սա այստեղ ﬗիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես։ 26Եւ այս բոլորից բացի, ﬔծ վիհ կայ ﬔր և ձեր ﬕջև․ եթէ ուզենան այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ․ ոչ էլ այդտեղից մէկը կարող է ﬔզ մօտ անցնել»։ 27Մեծահարուստն ասաց․ «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, - 28որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, - որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»։ 29Եւ Աբրահաﬓ ասաց․ «Նրանք ունեն Մովսէս և մարգարէներ, թող նրա՛նց լսեն»։ 30Եւ նա ասաց․ «Ո՛չ, հա՛յր Աբրահամ․ բայց եթէ ﬔռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կ’ապաշխարեն»։ 31Եւ Աբրահամը նրան ասաց․ «Եթէ Մովսէսին և մարգարէներին չեն լսում, ﬔռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն»։

36) ՍԱՂՄՈՍ ՃԼԶ[խմբագրել]

1Բաբելոնի գետերի մօտ՝ այնտեղ նստած լալիս էինք, երբ յիշում էինք Սիոնը։ 2Նրանց ուռիներից էինք կախել ﬔր կտակարանները։ 3Այնտեղ ﬔզ գերեվարողները օրհնութեան խօսք էին պահանջում ﬔզնից, ﬔզ տարագրողներն ստիպում էին՝ ասելով․ «Երգեցէ՛ք ﬔզ համար Սիոնի օրհներգերից»։ 4Իսկ ﬔնք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում։ 5Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ, թող իմ աջը մոռանայ ինձ։ 6Թող լեզուս քիմքիս կպչի, թէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քե՛զ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ։ 7Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչ էին ասում եդոմացիները Երուսաղէﬕ օրերին․ «Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք, հիﬓայատա՛կ արէք»։ 8Ո՛վ Բաբելոնի թշուառ դուստր, երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպէս, ինչպէս դու ﬔզ հատուցեցի՛ր։ 9Երանի՜ նրան, ով կը բռնի քո մանուկներին ու կը խփի քարին։

37) ՎԱՍՆ ԿՈՉԵՑԵԼՈՑ Ի ՀԱՐՍԱՆԻՍՆ (Մատթ․ ԻԲ․ 2-14)[խմբագրել]

2«Երկընքի արքայութիւնը նմանուեց ﬕ թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց։ 3Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու․ ու նրանք չուզեցին գալ։ 4Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով․ «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի․ իմ զուարակները և իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»։ 5Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առևտրին․ 6ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին։ 7Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ և իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին և այրեց նրանց քաղաքը։ 8Ապա իր ծառաներին ասաց․ «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին։ 9Արդ, գնացէ՛ք հրապարակները և ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»։ 10Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին․ և հարսանիքը լցուեց հրաւիրուածներով։ 11Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ ﬕ մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց․ 12«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»։ Եւ նա պապանձուեց։ 13Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց․ «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը․ այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում․ 14որովհետև կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»։

ԵՂԻՇԷ
ՎԱՍՆ
ՎԱՐԴԱՆԱՅ
ԵՒ
ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
[խմբագրել]

ԵՂԻՇԷ ՎԱՐԴԱՊԵՏԻ
ՎԱՍՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ [1]
ԱՌԱՋԻՆ ՅԵՂԱՆԱԿ
ԺԱՄԱՆԱԿՔՆ
[խմբագրել]

1[խմբագրել]

Ի բառնալ ազգին Արշակունեաց՝ տիրեցին աշխարհիս Հայոց ազգն Սասանաց պարսկի, որ վարէր զիւր իշխանութիւնն օրինօք մոգուցն և բազում անգամ մարտնչէր ընդ այնոսիկ, որ ոչ ընդ նովին օրինօքն մտանէին, սկիզբն արարեալ յամաց Արշակայ արքայի, որդւոյն Տիրանայ, և կռուէր մինչև ցամն վեցերորդ Արտաշիսի արքայի Հայոց, որդւոյն Վռամշապհոյ։ Եւ իբրև զնա ևս մերժեաց ի թագաւորութենէն, ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն զի թէպէտ և գանձն յարքունիս Պարսկաց երթայր, սակայն այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի Ի բառնալ ազգին Արշակունեաց՝ տիրեցին աշխարհիս Հայոց ազգն Սասանաց պարսկի, որ վարէր զիւր իշխանութիւնն օրինօք մոգուցն և բազում անգամ մարտնչէր ընդ այնոսիկ, որ ոչ ընդ նովին օրինօքն մտանէին, սկիզբն արարեալ յամաց Արշակայ արքայի, որդւոյն Տիրանայ, և կռուէր մինչև ցամն վեցերորդ Արտաշիսի արքայի Հայոց, որդւոյն Վռամշապհոյ։ Եւ իբրև զնա ևս մերժեաց ի թագաւորութենէն, ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն զի թէպէտ և գանձն յարքունիս Պարսկաց երթայր, սակայն այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմին։ Վասն որոյ և ասուածապաշտութիւնն բարձրագլուխ կամակարութեամբ երևելի լինէր յաշխարհին Հայոց ի սկզբանց տէրութեանն Շապհոյ արքայից արքայի մինչև ցամն երկրորդ Յազկերտի արքայից արքայի, որդւոյ Վռամայ, զոր եգիտ սատանայ իւր գորձակից, և զամենայն մթերեալ թոյնսն թափեաց ի բաց և ելից զնա իբրև զպատկանդարան դեղեալ նետւեք։ Եւ սկսաւ եղջիւր ածել անօրէնութեամբ և գոռալով հող հանէր ընդ չորս կողմանս երկրի և թշնամի և հակառակորդ երևեցուցանէր իւր զհաւատցեալքս ի Քրիստոս և նեղեալ տագնապէր անխաղաղասէր կենօք։

Քանզի յոյժ սիրելի էր նմա խռովութիւն, արիւնայեղութիւն, վասն այնորիկ յանձն իւր տարաբերէր, եթէ յո՞ թափեցից զդառնութիւն թիւնից կամ ուր բացատրեցից զբազմութիւն նետիցն։ Եւ առ յոյժ յիմարութեանն իբրև զգազան մի կատաղի յարձակեցաւ ի վերայ աշխարհին Յունաց․ եհար մինչ ի քաղաքն Մծրին և բազում գաւառս Հռոմոց, աւերեաց ասպատակաւ և զամենայն եկեղեցիս հրձիգ արար․ կուտեաց զաւար և զգերի և ահաբեկ արար զամենայն զօրս աշխարհին։

Իսկ երանելին Թէոդոս կայսր, քանզի խաղաղասէր էր ի Քրիստոս, ոչ կամեցաւ ելանել ընդ առաջ պատերազմաւ, այլ այր մի Անպտոյ անուն, որ էր նորա սպարապետ արևելից, առաքեաց առ նա բազում գանձւիք։ Եւ արք պարսիկք, որք փախուցեալ էին վասն քրիստոնէութեան և էին ի քաղաքի կայսեր, կալաւ և ետ ի ձեռս նորա։ Եւ զամենայն, զոր ինչ ասաց ի ժամանակին, կատարեաց ըստ կամաց նորա և արգել զնա ի բազում բարկութենէն․ և դարձաւ անդրէն յիւր քաղաքն Տիզբոն։

2[խմբագրել]

Եւ իբրև ետես անօրէն իշխանն, եթէ յաջողեցաւ չարութիւնն նորա՝ սկսաւ այլ ևս խորհուրդ յաւելուլ, իբր ոք զի ի հուր բորբոքեալ յաւելլով բազում նիւթս փայտից։ Քանզի ուստի սակաւ մի կասկածոտն էր, անտի աներկիւղ հաստատեցաւ․ վասն անորիկ դրդուեցոյց զբաղումս ի սուրբ ուխտէն քրիստոնէից, է´ր զոր բանիւք սպառնալեօք, է´ր զոր կապանօք և տանջանօք, և է´ր զոր չարաչար մահուամբ վախճանէր։ Յափշտակութիւն առնէր ընչից և արարոց և մեծաւ անարգանօք տանջէր զամենեսեան։ Եւ իբրև ետես, եթէ վայրատեալ ցրուեցան ի բազում կողմանս՝ ի խորհուրդ կոչէր զպաշտօնեայս ձախակողմանն, որք կապեալ էին ի կռապաշտութեան անլուծանելի հանգուցիւք, վառեալք և ջեռեալք իբրև զհնոց առ այրել զուխտ սուրբ եկեղեցւոյ։

Քանզի էին իսկ այնպիսիքն բնակեալ ի կեանս իւրեանց իբրև ի թանձրամած խաւարի․ և ոգիքն արգելեայք ի մարմնի իբրև զկենդանի ի գերեզմանի, յորս ամենևին չծագէ նշոյլ սուրբ լուսոյն Քրիստոսի։ Նաև արջք օրհասականք ընդ վախճանել շնչոյն հզօրագոյնս կռուին, յորոց և իմաստունքն տեղի տուեալ փախչին ի նոցանէ։ Այսպիսի իմն եկեալ, հասեալ է վախճան տէրութեան․ եթէ հարկանին՝ չզգան, և եթէ հարկանեն չիմանան․ և իբրև ոչ գտանի արտաքին թշնամի, ընդ անձինս իւրեանց մարտ եղեալ կռուին։ Ի դէպ իսկ ելանէ բան մարգարէին ի վերայ նոցա․ «Այր, ասէ, առ քաղցի իւրում շրջեսցի և կերիցէ զկէս անձին իւրոյ»։ Նման ոմին և Տէրն ինքնին ասէ․ «Ամենայն տուն և թա-գաւորութիւն, որ յանձն իւր բաժանի, ոչ կարէ կալ հաստատուն»։

Արդ զի՞ կոծիս, զի՞ մրցիս, զի՞ այրիս, զի՞ բորբոքիս, զի՞ ոչ շիջանիս, զի՞ կոչես ի խորհուրդ զայնոսիկ, որոց զոգիսն ձեր ի ձէնջ քաղեալ՝ հանեալ է զանապականդ յապականութիւն և զապակա-նելի մարմինդ գէշաքարշ արարեալ՝ իբրև զազիր մեռելոտի ի բաց ընկեցեալ։ Ապաքէն զայդ կամիս, զի ծածկեսցի խորհուրդն ամբարշտութեան․ տեսջիր, յորժամ յայտնեսցի, ապա գիտացես զելս կատարածի զորա։

3[խմբագրել]

Ասեն մոգքն․ «Արքա´յ քաջ, աստուածքն ետուն քեզ զտէրութիւնդ և զյաղթութիւն, և ոչ ինչ կարօտին նոքա մարմնաւոր մեծութեան, բայց եթէ ի մի օրէնս դարձուցանես զամենայն ազգս և ազինս, որ են ի տէրութեան քում․ յայնժամ և աշխարհն Յունաց հնազանդեալ մտցէ ընդ օրինօք քովք։ Արդ զբանս զայսոսիկ վաղվաղակի կատարեա´ դու, արքա´յ․ զօր գումարեա´ և գունդ կազմեա´, խաղա´, գնա´ դու յաշխարհն Քուշանաց․ և զամենայն ազգս ժողովեա´ և անցո´ ըստ Պահ դուռն ի ներքս, և դու անդէն արա´ քեզ բնակութիւն։ Յորժամ արգելուս և փակես զամենեսեան ի հե-ռաւոր օտարութեան, կատարին խորհուրդ կամաց քոց։ Եւ որպէս երևիս մեզ ի դենիս մերում, տիրես դու և երկրին Քուշանաց, և Յոյնք իսկ ոչ ելանեն ընդ քո իշխանութիւնդ։ Բայց միայն զաղանդ քրիստոնէից բարձ ի միջոյ»։

Հաճոյ թուեցաւ խորհուրդն թագաւորին և մեծամեծացն, որ էին ի նմին բանի․ հրովարտակս գրէր, պնդադեսպանս արձակէր յամենայն տեղիս տէրութեան իւրոյ։ Եւ այս է պատճէն հրովարտա-կին․

«Առ մենայն ազգս տէրութեան իմոյ, Արեաց և անարեաց․ Բազմասցի ի ձեզ ողջոյն մարդասի-րութեան մերոյ․ դուք ողջ լերո´ւք, և մեք մեզէն ողջ եմք դիցն օգնականութեամբ։

«Առանց զձեզ ինչ աշխատ առնելոյ խաղացաք, գնացաք յերկիրն Յունաց և առանք գործոյ պատերազմի սիրով մարդասիրութեամբ նուաճեցաք զամենայն երկիրն մեզ ի ծառայութիւն։ Դուք զբարի զմտաւ ածէք և անսպառ լերուք յուրախութեան․ բայց բան զայս կատարեցէք վաղվաղակի, զոր ասեմքս։

«Մեք ի մտի եղաք անվրէպ խորհրովք խաղալ, գնալ յաշխարհն արևելից, աստուածոցն օգնա-կանութեամբ դարձուցանել ի մեզ զտէրուոիւնն Քուշանաց․ դուք իբրև զհրովարտակս զայս տեսանէք, անխափան վաղվաղակի արևձի գումարեցէ´ք առաջի քան զիս, յանդիման լերո´ւք ինձ մԱպար աշխարհին»։

Ըստ այսմ պատճենի հրովարտակ եհաս յաշխարհն Հայոց, ի Վրաց և յԱղուանից։

4[խմբագրել]

Եւ անմեղութեամբ՝ ոչ գիտացեալ զերկդիմի միտս թագւորին՝ խաղացին, գնացին յիւրաքանչիւր աշխարհաց լրջմտութեամբ և անտրտում խնդութեամբ և տիրասէր խորհրդովք, կատարեալ զսպաս զինուորութեան աներկբայ վաստակովք։ Բարձին ևս ընդ իւրեանս սուրբ կատակարանս բազում պաշտօնէիւք և բազմագոյն քահանայիւք։

Արդ իբրև ետես թագւորն զամենայն կազմութիւն և զբազմութիւն գնդի բարբարոսաց, որք սրտի մտօք եկեալ էին ի վաստակ արքունի, առաւելապէս ուրախ եղև առաջի մեծամեծացն և ամենայն բազմութեան զօրաց իւրոց։ Ի վերին երեսս թաքուցանէր զկամս մտացն իւրոց և ակամայ առաւելապէս պարգևէր։ Խաղաց, գնաց միանգամայն ի վերայ տէրութեանն Հոնաց, աշխարհին, զոր Քուշանս անուանեն, և զերկեաւ մի կռուեալ՝ ոի ինչ կարաց ազդել նոցա։ Ապա արձակեաց զմարզիկսն յիւրաքանչիւր տեղիս, և զայլսն ի նոցա տեղիս փոխանակ առ իւր կոչեաց նովին պատրաստութեամբ։ Եւ այսպէս ամ յամէ սովորութիւն կարդեաց և իւր անդէն քաղաք բնակութեան շինեաց, սկսեալ ի չոր-րորդ ամէ տէրութեանն իւրոյ մինչև զամն մետասաներորդ թագաւորութեանն։

Եւ իբրև ետես, եթէ հաստատուն կացին Հոռոմք յուխտին իւրեանց, զոր եդին ընդ նմայ, և դադարեցին Խայլնդուրք ելանել ընդ պահակն Ճորայ, և յամենայն կողմանց խաղաղութեամբ բնակեաց աշխարհ նորա, և ի նեղ ևս էարկ զթագւորն Հոնաց, քանզի աւերեաց զբազում գաւառս նորա, _ աւետաւորս _ առաքեաց ընդ ամենայն ատրուշանս աշխարհին իւրոյ, ցլուք սպիտակօք և գիսաւոր նոխազօք առատացոյց զզոհս կրակի և խիստ թանձրացոյց անդադարութեամբ զպաշտօն պղծութեանն իւրոյ․ պսակօք և պատուովք մեծարեաց զբազումս ի մոգաց և զբազմագոյնս ի մոգ-պետաց։ Ետ և հրաման յափշտակել զքրիստոնէից զինչս և զստացուածս, որք էին ի մէջ Պարսկաց աշխարհին։

5[խմբագրել]

Եւ այսպէս հպարտացաւ, բարձրացաւ ի միտս իւր, ի վեր քան զմարդկային բնութիւն ընդվըզեալ ապարթանէր, ոչ միայն յիրս մարմնական պատերազմացն, այլ մեծ ոմն զինքն կարծէր քան զբնութիւն հայրենի կարգին։ Վասն այնորիկ կեղծաւորութեամբ թաքցուցանէր զինքն ըստ կարծեա-ցըն և, որպէս երևէր իմաստնոցն յանմահից իմն կարգի դնէր զինքն։ Եւ յոյժ էր ցասուցեալ ընդ անունն Քրիստոսի, որժամ լսէր, թէ տանջեցաւ, խաչեցաւ, մեռաւ և թաղեցաւ։

Եւ իբրև այսպէս օր ըստ օրէ ի սոյն միտս ցնորեալ դանդաչէր, մի ոմն մանկագոյն ի նախարա-րացն Հայոց ընդդէմ բանս եդ և ասէ․ «Արքա´յ քաջ, դու ուստի՞ գիտես զայդպիսի բանս խօսել զՏեառ-նէ»։ Ետ պատասխանի թագաւորն և ասէ․ «Իմ իսկ առաջի ընթերցան զգիրս մոլորութեանն ձերոյ»։ Ետ պատասխանի անդրէն պատանին և ասէ․ «Ընդէ՞ր, արքա´յ ցայդ վայր միայն ետուր ընթեռնուլ․ այլ յառաջ ևս մատո զկարդացուսս և լսես անդ զյարութիւնն, զյայտնութիւնն առ բազումս, զվերա-ցումն յերկինս, զնստելն ընդ աջմէ Հօր, զխոստումն երկրորդ գալստեան՝ զհրաշակերտ յարութիւնն առնելով բոլորենցուց զհամառօտ հատուցմունս արդար դատաստանին»։ Իբրև լուաւ ասէ․ «Ամենայն այդ խաբէութիւն է»։ Ետ պատասխանի զինուորն Քրիստոսի և ասէ․ «Եթէ հաւատարիմ են քեզ մար-մընաւոր չարչարանք գալուստն նորա, հաւատարմագո´յն ևս լիցի քեզ երկրորդ ահաւոր զգալուստն նորա»։

Եւ զայս լսելով թագաւորին ՝ բորբոքեցաւ իբրև զհուր հնոցին ի Բաբելոնի, մինչ ը իւրքն իսկ անդէն դեռ ևս իբրև զՔաղդէացիսն այրեցեալ լինէին։ Յայնժամ զբոլոր բարկութիւն սրտմտութեանն եհեդ յայրն երանելի, որում անուն էր Գարեգին։ Կապեալ ոտիւք և կապեալ ձեռք զերկամ մի տուաւ ի չարչարանս, և հանեալ ի բաց զտէրութիւնն ի նմանէ, ընդունէր զվճիռ մահու։

ԵՐԿՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ԻՐԱՑՆ ՊԱՏԱՀՈՒՄՆ ՅԻՇԽԱՆէՆ ԱՐԵՒԵԼԻՑ
[խմբագրել]

1[խմբագրել]

Որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն՝ յոյժ ընդ ահիւ անեկեալ է բնութիւն մարմնոյ․ յամենայն հողմոյ շարժի և յամենայն բանէ խռովի և յամենայն իրաց դողայ․ երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում և յանգիւտ կորուստն յուղարկի ի մահուան իւրում։ որպէս և ասաց ոմն ի հնոցն, մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է։ Որ զմահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահւանէ․ իսկ որ գիտէ զմահ՝ ոչ երկնչի ի նմանէ։

Եւ այս ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։ Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, և տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց։ Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք։ Որպէս մեծ է հոգի քան զմարմին, այսպէս մեծ է տեսաւորութիւն մտաց քան զմարմնոց։ Եթէ ոք կարի առաւելեալ իցէ աշխարհական մեծութեամբ և մտօքն աղքատագոյն, այնպիսին ողորմելի է քան զբազումս․ որպէս և տեսանեմք իսկ ոչ միայն ի չափաւոր մարդիկ այլ և յոր մեծն է քան զամենայն։ Թագաւոր եթէ ոչ ունի զիմաստութիւն աթոռակից իւր, ոչ կարէ ի վիճակին իւրում վայելուչ գոլ։ Իսկ եթէ առ մարմնաւորս այսպէս, ո՜րչափ ևս առաւել առ հոգևորսն։ Բոլոր մարմնոյս հոգի է կենդանութիւն, իսկ մարմնոյ և հոգւոյ միտք են կառավար, և որպէս առ մի մարդ այսպէս առ բոլոր աշխարհս։ Թագաւոր ոչ զիւր միայն տացէ պարտիս, այս և որոց եղեւ պատճառք ի կորուստ։

Բայց մեք թէպէտ և ոչ ունիմք հրաման բամբասել զիշխանս, բայց և ոչ գովոխք կարեմք լինել այնմիկ, որ աստուածամարտն լինիցի։ Այլ զանցս իրացն պատմեմ, որ ի նմանէ ընդ սուրբ եկեղեցիսն էանց, և ոչ դանդաղիմ․ ոչ բամբասասէր մտօք, այլ ճշմարտութեամբ գելս իրանց ասելով՝ ոչ լռեցից․ ոչ ի կարծ ընդոստութեալ և ոչ ի լուր զարթուցեալ, այլ ե´ս ինքնին, անձամբ անդէն ի տեղ ոչն պա-տահեցի և տեսի և լուայ զձայն բարբառոյ յանդգնաբար խօսելով․ [2]իբրև զհողմ սաստիկ, զի վախիցէ գծով մեծ, ա´յնպէս շարժէր և տատանէր զամենայն բազմութիւն գօրացն իւրոց։ Եւ հանդէս առնէր ամենայն ուսմանց և անդաճէր զմոգութիւն և ըստ քաւդէութիւն և զամենայն ուսմունս աշխարհին իւրոյ։ Արկանէր ի ներքս և զքրիստոնէութիւն կեղծաւորութեամբ և ասէր զայրացեալ մտօք․ «Հարցրէ´ք, քննեցէ´ք, տեսէ´ք․ թող որ լաւն է՝ ընտրեալ կալցուկ»։ Եւ փութայր՝ որ ինչ ի մտին էր՝ զի վաղվաղակի կատարեսցի։

2[խմբագրել]

Իսկ ի կողմանց կողմանց քրիստնեայքն, որ ի զօրուն էին, իմացան զխորհուրդն, որ ծածուկ վառեալ բորբոքէր և կամէր հրդեհել գլերինս ի զդաշտս առհասարակ։ Ջեռան և նոքա անծախական հրով և սաստկապէս պատրաստեցան առ փորձութիւն գաղտնի մեքենայիցն։ Սկսան այնուհետև բարձր բարբառով սաղմոսիւք և երգովք հոգևորոք և մեծապայծառ վարդապետութեամբ յայտ հան-դիման մեծի բանակին զպաշտօնն ցուցանել և աներկիւղ, առանց զանգիտելոյ, ո ոք և երթայր առ նոսա՝ ուսուցանէին կամակար։ Եւ Տէր յաջողէր նոցա նշանօք և արւեստիւք․ քանզի բազում հիւանդք ընդունէին զբշկութիւն ի հեթանոսական զօրուն։

Իսկ անօրէն իշխանն իբրև գիտաց, եթէ յայտնեցաւ խորամանկութիւն խորհրդոյն, և պատրաստեալ հուրն, մինչև ուրուք ի նա փչեալ, վառումն նորա յայտնի իմացաւ երկիւղածացն Աստուծոյ – սկսաւ ծածուկ խոցոտել զմիտս իւրոյ չարութեանն և անբժշկան վէրս հոգիս և մարմինս տեսա-նէր։ Մերթ շանթեր, գալարէր իբրև զօձ թունաւոր, - մերթ պարզէր, կոչէր իբրև զառիւծ զարացեալ․ գելոյր և տապալէր երկդիմի մտօք․ զխորհուրդս կամացն կամէր կատարել։ Քանզի ձեռն արկանել և ունել ոչ կարէր, - վասն զի ոչ էին համագունդ ի միում վայրի առ նմա, - սկսաւ այնուհետև յառաջ կո-չել զկրտսերս յաւագաց և զանարգս ի պատուականաց և զտգէտս ի գիտնոց և զանարիս ի քաջ արանց․ և զի մի մի թուիցեմ, այլ զամենայն արժանաւորս յետս տանէր, մինչև զհայր և զորդի քակէր ի միմեանց։

3[խմբագրել]

Եւ թէպէտ ընդ ամենայն ազգս առնէր զանկարգութիւն զայս, առաւել ընդ Հայոց աշխարհին մարտնչէր․ քանզի տեսանէր զնոսա ջերմագոյնս յաստուածապաշտու-թեան, մանաւանդ որք էին յազգէ նախարարացն Հայոց և անմեղութեամբ ունէին զսուրբ քարոզութիւն առաքելոցն և զմարգա-րէից։ Պատռեր զոմանց ի նոցանէ ոսկւով և արծաթով և զբազումս՝ այլով ևս առատ պարգևօք․ իսկ զոմանց ագարկօք և մեծամեծ գեղօք, զոմանց պատուոք և իշխանութեամբք մեծմեծօք․ և այլ ևս սնոտի յոյս ոգւոց առաջի դնէր։ Եւ այսպէս հրապուրէր և յորդորէր հանապազ։ «Եթէ միայն ասէ, զօրէնս մոգութեան յանձին կալջիք և զձեր մոլորութիւնդ սրտի մտօք դարձուցանիցէք ի ճշմարտու-թիւն երևելի մերոց դիւցազնական օրինացս, ի մեծութիւնս և յաւագութիւնս հասուցից հաւասար իմոյ սիրելի նախարարացս, նա առաւել ևս զանցուցից»։ Եւ այսպէս կեղծաւորութեամբ խոնահրեցու-ցանէր զինքն առ ամենեսեան, խօսելով ընդ նոս ի պատճառս սիրոյ, զի խորամանկութեամբ որսալ մարդասցէ զնոսա ըստ առաջին խորհրդականացն խրատուց։ Եւ զայս առնէր սկսեալ ի չորրորդ ամէն մինչև ի մետասաներորդ ամն իւրոյ տէրութեան։

Եւ իբրև ետես, եթէ ոչինչ յարգեցաւ ծածուկ հնարագիտութիւնն, այլ ընդէմքն հոլովագոյն գործէին, - քանզի տեսանէր զքրիստոնէութիւն, որ օր քան զօր յորդեալ տարածանէր ընդ ամենայն կողմանս հեռաւոր ճանապրհին, ընդ որ ինքն անցանէր, - սկսաւ հաշել և մաշել և հառաչելով յոգւոց հանել։ Յայտնեաց ակամայ զծածուկ խորհուրդսն, ետ հրաման բարձր բարբառով և ասէ․ «Ամենայն ազգ և լեզուք որ են ընդ իմով իշխանութեամբ, դադարեսցին յիւրաքանչիւր մոլոր օրինաց և միայնոյ եկեսցեն յերկրպագութիւն արեգական, զոհս մատուցանելով և աստուած անուանելով և սպաս ունելով կրակի, և ի վերայ այսր ամենայնի և զմոգութեան օրէնս կատարելով մի´ ինչ ամենևին պակաս առնիցեն»։ Զայս ասելով քարոզ կարդայր ի մեծի կարաւանին և պատուէր սաստիւ ի վերայ դնէր ամենե-ցուն․ և դեսպանս ստիպաւ արձակէր յամենայն ազգս հեռաւորս, զդոյն պատուէր հրամանի առ ամենեսեան արկանէր։

4[խմբագրել]

Արդ ի սկիզբն երկուտասաներորդ ամի թագաւորութեան ուրոյ գունդ գումարէր անհամար բազմութեամբ, յարձակեալ հասանէր յերկիրն Թիտաղական։ Զայս տեսեալ թագաւորին Քուշանաց՝ ոչ հանդուրժէր ընդ առաջ ելանել նոքա պատերազմու, այլ խոյս տուեալ ի կողմանս ամուրս անապա-տին՝ թաքստեամբ ապրէր հանդերձ ամենայն զօրօքն իւրովք։ Իսկ սա ասպատակ արձակէր գաւառ-աց, տեղեաց, վայրաց․ առնոյր զբազում բերդս և զքաղաքս և կուտէր զգերին, զառ և զապուռ ի զաւար, ածէր, հասուցանէր յերկիր իւրոյ տէրութեանն։ Եւ անդ այնուհետև յնդունայն եղեալ ի նոյն խորհուրդս՝ հաստատէր ի կարծիս մոլորութեան, ասելով ցպաշտօնեայս ամբարշտութեանն․ «Զի՞նչ հատուսցուք մեք աստուածոցն փոխարէնս այս մեծի յաղթութեանս, որ ոչ ոք կարաց ելանել ընդդէմ մեր պատերազմաւ»։

Յայնմ ժամանակի առ հասարակ և քաւդեայք բարձին զձայնս իւրեանց միաբան և ասեն․ «Աստուածքն, որ ետուն քեզ զտէրութիւն և զյաղթութիւն ի վերայ թշնամեաց քոց, ոչ ինչ կարօտ են խնդրել ի քէն յերևելի պատուականացս, այլ զի բարձցես զամենայն ուսմունս մոլորութեան մարդ-կան և ի մի դարձուսցես օրէնս զրադաշտական պատուիրանին»։ Հաճոյ թուէր բանն առաջի թագա-ւորին և ամենայն մեծամեծացն, մանաւանդ որ էին առաջակայք օրինացն։ Խորհուրդ ի մէջ առեալ յաղթէր խրատն։

Անդէն ի ներքոյ Պահ դրանն արգելոյր զբազմութիւն այրուձիոյն Հայոց և զՎրաց և զԱղուանից և զամենեցուն, որ էին հաւատացեալ ի սուրբ աւետարանին Քրիստոսի։ Եւ հրաման սաստիւ դռնապանացըն առնէին, եթէ՝ Որ յարևելս առ մեզ գայցէ՝ թողցեն, իսկ յարևելից յարևմուտս անանց ճանապարհ։

5[խմբագրել]

Եւ իբրև արգել և փակեաց զնոսա յամուր և յանել դառագիզն, - և յիրաւի ասացի ամուր և անել, քանզի չիք անդ տեղի փախստի և թաքստի, վասն զի շուրջանակի թշնամիք են բնակեալ, --յանմ ժամանակի ձեռն արկանէր – ի նոսա, մեծաւ չարչարանօք և պէս պէս տանջանօք վատթարէր զբազումս ի նոցանէ և ստիպէք ուրանալ զճշմարիտն Աստուած և խոստովանել զերևելի տարերս։ Իսկ զօրականքն առ հասարակ գեղեցիկ խորհրդով, քաջապէս զօրութեամբ միաբան աղաղակէին և ասէին․ «Վկայ են մեզ երկինք և երկիր, ոչ երբեք հեղդացեալ եմք յարքունի վաստակս և ոչ խառնեալ վատութիւն ըն արութիւն քաջութեան․ ի զուր և անողորմ են հարուածքս ի վերայ մեր»։ Եւ բազմա-նայր գոչումն աղաղակի նոցա, մինչև ինքնին թագաւորն ականատես լինէր իրացն յանդիմանութեան և անդէն վաղվաղակի երդմամբ հաստատէր և ասէր․ «Ոչ թողացուցից ձեզ, մինչև կատարեսջիք զամենայն կամս հրամանաց իմոց»։

Եւ ահա իշխանութիւն առեալ չարաչար սպասաւորացն զչորս զինուորսն ի բուն աւագացն մատուցին ի փորձութիւնս տանջանաց։ Եւ զառաջեաւ դատեալ բազում հարուածովք՝ նովին կապանօք անցուցին ի տեղին արգելանին։ Իսկ այլոցն խաբէութեամբ առ ժամանակ մի թողութիւն արարեալ, և զամենայն վնասուն պատճառս արկանէր զկապելովքն․ և զայս առնէր սատանայական խրատուն։

Իսկ յետ երկոտասան աւուր հրաման տայր ընթերիս գործել առատութեամբ և աւելի քան զաւուրց սովորութիւն և կոչէր զբազումս ի զինուորական քրիստոնէիցն։ Եւ ի ժամ գահու պատրաստութեան զիւրաքանչիւր տեղի շնորհէր նոցա զբազմականին և սիրով, խոնարհութեամբ խօսէր ընդ նոսա ըստ առաջնում կարգին, զի թերևս հաւանեցին ուտել զմիս զոհեալ, զոր ոչ էր երբեք օրէն ուտել քրիստոնէից։ Իբրև ոչ կալան յանձին ամենեքին, ոչ ինչ կարի ստիպեաց, այլ հրամայաց մատուցանել նոցա զսովորական կերակուրն․ և առաւել գինեօքն յաւելոյր ի տաճարին զխրախութիւն։

Եւ անտի իբրև ի դուրս ելին ի սրահն արքունի, արգելին զոմանս ի նոցանէ ձեռս յետս կապելով և զխոնջանունսն կնքելով․ և զգուշութեամբ պահէին՝ էր որ զերկուս աւուրս, և էր որ զերիս։ Բազում և այլ ևս յանարժան հարուածս չարչարէին, զոր ոչ ընդ գրով իսկ արժանի համարեցաք արկանել։ Եւ զոմանս ի նոցանէ ընդ քարշ վարէին յօտարութիւն յազնուական պաուոյն անարգեալ։

6[խմբագրել]

Եւ գունդս գունդս դարձեալ գումարէին ի նոցանէ յերկիր հեռաստան, յամուրս անապատին, ի մարտ պատերազմի թշնամեացն արքայի․ և բազմաց իսկ անդէն հասանէր վախճան մահու որով։ Եւ զամենեցունց զկարգեալ թոշակսն նուազեցուցանէին, և քաղցիւ և ծարաւով տառապեցուցանէին զնոսա, և ձմերոցի տեղիս՝ զդժնեայ վայրսն հրամայէին նոցա, և արարգս և վատթարս յաչս ամենեցուն զնոսա ցուցանէին։

Իսկ նոքա առ սէրն Քրիստոսի յոյժ խնդութեամբ ընդունէին զամենայն չարչարանսն վասն մեծի յուսոյն, որ առաջոյ պատրաստեալն կայ պատուիրանապահ համբերողացն։ Որչափ չարու-թեամբ զանարդարութիւնն․ բազմացուցանէր, նոքա ևս քան զևս զօրանային ի սէրն Քրիստոսի․ մանաւանդ զի բազումք ի նոցանէ զգիրս սուրբ ուսեալ էին ի մանկութենէ, այնու զանձինս մխիթա-րէին և զընկերսն քաջալերէին․ և աշկարայ զպաշտօնն ունէին և բազմացուցանէին։ Վասն որոյ և բազումք ի հեթանոսաց, որոց հեշտ և ցանկալի ձայնքն թուէին, քաջալերէին զնոսա և ասէին բանս մխիթարութեան, իբրև եթէ լաւ իցէ մարդոյ մահու չափ ճգնել, քան յայդպիսի օրինաց ուրանալ։

Բայց սակայն թէպէտ և նոքա առ սէրն Քրիստոսի յոյժ զուարթութեամբ խնդային ըստ ներքին մարդոյն, արտաքին տեսիլն կարի ողորմ էր յօտարութեանն։ այնպիսի պատուական զինուորութիւն հասեալ էր ի չարաշուք անարգութիւն, և հայրենի ազատութիւնն չարաչար կայր ի ծառայութեան մարդախոշոշ բռնաւորին, որ և ըստ հեթանոսաց օրէնս անցանէր արիւնհեղութեամբ և ամենևին չկարծէր, թէ գուցէ այսր ամենայնի վրէժխնդիր յերկնից։

Նաև զերկրաւոր վաստակս ուրուք յիշէր․ և որ մեծն քան զամենայն է ըստ մարմնաւոր կարգի, _ քանզի գոյին ոմանք ի նախարարացն Հայոց, որոց զեղբարս նորա սնուցեալ էր մայրենի կաթամբն իւրեանց, _ առաւել քան զամենեսեան զնոսա դատէր։

7[խմբագրել]

Եւ յայսր ամենայնի վերայ այլ ևս չարութիւն խորամանկեաց։ Զմի ոմն ի հաւատարիմ ծառայիցն իւրոց ի գործ առաքէր յերկիրն Հայոց, որում անունն էր Գենշապուհ, որ եկեալ հասեալ հրամանաւ արքունի․ զողջոյն բերեալ զմեծ թագաւորին և խաղաղասէր կեղծաւորութեամբ աշխարհագիր առնելով ամենայն երկրին Հայոց ի թողութիւն հարկաց և ի թեթևութիւն ծանրութեան արևձիոյն․ թէպէտ և ի վերին երեսս կեղծաւորէր, այլ ի ներքոյ խորհուրդ չարագործ ցուցանէին։

Առաջին՝ զազատութիւն եկեղեցւոյ արկանէր ի ծառայութիւն

Երկրորդ՝ միայնակեաց քրիստոնեայք, որ բնակեալ էին ի վանորայս, ընդ նովին աշխարհագրով էարկ։

Երրորդ՝ զհարկ աշխարհին առաւել ծանրացոյց։

Չորրորդ՝ զնախարարեանն բանսարկութեամբ արկ ընդ միմեանս և յամե-նայն տան արար խռովութիւն։

Եւ զայս ամենայն առնէր, զի թերևս զմիաբանութիւնն քակտեսցէ և զուխտն եկեղեցւոյն ցրուեսցէ և զմիայնակեացսն փախուսցէ և զշինականսն վատնեսցէ, և առ յոյժ աղքատութեանն ակամայ դիմեսցեն յօրէնս մոգուց։

Եւ ե՛ւս չարագոյն հինգերորդն․ քանզի որ հազարապետն էր աշխարհին՝ իբրև զհայր վերակացու համարեալ էր աշխարհականացն քրիստոնէից․ գրգռեաց, յարոյց զամբաստութիւն ի վերայ նորա և հանեալ զնա ի գործոյն՝ փոխանակ նորա պարսիկ ած յաշխարհն, և միւս ևս մոգպետ դատաւոր աշխարհին, զի զեկեղեցւոյ փառս աղաւաւաղեսցեն։

Բայց սակայն թէպէտ և ամենայն գործքս այս դժնեայ էին, չև էր ուրուք ձեռն արկեալ յայտնի յեկեղեցին․ վասն այնորիկ և ոչ ոք ընդդիմացաւ նմա, թէպէտ և էր ծանրութիւն հարկացն։ Քանզի ուստի արժան էր առնուլ հարիւր դահեկան, նոյնչափ կըրկնէին և առնուին․ սոյնպէս և եպիսկոպոսաց և երիցանց դնէին, ոչ միայն շինաց, այլ և սակից, բաժից և հասից, և հարկաց լերանց և դաշտաց և մայրեաց։ Ոչ ըստ արքւնի արժանաւորութեանն առնուին, այլ հինաբար յափշտակելով, մինչև ինք-եանք իսկ մեծապէս զարմանային, թէ ուստի այս ամենայն գանձ ելանէ՝ զիա՞րդ շէն կայցէ աշխարհն Հայաստանեայց։

Եւ իբրև տեսին, թէ այսու ամենայնիւ չկարացաք ձանձրացուցանել, յայնժամ յայտնապէս հրաման ետուն մոգաց և մոգպետաց նամակ մի ըստ ձախողակի դենին իւրեանց։[3]

8[խմբագրել]

Եւ իբրև հասին ի Դուռն արքունի, ի մեծի շաբաթու Զատկին յանդիման լինէին թագաւորին։ Բայց թէպէտ և տեսանէին զեղբարս իւրեանց ի մեծամեծ վիշտս տառապանաց, որ վասն անուան Քրիստոսի ճգնեալք էին պնդապէս, ոչ ինչ տրտում և տխուր զերեսս ցուցանէին հրապարակին։ Եւ որչափ նոքա զուարթագին երևէին ամենեցուն, առաւել զարմանային չարասէրքն։

Եւ զի օրէնք էին յառաջ ժամանակաւ, յորժամ ի Հայոց այրուձի ի Դուռն երթայր, ի ձեռն պատուաւորի զօրագլխի ուրուք այր ընդ առաջ յղէր և հարցանէր զողջոյն և զխաղաղութիւն Հայոց աշխարհին․ և երկիցս և երիցս անգամ զնոյն առնէր, և զհանդէս գնդին ինքնին տեսանէր թագաւորն և յառաջ քան զգործ պատերազմին հասանել զգալն իսկ առ նա՝ մեծի մեծի շնորհակալութեան համարէր և առաջի աթոռակցացն իւրոց և ամենայն մեծամեծացն՝ գովութիւն մատուցանէր ամենեցուն․ և յիշէր զնախնեացն զվաստակս և զառն առն քաջութիւն պատմէր նոցա։

Իսկ այն օր ոչ մի ինչ յայսցանէ ամենևին ամենևին ինչ ոչ յիշեաց, այլ իբրև զչարադև մի՝ ոչ դադարէր յուզել և շարժել զբուք ձմերայնւոյ։ Որպէս և նմանեալ իսկ էր ծովածուփ ալեկոծ խռովութեան, ոչ փրփրեալ, կուտակեալ․ և վիշապաձայն որոտալով, գազանաբար գոչելով առ հասարակ դողացուցանէր զտիեզերկան իշխանութիւնն, որպէս թէ փլեալ տարածանիցի համատարած ամենայն ի վերայ լերանց, խորոց և ձորոց՝ ապականել միանգամայն զլայնութիւն դաշտացն վայելչութեան։

Մռնչալով բարբառ արձակեալ և ասէ․ «Երդուեալ իմ է յարեգակն, ի մեծն աստուած, որ ճառագայթիւքն իւրովք լուսաւորէ զամենայն տիեզերս և ջերմութեամբն կենդանացնէ զամենայն գոյացեալսն․ եթէ ոչ վաղիւ ընդ առաւօտն, ընդ երևումն սքանչելւոյն, ընդ իր զիւրաքանչիւր ծունր նմա ոչ կրկնեսջիք՝ խոստովանելով զնա աստուած, ոի ինչ թագացուցից ձեզ՝ զամենայն նեղութիւնս չարչարանացն ի վերայ ածելով, մինչև ակամայ կատարիցէք զկամս հրամանաց իմոց»։ Իսկ հաւատացեալքն հաստատեալք ի Քրիստոս՝ ոչ ի սառնամանեաց ձմերնաւոյն հովանային, և ոչ ի տապոյ խորշակին ջեռնուին, և ոչ յահագին ձայնէն սարսէին, և ոչ սպառնալեաց տանջանացն զանգիտէին, այլ ի վեր հայեցեալք զզօրութիւնն Քրիստոսի յօգնութիւն եկեալ տեսանէին․ և զուարթագին դիմօք և համեստ բանիւք յառաջ մատուցեալ՝ տային պատասխանի թագաւորին։

«Խնդրեմք ի քէն, արքա՛յ քաջ, ունկն դիր սակաւ բանից մերոց, և քաղցրութեամբ լուիցես՝ զոր ասելոցս եմք։ Քանզի յիշեցուցանեմք քեզ զժամանակն Շապհոյ արքայից արքայի, ոչ էր հայր հաւուն քո Յազկերտի․ և ետ նմա Աստուած զերկիրն Հայոց ի ժառանգութիւն սովին օրինօք, որով և մեք իսկ վարիմք այժ, և հարքն մեր և հաւք հարցն մերոց կացին նմա ի ծառայութեան վաստակս․ և սիրով կատարէին զամենայն հրաման բանի նորա և բազում անգամ ի նմանէ մեծապարգևք ելանէին։ Եւ յայնց ժամանակաց մինչև ի քո հայրենի աթոռդ՝ և մեք զնոյն ծառայութիւն ծառայեցաք․ բայց թերևս քեզ լաւագոյն քան զառաջնոցն»։ Զայս ասելով ցուցանէին զքաջութիւն արութեանցն լաւագոյն քան զառաջնոցըն ըստ զինուորութեան կարգի։ Իսկ զմտից և զսակից, և որ այլ ևս էին հարկք աշխարհին բազմագոյն քան առ հարցն նորա երթայր յարքունիս։

«նաև՛ ի սուրբ եկեղեցւոյն, որ էր ազատ ի Քրիստոս ըստ կարգի նախնեացն մերոց ի սկզբանէ, և դու ընդ հարկաւ եդիր․ և մեր առ սէր քոյոց տէրութեանդ ոչ ինչ ընդդիմացաք քեզ։ Արդ վասն է՞ր յուզեալ․ իցէ ցասումնս այս ի վերայ մեր․ ասա՛ դու մեզ պատճառս վնասուն․ եթէ օրէ՞նքն մեր պատճառք իցեն անվաստակ լինելոյ առաջի քո»։

Իսկ չարադևն չի ամենայն նենգութեամբ՝ զերես ի մի կայս դարձուցեալ և ասէ․ «Վնա՛ս համարիմ ընդունել ի գանձ արքունի զհարկս աշխարհին ձերոյ և անօգուտ՝ զքաջութիւն արութեան ձերոյ․ քանզի տգիտաբար մոլորեալ էք ճշմարիտ օրինացս մերոց, և զաստուածս անաշրգէք, և զկրակ սպանանէք, և զջուրս պղծէք, և ըզմեռեալս պղծէք, և զմեռեալս ի հող թաղելով զերկիր ապականէք։ Տեսանեմ զձեզ իբրև՛ զխաշինս ցրուեալս և վայրատեալս յանապատի, և յոյժ զեղջ է մտոց իմոց, թէ գուցէ աստուածքն բարկացեալ վասն ձեր՝ ի մէնջ վրէժս առնուցուն։ Այլ դուք եթէ կամիք կեալ և կեցուցանել զանձինս ձեր և մեծարանօք անդրէն յուղարկիլ, զոր ասացի՝ վաղիւ վաղվաղակի կատարեցէ՛ք»։

Յայնժամ երանելի նախարարքն առ հասարակ զձայնս իւրեանց բարձին և ասեն յանդիման ամենե՛ցուն․ «Մի՛ դու, արքա՛յ, և մի՛ զայդ այլ ևս առ մեզ ասեր․ քանզի՛ ոչ է եկեղեցի շինուած մարդոյ, և ոչ տուրք արեգական, որպէս դուգ այլ ընդ այլոյ կարծես, թէ ասուած իցէ․ ոչ միայն զի աստուած չէ, այլ և կենդանի չէ։ Այլ եկեղեցի՛ք ոչ են պարգևք թագաւորեաց, և ոչ արուեստ ճարտարութեանց, և ոչ գիւտ իմաստանոց, և ոչ աւար քաջութեանց զինուորեաց, և ոչ պատիր խաբէութիւնք դիւաց․ Նա՛ և բնաւ իսկ ամենևին, զինչ և ասացիս յերկրաւորացս կամ ի վեհից կամ ի վատթարաց, բնաւ ուրեք եկեղեցի ի նոցանէ ոչ գտցի։ Այլ շնորհք են մեծին Աստուծոյ, ոչ միում ումեք ի մարդկանէ տուեալ․ այլ ամենայն բանաւոր ազգաց, որք վիճակեալք են ի բնակութիւն ի ներքոյ արեգականս։ Հիմունք նորա եղեալ են ի վերայ հաստատուն վիմի․ ոչ ներքինք շարժել կարեն, և ոչ վերինք դրդուեցուցանել։ Եւ զոր երկինք և երկիր ոչ դողացուցանէ՝ մի՛ ոք ի մարդկանէ խրոխտացի յաղթել նմա։ Հա՛պա, որով օրինակաւ զինչ կամիս առնել՝ կատարեա՛․ պատրաստ եմք ամենեքեան առ ամենայն մեքենայս հարուածոցն տանտանաց, զոր սպառնացար․ ոի միայն ի չարչարել, այլ և ի մեռանել։ Եւ եթէ դարձեալ ևս զնոյն բանս հարցանես, ի միոջէ լուիցես առաւել քան զդոյն պատասխանի»։

Յայնժամ դառնացեալ քան զլեղի թագաւորն՝ փլուզանէր անդէն ի փորին գծով կամաւոր մաղձոյն իւրոյ, և ընդ քիթսն և ընդ բերանն առ հասարակ գոլորշի ջերմախառն ելանէր, իբրև ի սաստիկ հնոցէ ծուխ թանձրացեալ։ Եւ առ չհանդուրժել սրտին իւրոյ՝ կոտորէր զզօրութիւնս մարմնոյն և ծակոտէր զբազմամթեր աման խորհրդոցն, ցրուէր և վատնէր զամենայն խորհումն նենգութեան։ Եւ զոր ոչ երբէք կամէր իւրոց սիրելեացն յայտնել՝ ակամայ առաջի ծառայիցն Քրիստոսի մերկանայր և դնէր զամենայն կարգաւ։

Երեքկնէր և չորեքկնէր զանսուտ երդումն յարեգակն և ասէր այսպէս «Ոչ կարէք աւերել զանխաբ ամուրս իմ, և ոչ որում ցանկացեալդ էք՝ վաղվաղակի տամ գտանել ձեզ․ այլ զամենեսեան զձեզ և որ ի գնդիս են՝ չարաչար կապանօք ի Սագաստան տամ անցուցանել ընդ անճանապարհ տեղիս, որ և բազումք ի բերդս ամուրս և ի բանդս անելս։ Եւ ի ձեր աշխարհն առաքեցիս զօրս անթիւս հանդերձ փղօք և զկին և զորդիս ի Խուժաստան տամ խաղացուցանել․ և զեկեղեցիս և զոր անուանէք վկայարանս՝ քակեցից, քանդեցից և յապականութիւն դարձուցից․ և եթէ ոք ընդդէմ դարձեալ գտցի՝ կոխան եղեալ գազանաց անողորմ մեռանիցի։ Եւ զամենայն ասացեալս արարից և կատարեցից առ մանացորդս աշխարհին»։

Եւ վաղվաղակի հրամայէր զպատուական նախարարսն հանել մեծաւ անարգանօք յերեսաց իւրոց և զգուշութեամբ, հրաման տուեալ դահճապետին, առանց կապանաց իւաքանչիւր վանս պահել։ Եւ ինքն զառացեալ անօրէն դառնայր, անմխիթար տրտմութեամբ յօթևանսն անկանէր։[4]

ԵՐՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ՎԱՍՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՈՒԽՏԻՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ
[խմբագրել]

1[խմբագրել]

Յայնմ ժամանակի քահանայքն, որ անդէն ի զօրուն էին, առ չժուժալ սրտիցն բարկութեան՝ քակեալ որոշեցան ի նախարարացն և յամենայն բազմութենէն և զմի ոմն դեսպան ձիով առաքեցին փութապէս յաշխարհն Հայոց։ Գոյժ ի բերան առեալ և զօձիս պատառեալ, հասեալ ի ժողովս եպիսկոպոսցն, մեծապէս յրտասուս հարեալ, կայր և պատմէր զամենայն անցս չարչարանացն․ այլ ոչ յայնէր նոցա զծածկութիւն խորհրդոցն։

Յայնմ ժամանակի սփռեցան եպիսկոպոսքն յիւրաքանչիւր իշխանութիւնս և առաքեցին զքորեպիսկոպոսս ի գեօղս և յագարակս և ի բազում ամուրս լեռնային գաւառացն։ Դրդեցին, ժողովեցին զբազմութիւն արանց և կանանց, շինականաց և ազատաց, զքահանայից և զմենակեցաց․ խրատ եգին, պնդեցին և արարին զամենեսեան զինոււորս Քրիստոսի։

Եւ յառաջին բան խորհրդին այս հաստատեցաւ․ «Ձեռն եղբօր հարազատի ի մերձաւոր իւր լիցի, որ անցեալ իցէ ըստ ուխտ պատուիրանին Աստուծոյ․ և մի՛ խնայեսցէ հայր յորդի, և մի՛ ակն առնուցու որդի հօր պատուոյն։ Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ, և ծառայ դարձցի ընդդէմ տեառն իւրոյ։ Օրէնք աստուածային կացցեն թագաւոր ի վերայ ամենայնի, և ի նմին օրինաց ընկալցին յանցաւորք զպատիժս գաս․ պարտութեան»։

Եւ իբրև այս այսպէս հաստատեցաւ, կազմեցաւ, երևեցան ամենեքեան զինեալք և սաղաւրտեալք, սուր ընդ մէջ և վահան ի ձեռին՝ ոչ միայն արանց քաջաց, այլ և կանանց առնականանց։

2[խմբագրել]

Իսկ գունդն Հայոց ամենայն օգնականօք հանդերձ և մոգացն բազմութեամբ՝ յամսեանն չորրորդի եկին, հասին յաշխարհն Հայոց․ ի գիւղաքաղաք մի մեծ, որում անուն էր Անգղ։ Բանակեցան, բոլորեցան, զետեղեցան, և յամենայն կողմանց անդր ժողովեցան, և էին անթիւ բազմութիւն։

Եւ եղև յետ աւուրց քսան և հնգից, մոգպետն ինքն մոգօքն հանդերձ հասանէր մեծաւ զօրութեամբ՝ քակել զդրունս եկեղեցւոյն յաւուր միաշաբաթուն․ զփորձ առնուլ կամէր զառաջարկութեան գործոյն։ Իսկ սուրբ Ղևոնդ երէց միաբանութեամբ առաջին խորհրդակցօքն և բազում ուխտիւ ի տեղւոջ անդ, պատրաստական դիպեցաւ, ոչ ետ թոյլ։ Թէպէտ և ոչ էր տեղեկագոյն մտաց ամենեցուն նախարարացն և ոչ զօրութեան ուժոյ մոգպետին, ոչ ինչ եկաց, մնաց ամենայն եպիսկոպոսացն և ոչ առ սակաւ մի համբեր անօրէն իշխանին թողացուցանել․ այլ բազում աղմուկ աղաղակի զօրացն և մոգաց հասուցանէր։ Քանզի վիրգս ի ձեռն առեալ՝ զկառափունս մոգացն և մոգպետին ջարդեցին․ փախստական յիւրաքանչիւր վանս արկանէին, և ինքեանք զպաշտօնն բարձրացուցեալ յեկեղեցւոջն՝ զտէրունական կանոնն կատարէին, մինչև յերեկոյն միաշաբաթին անդադար լինելով։

Եւ յետ այսր տագնապի խռովութեան՝ յամենայն կողմանց յաշխարհէն Հայոց բազմութիւն արանց և կանանց ի տեղին հասանէին։ Եւ անդ էր տեսանել զմեծ աղէտ տարակուսին․ ոմանք զգերարտօսր արձակելով իբր յաղբերականց հոսէին յաչաց իւրեանց, այլք բարձրաճիչ աղաղակաւ իբր այն թէ զերկինս դողացուցանէին, իսկ կէսքն խիզախելով և ի զէնս ընթանալով՝ զմահ քան զկեանս ընտրէին։ Իսկ ոմանք ի սուրբ ուխտէ եկեղեցւոյն՝ զաւետարանն ի ձեռն առեալ՝ աղօթիւք առ Աստուած կարդային, և այլք ըղձանային զպատառումն երկրին, զի անձանց լիցի գերեզման։ Եւ այսպէս շտապ տագնապի ի վերայ մոգպետին հասուցանէին։ Բազում անգամ աղաչէր զօգնականն իւր, զի ի մահուանէ կարասցեն զնա ապրեցուցանել և ողջանգամ անդէն յարքունիս հասուցանել։

Այլ վասն գործոյն, յոր եկեալն էր, ստիպէր զնոսա և ասէր․ «Թող գրեմ և ցուցանեմ մեծ թագւորին, զի ի բաց թողացուցանէ զայսպիսի իրաց առաջարկութիւն․ զի եթէ և ինքեանք աստուածքն եկեսցեն յօգնութիւն, չէ հնար օրինացս մոգութեան ի Հայս առնուլ զհաստատութիւն, որպէս զփորձ առի զմիաբանութեան ուխտին եկեցեցւոյ։ Զի թէ էին զօրք աշխարհիս մոգք, ոչ ինչ խնայէին սոքա ի նոսա սատակմամբ՝ ոչ միայն զարտաքինսն, այլ և յեղբարս և յորդիս և յամենայն մերձաւորս իւրեանց, նաև ոչ յանձինս իւրեանց։ Մարդք, որ ոչ ի կապանաց զանգիտեն, և ոչ ի տանտանաց երկնչին, և ոչ ի ստացուածոց պատկառին, և որ յետին չար է քան զամենայն չարիս՝ զմահ քան զկեանս ընտրեն, ո՞վ է որ կարէ նոցա դիմակաց լինել»։[5]

3[խմբագրել]

Եւ անդէն հրոս հանեալ ի Սիւնեաց աշխարհէն՝ զիւր գունդն ստուարացոյց ի թիկունս օգնականութեան մոգաց և մոգպետին։ եւ ապա սկսաւ ասել․ «Աղէ՛ դու անգամ մի հրովարտակ ի Դուռն տուր վասն այրուձիոյն, որ յԱղուանսն է տասն հազար, զի ի ձմերոց ի Հայսս եկեսցեն․ և յորժամ զնոսա ի ձեռին ունիցիմք, չիք ոք, որ եղծանել կարէ զհրամանն արքունի»։

Պատասխանի ետ մոգպետն և ասէ զմարզպանն․ «Այդ խորհուրդ դարձեալ իմոց բանիցս ընդդէմ է․ քանզի մեք յորժամ բռնութեամբ կռուեցուք ընդ աշխարհիս, աշխարհս ի բաց քանդի, և մեք ի պատուհասէ չապրիմք, անձանց վնաս, և արքւնի մեծապէս զեան»։

Եւ ոչ ինչ կամեցաւ ամենևին ունկն դնել նմա մարզպանն, զի սրտի մտօք կալեալ էր զպարսկական օրէնսն։ Սկսաւ այնուհետև պատրել, զոմանս կարասեաւ և զոմանս ողոքական բանիւք․ զռամիկն ամենայն՝ ահեղ բանիւք սպառնացեալ սրտաթափ առնէր։ Հանապազորդ առատացոյց զռոճիկսն տաճարին և յերկարէր զնուագսն ուրախութեան, մաշելով զերկայնութիւն գիշերացն յերգս արբեցութեան և ի կաքաւս լկտութեան քաղցրացուցանէր ոմանց զկարգս երաժշտական և զերգս հեթանոսականս․ մեծապէս գովութիւն մատուցանէր օրինաց թագաւորին։ Բերեալ էր և յարքունստ բազմութիւն կարասւոյ և միում միում կաշառ գաղտ խթէր ի պատճառս պարգևի և պատուոյ․ և բազում նենգութեամբ զանմեղ մարդիկ հրապուրէր և յինքն արկանէր։

Սկսաւ բաշխել մոգս ի տունս նախարարացն և մեծամեծ ռոճիկս կարգել, զոհել պատրուճակս և բռնաբար կնքաւոր մարդկանն տալ ուտել միզ յազածոյ և երկիր պագանել արեգականն։ Իբրև սկսաւ բազմանալ ընդ ամենայն աշխարհն այնպիսի պղծագործ խառնակութիւն, յանդգնեցան և ևս կանայք փշտիպանացն յաւուր կիւրակէի անցուցանել զճրագունս եկեղեցւոյն և պատառել զհանդերձս հաւատաւոր կանանցն։

4[խմբագրել]

Զայս գուժկան աղմկի իբրև տեսին միաբան սուրբ եպիսկոպոսունքն, զաւետարանն ի ձեռն առեալ հասին և անկան առանց հարցանելոյ ի վանս սպարապետին, ուր ժողովեալ էին զօրքն Հայոց։ Համբարձին զձայնս իւրեանց և ասեն․ «Աղաչեմք զձեզ զամենեսեան սուրբ աւետարանաւս․ եթէ ձերով խորհրդիւ գործէ զայն անօրէնութեան չարիս մարզպանն և մոգպետն, նախ զմեր պարանոցս հատէք, և ապա յեկեղեցին ձեռնարկեցէք։ Ապա թէ առանց ձեր կամաց նոքա զայն չարն գործեն, ա՛յսօր խնդրեսցի վրէժդ այդ ի նոցանէ։

Իսկ ուրք էին ի ներքս ի վանս սպարապետին՝ յոտն կացին, միաբան համբարձին զձայնս իւրեանց առ Աստուած և ասեն․ «Դու Տէ՛ր սրտագէտ ամենեցուն, ոչ ինչ պիտի քեզ վկայութիւն ի մարդկանէ․ եթէ խոտորեալ իցեմք ի քէն սրտի մտօք, զայն դու ինքնին քաջ գիտես․ այսօր իսկ դատեա՛ զմեզ ըստ մեղաց մերոց։ Ապա եթէ հաստատուն կամք յուխտի սուրբ աւետարանիս, դու Տէ՛ր, լեր մեր օգնական այսօր և տուր զթշնամիսն ճշմարտութեան ի ձեռս մեր, զի արասցուք ընդ նոսա ըստ կամաց քոց սրբոց»։

Զայս իբրև ասացին ամենեքեան զգլուխ զգետնի հարկանէին, և ողջունեցան յաւետարանէն և յեպիսկոպոսացն։ Իսկ մի ոմն ի նախարարացն, որ անդր դիպեցաւ, էր ի նոցա խորհրդի և ոչ միաբանեաց ընդ նոսա ի մեծ վկայութիւնն․ և անդէն առ ժամայն ի նոցունց ի տեղւոջն քարկոծեցաւ, և ահ մեծ անկաւ ի վերայ ամենեցուն։

Յայնժամ մենեքեան ի նախանձ բարկութեան բրդեցան, մինչև ամենայն տեսողացն երիկամունքն դողային, որք առ ոչ ինչ համարեցան զպարգևս արքունի և առ ոտն հարին զհրամանս ահագինս։ Ընթացան վաղվաղակի ի զէնս իւրեանց, վառեցան, կազմեցան զգիշերն ամենայն և ընդ ծագել արեգականն զգունդն յերիս մասունս բաժանեալ՝ ի բանակն արկանէին։ Գունդն առաջին յարևելից կուսէ, և գունդն երկրորդ յարևմտից կողմանէ և գունդն երրորդ ի հիւսիսոյ կողմանէ, շուրջանակի ի մէջ առեալ փակեցին զբազմութիւն բանակին․ և զբազումս կոտորեցին և զևս բազմագոյնս կապեցին զերևելի մարդիկ և արկին ի բերդս ամուրս ընդ իւրեանց իշխանութեամբ։ Եւ զառ և զապուռ, զաւար բանակին ի մի վայր ժողովեալ՝ պահէին իբր հրամանաւ արքունի։

Իսկ մարզպանն ձերբակալ արարեալ, և միաբանէր ընդ նոսա և երդմամբ՝ հաստատուն կալ յուխտին, զղջանայր զառաջին քակումն ի նոցանէ։ անկանէր ապաշխարութեամբ յոտս սուրբ եպիսկոպոսացն և աղաչէր խաղապատելով, զի մի՛ մերժեալ ընկեսցի առ ի նոցանէ։ Կրկնէր և երեքկնէր զանսուտ երդումն առաջի բազմութեանն ի սուրբ աւետարանն․ գրէր և կնքէր զերդումն և կապէր զաւետարանէն․ և աղաչէր, զի յԱստուծոյ խնդրեացի վրէժխնդրութիւնն, և մի՛ նոքա մարկաբար սատակեսցեն զնա։ Իսկ նոքա թէպէտ և հաստատեալ գիտէին զնենգութիւն կեղծաւորութեանն նորա, և եթէ խաբէութեամբ դառնայ անդրէն ի հին մոլորութիւնն,-ոչ ինչ փոյթ առնէին ձեռն արկանել ի նա վասն առաջին յանցանացն, այլ սուրբ աւետարանին թողին ի դատապարտութիւն։

Իսկ որք եկեալ էին յաւարի առնուլ զսուրբ գանձն եկեղեցւոյն, ակամայ եդին զանձինս և զաւար իւրեանց առաջի սուրբ եպիսկոպոսացն և ամենայն զօրացն․ և եղծեալ ապականեցաւ հրաման թագաւորին։ Եւ յաջողեալք զօրութեամբն Աստուծոյ՝ աղաղակէին և ասէին գոհանալով արք և կանայք և ամենայն ռամիկ բազմութիւնն․ «Պատրաստ եմք ի հալածանս և ի մահ և յամենայն նեղութիւնս և ի չարչարանս վասն սուրբ եկեղեցեաց, զոր աւանդեցին հարքն մեր առաջինք»։ Ոչ երբէք այնուհետև առաւել տէրն քան զծառայ, և ոչ ազատ փափակացեալ քան զգեղջուկ վշտացեալ, և ոչ ոք քան զոք նուազեալ յարութենէ։ Մի սիրտ յօժարութեան ամենեցուն արանց և կանանց, ծերոց և տղայոց և ամենայն միաբանելոց ի Քրիստոս։ Քանզի առ հասարակ զմի զինուորութիւնն զինուորեացն, և զմի ագան զրահ հաւատոց պատուիրանին Քրիստոսի․ միով գօտեաւ ճշմարտութեան պնդեցին զմէջս արք և կանայք։

Ընկեցեալ կայր այնուհետև ոսկի, և ոչ ոք առնոյր իւր առանձինն արծաթ, և արհամարհեալ առանց ագահութեան, անարգեալ պատուական հանդերձք առ ի զարդս մեծարանց։ Նա՛ իւրաքանչիւր ստացուածք ոչ ինչ համարէին յաչս իւրեանց ստացողին։ Տեսանէին զանձինս իւրեանց իբրև զմեռեալ դիակունս, և զիւրաքանչիւր գերեզմանս ինքեանք փորէին, և կեանք իւրեանց ի մահ համարեալ էին, և մահ իւրեանց անշուշտ կեանք։

Բայց այս բարբառ ստէպ ստէպ ընթանայր․ «Քաջութեամբ միայն մեռցուք, զանուն և զոգիս և եթ ժառանգեսցուք, զի կենդանի իցէ զմեզ Քրիստոս, որու դիւրին է միւս անգամ նորոգել զմեզ ի հոգոյ և զամենայն զհառաջագոյն զննջցեալսն, և հատուցանել իւրաքանչիւր ըստ գործս իւրեանց»։

Յայնմ ժամանակի դարձեալ յարձակեցան ի վերայ բերդիցն և աւանաց, զոր ունէին Պարսիկքն ի տեղիստեղիս, յամրոցս աշխարհին․ տապալէին, քանդէին ըզբնակութիւնս նոցա։ Առաջին զմեծն Արտաշատ հանդերձ աւանօք իւրովք․ և առնուին զանմատոյց ամուրսն՝ զԳառնի քաղաքն, զԱնին, զԱրտագերս և զաւանս իւրեանց․ զԵրկայնորդսն և զԱրհնին և զաւանս իւրեանց․ զԲարձրաբուղն, զԽորաիստն, զԾխանիստն, զանկասկածելի Ողականն և ընդ նոսա և զաւանս իւրեանց․ զԱրփանեալն, զՎանն աւան, ընդ նմին և զաւանսն իւր․ զԳռեալն և զԿապոյտն, զՈրոտն և զՎասակաշատն։

Զամենեսին զայս իւրաքանչիւր գեղիւք և ագարակօք, զօրոք և զօրագլխօք ի նմին ամ ի առեալ տապալեցին և ի գերութիւն վարեցին զարս և զկանայս ընչիւք և ստացուածովք, հանդերձ պատուական գանձիւք և նոցին սպասուք։ Տապալէին, քանդէին զշինուածս նոցա և այրէին, կիզուին զտունս պաշտօնարկի և պաշտաման կրակի։ Սրբէին զպղծութիւն կռապաշտութեանցն և առնուին զկահ և զկազմածս ատրուշանացն, բերէին և դնէին ի սուրբ եկեղեծւոջն և ի ձեռն սուրբ քահանայիցն նուիրէին ի սպաս տէրունական սեղանոյն։ Եւ փոխանակ սնոտի պաշտամանցն, զոր տապալեցին յամենայն տեղիս հեթանոսացն, զփրկական խաչն Քրիստոսի կանգնէին, զամենասուրբ սեղանն ուղղէին և զկենդանարար խորհուրդն կատարէին սըրբութեամբ․ պաշտօնեայս և քահանայս ի տեղւոջն կացուցանէին։ Յուսով հաստատեալ խնդայր ամենայն երկիրն առհասարակ։[6]

5[խմբագրել]

Իսկ իբրև զայս կատարեցին և արարին իւրեանց մեծապէս հաստատութիւն և դեռ անդէն ի տեղւոջն զետեղեալ էին խաղաղութեամբ, գուժկան հասնէր յաշխարհէն Հայոց, զճակատ հարեալ և զօձիս պատառեալ վասն ապստամբին Վասակայ․ «Յետս կացեալ ուխտէն քրիստոնէութեան և աւերեալ զբազում տեղիս Հայոց աշխարհին, մանաւանդ զձմերոցս արքունի, որ կայանք զօրացն էին, զԳառնին և զԵրամայիս և զԴրասխանակերտն՝ զՄեծ Դաստակերտն, զՎարդանաշատն և զամուրն Օշական, զՓառախոտն, զԱարդեանսն, զՑոլակերտն աւան և զբերդն Արմաւրի, զԿուաշն աւան, զԱռուճն, զԱշնակն և զամենայն ոտն Արագածու, և զնահանգն Արտաշատու և զԱրտաշատն ինքնին գլխովին, և զամենայն գիւղս և զաւանս, որ շուրջ զնովաւ էին․ առեալ, աւերեալ և հրձիգ արարեալ, և զամենեցուն ձեր զընտանիս փախուցեալ, մերժեալ յիւրաքանչիւր բնակութենէ։ Ձեռն արկեալ և ի սուրբ եկեղեցիսն, տարեալ և զսուրբ սպաս եկեղեցւոյն սեղանոյ․ գերի վարեալ զընտանիս քահանայից և զնոսին կապեալ և եդեալ ի բանդի․ և ինքն սփռեալ, տարածեալ ասպատակաւ աւերէ զերկիրն ամենայն։ Եւ գունդն, որ էր ի կողմանս Ատրպատականի, ոչ ժամանեաց ձեռն տալ ի միջոց աշխարհին։ Եւ զօրքն, որ անդ մնացեալ էին խոյս տւեալ յանօրինէն՝ մերժեցան յեզր աշխարհին և դեռ պահեն ընդ ձեզ զուխտ միաբանութեան սիրոյն Քրիստոսի։ Բայց այն որ ընդ նմայն էին՝ են ոմանք որ փախեան յիւրաքանչիւր տեղիս, և բազումք այն են, որ զհետ մոլորեցան նորա ամբարշտութեանն»։

Չու արարեալ ի տեղւոջէ անտի՝ դառնալ անդրէն յաշխարհն Հայոց մեծաւ ստիպով և բազում աւարաւ և անչափ մեծութեամբ․ և անտրտում ուրախութեամաբ երգս ի բերան առեալ և ասէին ձայնիւ․ «Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա․ ո՞ եհար զազգս մեծամեծս և սպան զիշխանս հզօրս, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա»։ Եւ զայս սաղմոս երգելով մինչև ի վախճան՝ կատարեալ աղօթիւք փառատրութիւն սուրբ Երրորդութեանն մատուցաէին, անդ յանձանէր, ածէր զօրավարն զկաց և մնաց զօրականին՝ առաջապահօք և վերջապահօք, կողմապահօք ողջ և առողջ հասուցեալ յաւուրս երեսուն մերձ ի սահմանս հայրենի աշխարհին։

Ազդ եղև ուրացեալն Վասակայ և իշխանացն, որ ընդ նմա էին, քաջութիւն նահատակութեան գնդին Վարդանայ յաշխարհին Աղուանից և միաբանութիւնն ևս Հոնաց։ Մինչչև յանդիման եղեալ էին միմեանց, զգիշեր մի օգնական գտեալ նորա՝ փախստեայ և անկանէր յամուրս իւրոյ աշխարհին։ Եւ այնպէս տագնապաւ մերժեցաւ զգերի և զաւարն, զոր առեալ էր յԱյրարտ գաւառէ, ակամայ զիւրն ևս ի վերայ եթող և փախեաւ։

Եւ քանզի ժամանակ ձմերայնւոյ հասեալ էր, և զռօճիկս՝ թշնամեաց գնդին հարեալ էր, ոչ կարէր զմիով տեղեաւ համագունդ զզօրսն դարմանել․ այլ սփռէր, տարածանէր ընդ գաւառս գաւառս աշխարհին առ ի հանգիստ ձմերոցի։ Պատուէր հրամանի տայր պատրաստական լինել կազմութեամբ առ ժամանակ գարանոյն։ Եւ զսակաւս ի գնդէն յաւագ նախարարացն գործակից իւր թողեալ, բռնանայր ի վերայ՝ ունելով զթագաւորանիստ տեղիսն։

Եւ գունդս գունդս արձակէր յաշխարհն Սիւնեաց, առնոյր և աւերէր զբազում գաւառս․ և այնպէս ի նեղ արկանէր զնա և զ ամենայ զօրսն, որ ընդ նմա էին, զի զէշս և զձիս մեռելոտիս առ սովոյն վտանգի անխտիր ուտէին։ Եւ բազում հարուածս հասուցանէին ի վերայ ուրացելոցն, մինչև ժողով սուրբ եպիսկոպոսացն և ամենայն ուխտ քահանայութեանն դառնապէս արտասուս իջուցանէին ի վերայ չարաչար վշտացելոցն, որ բոկ և հետի վարէին զարս և զկանայս փափկասունս․ և բազում տղայք զքարի հարեալ ընկեցան յանցս ճանապարհաց։[7]

ՉՈՐՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹԻՒՆ ԲԱԺԱՆԵԼՈՑՆ Ի ՍՈՒՐԲ ՈՒԽՏէՆ
[խմբագրել]

Այս անօրէն Միհրներսեհ, քանզի յառաջագուն ստուգեալ գիտէր զամբարըշտութեան Վասակայ, և յայնմ ժամանակի ևս յղէր և կոչէր զնա առ ինքն։ Որպէս նորա իսկ յառաջագոյն զատեալ և որոշեալ էր ի միաբանութենէն Հայոց։ Եկն և յանդիման եղև․ և ստուգէր զիւր հաւատարմութիւնն և զՀայոց անիրաւ ապստամբութիւնն։ Յաւել և պատմաց ևս առաւելաբանութեամբ՝ զոր ինչ ոչ էր գործեալ Հայոց, և կամէր ընտանեբար ընդ միտ մտանել անօրինին։

Բայց նա թէպէտ և ի ներքոյ յոյժ դսրովէր զնա, այլ արտաքին դիմօք մեծարեաց և եդ առաջի նորա զմեծամեծ պարգևս երկրաւորս։ Եւ խոստացաւ նմա իշխանութիւն աւելի քան զոր ունէրն, և հայեցոյց զնա ի կարծիս սնոտիս, որ ի վեր էր քան զիւր տէրութիւնն․ իբր թէ անկ իցէ նմա հասանել մինչ ի թագւորական վիճակն․ բայց միայն հնարս իրացն խնդրեսցէ, թէ ո՛րպէս քակտեսցի միաբանութիւն ուխտին Հայոց, և թագաւորին կամքն կատարեսցին յաշխարհին։ Եւ իբրև յանձն էառ զամենայն ինչ՝ երթալ զկնի կամաց նորա, գիտաց և ծերն դառնացեալ, եթէ թմրեալ և ցնորեալ և քակեալ է ի հաստատութենէ միաբանելոցն․ յոյժ մխիթարեցաւ ի միտս իւր տրտմեալս և ած զմտաւ, թէ և զամենեսեան այսպէս կարիցեմք որսալ յանգիւտ կորուստն։ եւ իւրոյ հնարագիտութեանն տայր զանիմաստութիւն առնն․ և այնմ ոչ էր տեղեակ, թէ նա իւրովի զիւր անձն զատեալ և որոշեալ է ի սուրբ եկեղեցւոյն, հեռացեալ և օտարացեալ ի սիրոյն Քրիստոսի։

Ձեռն արկ կամակորութեամբ և եմուտ յորդեգրութիւն դիւապաշտութեանն և եղև աման չարին, և ելից զնա սատանայ ամենայն խորամանկութեամբ։ Ի ձեռն էառ իբրև զվահան, և ագաւ զնա իբրև զզրահս, և եղև իբր զինուոր կատարեալ կամաց նորա։ Մարտեաւ հնարիւք ընդ իմաստունս և յոյժ խորագիտութեամբ ընդ գիտունս, յայտնի ընդ անմեղս և ի ծածուկ ընդ խորհրդականս․ ձեռն էարկ և եհան զբազումս ի գնդէն Քրիստոսի և խառնեաց ի գունդս դիւաց։ Եւ ի բազում յայլ տեղիս գողաբար սողեցաւ և եմուտ իբրև զօձ ի մէջ ամրացելոցն․ և խրամ հատեալ յափշտակեաց և էառ և եհան յայտնութեամբ զբազումս յազատաց և զբազմագոյնս ի շինականաց և զայլ ոմանս յանուանեալ քահանայից։

Եւ ժողովեաց զամենայն գայթակղութիւն և արար գունդ զօրաց բազմաց․ գրեաց և եցոյց զբազումս ի նոցանէ յականէ յանուանէ մեծ հազարապետին, և զիւր քաջութիւն արութեանն, մեծապէս պարծելով՝ որպէս աշակերտեաց մոլորութիւն խաբէութեան, և բաժանեալս և երկցեղս երևեցոյց զզօրսն Հայոց։

Եւ իբրև այս ամենայն չարիք յաջողեցան նմա, քակեաց և զմիաբանութիւն աշխարհին Վրաց ի Հայոց և Աղուանիցն ոչ ետ յառաջ խաղալ․ և զաշխարհն Աղձնեաց ըստ նմին իսկ օրինակի յետս կալաւ։ Գրեաց հրովարտակ և աշխարհին Յունաց, ցուցանելով նոցա այլ ընդ այլոյ ստութեամբ, առ այր մի, որոյ Վասակ անուն էր, յայնց Մամիկոնենից, որ կան ի ծառայութեան Յունաց։ Եւ ի թշնամութեան ժամանակին այրն այն սպարապետ էր ստորին Հայոց և հաւատարիմ զօրացն Հոռոմոց ի սահմանին Պարսից և արտաքոյ էր օրինացն Աստուծոյ գործովք իւրովք։ Եգիտ այս Վասակ զայն Վասակ իւր գործակից ի մեծամեծ չարիսն, յոր միաբանեցին երկոքեանն։

Գրէր նա և ցուցանէր հանապազորդ, իբր թէ ամենայն Հայք զկնի իւր միաբանեցին։ Եւ զնոյն գիր մեծաւ զգուշութեամբ ներքին Վասակն տայր տանէր ի թագաւորանիստ քաղաքն կայսեր․ մինչև զսուրբ եպիսկոպոսացն զմիտս ևս ուծացոյց ի նոցանէ և զամենայն զօրսն Յունաց յերկբայս արար յուխտէն։

Սոյնպէս առնէր և ընդ ամենայն կողմանս ամրականաց աշխարհին, ի Տմորիսըն և ի Կորդիսն, յԱրցախ և յԱղուանսն, ի Վիրս և յաշխարհն Խաղտեաց․ յղէր, պնդէր, զի ասպնջականութեան ոք արժանի մի արասցէ։

Եւ ըստ մեծի չարութեան նորա առաւել ևս ժամանակն եբեր նմա զհաջողութիւն իրացն զի ամենևին արտաքուստ օգնական ոք ոչ գտաւ գնդին Հայոց, բայց յայնց Հոնաց, որոց բանս եղեալ էր։ Սակայն և վասն նոցա կուտեաց զբազում այրուձին Արեաց, արգել և փակեաց զդրունս ելի նոցա․ քանզի ոչ տայր դադար ամենևին թագաւորին Պարսից, այլ յղէր և կոչէր զգւնդս բազումս ի պահակն Ճրայ։

Զայս ամենայն իբրև արար և կատարեաց ըստ հրամանի թագաւորին, օր ըստ օրէ գրէր և ցուցանէր մեծ հազարապետին Պարսից, որ ղօղեալ և թաքուցեալ էր ի քաղաքն Փայտակարան։ Համարձակեցաւ այնուհետև և նա ցուցանել զինքն բազում ազգաց․ է՛ր որոց ահ արկանէր, և է՛ր որոց սիրով պարգևս բաշխէր։ Կոչէր առ ինքն զՎասակ և որք և որք ընդ նմա իշխանքն ամենեքեան, բազում պարգևս շնորհէր նոցա յարքունուստ և զօրացն, որ ի նորա բանի էին։ Տարեալ էր զառաջեաւ և զուրացեալ երիցունսն․ ցուդանէր, հաստատէր և յայտ առնէր, եթէ սոքօք որսացայց զնոսա՝ քակտել ի միաբան ուխտէն։ Իսկ հազարապետն իբրև զայն լսէր, յոյժ շնորհակալ լինէր երիցանցն և յոյս առաջի դնէր նոցա․ «Եթէ լիցի մեր յաղթութիւնդ, զայլոց քահանայիցս կեանս դոցա շնորհեցից և զմեծ վաստակ դոցա ցուցից թագաւորին»։

Եւ այսպէս չարիս իբրև ետես ի նմա Միհրներսեհ, քան յանձն իւր՝ առաւել ի նա էր յուսացեալ։ Հարցանէր և ստուգէր, թէ քանի այր կայ ի Հայոց աշխարհին ի գնդին Վարդանայ ընդ ամենայն բազմութիւնն։ Իբրև լուաւ ի նմանէ, թէ աւելի քան զվաթսուն հազար են, խնդրէր ևս տեղեկութիւն վասն իւրաքանչիւր անձին քաջութեան, և կամ քանի՝ այն որ մերկ առանց զինու աղեղնաւորք իցեն․ սոյնպէս և վասն վահանաւոր հետևակացն։

Եւ իբրև զայս ամենայն տեղեկացաւ ի նմանէ, կոչէր զամենայն զօրագլխեանն պատուէր հրամանի տայր ամենեցուն յանդիման նորա, զի խրատու նորա լուիցեն ամենեքեան։ Եւ զամենայն զօրսն զօրագլխօքն հանդերձ յանձն առնէր առն միում յաւագացն, որում անուն է Մուշկան Նիսալաւուրտ։ Եւ ինքն խաղայր, անդրէն գնայր յերկիրն արևելից․ և յանդիման եղեալ մեծի թագաւորին՝ պատմէր զամենայն անցս իրացն․ զիւր հնարաւոր իմաստութիւնն և զՎասակայ խաբեբայ պատրանս հայթայթանացն, որպէս զառաջինն զիւր զամբարշտութիւնն կամեցաւ ծածկել այնու, զի քակեալ երկպառակեաց զգունդն հայոց։ Իբրև լուաւ զայս ամենայն թագաւորն ի բերանոյ մեծ հազարապետին, դառնացաւ յանձն իւր և ասէ անսուտ երդմամբ․ «Եթէ ապրեսցի անօրէնն այն ի մեծ պատերազմէն, մեծաւ անարգանօք տամ ըմպել նմա զբաժակն դառնութեան մահու»։

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ՅԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՐԵՒԵԼԵԱՅՑ
[խմբագրել]

1[խմբագրել]

Մեծ է սէրն Աստուծոյ քան զամենայն մեծութիւն երկրաւոր և այնպէս աներկիւղս առնէ զմարդիկ՝ իբրև զանմարմին զօրս հրեշտակաց, որպէս անդստին ի սկզբանէ է տեսանել զբազումս բազում անգամ ի բազում տեղիս։ Մարդիկ, որ սիրովն Աստուծոյ իբրև զինու վառեալք էին, ոչ ինչ խնայեցին զանգիտելով իբրև զանարի, գոլով վատասիրտք, կամ ի մահ անձանց, կամ յափշտակութիւն ընչից, կամ ի խողխողումն սիրելեաց, կամ ի գերութիւն ընտանեաց, ելանել ի հայրենի երկրէն և անկանել ի ստրկութիւն, յօտարութեան․ առ ոչինչ համարեցան զայս ամենայն անցս չարչարանացն, այլ միայն միաբան կալ ընդ Աստուծոյ, զի ի նմանէ միայն մի՛ գերի ելցեն․ և ամենայն երևելի մեծութեանս զնա բաւական համարեցան՝ ընտրեալ ի միտո իւրեանց։ Եւ զուրացութիւնն մեռելութիւն վարկանէին, զմահ վասն Աստուծոյ՝ անանց կենդանութիւն, և ծառայել յերկրի՝ ազատութիւն կենաց իւրեանց, և ընկենուլ զանձինս յօտարութիւն՝ ընդ Աստուծոյ գիւտից․ որպէս յայսմ ժամանակի տեսաք աչօք մերովք, զի զնոյն նահատակութիւն նահատակեցաւ և աշխարհս Հայոց։

Քաանզի իբրև ետես մեծն Վարդան զերկառակութիւն աշխարհին իւրոյ, ոչ ինչ թերահաւատութեամբ զանգիտեաց։ Թէպէտ և ստուգեալ գիտաց զբազմաց այլոց ևս զերկմտութիւն, որ դեռ ևս ընդ նմա միաբանեալք էին՝ քաջալերեցաւ յանձն իւր և քաջալերեաց զզօրսն իւր․ քանզի ինքն իսկ բռնացեալ ունէր զթագաւորանիստ տեղիսն միաբանութեամբ նախարարացն, որ ոչ քակեցան ի սուրբ ուխտէն։ Հրաման տուեալ ամենայն զօրացն ժողովել յԱրտաշատ քաղաք․ փոխանակ յետս կացելոցն, որ ելին զհետ իշխանին Սիւնեաց, զեղբայրս կամ զորդիս կամ զեղբարցն որդիս ի տեղիս նոցա մատուցանէր և զիւրաքանչիւր զօրս տայր նոցա, զի դեռ ևս ինքն ունէր զամենայն աշխարհն։

Եւ փութով ամենեքեան ի տեղի պատերազմին եկեալ հասանէին իւրաքանչիւր զօրօք և ամենայն պատրաստութեամբ, նորա և որ բունքն հաստատուն կացեալ էին ի տեղւոջն․ Ներշապուհ Արծրունի, և Խորէն Խորխոռունի, և ինքն Սպարապետն, և Արտակ Պալունի, և Վահան Ամատունի, և գունդն Վահևունեաց, և Թաթուլ Դիմաքսեան, և Արշաւիր Արշարունի, և Շմաւոն Անձաւացի, և Տաճատ Գնթունի, և Ատոմ Գնունի, և Խոսրով Գաբեղեան, և Կարէն Սահառունի, և Հմայեակ Դիմաքսեան, և միւս ևս այլ Դիմաքսեան Գազրիկ, և ներսեհ Քաջբերունի, և Փարսամն Մանդակունի, և Արսէն Ընձայացի, և այրուկ Սլկունի, և Վրէն Տաշբացի, և Ապրսամ Արծրունեացն, և Շահխոռապետն արքունի, և Խուրս Սրունձտեաց, և Քողեանքն, և Ակէացիքն, և Տըրպատունիքն, և զօրքն Ռշտունեաց, և ամենայն գործակալքն արքունի իւրաքանչիւր զօրօքն հանդերձ։

Սոքա ամենեքեան համագունդք հասանէին ի գործ պատերազմին ի դաշտն Արտազու, և լինէր հանդէս համարուն վաթսուն և վեց հազար այր ընդ հեծեալ և ընդ հետևակ։

Եկին ընդ նոսա սուրբքն Յովսէփ և Ղևոնդ երէց, բազում և այլ քահանայք և ևս բազմագոյն պաշտօնեայք․ Քանզի ոչ ինչ զանգիտեցին և նոքա համարէին զկռիւն, այլ հոգևոր առաքինութեան․ ցանկային մահակից լինել քաջ նահատակացն։

Սկսաւ սպարապետն խօսել միաբանութեամբ նախարարացն ընդ զօրսն և ասէ․ «Ի բազում պատերազմունս մտեալ է իմ, և ձեր ընդ իս․ է՛ ուրեք, զի քաջապէս Յաղթեցաք թշննամեացն, և է՛ ուրեք զի նոքա մեզ յաղթեցին․ և բազում այն է, որ յաղթող գտեալ եմք և ոչ յաղթեալք։ Եւ միանգամայն այն ամենայն էին մարմնոյ պարծանք․ քանզի հրամանաւ անցաւոր թագաւորին մարտնչէաք։ Որ փախչէր՝ վատանուն յաշխարհի երևէր և անողորմ մահ ի նմանէ գտանէր․ իսկ որ քաջութեամբ յառաջ մատչէր՝ քաջ անուն ազգի ժառանգէր և պարգևս մեծամեծս յանցաւոր և ի մահկանացու թագաւորէն ընդունէր։ Եւ մեք իսկ աւասիկ յիւաքանչիւր մարմինս ունիմք վէրս և սպիս բազումս․ և բազում այն քաջութիւն իցէ, վասն որոյ առեալ իցէ և պարգևս մեծամեածս։ Անարգ և անօգուտ զքաջութիւնսն համարիմ և առ ոչինչ՝ զպարգևսն բազումս․ վասն զի ամենեքեան խափանելոց են։

«Իսկ արդ եթէ վասն մահկանացու հրամանատուին զայն արութիւնս կատարէաք, ո՛րչափ ևս առաւել վասն անմահ թագաւորին մերոյ, որ տէրն է կենդանեաց և մեռելոց և դատելոց է զամենայն մարդ ըստ գործոց իւրոց։ Ապաքէն եթէ կարի շատ յառաջ մատուցեալ ծերացայց, սակայն ելանելոց եմք ի մարմնոյ աստի, զի մտցուք առ Աստուած կենդանի, որ ոչ ևս ելանիցեմք ի նմանէ։

«Արդ աղաչեմ զձեզ, ո՛վ քաջ նիզակակիցք իմ, մանաւանդ զի բազումք ի ձէնջ լաւագոյնք է քան զիս արութեամբ, գահու ի վեր ըստ հայրենի պատւոյն, բայց յորժամ ձերով կամօք և յօժարութեամբ առաջնորդ և զօրագլուխ ձեզ կացուցէք, հեշտ և բաղձալի թուեսցին բանք իմ ի լսելիս մեծամեծաց և փոքունց։ Մի՛ երկուցեալ զանգիտեսցուք ի բազմութենէ հեթանոսացն և մի՛ յահագին որոյ ան մահկանացուի թիկունս դարձուսցուք․ զի եթէ տացէ Տէր յաղութիւն ի ձեռս մեր, սատակեսցուք զզօրութիւն նոցա, զի բարձրասցի կողմն ճշմարտութեան, և եթէ հասեալ իցէ ժամանակ կենաց մերոց սուրբ մահուամբ պատերազմիս, ընկալցուք խնդութեամբ սրտիւ․ բայց միայն յարութիւնս քաջութեան՝ վատութիւն մի՛ խառնեսցուք։

«Մանաւանդ զի անմոռաց է ինձ, յիշելով զիմ և զոմանց ի մէնջ, ի ժամանակին՝ զի զանօրէն իշխանն խաբեցաք պատրեցաք իբրև զմանուկ մի տղայ անպիտան, իբր այն եթէ ի վերին երեսս զկամս նորա անբարշտութեանն կատարեցաք․ բայց ի ծածուկ զխորհուրդս Տէր ինքնին վկայէ մեզ, որպէս անքակ կացեալ, եմք ի նմանէ։ Զոր և դուք ինքնին իսկ գիտէք, վասն սիրելեաց մերոց, որ ի մեծի նեղութեան էին, հնարս խնդրէաք վասն յանդորր հանելոյ․ զի նոքաք հանդերձ մարտ եղեալ կռուեսցուք ընդ անօրէն իշխանին վասն հայրենի աստուածատուր օրինացն։ Եւ իբրև նոցա ոչ ինչ կարացաք օգնել, անհնար լիցի այս, եթէ վասն մարմնաւոր սիրոյ զԱստուած ընդ մարկան փոխանակիցեմք։

«Իսկ արդ յեֆկուս և յերիս կռիւս Տէր ինքնին մեծազօրութեամբ օգնեաց մեզ, որպէս զի զանուն քաջութեան ժառանգեցաք, և զզօրսն արքունի չարաչար հարաք, և զմոգսն անողորմ սատակեցաք, և զպղծութիւն կռապաշտութեանն ի տեղեց տեղեաց սրբեցաք, զանօրէն հրաման թագաւորին եղծաք ապականեցաք, զխռովութիւն ծովուն ցածուցաք, լեռնացեալ ալիքն դաշտացան, բարձրադէզ փրփուրն սպառեցաւ, գազանացեալ սրտմտութիւնն դադարեաց։ Որ ի վերայ ամպոց որոտայր, նկուն եղեալ՝ քան զսովորական բնութիւնն ի վայր գտաւ ընդ մեզ խօսելով։ որ բանիւ հրամանաւ կամէր կատարեալ զչարութիւնն իւր ի վերայ սուրբ եկեղեցւոյ, արդ աղեղամբ և նիզակաւ և սրով կռուի։ Որ իբրև զգոյն ի մարմնոյ՝ չկարէ շրջել, թերևս և ոչ այր կարասցէ մինչև ի կատարած։ Քանզի հիմունք սորա հաստատութեամբ եղեալ են ի վերայ վիմին անշարժութեան, ոչ ի վերայ երկրի, այլ ի վեր յերկինս, ուր ոչ անձրևք իջանեն, և ոչ հողմք շնչեն, և ոչ հեղեղս յարուցանեն։ Եւ մեք թէպէտ և մարմնով յերկրի եմք, այլ հաւատով յերկինս եմք շինեալ, ուր ոչ ոք կարէ հասանել յանձեռագործ շինուածն Քրիստոսի։

«Հաստատուն կացէք յանշուշտ զօրագլուխն մեր, որ ոչ երբեք մոռասցի զգործըս նահատակութեան ձերոյ։ Ո՛վ քաջք, մեզ այս մեծապէս է, զոր կատարեաց ի ձեռն մերոյ բնութեանս, յորում և զօրութիւնն Աստուծոյ մեծապէս երևի։ Զի եթէ զայլս կոտորելով ի վերայ աստուածային օինացն՝ պարծանս անձանց ժառանգեացք և զքաջ անուն ազգատոհմին մերոյ թողաք եկեղեցւոյ, և վարձուց ակնկալութիւն ի Տեառնէ է, որ պահէ իւրաքանչիւր ումեք ի մէնջ ըստ սրտին յօժարութեան և ըստ գործոց առաջարկութեան, - ո՛րչափ ես առաւել, եթէ մեք մեռանիցիմք ի վերայ մեծի վկայութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում և երկնաւորքն են ցանկացեալ, եթէ դոյր հնար։ եւ զի այս պարգևք ոչ ամենեցուն է անկ, այլ որում պատրաստի ի բարերար Տեառնէն, և մեզ այս ոչ եթէ յարդար գործոց ինչ պատահեաց․ այլ յաննախանձ պարգևատուէն․ որպէս և ասէ իսկ ի սուրբ կտակարանին․ «Ուր առաւել եղեն մեղքն, անդէն առաւելան շնորհքն Աստուծոյ»։

«Եւ մեզ կարի քաջ ի դէպ ելանէ հրաման պատասխանւոյս այսորիկ․ որպէս և առաւելապէս երևեցաք մարդկան ամբարշտեալք, կրկին առաւելապէս երևեսցուք արդարացեալք մարդկան և հրեշտակաց և Հօրն ամենեցուն։ Զի որ որ լուան ապաքէն զմէնջ մարդիկ ի գործ ամբարաշտութեանն, արտասուս բազում հեղան ի սուրբ եկեղեցւոջն, և ևս բազմագոյն ի մէջ սիրելացն մերոց։ Նաև ընկերք մեր սրով սրտմտեալ սպառնային մեզ և մահ ի վերայ հասուցանել կամէին, և ծառայքն մեր սարտուցեալ փախչէին ի մէնջ։ Եւ հեռաւորսց, որոց լուեալ էր զանուն քրիստոնէութեան մերոյ, քանզի ոչ էին տեղեակ խորհրդոցն մերոց, ողբս ի բերան առեալ՝ անդադար աշխարէին զմեզ և անգիտութեամբ հայհոյութնս բազումս խօսէին զմենջ։ Եւ որ մեծն քան զամենայն՝ ասացից․ ոչ միայն մարդիկ յերկրի, այլ և հրեշտակք յերկինս զերեսս իւրեանց դարձուցին ի մէնջ, զի մի՛ տխուր դիմօք հայեսցին ի մեզ։

«Եւ ահա եկն, եհաս ժամանակ, զի զամենայն զկեղտ անուն ի մէնջ ի բաց բարձցուք։ Յայնժամ իբրև զթախծեալ սգաւոր՝ յոգի և մարմին էաք տրտմեալք, այսօր զուարթացեալ և զգաստացեալք յերկոսեան առ հասարակ եմք շրջացեալք․ քնզի և զՏէրն բարերար ընդ մեզ տեսանեմք յառաջնորդութիւն․ չէ՛ մեր մարդ զօրավար, այլ զօրագլուխն ամենայն մարտիրոսաց։ Երկիւղ՝ թերահաւատութեան է նշանակ․ զթերահաւատութիւն մեք ի մէնջ վաղ մերժեցաք, ընդ նմին և երկիւղն փախիցէ ի մտաց և ի խորհրդոց մերոց»։

Զայս ամենայն առաքինի զօրավարն խօսեցաւ ընդ ամենայն բազմութեանն․ դարձեալ և զմի մի ի նոցանէ քաջալերէր ի ծածուկ և սրտապնդէր։ Եւ զամենայն պակասութիւն աղքատութեան լնոյր․ որոյ ոչ ինչ դոյր զօրականին՝ յանձնէ և յընկերաց մատուցանէր․ որոյ զէն չէր՝ զէն պատրաստէր, և որում հանդերձ պիտոյ էր՝ հանդերձ զգեցուցանէր, և որում երիվար՝ երիվար տայր։ Եւ առատ ռոճկօք ուրախ առնէր զամենեսեան և զուարթագին զինքն ցուցանէր ամենեցուն։[8]

ՎԵՑԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ՊԱՏԵՐԱԶՄՆ ՀԱՅՈՑ
[խմբագրել]

Իսկ արին Վարդան յառաջ մատուցեալ և զաւագանին հարցանէր․ և միաբան ամենեցուն խրատու զզօրագլուխն կարգէր այսպէս։

Զգունդն առաջին տայր ի ձեռն իշխանին Արծրունեաց և նիզակակից նմա զմեծ իշխանն Մոկաց և զայլն ամենայն նախարարեան համհարզս երկոցունցն, և զամենայն բազմութիւն գնդին թևս աստի և անտի կազմէր նոցա։

Եւ զգունդն երկրորդ տայր ի ձեռն Խորենայ Խորխոռունեաց և նիզակակից նմա զԸնծայինն և զՆերսեհ Քաջբերունի։

Եւ զգունդն երրորդ մատուցանէր ի ձեռն Թաթլոյ Վանանդեցւոյ և նիզակակից նմա հրամայէր զՏաճատ Գնունի, և զբազումս ի քաջ արանց աստի և անտի ի թևս նոցա։

Յանձն իւր առնոյր զգունդն չորրորդ և նիզակակից իւր զքաջն Արշաւիր և զհարազատ եղբայր իւր զՀամազասպեան։

Կարգէր և կազմէր զճակատն՝ յորդորելով ընդ ամենայն երես դաշտին դէմ յանդիման Արեաց գնդին, առ ափն Տղմուտ գետոյն։

Եւ իբրև այս այսպէս պատրաստութեան, երկոքեան կողմանքն լի սրտմտութեամբ և մեծաւ բարկութեամբ զայրանային, և գազանացեալ զօրութեամբ յիրեարս յարձակէին երկոքեան։ Եւ ամբոխ աղաղակին երկոցունց կողմանց՝ իբրև ի մէջ ամապոց շփոթելոց՝ ճայթմունս գործէր․ և հնչումն ձայնից զքարանձաւս լերանցն շարժէր։ Ի բազմութենէ սաղաւարտիցն և ի փայլիւն պատենազէն վառելոցն իբրև նշոյլ ճառագայթից արեգական հատանէին։ Նաև ի բազում սուսերացն շողալ և ի ճօճել բազմախուռն նիզակացն՝ իբրև յերկնուստ ահագին հրաձգութիւնք եռային։ Քանզի ո՞վ իսկ է բաւական ասել զմեծամեծ տագնապ ահաւոր ձայնիցն, ո՞րպէս կոփիւնք վահանաւորացն և ճայթմունք լարից աղեղանցն զլսելիս ամենեցուն առ հասարակ խլացուցանէին։

Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապի և զաղէտս անբաւ տարակուսանացն երկոցունց կոմյանցն, առ ի յանդուգն յարձակմանէն զմիմեանս բախելով․ քանզի թանձրամիտքն յիմարէին վատասիրտքն լքանէին, քաջքն խիզախէին և նահատակքն գոչէին։ Եւ խումբ արարեալ ամենայն բազմութեանն՝ զգետն ի մէջ փակէին, և զանգիտեալ գունդն Պարսից ի դժւարութենէ զետոյն՝ զտեղեաւն զեռալ սկսան։ Իսկ գունդն Հայոց հասեալ անցանէին, ձի ի վերայ առեալ յարձակէին մեծաւ զօրութեամբ։ Սաստկապէս բախեալք ընդ միմեանս, յերկացունց կողմանց բազում վիրաւորք յերկիր անկեալ դիաթաւալ խաղային։

Յայնմ մեծ տագնապի ի վեր հայեցաւ քաջն Վարդան և տեսանէր զընտիր ընտիր քաջ նահատակաց Պարսից զօրուն, զի զձախակողմն շարժեցին զհայոց գնդին․ մեծաւ ուժով յարձակէր ի տեղին և զաջ թևն Պարսից գնդին բեկեալ՝ արկանէր զգազանօքն և շրջան առեալ կոտորէր մինչև ի նոյն տեղի։ Եւ այնպէս շտապ տագնապի ի վերայ հասուցանէր, մինչև գունդն Մատեան քակեալ բաժանեցան ի մեծամուր պատրաստութենէն, դեռ ևս քաջ քաջ ի փախուստ դառնային։

Ապա դէտ ակն ի վեր համբառնայր Մուշկան Նիսալաւուրտ, քակեալ զոմանս տեսանէր ի գնդէն Հայոց և զկնի մնացեալ ի հովիտս լերանցն։ Վասն որոյ զաղաղակ բարձեալ՝ քաջալերէր շուրջ զիւրեաւ զզօրս Արեաց, որք զտեղի առեալ կային ընդդէմ գնդին Վարդանայ։ Եւ անդէն ի տեղւոջն երկոքին կողմանքն զպարտութիւն խոստովանէին, և առ յոյժ թանձր անկեալ դիականց իբրև զքարակոյտս դերբկաց երևէին։

Զայն իբրև ետես Մուշկան Նիսալաւուրտ, մնայր գազանացն Արտաշրի, որ ի վերայ նոցա նստէր ի բարձր դիտանոցին իբրև յամուր քաղաքի․ և ի ձայն մեծ գալարափողոցն զիւր գունդն ստիպէր և յառաջամարտիկ զօրօքն զնա ի մէջ փակէր։

Իսկ կորովին Վարդան իւրովք քաջ նիզակակցօքն ոչ սակաւ նախճիրս ի տեղւոջն գործեաց, յորում տեղւոջ և ինքն իսկ արժանի եղև առնուլ զկատարեալ նահատակութեանն պսակ։

Եւ յերկարեալ գործոյ պատերազմին՝ որն տարաժամէր, և մօտ առ երեկս կարճատէր։ Բազմաց օրահասք մահու հասանէին, մանաւանդ ի թանձրութենէ դիականց մօտ առ մօտ խտացեալ իբրև զփայտահարս մայրաւորաց։ Անդ էր տեսանել զբեկումն նիզակացն և զխորտակումն աղեղանց․ վասն այնորիկ և ոչ կարէին կալ ճշմարտիւ ի վերայ սուրբ մարմոյ երնելեացն․ և սաստիկ խուճապ տագնապի էր կողմանցն երկոցունց անկելոց։ Եւ որք մնացեալքն էին՝ վատնեալք և ցրուեալք լինէին ի լեռնադաշտս ամուր ձորոցն․ և յորժամ պատահէին միմեանց, դարձեալ միւս անգամ զմիմեանս սատակէին։ Եւ մինչև ի մուտս արեգականն անդադար լինէր գործ դառնութեանն։

Եւ քանզի գարնանային էր ժամանակն, ծաղկալից դաշտքն դառնային յորդահոսանց արեանց բազմաց։ Մանաւանդ յորժամ տեսանէր ոք զբազմակոյտ դիականցըն անկելոց, սիրտն բեկանէր, և աղիքն գալարէին լսել զմնչիւն խոցելոցն և զմռնչիւնս բեկելոցն, զթաւալգլոր խաղալ, սողալ վիրաւորացն, զփախուստ վատացն, զտաքուստ լքելոցն, զսրտաթափումն զանարի արանցն, զճչիւն կանացեացն, զողբս սիրելեաց, զաշխարումն մերձաւորաց, զվայ և զաւաղ բարեկամացն։ Քանզի ոչ եթէ կողմ էր որ յաղթեաց, և կողմ էր որ պարտեցաւ, այլ քաջք ընդ քաջս ելեալ՝ երկոքի կողմանքն ի պարտութին մատնեցան։

Բայց քանզի անկեալ էր մեծ Սպարապետն Հայոց ի պատերազմին, ոչ ոք գոյր յնուհետև ի մէջ գլխաւոր, յոր յեցեալ ժողովէին գունդն մնացելոցն։ Թէպէտ և բազում այն էր, որ ապրեցան, քան թէ որ մեռանն, սակայն ցանեալ ցրուեցան և հասեալ անկանէին ի տեղիս տեղիս յամուրս աշխարհին և բռնանային ի վերայ բազում գաւառաց և բերդից, զոր և ոչ առնուլ իսկ ոք կարէր։

Եւ այս անուանք են քաջ նահատակացն, որ անդէն ի տեղ ոչն կատարեցան․ յազգին Մամիկոնէից քաջն Վարդան հարիւր եռեսուն և երեք արամբք․ յազգէն Խորխոռունեաց Խորէնն կորովի իննևտասն արամբք․ յազգէն Պալունեաց արին Արտակ յիսուն և եօթն արամբք․ յազգէն Գնթունեաց զարմանլին Տաճատ իննևտասն արամբք․ յազգէն Դիմաքսենից իմաստունն Հմայեակ քսան և երկու արամբք․ յազգէն Քաջբերունեաց հրաշակերտն Ներսեհ եօթն արմաբք․ յազգէն Գնունեաց մանուկն Վահան երիւք արամբք․ յազգէն Ընծայնոց արդարն Արսէն եօթն արամբք․ յազգէն Սրուանձտայ յառաջադէմն Գարեգին երկու հարազատօքն և ութ ու տասն արամբք։

Այս երկերիւր ութսուն և եօթն նահատակ ընդ ինն մեծամեծ նախարարցն անդէն տեղւոջն կատարեցան։ Եւ յարքունի տանէն և ի տանէն Արծրունեաց և յիւրաքանչիւր նախարարաց տանէն, թող զայս երկերիւ ութսուն և եօթնս, և այլ ևս եօթն հարիւր և քառասուն այր որք զանուանս իւրաքանչիւր ի դպրութիւն կենաց գրեցին նմին աւուր ի մեծ պատերազմին։ Եւ միահամուռ լինի ամենայն հազար և երեսուն և վեց։

Իսկ ի կողմանէ ուրացելոցն և հեթանոսաց անկանէր յայնմ աւուր երեք հազար հինգ հարիւր քառասուն և չորք այր։ Ինն այր ի նոցանէ ի մեծ պատուաւորացն էր, վասն որոյ և կարի յոյժ ի խոր խոցեցաւ Մուշկան Նիսալաւոուրտ։ Մանաւանդ իբրև ետես զան հնարին հարուածսն եռապատիկ զիւրոյ գնդին քան զՀայոցն, բեկաւ, անկաւ զօրութիւն ուժոյն իւրոյ, և ոչ հանդարտէր կալ ի վերայ խորհրդոց մտացն․ քանզի ոչ՝ որպէս կարծէր զպատերազմն՝ կատարեցաւ։

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ՅԵՐԿԱՐՈՒՄՆ ԻՐԱՑՆ ԽՌՈՎՈՒԹԵԱՆ[9]
[խմբագրել]

Եւ եղև յաւուր միոջ մեծի զամենայն երևելիս զպատուականսն հրամայէր յընթերիս կոչել։ Կոչեցին և զուրացեալն։ Եւ նա ըստ առաջին կարգի օրինացն արքունի արկանէր զպատուական հանդերձն, զոր ունէր ի թագաւորէն կապէր և զպատիւ վարսին և զխոյրն ոկեղէն դնէր ի վերայ,և զկռանակուռ ձոյլ ոսկի կամարն ընդելուզեալ մարգարտով և ակամբք պատուականօք՝ ընդ մէջ իւր ածէր, և զգինդսն յականջսն, և զգումարտակն ի պարանոցին, զսամոյրն զթիկամբն, և զամենայն օրէնս պատւոյն գանձամբ արկեալ՝ երթայր յարքունիս․ շքեղ և երևելի քան զամենեսեան երևէր բազմութեանն։

Իսկ նախարարքն, որք կամօք ի Հայոց չոգան՝ անձամբ տուեալ զանձինս ի փորձութիւնն, և սուրբքն, որ յառաջագոյն հասեալ էին, (կապանօք ունէին զամենեսեան առ Դրանն արքւնի) իբրև տեսին զնա զարդարեալ և շքեղացեալ և բազմամբոխ գնդու գայր յարքունիս, ի միտս իւրեանց սկսան այպանել և ասել․ «Ո՛վ անմիտ վաճառական, զանմահ և զանանց պատիւ ետուր և զանցաւորդ գնեցեր, զոր և զզայդ ևս ընդ մօտոյ աւուրս կորուսանելոց ես»։

Եհաս և նստաւ ի ներքին դահլիճսն, որ էր հրապարակ մեծամեծացն։ Արդ եկն, ել սենեկապանն յարքունուստ, հարցանէր ցնա և ասէ․ «Արքայ յղեաց առ քեզ, յորմէ՞ գտեալ է քո զայդ ամենայն պատուական պատիւ, ասա՛ վաղվաղակի, վասն որո՞յ արդար վաստակաց»։ Եւ յուշ առնէր նմա զամենայն բանս ատենին, յորում դատապարտեցաւն, նաև զոր ոչ ևս անդ խօսեցան, զայն ևս յայտնէր նմա։ Զի ոչ ըստ կարգի ունէր նա զտէրութիւնն Սիւնեաց աշխարհին, այլ նենգութեամբ և քսութեամբ ետ սպանանել զհօրեղբայր իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտէրութիւնն՝ իբրև քրտիկեար յարքունիս։ Նաև այլևս բազում բանիւք դատապարտէին զնա, որում ամենայն աւագանին վկայ գային։ Պապանձեցաւ ամենևին և չգտաւ բան ճշմարիտ ի բերան նորա։ Իբրև կրկնեցին և երեքկնեցին ցուցանելով ի ներքս յարքունիսն, հատաւ վճիռ մահու ի վերայ նորա։

Արդ եկն, ել դահճապետն և մատեաւ առաջի ամենայն մեծամեծացն, մերկեաց ի նմանէ զպատիւն, զոր ունէր յարքունուստ, և զգեցոյց նմա հանդերձ մահապարտի։ Կապեցին զոտս և զձեռս և կանանցաբար նստուցին ի ձի մատակ, տարան և ետուն յայն զնդան, ուր կային մահապարտք ամենայն։

Իսկ նախարարքն Հայոց և սուրբ եպիսկոպոսքն հանդերձ երիցամբքն, թէպէտ և էին ի մեծի պատուհասի, ոչինչ յիշէին զնեղութիւնսն, որ անցեալ էր ընդ նոսա, և կամ որ այևս ակնկալութիւն էր գալ ի վերայ․ այլ զարմացեալ էին ընդ մեծ յայտնութիւնն, որ եղև Աստուծոյ։ Մխիթարէին զմիմեանս և ասէին․ «Քաջութեամբ պատերազմեցաք, առաւել ևս համբերութեամբ ճգնեսցուք։ Լուեալ է մեր ի սուրբ հարցն մերոց, եթէ գլուխ ամենայն առաքինութեան համբերութիւն է, և իմաստութիւն երկնաւոր՝ կատարեալ աստուածապաշտութիւն, և զայս ոչ ոք կարէ գտանել առանց չարչարանաց։ Իսկ չարչարանքն յորժամ ընդերկարանայ ի վերայ, յանժամ բազմանայ վարձ հատուցմանց պարգևին։ Ապա թէ այդ այդպէս է, զայս միայն աղաչեսցուք զԱստուած, զի համբերել կարասցուք ամենայն փորձութեանց, և Տէր ինքնին արասցէ հնարս մերում փրկութեան։

«Լուեալ է մեր զդատաստան քառասուն զինւորացն Քրիստողի, որք բազում հարւածս տանջանաց ընկալան։ Մինն ի նոցանէ փո։ւթացաւ ի բաղանիսն և վրիպեաց ի պսակէն, իսկ երեսուն և ինն համբերութեամբ կատարեցան և հասին այնմ աւետեացն, որում ցանկացեալն էին։ Իսկ մեր ընկերակիցն աւանիկ, որ յառաջագոյն որոշեցաւ ի մէնջ, ահա եղև գործակից սատանայի։ Մինչդեռ ոգիքն ի մարմնին են, ընկալաւ զառհաւատչեայ գեհենին տանջանաց, որ ոչ միայն սրբոց է ողբալի, այլ և ամենայն գազանաբարոյ մարդկան»։

Զայս ասէին և բազում արտասուս ի վերայ կորուսելոյն հեղուին։ Եւ անդէն զերգս հոգևորս ի բերան առեալ ասէին․ «Բարի է յուսալ ի Տէր, քան յուսալ ի մարդիկ․ բարի է յուսալ ի Տէր, քան յուսալ յիշխանս[10]․ ամենայն ազինք շրջեցան զինեւ և անուամբ Տեառն յաղթեցի նոցա»։ Քաջալերէին զմիմեանս և ասէին․ «Զայս գիտելով, եղբա՛րք, մի՛ երկիցուք յանաստուած ազգէս հեթանոսաց, որ քան զմեղուս վատթարագոյն ևս են ի զայրանալն իւրեանց, զի և նոցա ցասումն ի սատակումն անձանց իւրեանց լիցի․ այլ մեք զանուն Տեառն կարդասցուք և վանեսցուք զամենեսեան»։

Իսկ ուրացեալն Վասակ հայէր ի միաբանութիւն սուրբ կապելոցն, որք մեծաւ խնդութեամբ ընդունէին զչարչարանսն և զւարթագոյն և պայծառք երևէին, որպէս յառաջագոյն յարքունիսն․ հայէր և կարօտէր, և ոչ ոք խառնեաց զնա ի նոսա, այլ ուրայն նովին կապանօք պահէին։ Եւ որ ըստ օրէ բերէին, իբրև զգէշ ընկենուին ի մեծ հրապարակին, ձաղէին և այպանէին և տեսիլ ամենայն կարաւանին զնա առնէին։ Կողոպտեցին, հանին և ոչ ինչ թողին, զոր ընդ իւրն ունէր․ այնպէս ձաղեցին աղքատութեամբ, մինչ հաց մուրանային և բերէին նմա իւր ծառայքն։ Եւ այնպէս սաստիկ արկին զարտերս հարկաց աշխարհին ի վերայ տան նորա, որ մինչև զհարց և զհաւուց և զիւր արարս և զզարդս կանանց ևս եդ ի վերայ և ետ և տուժեցաւ, և ոչ կարաց հատուցանել զպարտսն արքունի։ Եւ յայն տեղի հասուցին, մինչև հարցանել նմա, եթէ՝ «Կայցէ՞ ինչ գանձ ի գերեզմանղ նախնեացն մերոց»։ Եւ եթէ գտեալ էր նորա, հանէր և տայր ընդ իւր և ընդ ընտանեացն տուգանս․ որպէս զի բազում մարդիկ իսկ չոգան ի տուժի։[11]

Եւ իբրև այսպէս յամենայն կողմանց հարեալ վատթարացաւ անկաւ յախտս դժնդակս անդէն ի կապանսն։ Ջեռաւ փոր նորա, և հարան և տրորեցան գոգք նորա, և քամեալ մղեցաւ թանձրամտութիւն նորա։ Եռացին որդունք ընդ աչս նորա և ի վայր սորեցին ընդ ռնգունս նորա։ Եռացին որդունք ընդ աչս նորա և ի վայր սորեցին ընդ ռնգունս նորա․ խցան լսելիք նորա, և ծակոտեցան չարաչար շրթունք նորա․ լուծան ջիլք բազկաց նորա, և յետ կոյս կորացան կրկունք ոտից նորա։ Բղխեաց ի նմանէ հոտ մահու, և փախստական եղեն ի նմանէ ձեռնասուն ծառայք նորա։ Լեզուն միայն կայր կենդանի ի բերան նորա, և ոչ գտաւ խոստովանութիւն ի շրթունս նորա։ Ճաշակեաց զմահ հեղձամղձուկ և էջ ի դժոխս անհնարին դառնութեամբ։ Ոտնհար եղեն նմա ամենայն սիրելիք նորա, և ոչ յագեցան սաստիկ հրուածովք ամենայն թշնամիք նորա։

Եւ այն որ կամէրն թագաւոր լինել մատնութեամբ Հայոց աշխարհին, և ոչ գերեզմանի նորա տեղի երևեցաւ ի նմին․ քանզի իբրև զշուն մեռաւ և իբրև զէշ քարշեցաւ։ Ոչ յիշեցաւ անուն նորա ի մէջ սրբոց, և ոչ մատեաւ յիշատակ նորա առաջի սուրբ սեղանոյն յեկեղեցւոջն։ Ոչ ինչ եթող չարիս, զոր ոչ գործեաց ի կեանս իւր, և ոչ ինչ մնաց ի մեծամեծ չարեցաց, որ ոչ անցին ընդ նա ի մահուան նորա։

ԱՐՏԱՔՈՅ ԵՕԹՆ ՅԵՂԱՆԱԿԻՆ
ՈՒԹԵՐՈՐԴ
ՎԱՍՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՂԱՑՆ ՀԱՅՈՑ ԽՈՐԵՆԱՅ ԵՒ ԱԲՐԱՀԱՄՈՒ
[խմբագրել]

1[խմբագրել]

Իսկ աշակերտք երանելեացն ի կապանս կային ի ներքո ի քաղաքին[12] եկն դահճապետ մի արքունի և եահն զնոսա ի քաղաքէ անտի արտաքս։

Եհան ի նմին քաղաքէ ասորեստանեայս քրիստոնեայս արս հինգ, քանզի և նորա ի կապանս էին վասն անուանն Քրիստոսի․ եհարց ցնոսա բանիւք, և ոչ հաւանեցան երկիր պագանել արեգական։ Չարչարեաց զնոսա զանիւ և նոքա ևս առաւել ի նոյն միտո պնդեցան։ Կարեաց զնոսա ունչս և զականջս, և ետ տանել յԱսորեստան, զի կայցեն ի մշակութեան արքունի։ Երթային մեծաւ յօժարութեամբ, իբրև այն թէ մեծ պարգևս գտեալ ի թագաւորին։

Արդ եկն դարձեալ նոյն դահճապետ առ աշակերտս սուրբ սպանելոցն, ընտրեաց երկուս ի նոցանէ, որ համեստագոյնք էին, առեալ մեկուսի յայլոցն և ասէ ցնոսա․ «Զի՞նչ անուանք են ձեր»։

Ետ պատասխանի մին և ասէ․ «Առ ի ծնողաց ինձ Խորէն, և դմա Աբրահամ, իսկ ըստ շնորհաւոր կարգիս՝ ծառայք Քրիստոսի եմք և աշակերտք երանելեացն, զոր սպանէք»։

Ետ պատասխանի դահճապետն և ասէ ցնոսա․ «Իսկ այդ զի՞նչ, գործ է ձեր, և կամ բնաւ ո՞յր իսկ ածեալ է զձեզ այսր»։

Առ այս ետ պատասխանի Աբրահամ և ասէ ցնոսա․ «Զայդ ձեզ ի վարդապետաց մերոց էր ուսանել․ զի ոչ դուզնաքեայք ոք էին նոքա, այլ ունէին ստացուածս հայրենիս ըստ արժան բաւականին, ըստ նմին և սպասաւորս, էր որ իբրև զմեզ, և էր որ լաւագոյն քան զմեզ․ որոց սնուցեալ և ուսորցեալն էր որ իբրև զմեզ, ընդ նոսա եմք եկեալ։ Քանզի և պատուէր իսկ ունիմք յաստուածատուր օրինացն մերոց՝ սիրել զնոսա իբրև զսուրբ ծնողս և սպաս տանել նոցա իբրև հոգևոր տերանց»։

Ցասեաւ դահճապետն և ասէ․ «Իբրև զանխրատ և զաներկիւղ ստամբակս խօսիս։ Մինչդեռ ի խաղաղութեան և յաշխարհի էիք, բարիւք էր․ յորժամ գրուայ եղեն նոքա յիրս արքունի և մահապարտ գտան ըստ գործոց իւրեանց, ձեզ չէր արժան ամենևին մօտ երթալ առ նոսա։ Ո՞չ տեսանէք ի մեծ կարաւանիս․ յորժամ ոք ի պատուաւորացն ի դիպահոջն արրքունի լինիցի՝ սգոյ հանդերձ ագանի և զատեալ, որոշեալ ի բացէ նստի միայնսիկ, և ամենևին հուպ ոչ ոք իշխէ երթալ առ նոսա։ Եւ դու այդպէս իբրև զանյանցի աշակերտ պարծելով խօսիս»։

Առ այս ետ պատասխանի Խորէն և ասէ․ «Ոչ ձեր կարգդ անիրաւ է և ոչ մերս ստութեամբ․ նախարարն յանցաւոր՝ ուստի զպարգևն գտեալ էր, այնպէս պարտ էր նմա հպատակ լինել, զի իպատուոյն վերայ և այլ ևս պարգևս մեծամեծս գտանէր ի նմանէ։ Արդ փոխանակ զի զայն չարար, ձախողակի յետս ընդդէմքն պատահեաց նմա։ Եւ մեր վարդապետքն եթէ առ Աստուած յանցուցեալ էին և կամ առ թագաւորն մեղուցեալ ինչ էին, նոյն օրինակ և մեք առ նոսա առնէաք․ ոչ յաշախարհի մօտ երթայաք և ոի ի տար աշխարհ այսր զհետ նոցա գնայաք։ Բայց քանզի առ երկոսին կողմանսն արդարութեամբ կեցեալ են, և դուք զուր տարապարտուց սպանէք զնոսա, մեք արդ ևս առաւել սպասաւորեմք սուրբ ոսկերաց նոցա»։

Ասէ ցնա դահճապետն․ «Ես յառաջագոյն իսկ ասացի, եթէ կարի ստամբակ ոմն ևս դու․ ահա յայտ եղև աւադիկ, եթէ յամենայն վնաս նոցա խառն էք դուք»։ Աբրահամ ասէ․ «Յո՞ր վաս»։

Դահճապետն ասէ․ «Առաջին ի մահ մոգուցն, ապա և յայլս ամենայն։

Աբրահամ ասէ․ «Այդ ոչ միայն ե մենջ է, այլ ըստ կարգի և ձերոց օրինացդ․ թագաւորք ձեզ տան հրաման, և դուք ի ձեռն ձերոց սպասաւորացդ գործէք»։ Դահճապետն ասէ․ «Ի Միհր ասուած երդուեալ իմ․ խստագոյն ևս խօսիս քան զվարդապետսն քո․ յայտ է, եթէ վնասակարագոյնք ևս էք դուք։ արդ ոչ է հնար ձեզ ապրել ի մահուանէ, բայց եթէ երկիր պագանէք արեգական և կարաիցէք զկամս օրինաց մերոց»։

Խորէն ասէ․ «Ցայժմ իբրև զմարդ չարախօսէիր և արդ իբրև զշուն անպիտան ընդ վայր հաջես։ Եթէ գոյր արեգական ականջք, դու տայիր նմա թշնամանս դնել․ արդ նա բնութեամբ անզգայ է, և դու չարութեամբ անզգայագոյն քան զնա։ Յի՞մ տեսեր զմեզ պակասագոյն քան զհարսն մեր, մի՛ բանիւք զփորձ առնուլ կամիս զմեր, այլ հանդէս արա քում չարութեանդ և մերում բարութեանս, և ամաչեցեալ գտանի հայրն քո սատանայ, ոչ միայն ի մենջ, որ կատարելագոյնքս եմք, այլ և որ կարի փոքրիկն թուի քեզ․ նա դիցէ վէրս սաստիկս յոգիս և մարմինս քո։

Զայս իբրև լուաւ դահճապետն, սրտմտեալ բարկացաւ ի վերայ նոցա, ետ քարշեալ չարագոյն, քան զառաջինս։ Եւ այչափ սաստիկ քարշեցին, մինչև բազմաց կարծիք եղեն, թէ մեռան։

Իսկ իբրև ժամք երեք ի վերայ անդին, դարձեալ խօսել սկսան երկոքեանն և ասեն․ «Փոքր համարիմք զանարգանս զայս և ոչինչ զցաւս մարմոյս առ մեծ սէրն Աստուծոյ, որով կատարեցան հարրքն մեր հոգևորք։ Հա՛պա, մի՛դլար և մի՛ դադարեր, այլ զոր ինչ առ նոսայն արարեր, զնոյն և առ մեզ կատարեա՛։ Եթէ չարագոյն թուին քեզ գործքն նոցա, կրկին և զմերս համարեսջիք․ զի նոքա բանիւք հրամայէին, և մեք գործովք զարդիւնսն կատարէաք»։ Յայնժամ ևս առաւոլ զայրագնեցաւ ի վերայ նոցա և հրամայեաց զմահու գան հարկանել։ Եւ առ մի մի նոցանէ փոխեցաւ մեց վեց այր ի դահճացն։ եւ մինչդեռ կիսամեռք յերկիր անկեալ դնէին, հրամայեաց զերկոցունց ականջս մօտ կտրել։ Եւ այնպէս բրեցին, որպէս թէ չիցէ լեալ ի տեղւոջն։

Զարթեան որպէս ի քնոյ սաստիկ հարուածոցն, ակսան աղաչելով պաղատանս մատուցանել և ասեն․ «Աղաչեմք զքեզ, քաջ զինուոր թագաւորին․ կամ կատարեա՛ զմեզ իբրև զհարս մեր մահուամբ, և կամ արա՛ պաբուահսդ ըստ օրինակի վերջնոցս։ Զի ահա լսելիք մեր առողջացան զանապտաւորութիւն երկնաւոր, իսկ հոտոտեիքս դեռ ևս աստէն ի տեղւոջ կան յանցս չարչարանաց․ մի՛ կիսապարգև առներ զմեզ յերկնից բարութենէն։ Սրբեցեր զմարմինս մեր քարշելով և զլսելիս մեր կտրելով, սրբեա՛ և զռնգունս մեր հատանելով․ քանզի որչափ տգեղս առնես զմեզ երկրաւորաւս , գեղեցկագոյնս առնես զմեզ երկնաւորաւն»։ Ետ պատասխանի հեզութեամբ դահճապետն և ասէ․ «Եթէ և այլ յամեմ ես առ ձեզ մօտ կալով, կարծեմ, եթէ և աշակերտէք զիս ի ձեր յամառութիւնդ։ Զի ահա արդ և զխորհուրդս արքունի ի վեր հանեմ ձեզ։ Ցայդ վայր եղև հրաման պատուհասիդ ձերոյ, և իվերայ դորին պատուհասի՝ երթալ ձեզ յԱսորեստան և լինել ձեզ մշակ յարքունիս․ զի որ ընդ ձեզ հայեսցի՝ մի՛ ի դմին յամառութեան պնդեսցի ընդդէմ հրամանաց թագաւորին»։

Ասեն ցնա երանելիքն․ «Դու զմեր երկիրս կիսագործ թողեր, մեք յարքունի երկի՛րն կէս մարմնովք մերովք ոչ վաստակեմք»։

Իբրև զայս լուաւ դահճապետն, աղաչեաց զզիուորսն, որ տանէին զնոսա, և ասէ․ «Միայն աստի դուք առէք, գնացէք, և հասեալ յԱսորեստան՝ որ կամ իւրեանց է՝ և շրջեսցին»։

Եւ իբրև տարան հասուցին զնոսա յերկիրն Բարիլացւոց, ի գաւառ մի, զոր Շահուղն անուանեն, թէպէտ և էին յարքունի պատուհասին, սակայն և յայտ և գաղտ մեծապէս ընկալեալ եղեն ի բնակչաց աշխարհին։ Սակայն երանելիքն և յայնմ յոյժ տրտմագին էին, իբր այն, եթէ սակաւ վաստակեցաք և մեծապէս հանգչիմք․ և հանապազ ի նմին զեղտի կային։

Եւ անդէն թևակոխէին տեսանել զսուրբ կապանսն նախարարացն, լինել սպասաւոր մարմնաւոր պիտոյից նոցա։ Իմացուցին զայս միծամեծաց աշխարհին, որք էին ի նմին սուրբ ուխտի քրիսոնէութեանն։ եւ հաւանեալ ամենեցուն մեծամեցած և փոքունց՝ ազդ առնել ամենայն երկրին, զի հաճոյ թուեսցի ամենեցուն՝ ի ձեռն մարմաւոր պիտոյիցն կցորդ լինել սուրբ կապելոցն ի հեռաւոր օտարութեանն։

Եւ այսպէս ամ յամէ ժողովէին՝ ըստ իւրաքանչիւր կարի մարդկանն, ոմն սակաւ և ոմն շատ, ոյր զինչ և ի ձեռս պատրաստութիւն լինէր, եթէ դրամոց և դահեկանոց, ժողովէին, կազմէին, տային յերանելիսն՝ տանել նոցա։ Եւ այսպէս յարբանեկութեան կային, մինչև տասն ամն լցաւ սպասաւորութեանն։

Եւ վասն զի յոյժ խստագոյնս պահէին ի ջերմոջ աշխարհին և անդադար էին ի ճանապարհորդութեանն ընդ նոյն Շահուղ, ընդ Մեշովն և ընդ Քաշկար և ընդ ամենայն Ասորեստան և Խուժաստան սաստիկ տապով հարեալ ի խորշակէ մեռանէր սուրբն Խորէն և աւանդեալ լինէր ի բնակչաց աշխարհին ընդ սուրբ վկայսն։ Իսկ երանելին Աբրահամ կայր ին մնին առաքինութեան անդադար․ և զամենայն տուրս հաւատացելոցն շրջէր, ժողովէր և տանէր ի մեծ հեռաստանն, և ինքն մատակարարէր ըստ իւրաքանչիւր կարօտութեան։ Եւ այնպէս յերկարեցաւ մինչև յերկուտասաներորդ ամն պատժաւորացն, մինչև աղաչել զնա միաբան ամենեցուն, զի հաւանեսցի երթայ յաշխարհն Հայոց․ զի ընդ մտանել նորա առ նոսա՝ ի նմա տեսցեն և զքաջորք կատարեցան սրով․ ի նմա տեսցեն և զսուրբ կապանս չարչարանացն։

Զայս խորհուրդ խորհելով աստուածաշնորհ նախարարացն մեծաւ թախանձանօք ածէին զԽոստովանողն ի հաւանութիւն։ Եւ վասն զի ոչ էր սովոր երբեք բարւոյն ընդդէմ դառնալ, ըստ առաջին սովորութեան և յայսմ վայրի փութացաւ վաղվաղակի կատարել զհրամանն զմիաբան հաւանացելոցն յատուածային առաքինութիւնն։ Եկն, եմուտ յաշխարհն Հայոց։

Փութացան և ելին ընդ նորա առաջ վաղվաղակի արք և կանայք, մեծամեծք և փոքունք և ամենայն բազմութիւն ազատաց և շինականաց։ Անկանէին և փարէին գոտիւք և զձեառօք առաջի սրբոյն և ասէին․ «Օրհնեա՜լ Տէր Աստուած ի բարձունս, որ առաքեաց մեզ հրեշտակ յերկնից՝ բերել մեզ աւետիս յարութեան զի լինիցիմք ժառանգք արքայութեան։ Զի ահա ի քեզ կերպարանալ տեսանեմք զամենեսեան զհրաժարեալսն յուսով յարութեամբ և զկապեալսն ակնկալութեամբ արձակելոյ։ ի քեզ տեսանեմք և զաշխարհիս շինութիւն խաղաղութեամբ․ քև եկեցիքն մեր ցնծացեալ բերկրին, և քև սուրբ վկայքն մեր անդադար լիցին մեզ ի բարեխօոսութիւն առ Աստուած։ Օրհնեա՜ զմեզ, սուրբ հայր մեր․ դու ես բերան հանգուցելոց, խօսեա՛ց ընդ մեզ յայտնի օրհնութեամբ, զի յոգիս մեր լուիցուք ի ծածուկ զօրհնութիւնս սրբոցն»։

Բայց երանելի Խոստովանողն, թէպէտ և այսպէս սիրով ընկալեալ եղև յամենայն աշխարհէն, ոչ ինչ կամեցաւ ամենևին մերձենալ առ ոք ըստ մարմնոյ կարօտութեան․ այլ ընտրեաց իւր տեղի մի զատ յամենայն բազմամբոխ ժողովրդոց և առաքինի եղբարբք երիւք կատարեաց զկեանս իւր մեծաւ ճգնութեամբ։

Զոր եթէ կամիցի ոք ի կարգ արկանել, դժուարաւ կարասցէ ասել զվարս առաքինութեան նորա։ Զի եթէ զտքնութիւնն ասիցես, իբրև զկանթեղ անշէջ կայր զամենայն գիշերս․ և եթէ զսակաւապիտութիւնս կերակրոցն, համարեաց՝ եթէ զհեզութիւն ցածութեանն կամիցիս ասել, ոչ զոք ի կենդանեաց կարիցես գտանել նման նմա․ և եթէ զանընչասիրութիւնն կամիցիս ասել, դարձեալ զոր օրինակ չպատրի մեռեալ ի կարասի, զնոյն օրինակ ճշմարտութեամբ և առ երանելին իմասջիր։

Անյագական ձանյիւ հանապազորդեալ էր ի պաշտաման և անհատ աղոթիւք և խթան ընդոստուցիչ ամենայն հեղգացելոց։ Դսրովեցաւ նովաւ ագահութիւն, և կարի յոյժ ամաչեաց նովաւ շուայտութիւն որկորամոլութեան։ Առողջութիւն եղև նա աշխարահիս Հայոց, և բազումք վիրաւորք ի ծածուկ նովաւ գտին զառողջութիւն։ եղև նա վարդապետ կատարեալ վարդասպետաց իւրոց և սուրբ հայր խրատու հարանց իւրոց։ Ի լուր համբաւոյ նորա իմաստնացան տգէտք, և ի տեսիլ մերձաւորօք։ Զարհուրեցան դևք և փախեան ի նմանէ, իջին հրեշտակք և բանակեալ էին զնովաւ։

2[խմբագրել]

Իսկ կանայք երանելի առաքինեացն և կապելոցն և անկելոցն ի խատերազմին՝ ընդ ամենայն աշխարհն Հայոց համօրէն համարել ես ոչ կարեմ․ զի բազում ա՛յն են, զոր ոչ գիտեմ, քան թէ գիտեցեմ։ Զի հինգ հարիւրով չափ յականէ յանուանէ ճանաշեմ, ոչ միայն որ աւագագոյնքն էին, այլ զբազումս ի կրսերացունաց անտի։

Ամենեքեան միահմուռ զերկնաւոր նախանձ բերելով՝ ոչ ինչ ընդհատ երևեցան յանցանէ, որ ոչ ճաշակեցին զաշխարհ։ Քանզի եթէ աւագագոյնք էին և եթէ մանկագոյնք․ զմի առաքինութիւն հաւատոյ զգեցան։ Ոչինչ յիշեցին ամենևին զանուն փափկութեան մայրենի ազատութեանն․ այլ իբրև մարդք, որ վշտամբերք լեալ իցեն անդստին ի շինական սովորութեանցն տանջելով վարեալ զեանս աշխարհիս, անդրագոյնք ևս քան զնոսա յանձն առին զհամբերութիւն վշտաց։

Ոչ միայն յոգիսն մխիթարեալ կացին առ աներևոյթ զօրութիւն յուսոյն յաւիտենից, այլ և մարմոյ նեղութեամբ առաւել ևս բարձին զբեռն ծանրութեան։ Զի թէպէտ և ունէին զիւրաքանչիւր ձեռնասուն սպասաւորս, ոչ ոք երևէր ի նոցանէ, թէ ո՛ր տիկինն իցէ և կամ ո՛ր նաժիշտն․ մի հանդերձ էր հասարակաց, և միապէս գետնախշտիք երկոքեան։ Ոչ ոք ումեք անկողնարկ լինէր․ քանզի և չճանաչէին իսկ զխոտեղէնս ընտրել ի միմեանց․ մի գոյն թխութեան փսիրայիցն, և մի գոյն սևութեան սնարից բարձիցն։

Ոչ գոյր նոցա համեմ խահամոքք անուշաբար առանձին, և ոչ հացարարք որոշեալ ի պէտս սպասու ըստ ազատաց կարգի, այլ հասարակաց էր։ Շաբաթամուտն ըստ կարգի միայնակեցաց, որ յանապատի բնակեալ են։ Ոչ ոք ումեք ջուր ի ձեռս արկանէր, և ոչ կրտսերք աւագաց դաստառակք մատուցանէին․ չանկաւ օշնան ի ձեռս փափկասուն կանանց, և ոչ մատուցաւ իւղ ի զւարթութիւն խրախութեան։ Չեդան առաջի սուրբ սկտեղք, և ոչ անկան բաժակակալք, յուրախութիւն չեկաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս, և ոչ կոչեցան խաուականք յարանց ի տաճարս նոցա․ չյիշեցան նոցա, թէ գուցէ ոք ամենևին ի բնակասնունդ դայեկաց և կամ բնաւ ի սիրելի հարազատաց։

Փոշոտեցան և ծխոտեցան սրահակք և սրսկապանք նորեկ հարսանաց և սարդի ոստայնք ձգեցան ի սենեակս առագաստաց նոցա կործանեցան բարձագահք տաճարաց նոցա, և խանգարեցան սպասք երեխանաց նոցա․ անկան կործանեցան ապարանք նոցա, և տապալեալ աւերեցան ամուրք ապաստանի նոցա։ Չորացան, ազազեցան բուրաստանք ծաղկոցաց նոցա, և տաշտախիլ եղան որթք գինեբերք այգեաց նոցա։

Աչօք իւրեանց տեսին զյափշտակութիւն արարոց իւրեանց և ականջօք իւրեանց լուան զչարչարանս վշտից սիրելեաց իւրեանց․ առան զանձք իւրեանց յարքունիս, և ոչ մնացին ամենևին զարդք երեսաց իւրեանց։

Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհին, որ գըգեալք և գգւեալք էին յիրւաքանչիւր բաստեռունս և ի գահաւորակս, հանապազ բոկ և յետի երթային ի տունս աղօթից, անձանձրոյթ խնդրեալ ուխտիւք, զի համբերել կարասցեն մեծի նեղութեանն։ Որ ի մանկութենէ իւրեանց սնեալ էին ուղղովք զուարակաց և ամճովք երէոց, խօտաբուտք կենովք իբրև զվայրենիս զկերակուրն մեծաւ խնդութեամբ և ոչ յիշէին ամենևին զսովորական փափկութիւնն։ Սևացեալ ներկան մորթք մարմնոյ նոցա․ վասն զի ցերեկք արևակէզք և զամենայն գիշերսքն գետնաբեկք։

Սաղմոսք էին մշտնջենաւորք՝ մրմունջք ի բերանս նոցա, և մխիթարուոիւնք կատարեալք ընթերցուածք մարգարէիցն։ Միաբանեցին երկու երկու իբրև ամոլք հաւանք և հաւասարք՝ ուղիղ տանելով զակօսն արքայութեան, զի առանց վրիպելոյ հասցեն ի նաւահանգիստն խաղաղութեան։

Մոռացան զկանացի տկարութիւն և եղեն արուք առաքինիք ի հոգևոր պատերազմին․ մարտ եղեալ կռուեցան ընդ մեղսն կարևորս, հատին, կտրեցին, և ընկեցին զմահաբեր արմատս նորա։ Միամտութեամբ յաղթեցին խորամանկութեան և սուրբ սիրով լուացին զկապուտակ ներկուածս նախանձուն․ հատին զարմատս ագահութեան, և չորացան մահաբեր պտուղք ոստաց նոցա։ Խոնարհութեամբ կռուեցին զամբաստանութիւն և նովին խոնարհութեամբ հասին երկնաւոր բարձրութեան։ Աղօթիւք բացին զփակեալ դրունս երկնից և սուրբ խնդրուածովք իջուցին զհրեշտակս ի փրկութիւն․ լուան աւետիս ի հեռաստանէ և փառաւորեցին զԱստուած ի բարձունս։

Այրիք, որ ի նոսա էին․ եղեն վերստին հարսունք առաքինութեան և բարձին յանձանց զնախատինս այրութեանն։ Իսկ կանայք կապելոցն կամօք կապեցին զմարմնաւոր ցանկութիւնս և եղեն կցորդ չարչարանաց սուրբ կապելոցն․ ի կեանըս իւրեանց նմանեցին քաջ նահատակացն մահուամբ և ի հեռաստանէ եղեն վարդապետք մխիթարիչք բանտարգելեացն։ Մատամբք իւրեանց վաստակեցին և կերակըրեցան, և զկարգեալ ռոճիկ նոցա յարքունուստ՝ ամ յամէ թոշակ առնէին և տային տանել նոցա ի մխիթարութիւն։ Անարիւն ճիպռանց նմանեցին, որ երգոյն քաղցրութեամբ առանց կերակրանաց կեան և կենդանի են միայն զօդն ծծելով, զանմարմընոցն բերեն զնմանութիւն։

Բազում ձմերաց հայեցան սառնամանիք, եհաս գարուն և եկին ծիծեռունք․ տեսին և խնդացին կենցաղասէր մարդիկ, և նոքա ոչ երբեք կարացին տեսանել զանձկալիսն իւրեանց։ Ծաղիկք գարնանյինք յիշատակեցին զպսակասէր ամուսինս նոցա, և աչք իւրեանց կարօտեցան տեսանել զցանկալի գեղ երեսաց նոցա։ Սպառեցան բարակ որսականք, և խցեալ կուրացան արշաւանք որսորդաց։ Բնագրօք յիշատակեցան նոքա, և ոչ մի տօնք տարեկանաց ոչ օծին զնոսա ի հեռաստանէ․ ի ճաշակատեղս նոցա հայեցան և արտասուեցին, և յամենայն յատեանս յիշեցին զանուանս նոցա։ Բազում արձանք կանգնել էին յանուն նոցա, և անուանք իւրաքանչիւր նշանակեալ ի նոսա։

Եւ իբրև այնպէս յանենայն կողմանց ալեկոծ լինէին միտք նոցա, ոչ ինչ կասեալ թուլացան յերկնաւոր առաքինութենէն։ Արտաքնոցն երևէին իբրև այրիք սգաւորք և չարչարեալք․ և հոգիս իւրեանց զարդարեալք և մխիթարեալք երկնաւոր սիրով։

Ոչ ևս սովորեցին հարցանել զեկեալ ոք ի հեռաստանէ, եթէ ե՛րբ լինիցի մեզ տեսանել զսիրելիսն մեր, այլ այն էին իղձք աղօթից նոցա առ Աստուած, եթէ որպէս սկսանն, քաջութեամբ ի նմին կատարեցին լի երկնաւոր սիրովն։

Եւ մեք և նոքա հասարակ ժառանգեցուցք զքաղաքամայրն բարեաց և հասցուք խոստացելոց սիրելեացն Աստուծոյ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր։

ԵՂԻՇԷ
ՎԱՍՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ
ԵՒ
ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
ԱՇԽԱՐՀԱԲԱՐ
[խմբագրել]

ԵՂԻՇԷ ՎԱՐԴԱՊԵՏԻ
ՎԱՐԴԱՆԱՆՑԻ ԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ
ԺԱՄԱՆԱԿԸ
[խմբագրել]

1[խմբագրել]

Երբ Արշակունեաց ցեղը վերացաւ, Հայոց աշխարհին տիրեց պարսիկ Սասանի ցեղը, որ իր իշխանութփւնը վարում էր մոգերի կրօնի համաձայն և շատ անգամ կռիվ էր մղում նրանց հետ, ովքեր չէին ընդունում նոյն կրօնը, սկսելով Տիրանի որդի Արշակ թագաւորի օրերից՝ կռւոմ էր մինչև Վռամշապուհի որդի Հայոց Արտաշէս արքայի վեցերորդ տարին։ Եւ երբ սրան էլ զրկեց թագաւորութիւնից, իշխանութիւնն անցաւ Հայոց նախարարներին․ որովհետև թէպետև հարկև պարսից արքունիքն էր գնում, սակայն Հայոց հեծելազօրն ամբողջապէս Հայոց նախարարներն էին առաջնորդում պատերազմի ժամանակ։ Այս պատճառով էլ աստուածապաշտութինը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր․ Հայոց աշխարհում, արքայից արքայ Շապուհի թագաւորութեան սկզբից մինչև Վռամի որդի արքայից արքայ Հազկերտի երկրորդ տարին, որին սատանան իրեն գործակից գտաւ, և հաւաքւած ամբողջ թոյնը դուրս թափեց և լցրեց նրան ինչպէս թունաւորւած նետերով լի կապարճ։ Եւ սկսեց հոխորտալ անօրէնութեամբ, գոռոզանում էր և աղմկելով փոթորիկ էր բարձրացնում աշխարհի չորս կողմերը, ու մեզ, Քրիստոսի հաւատացեալներին, իրեն թշնամի և հակառակորդ էր ներկայացնում և նեղւում ու տագնապում էր անխաղաղասէր կեանքով։

Քանզի յոյժ սիրելի էր խռովութիւնն ու արիւնայեղութիւնը, այդ պատճառով էլ ինքն իր մէջ ալեկոծւում էր, թ՞է ում վրայ թափեմ դառն թոյներս կամ ո՞ւր արձակեմ բազմաթիւ նետերս։ Եւ սաստիկ յիմարութեան պատճառով ինչպէս կատաղի գազան յարձակւեց, Յունաց երկրի վրայ, հարւածեց մինչև Մծրին քաղաքը և ասպատակ սփռելով՝ աւերեց Հռոմների շատ գաւառներ և հրդեհեց բոլոր եկեղեցիները․ աւար ու գերի հաւաքեց և ահաբեկեց երկրի ամբողջ զօրքը։

Իսկ երանելի թէոդոս կայսրը, որովհետև խաղաղասէր քրիստոնեայ մարդ էր, չկամեցաւ նրա դէմ պատերազմի դուրս գալ, այլ Անատոլ անունով մի մարդու, որ Արևելքի նրա սպարապետն էր, շատ գանձերով նրա մօտ ուղարկեց։ Եւ բռնեց ու նրա ձեռքը տւեց այն մարդկանց, որոնք քրիստոնեայ լինելու պատճառով փախել էին և գտնւում էին կայսեր քաղաքում, և այն ամէնը ինչ որ ասաց [Հազկերտը] ժամանակին, [Թէոդոսը] կատարեց նրա կամքի համաձայն և իջեցրեց նրա մեծ բարկութիւնը, և այսպիսով Հազկերտը վերադարձաւ իր քաղաքը՝ Տիզբոն։

2[խմբագրել]

Երբ անօրէն իշխանը տեսաւ, որ իր չարութիւնը յաջողւեց, սկսեց մի այլ խորհուրդ էլ մտածել, ինչպէս մի մարդ որ բորբոքւած կրակի մէջ շատ վառելափայտ է աւելացնում։ Որովհետեև որտեղից մի քիչ կասկած ունէր, այնտեղից լիովին ապահովվեց, այդ պատճառով էլ քրիստոնեայների սուրբ ուխտից շատերին խախտեց՝ մէկին սպառնալի խօսքերով, միւսին շղթաներով ու տանջանքներով, երրորդին չարաչար մահով սպանելով։ Յափշտակում էր նրանց ստածւածքն ու կալւածքները․ և մեծ անարգանքով տանջում էր բոլորին։ Եւ երբ տեսան, որ ցիրուցան եղան այս ու այն կողմ, խորհրդի կանչեց ձախակողմեան պաշտօնեաներին, որոնք կռապաշտութեան մէջ կաշկանդւած էին անքակտելի կապերով, վառւած ու կրակ կտրած ինչպէս մի հնոց՝ եկեղեցու սուրբ ուխտն այրելու համար։

Որովհետև այդպիսիները հենց իրենց կենդանութեան ժամանակ բնակւում են ինչպէս թանձրամած խաւարում, և հոգիները մարմնի մէջ փակւած են ինչպէս կենդանի [մարդը] գերեզմանում, որոնց [հոգիների] վրայ ամնենևին չի ծագում Քրիստոսի սուրբ լոյսի նշոյլը։ Օրհասական արջերն էլ շնչերը հատնելիս աւելի ուժգին են կռւում, և խելօքները խոյս տալով փախչում են նրանցից։ Այսպիսի մի վախճան է եկելհասել այդ տէրութեանը․ երբ նրանց խփում են՝ չեն զգում, և երբ [իրենք] են խփում ՝ չեն հասկանում․ իսկ երբ արտաքին թշնամի չի գտնւում, իրենք իրենց հետ են կռիւ սկսում, մարտնչում։ Մարգարէի խօսքը հենց յարմար է գալիս նրանց վերաբերմամբ․ «Մարդ, ասում է, իր քաղցածութիւնից [ստիպւած] շուռ կգայ և կուտի իր անձի կէսը»։ Սրա նման ասում է նաև Տէրն ինքը․ «Ամէն մի տուն և թագաւորութիւն, որ բաժանւում է ինքն իր մէջ, հաստատուն մնալ չի կարող»։

Արդ ի՞նչ ես ծեծկւում, ի՞նչ ես կռիւ տալիս, ի՞նչ ես այրւում, ի՞նչ ես բորբոքւում, ինչո՞ւ չես հանգչում, ի՞նչ ես խորհրդի կանչում նրանց, ովքեր ձեր հոգիները ձեզնից խլել՝ ձեր անապականը ապականութիւն են դարձրել, իսկ ձեր ապականացու մարմինը զազրելի դիակի նման քարշ են տւել ու դէն գցել։ Չէ՞ որ այդ ես կամենում, որ ամբարիշտ խորհուրդդ ծածկւին․ կտեսնես երբ կյայտնւի, յետոյ կիմանաս դրա վերջը։

3[խմբագրել]

Մոգերն ասում են․ «Քա՛ջ թագաւոր, աստուածները տւին քեզ այս տէրութիւնը և յաղթութիւն, նրանք ամենևին մարմնաւոր հարստութեան կարօտ չեն, միայն թէ մի կրօնի դարձնես քո տէրութեան մէջ բոլոր ազգերին ու ժողովուրդներին, այն ժամանակ Յոյների երկիրն էլ հնազանդւելով՝ կենթարկւի քո իշխանութեանը։ Արդ մեր մի խօսքը շուտով կատարի՛ր, արքա՛, զօրք հաւաքիր և գունդ կազմիր, վեր կաց գնա Քուշանների երկիրը և բոլոր ազգերին ժողովիր և անց կացրու Պահ դռնից ներս, և այնտեղ շինիր քո բնակութիւնը։ Երբ բոլորին արգելես ու պահես հեռաւոր օտարութեան մէջ, քո կամքն ու խորհուրդները կկատարւեն և, ինչպէս երևում ես մեր գուշակութիւնների մէջ, դու կտիրես նաև Քուշանների երկրին և մինչև անգամ Յոյները քո իշխանութեան դէմ դուրս չեն գայ։ Միայն թէ քրիստոնեաների կրօնը մէջտեղից վերացրու։ Այս խորհուրդը հաճելի եղաւ թագաւորին ու իրեն համամիտ մեծամեծներին, հրովարտակներ գրեց, արագագնաց սուրհանդակներ ուղարկեց իր տէրութեան բոլոր կողմերը։ Եւ այս է հրովարտակի պատճէնը․

«Իմ տէրութեան բոլոր ազգերին, արիներին և անարիներին, թող բազմանս մեր մարդասէր ողջոյնս ձեզ․ դուք ողջ եղեք, մենք էլ արդէն ողջ ենք աստուածների օգնութեամբ։ «Առանց ձեզ որևէ նեղութիւն տալու, ելանքգնացինք Յոյների երկիրը, և առանց պատերազմի սիրով ու մարդասիրութեամբ նւաճեցինք ամբողջ երկիրը մեզ ծառայելու։ Դուք բարին մտածեցեք և անսպառ ուրախութեան մէջ մնացէք․ բայց շուտով կատարեցէք այս բանը որ ասում եմ։ Մենք մտքներումս դրել ենք անպատճառ վեր կենալ գնալ Արևելքի աշխարհը, աստուածների օգնութեամ մեզ ենթարկել Քուշանները տէրութիւնը․ դուք հենց որ այս հրովարտակը տեսնէք, շուտով առանց ուշանալու, այրուձի ժողովեցէք՝ ինձանից առաջ ներկայացէք ինձ ապար աշխարհում»։ Այս պատճէնի հմաձայն հրովարտակ հասաւ Հայոց, Վրաց և Ազւանից աշխարհները։

4[խմբագրել]

Եւ անմեղութեամբ չիմանալով թագաւորի խարդախ միտքը՝ իւրաքանչիւրը իր երկրից զւարթութեամբ և տիրասէր խորհրդով ելան-գնացին, աներկբայ հաւատով կատարելով [իրենց] զինւորական ծառայութիւնը։ Իրենց հետ վերցրին նաև աստւածային սուրբ կտակարանները շատ պաշտօնեաններով և քահանաներով։ Ապա, երբ թագաւորը տեսաւ բարբարոսների գնդի ամբողջ պատրաստութիւնն ու բազմութիւնը, որոնք յօժարակամ եկել էին արքունի ծառայութեան, աւելի ևս ուրախացաւ իր մեծամեծների և զօրքերի ամբողջ բազմութեան առաջ։ Արտաքուստ թաքցնում էր իր մտադրութիւնները և ակամայ առատ-առատ պարգևներ էր տալիս նրանց։ Ելաւ գնաց Յոնաց աշխարհի տէրութեան վրայ, որին Քուշանք են անւանում, և երկու տարու չափ կռւելով՝ նրանց ոչ մի վնաս հասցնել չկարողացաւ։ Յետոյ զինւորներին ուղարկեց իւրաքանչիւրին իր տեղը և նրանց փոխարէն ուրիշներին կանչեց իրեն մօտ նոյնպիսի պատրաստութեամբ։ Եւ այսպէս տարեցտարի կարգ սահմանեց, և այնտեղ իրեն համար բնակութեան քաղաք շինեց, իր թագաւորութեան չորրորդ տարւանից սկսած մինչև իր իշխանութեան տասնմէկերրորդ տարին։

Եւ երբ տեսաւ, որ Հոռոմները հաստատ մնացին իրենց դաշինքին, որ դրել էին նրա հետ, և խայլնդուրները դադարեցին, Ճորայ պահակն անցնելուց, և իր երկիրն ամէն կողմից խաղաղութեան մէջ է ապրում, և դեռ Յոների թագաւորին էլ նեղն է լծել, որովհետև աւերեց նրա շատ գաւառները, և իր թագաւորութիւնը յաջող դրութեան մէջ դրեց, աւետաւորներ ուղարկեց իր երկրի բոլոր ատրուշանները, սպիտակ ցուլերով և գիսաւոր նոխազներով առատացրեց կրակի զոհերը, և միանգամայն անհընդատ դարձրեց իր պիղծ պաշտամունքը․ մոգերից շատերին և մոգպետներից է՛լ աւելի շատերին մեծարեց պսակներով ու պատիւներով։ Նաև հրաման տւեց յափշտակել պարսից աշխարհում գտնւող քրիստոնեաների ամբողջ ինչքն ու ստացւածքը։

Եւ այսպէս հպարտացաւ, գոռոզացաւ իր մտքում․ սանձարձակօրէն յոխորտում էր մարդկային բնութիւնից էլ վեր, ո՛չ միայն մարմնական պատերազմների գործերի մէջ, այլ ինքն իրեն հայրենի կարգի բնութիւնից մեծ մի բան էր կարծում․ այդ պատճառով նա կեղծաւորութեամբ իր կարծիքով ինքն իրեն թաքցնում էր, բայց ինչպէս նկատում էին իմաստունները, ինքն իրեն կարծես անմահների կարգն էր դասում։ Եւ սաստիկ զայրացած էր Քրիստոսի անւան վրայ, երբ լսում էր, թէ տանջւեց, խաչւեց, մեռաւ և թաղւեց։

Եւ երբ այսպէս օրեցօր ցնորւած տարուբերւում էր նոյն մտքով, Հայոց երիտասարդ նախարարներից մէկն ընդիմաբանեց նրան և ասաց․ «Քա՛ջ թագաւոր, դու որտեղի՞ց գիտես Տիրոջ մասին այդ բաները, որ խօսում ես»։ Թագաւորը պատասխան տւեց և ասաց․ «Հենց իմ առաջ կարդացին ձեր մոլորութեան գրքերը»։ Կրկին պատասխան տւեց պատանեակն և ասաց․ «Թագաւո՛ր, ինչո՞ւ մինչև այդտեղ միայն կարդալ տւիր․ շարունակել տուր կարդալը և այնտեղ կլսես յարութիւնը, շատերին յայտնւելաը, երկինք վերադառնալը, հօտ սջ կողմը նստելը, երկրորդ գալստեան խոստումը՝ բոլորին հրաշալի կերպով յարութիւն տալով, արդար դատաստանի համառօտ հատուցումը»։

Թագաւորը այս լսելով՝ բորբոքւեց Բաբելոնի հնոցի կրակի նման, այնպէս որ մինչև անգամ իւրայինները ևս քաղդիացիների նման այրւում էին։ Այն ժամանակ ամբողջ բարկութիւնն ու զայրոյթը թափեց այն երանելի մարդու վրայ, որի անունը Գարեգին էր։ Կապւած ոտներով ու կապւած ձեռներով երկու տարու չափ յանձնւեց չարչարանքների և իշխանութիւնից զրկւելով՝ մահւան դատապարտւեց։

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ
ԱՐԵՒԵԼՔԻ ԻՇԽԱՆԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԱԾ ԳՈՐԾԵՐԸ
[խմբագրել]

1[խմբագրել]

Ում հոգիները թուլացած են երկնաւոր առաքինութիւնից, սաստիկ երկիւղի մէջ է ընկած [նրանց] մարմնի բնութիւնը, ամէն հողմից շարժւում է և ամէն խօսքից վրդովվում և ամէն բանից դողում․ այդպիսի մարդը ցնորական բաներով է անցկացնում իր կեանքը, իսկ մահւան ժամանակ էլ անդառնալի կորստեան մատնւում։ Ինչպէս որ հնում մէկն ասել է՝ չհասկացւած մահը մահ է, հասկացւած մահը՝ անմահութիւն։ Ով որ չգիտէ, թէ ինչ է մահը, վախենում է մահից, իսկ ով գիտէ մահը, նրանից չի երկնչում։

Եթէ մէկը շաջ ճոխացած լինի աշխարհական մեծութեամբ, իսկ մտքով աւելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից․ ինչպէս որ տեսնում էլ ենք ո՛չ միայն հասարակ մարդկանց մէջ, այլև նրա մէջ, որ ամէնից մեծն է։ Եթէ թագաւորն իմաստութիւնն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մէջ վայելուչ լինել։ Իսկ եթէ մարմնաւոր բաների վերաբերմաբ այսպէս է, որքա՜ն աւելի ևս հոգևոր բաների վերաբերմաբ է։

Բայց մենք թէպետև թոյլտւութիւն չունենք բամբասելու իշխաններին, սակայն չենք էլ կարող գովաբանել մի մարդու, որ Աստծու դէմ է կռւում։ Այլ կպատմեմ անցքերն ու դէպքերը, որ նրա ձեռքով անցան սուրբ եկեղեցիների գլխով, և չեմ դանդաղի գործերի ընթացքը ո՛չ թէ բամբասասէր մտքով, այլ ճշմարտութեամբ պատմելուց չեմ դադարի։ Ոչ կարծիքներով եմ վեր թռել և ո՛չ էլ լուրերից արթնացել, այլ ես ինքս անձամբ նոյն տեղում պատահեցի և տեսայ ու լսեցի [թագաւորի] հանդգնաբար խօսելու ձայնը․ ինչպէս սաստիկ քամին ալեկոծում է մեծ ծովը, այնպէս էլ շարժում ու տարուբերում իր զօրքերի ամբողջ բազմութիւնը։ Եւ բոլոր ուսմունքների հանդիսաւոր քննութիւն էր կատարում, կշռադատում ում էր մոգութիւնն ու քաւդէութիւնը և իր աշխարհի բոլոր ուսմունքները։ Կեղծաւորութեամբ մէջ էր բերում նաև քրիստոնէութիւնը և ասում էր զայրացած․ «Հարցրէ՛ք, քննեցէք, տեսէ՛ք․ որը լաւն է՝ թող այն ընտրենք ու պահենք»։ Եւ ջանք էր գործ դնում, որ իր մտադրութիւնը շուտով կատարւի։

2[խմբագրել]

Իսկ զօրքի մէջ եղած զանազան կողմերից եկած քրիստոնեաները հասկացան այն կրակը, որ ծածուկ վառւում-բորբոքւում էր և սպառնում էր լեռներն ու դաշտերըն առհասարակ այրել։ Նրանք էլ կրակ կտրեցին անմարելի հրով և սաստկապէս պատրաստւեցին գաղտնի որոգայթների դէմ։

Այնուհետև սկսեցին բարձրաձայն, սաղմոսներով ու հոգևոր երգերով և մեծապայծառ վարպետութեամբ [իրենց] պաշտամունքը կատարել մեծ բանակի դէմ հանդիման, և աներկիւղ ու անվախ յօժարութեամբ սովորեցնում էին իրենց մօտ եկող մարդկանց։ Եւ Տէրն էլ յաջողում էր նրանց [գործը] զանազան հրաշքներով, որովհետև հեթանոսական զօրքից շատ հիւանդներ բժշկւում էին։

Իսկ անօրէն իշխանը երբ իմացաւ, թէ յայտնւեց [իր] խորամանկ մտադրութիւնը, և պատրաստւած հուրը՝ դեռ ոչ ոքի վրայ չփչած՝ նրա վառւելը յայտնի դարձաւ Աստծու երկիւղածներին, սկսեց ծածուկ նետերով խոցոտել իր չար միտքը և անբուժելի վէրքեր էր պատրաստում հոգիների և մարմինների համար։

3[խմբագրել]

Թէպետև բոլոր ազգերի վերաբերմամբ էր այս անկարգութիւնն անում, բայց աւելի Հայոց աշխարհի դէմ էր մարտնչում․ որովհետև նրանց (հայերին) աւելի ջերմեռանդ էր տեսնում աստուածապաշտութեան մէջ, մանաւանդ նրանց ովքեր Հայոց նախարարական տոհմերից էին և միամտութեամբ պահպանում էին առաքեալների և մարգարէների սուրբ քարոզութիւնը։ Նրանցից ոմանց խաբում էր ոսկով ու արծաթով, և շատերին էլ ուրիշ առատ պարգևներով․ ոմանց էլ ագարակներ և մեծամեծ գիւղեր [շնորհելով], ոմանց մեծամեծ պատիւներով ու իշխանութիւններով։ Եւ ուրիշ դատարկ յոյսեր էլ էր տալիս նրանց։ Եւ այսպէս հրապուրում ու յորդորում էր շարունակ․ «Եթէ միայն, ասում է, մոգութեան կրօնը յանձն առնէք և ձեր մոլորութիւնից սրտանց դառնաք մեր երևելի կրօնի ճշմարտութեանը, մեծութիւնների և աւագութիւնների կհասցնեմ [ձեզ] իմ սիրելի նախարարներին հաւասար, և է՛լ աւելի կբարձրացնեմ»։ Եւ այսպէս կեղծաւորութեամբ խոնարհւում էր ամենքի մօտ՝ խօսելով նրանց հետ սիրոյ պատրւակով, որպէսղի կարողանայ նրանց խորամանկութեամբ որսալ՝ խորհրդատուների առաջին խրատի համաձայն։ Եւ այս բանն անում էր իշխանութեան չորրորդ տարուց սկսած մինչև տասնմէկերորդ տարին։

Եւ երբ տեսաւ, որ ծածուկ հնարագիտութիւնը բանի տեղ չանցաւ, այլ դիմացիներն աւելի շատ էին գործում, - որովհետև տեսնում էր, որ քրիստոնէութիւնն օրէցօր աճում-տարածւում էր հեռաւոր ճանապարհի այն բոլոր կողմերը, որոնցով ինքն անցնում էր, - սկսեց հալումաշ լինել և հառաչելով յոգոց հանել։ Ակամայ յատնեց գաղտնի մտադրութիւնները․ բարձրաձայն հրաման տւեց և ասաց․ «Իմ իշխանութեան ներքոյ գտնւած բոլոր ազգերն ու ժողովուրդները թող բոլորը ձեռք քաշեն [իրենց] մոլար կրօններից և գան երկրպագութիւն անեն միմիայն արեգակին, զոհեր մատուցելով և աստուած անւանելով [նրան], և սպասաւորելով կրակին․ բացի այս ամենից՝ մոգութեան օրէնքներն էլ կատարեն, առանց որևէ բան պակաս թողնելու»։

Այս ասելով՝ բարձրաձայն հրապարակում էր [հրամանը] մեծ բանակի մէջ և խիստ պատւէր էր տալիս ամենքին․ և փութով սուրհանդակներ էր ուղարկում բոլոր հեռաւոր ազգերի մօտ, այդ նոյն հրամանը հասցնում էր բոլորին։

4[խմբագրել]

Արդ, իր թագաւորութեան տասներկուերորդ տարւայ սկզբին անթիւ քանակութեամբ զօրք ժողովեց և յարձակւելով հասաւ Իտաղական երկիրը։ Այս տեսնելով Քուշանների թագաւորը՝ չկարողացաւ պատերազմի դուրս գալ նրա դէմ, այլ փախուստ տալով ամուր անապատի կողմերը՝ թաքչելով ազատւեց իր ամբողջ զօրքի հետ։ Իսկ սա (Հազկերտը) ասպատակ սփռեց գաւառների, տեղերի, վայրերին վրայ․ առաւ բազմաթիւ բերդեր ու քաղաքներ, հաւաքեց գերիներ, կողոպուտ ու աւար, և տարաւ-հասցրեց իր իշխանութեան [տակ գտնւած] երկիրը։ Եւ ահա այնուհետև նոյն դատարկ մտադրութեան հետևից ընկած՝ հաստատւեց իր մոլար կարծիքի մէջ, ասելով իր ամբարիշտ պաշտօնեաններին․ «Ի՞նչ տանք մենք աստւածներին այս մեծ յաղթութեան փոխարէն, որ ոչ չկարողացաւ մեր դէմ պատերազմի դուրս գալ»։

Այն ժամանակ բոլոր մեր մոգերն ու քաւդեաները միաբերան իրենց ձայնը բարձրացրին և ասացին․ «Աստուածները, որ քեզ տւին տէրութիւն և յաղթութիւն քո թշնամիների դէմ, ամենևին կարիք չունեն քեզնից խնդրելու այս տեսանելի պատւական բաներից, միայն թէ մարդկանց բոլոր մոլար ուսմունքները վերացնես և [բոլորին] զրադաշտական կրօնին դարձնես»։

Այս խօսքին հաւանեցին թագաւորն ու բոլոր մեծամեծները, մանաւանդ նրանք, ովքեր կրօնի առաջնորդներն էին։ Խորհուրդ արին, և այդ խրատը յաղթող հանդիսացաւ։

Այնտեղ՝ Պահ դռան ներսում, արգելեց Հայերի, Վրացիների և Աղւանների և այն բոլոր բազմաթիւ հեծելազօրը, որ հաւատում էին Քրիստոսի սուրբ աւետարանին։ Եւ պահակներին խիստ հրաման տւին որ դէպի Արևելք մեզ մօտ եկողներին ներս թողնեն, իսկ արևելքից արևմուտք փակ լինի ճանապարհը։

5[խմբագրել]

Եւ երբ արգելեց ու փակեց նրանց ամուր և անել վանդակի մէջ - և իրաւացի ասացի ամուր և անել, որովհետև այնտեղ փախչելու և թաքչելու տեղ չկայ, քանի որ չորս կողմը թշնամիներ են բնակւում, - այն ժամանակ գործ ձեռնարկեց նրանց վերաբերմամբ և նրանցից շատերին տկարացրեց մեծ չարչարանքներով ու պէս-պէս տանջանքներով, և ստիպում էր ուրանալ ճշմարիտ աստծուն և հաւատալ տեսանելի տարրերին։ Իսկ զօրականներն առհասարակ գեղեցիկ խորհրդով, արիասիրտ զօրութեամբ միաբան աղաղակում էին և ասում․ «Վկայ են մեզ երկինքն ու երկիրը, որ երբէք չենք ծուլացել արքունի ծառայութեան մէջ և ոչ էլ վախկոտութիւն ենք խառնել [մեր] արիութեան ու քաջութեան հետ, զուր և անողորմ են մեզ վրայ [տեղացող] այս հարւածները»։

Եւ այնքան շատացաւ նրանց գոռում-գոչումի ձայնը, մինչև որ ինքը թագաւորն իր աչքով տեսաւ կատարւող անցքերը, և տեղնուտեղը իսկոյն երդումով հաստատեց ու ասաց․ «Ձեզ չեմ զիջանի, մինչև չկատարէք իմ ամբողջ կամքն ու հրամանները։

Եւ ահա չարասէր սպասաւորներն իրաւունք ստացան, որ բուն աւագներից չորս զօրականի մէջտեղ բերեն և սկսեն տանջել։ Նախ և առաջ նրանց դատաստանը տեսան խիստ ծեծելով, և նոյն կապանքներով տարան բանտը գցեցին։ Իսկ միւսներին [թագաւորը] առժամանակ խաբէութեամբ ներեց, և ամբողջ մեղքը գցեց բանտարկւածների վրայ․ և այս կատարում էր սատանայական խրատի համաձայն։

Իսկ տասներկու օրից յետոյ հրաման տւեց առատ և սովորական օրերից աւելի ճոխ ընթրիք պատրաստեն և հրաւիրեց քրիստոնեայ զինւորականներից շատերին։ Եւ սեղանի պատրաստութեան ժամին՝ իւրաքանչիւրին իր նստելու տեղն էր շնորհում սեղանի շուրջը և խօսուր էր նրանց հետ սիրով ու խոնարհութեամբ առաջւայ կարգի համաձայն, որպէսզի գուցէ համաձայնեն զօհածի միս ուտել, որ երբէք օրէնք չէր ուտել քրիստոնեաներին։ Երբ ոչ մէկն էլ յանձն չառաւ [ուտել], շատ էլ չստիպեց, այլ հրամայեց մատուցել նրանց սովորական կերակուրը, և առաւելապէս գինիով էր ճոխացնում սեղանի ուրախութիւնը։

Եւ երբ այնտեղից դուրս եկան արքունի սրահը, նրանցից ոմանց ձերբակալեցին՝ ձեռները հետևները կապելով և խոնջանները կնքելով, և զգուշութեամբ պահում էին որի՛ն երկու և որի՛ն էլ երեք օր։ Շատ ուրիշ անարժան չարչարանքներ էլ էին տալիս, որ մինչև անգամ գրի առնել արժանի չենք համարում։ Եւ նրանցից ոմանց էլ ազնւական պատւեցին զրկելով՝ քշեցին և հեռացրին։

6[խմբագրել]

Եւ դարձեալ նրանցից խումբ-խումբ ուղարկում էին հեռաւոր երկիր՝ անբնակ վայրերի ամրոցները՝ թագաւորի թշնամիների դէմ պատերազմ մղելու համար․ շատերը հենց այնտեղ էլ իրենց մահը գտան սրով։ եւ բոլորի նշանակւած թոշակները պակասեցնում էին, և քաղցով ու ծարաւով տանջում նրանց․ Ձմեռելու համար դժնդակ տեղեր էին նշանակում նրանց և բոլորի աչքում անարգ ու վատթար նրա՛նց էին ցոյց տալիս։

Իսկ նրանք Քրիստոսի սիրոյ համար մեծ ուրախութեամբ էին յանձն առնում բոլոր չարչարանքները՝ այն մեծ յոյսի ակնկալութեամբ, որ առաջուց պատրաստւածէ պատւիրանապահ համբերողների համար։ Որքան չարութիւնը աւելացնում էր անարգանքը, այնքան նրանք աւելի ևս զօրանում էին Քրիստոսի սիրոյ մէջ․ մանաւանդ որ նրանցից շատերը սուրբ գիրքը սովորել էին մանկութիւնից, մխիթարում էին և քաջալերում ընկերներին, և որպէս լոյսի աշտարակ կատարում ու աւելացնում էին [քրիստոնէական] պաշտամունքը։

Այս պատճառով էլ հեթանոսներից շատերը, որոնց ախորժելի ու ցանկալի էին թւում [նրանց երգերի] ձայները, քաջալերում էին նրանց և մխիթարութեան խօսքեր ասում, թէ լաւ է մարդ մահու չափ չարչարանք կրի, քան այդպիսի կրօնն ուրանայ։

Սակայն թէպետև նրանք Քրիստոսի սիրոյ պատճառով խիստ ուրախ և զւարթ էին ներքուստ, բայց [նրանց] արտաքին տեսքը շատ ողորմելի էր օտարութեան մէջ։ Այնպիսի պատւական զինւորութիւնը հասել էր չարաշուք և անարգ վիճակի, և հայրենի ազատութիւնը չարաչար կերպով գտնւում էր մարդախոշոշ բռնաւորի ծառայութեան մէջ, որը (Հազկերտը) արիւնայեղութեամբ հեթանոսների օրէնքներից էլ գերազանցում էր և ամենևին չէր կարծում, թէ այս ամէնի համար կարող է երկնքից պատիժ ստանալ։

Այլև ոչ ոքի երկրաւոր ծառայութիւնները չէր յիշում․ և որ ամէն բանից վեր է մարմնաւոր կարգով, այնտեղ կային նախարարներից ոմանք, որոնք նրա եղբայրներին մեծացրել էին իրենց մայրենի կաթով, ամէնից աւելի նրա՛նց էր տանջում։

7[խմբագրել]

Բացի այս ամէնից՝ մի այլ չարութիւն էլ նիւթեց։ Իր հաւատարիմ ծառաներից մէկին, որի անունը Դենշապուհ էր, գործով ուղարկեց Հայոց երկիրը․ սա եկաւ տեղ հասաւ արքունի հրամանով, բերեց մեծ թագաւորի ողջոյնը, և խաղաղասէր կեղծաւորութեամբ ամբողջ Հայոց երկիրը աշխարհագիր արեց՝ իբր թէ հարկերը ներելու և այրուձիու ծանրութիւնը թեթևացնելու նպատակով։ Թէպետև երեսանց կեղծաւորութիւն էր անում, բայց ներքուստ երևում էին չարագոյն դիտաւորութիւնները։ Առաջին, եկեղեցու ազատութիւնը հարկի տակ դրեց։

Երկրորդ, վանքերում բնակւած միայնակեաց քրիստոնեաներին նոյն աշխարհագրի տակ գցեց։

Երրորդ, երկրին հարկը աւելի ծանրացրեց։

Չորրորդ, նախարարներին բանսարկութեամբ թշնամացրեց միմեանց հետ և ամէն տան մէջ խռովութիւն գցեց։

Եւ այս ամենն անում էր, որպէսզի գուցէ [կարողանայ] քանդել միաբանութիւնը, և եկեղեցու ուխտը ցրի, և միայնակեացներին փախցնի, և շինականներին տկարացնի․ և [նրանք] չափազանց աղքատութեան պատճառով ակամայ ընդունեն մոգական կրօնը։

Բայց ամենից վատթարը հինգերորդն էր․ որովհետև նա, որ երկրի հազարապետն էր համարւում էր քրիստոնեայ աշխարհականների վերակացու հայրը․ սրա դէմ գրգռելով ամբաստանութիւն յարուցեց, և նրան գործից հանելով՝ նրա փոխարէն մի պարլսիկ բերեց [մեր] աշխարհը, և մի մոգպետի էլ աշխարհին դատաւոր [կարգեց], որպէսզի եկեղեցու փառքը նսեմացնէ։

Սակայն թէպետև այս բոլոր գործերը դժնդակ էին, բայց դեռ ոչ ոք յայտնի կերպով ձեռք չէր տւել եկեղեցուն․ այդ պատճառով էլ ոչ ոք նրան չընդիմացաւ, թէև հարկերը ծանր էին։ Որովհետև որտեղից պէտք էր հարիւր դահեկան առնել, կրկնապատիկն էին առնում․ այսպէս էլ [հարկի տակ] դրին եպիսկոպոսներին և երեցներին, ո՛չ միայն շէն, այլև աւերակ տեղերը։ Մանաւանդ ո՞վ կարող է պատմել, թէ ինչպիսի ծանր տուրքեր ու սակեր, բաժեր ու հասեր էին նշանակւած լեռների, դաշտերի և անտառների վրայ։ Առնում էին ո՛չ թէ ինչպէս վայել է պետական արժանապատւութեանը, այլ աւազակաբար յափշտակելով այն աստիճան, որ իրենք էլ մեծապէս զարմանում էին՝ թէ մի տեղից որ այսքան գանձ է դուրս գալիս, էլ ինչպէ՞ս է շէն մնում այդ աշխարհը։

Եւ երբ տեսան, թէ այս ամենով չկարողացան զզւեցնել, այն ժամանակ յայտնապէս հրաման տւին մոգերին և մոգպետներին մի նամակ գրել՝ իրենց ձախուծուռ հաւատի համաձայն։

8[խմբագրել]

Եւ երբ հասան արքունի դուռը՝ զատկի աւագ շաբաթ օրը ներկայացան թագաւորին։ Եւ թէպէտ իրենց եղբայրներին տեսնում էին մեծամեշ վշտերի ու տառապանքների մատնւած, որոնք Քրիստոսի անւան համար սաստիկ նեղութեան մէջ էին, բայց դէմքերին ոչ մի տխրութիւն ու տրտմութիւն չէին ցոյց տալիս ժողովի առաջ։ Եւ որքան նրանք ուրախ-զւարթ էին երևում բոլորին, այնքան աւելի էին զարմանում չարասէրները։

Առաջւան ժամանակներում կարգն այն էր, որ երբ Հայաստնից որևէ պատւաւորի առաջնորդութեամբ հեծելազօր էր գնում Դուռը․ [թագաւորը] մարդ էր ուղարկում ընդառաջ և հարցնում էր հայոց աշխարհի ողջութիւնն ու խաղաղութիւնը․ և երկու-երեք անգամ նոյնն էր անում․ զօրահանդէսն էլ [թագաւորն] ինքն էր անում և պատերազմ սկսելուց առաջ նրանց իրեն մօտ գալ՝ տեղ հասնելն անգամ մեծ շնորհակալութեան արժանի էր համարում և իր աթոռակիցների ու բոլոր, մեծամեծների առաջ գովասանք էր տալիս ամենքին, յիշում էր նրանց նախնիների ծառայութիւնները և պատմում էր նրացից իւրաքանչիւրի քաջութիւնը։

Իսկ այն օրը սրանցից և ոչ մէկն էլ չյիշեց, այլ ինչպէս մի չար դև՝ չէր դադարում ձմեռւայ բուքը յուզելուց և շարժելուց, ինչպէս որ հենց նմանւում էլ էր վրդովված ալեկոծ ծովի, որը ո՛չ թէ երեսանց է մի քիչ [յուզւում], այլ նոյնիսկ անդունդից էր բարձրանում փրփրած ու իրար վրայ դիզւած․ վիշապաձայն որոտալով, գազանի նման մռնչալով ընդհանրապէս սարսափեցնում էր իր տիեզերական իշխանութիւնը, կարծես թէ փուլ գալով պիտի տարածւէր ամէն կողմ՝ լեռների, անդունդների և ձորերի վրայ՝ լայնարձակ ու գեղեցիկ դաշտերը միանգամայն փչացնելու համար։

Մռնչալով ձայն արձակեց և ասաց․ «Երդւել եմ մեծ աստուած արեգակով, որ իր ճառագայթներով լուսաւորում է ամբողջ տիեզերքը և իր ջերմութեամբ կենդանացնում է բոլոր արարածներին, որ եթէ վաղն առաւօտեան, սքանչելու ծագելուն պէս, բոլորդ ինձ հետ միասին ծունր չդնէք նրա առաջ՝ նրան աստուած դաւանելով, ձեզ ամենևին զիջողութիւն չեմ անի, ամեն տեսակ նեղութիւն ու չարչարանք կը թափեմ ձեր վրայ, մինչև որ ակամայ կատարէք իմ կամքն ու հրամանը։

Իսկ հաւատացեալները՝ Քրիստոսի մէջ հաստատւած՝ ո՛չ ձմեռային սառնամանիքից էին հովանում և ո՛չ խորշակի տօթից տաքանում, ո՛չ ահագին ձայնից էին սարսափում և ո՛չ էլ տանջանքների սպառնալիքից վախենում, այլ վերև նայելով տեսնում էին Քրիստոսի զօրութիւնն իրենց օգնութեան եկած, և զւարթ դէմքերով ու համեստ խօսքերով առաջ անցնելով՝ թագաւորին պատասխան տւին․

«Խնդրում ենք քեզնից, քա՛ջ թագաւոր, ականջ դիր մեր մի քանի խօսքին և քաղցրութեամբ լսիր, ի՛նչ որ ասելու ենք։

«Քեզ յիշեցնում ենք արքայից արքայ Շապուհի ժամանակները, որ քո պապ Հազկերտի հայրն էր, և Աստուած նրան Հայոց երկիրը հպատակեցրեց հենց այս կրօնով, որով և մենք ենք կառաւարւում այժմ․ և մեր հայրերը ու մեր հայրերի պապերը նրա ծառայութեան մէջ մնացին և սիրով կատարում էին նրա բոլոր հրամանները, և շատ անգամ էլ նրանից մեծամեծ պարգևներ էին ստանում։ Եւ այն ժամանակներից մինչև քո հայրենի աթոռը նստելդ՝ մենք էլ նոյն կերպով ծառայեցինք, և, թերևս, քեզ աւելի լաւ, քան [քո] նախորդներին»։

Այս ասելով՝ ցոյց էին տալիս, որ զինւորութեան կարգի մէջ իրենց քաջութիւններն աւելի էին քան թէ առաջիններինը։ Իսկ տուրքեր, սակեր, և աշխարհի ուրիշ ինչ տեսակ հարկեր որ կային, աւելի շատ էին մտնում արքունի [գանձարանը], քան նրա հօր ժամանակ։

«Նոյնիսկ սուրբ եկեղեցին, որ մեր նախնիների կարգի համաձայն սկզբից ևեթ ազատ էր ի Քրիստոս, դու հարկի տակ դրիր, և մենք քո տէրութեան սիրոյ համար ամենևին չընդդիմացանք քեզ։ Արդ ինչի՞ համար է այս ցասումը հարուցւածմեր վրայ․ դու մեզ ասա՛ մեր յանցանքն ու մեղքը․ մի՞թէ մեր կրօնն է պատճառ, որ մենք անվաստակ ենք դուրս եկել քո առաջ»։

Իսկ չար դևը, ամէն նենգութեամբ լցւած, երեսը մի կողմ դարձրեց և ասաց․ «Վնաս եմ համարում արքունի գանձարանն ընդունել ձեր աշխարհի հարկը, և ձեր արիութիւնն ու քաջութիւնն էլ՝ անօգուտ, որովհետև տգիտութեամբ մոլորւել էք մեր ճշմարիտ կրօնից, աստւածներին անարգում էք, կրակն սպանում, ջրերը պղծում և մեռելներին հողի մէջ թաղելով՝ երկիրն ապականում, և մեր կրօնի պատւէրները չկատարելով ուժ էք տալիս Հարամանիին․ Եւ, որ ամենից մեծն է, ամէն ժամանակ կանանց չէք մերձենում․ և դևերը մեծապէս ուրախանում են, երբ չէք խրատւում և չէք պահում մոգերի բոլոր կարգերը։ Տեսնում եմ ձեզ ինչպէս անապատի մէջ ցրւած ու մոլորւած խաշներ, և ես շատ վախենում եմ՝ չլինի թէ աստուածները ձեր պատճառով բարկանան ու վրէժը մեզանից առնեն։ Իսկ դուք եթէ կամենում էք ապրել և ձեր անձերը փձկել, և մեծարանքներով հետ ուղարկւել, ինչ որ ասացի՝ վաղը շուտ կատարեցէք»։

Այն ժամանակ երանելի նախարարներն առհասարակ բարձրացրին իրենց ձայնը և ասացին բոլորի առաջ․ «Մի՛, թագաւո՛ր, այլևս մի՛ ասի մեզ այդ բանը․ որովհետև եկեղեցին մարդու շինածը չէ և ո՛չ էլ արեգակի տւածը, որի (արեգակի) մասին դու թիւրիմացութեամբ կարծում ես, թէ աստուած է․ ո՛չ միայն աստուած չէ նա, այլև կենդանի էլ չէ։ Իսկ եկեղեցիները ո՛չ թագաւորի պարգև են, ո՛չ ճարտարարւեստների գործ, ո՛չ իմաստունների գիւտ, ո՛չ զինւորների քաջութեան աւար և ո՛չ էլ դևերի ստապատիր խաբեութիւն․ Այլև ինչ էլ որ ասելու լինես երկնաւորներիցս, վեհ բաներից թէ վատթարներից, ոչ մի տեղ նրանցիդ ամենևին եկեղեցի չի ստեղծւի։ Այլ մեծ Աստծու շնորհն է այն, որ տւել է ո՛չ թէ մարդկանցից ոևէ մէկին, այլ բոլոր բանական ազգերին, որոնց վիճակւած այս արեգակի ներքոյ բնակւել։ Նրա հիմքը դրռած է հաստատուն վէմի վրայ․ ո՛չ ներքևիները կարող են [այն] շարժել և ո՛չ էլ վերևինները սասանեցնել։ Իսկ ինչ որ երկինքն ու երկիրը չեն կարող խախտել, թող մարդկանցից ոչ ոք չխրոխտա յաղթել նրան։ Ուրեմն ինչ ձևով ուզում ես վարւել՝ վարւի՛ր, բոլորս պատրաստ ենք այն ամէն հարւածների ու տանջանքների մեքենաների համար, որ սպառնացիր, ո՛չ միայն չարչարւելու, այլև մեռնելու։ Եւ եթէ դարձեալ նոյն բանը հարցնես, ամէն մէկիցս սրանից էլ աւելի [կտրուկ] պատասխան կլսես»։

Այն ժամանակ թագաւորը՝ լեղուց աւել դառնացած՝ որովայնի մէջ կուտակւած կամաւոր մաղձի ծովը փուլ էր ածում, և նրա քթից ու բերանից առհասարակ ջերմախառն գոլորշի էր դուրս գալիս, ինչպէս սաստիկ հնոցից թանձր ծուխը։ Եւ սիրտը չհամբերելու պատճառով՝ կոտրում էր իր մարմնի զօրութիւնը, ծակոտում մտադրութիւնների բազմամթեր ամանը և ցրւում-տարածում էր [իր] բոլոր նենգաւոր մտածմունքները։ եւ ինչ որ ամենևին չէր կամենում յայտնել իր սիրելիներին, ակամայ արտայայտում էր Քրիստոսի ծառաների առաջ և ամէն ինչ կարգով ասում։

Երեք-չորս անգամ կրկնում էր իր անսուտ երդումն արեգակի անունով և ասում էր այսպէս․ «Չէք կարող խախտել իմ հաստատուն որոշումները, և թոյլ չեմ տա, որ դուք շուտով հասնէք ձեր ուզածին․ այլ ձեզ բոլորիդ և ովքեր այստեղ զօրքի մէջ են, չարաչար կապանքներով Սագաստան վտարել կտամ անճանապարհ տեղերով, այնպէս որ ձեզանից շատերը գնալու ժամանակ խորշակից կսատկեն, իսկ մնացածները կգցւեն ամուր բերդերը և անելանելի բանտերը։ Ձեր աշխարհն էլ անթիւ զօրք կուղարկեմ փղերի հետ միասին, և ձեր կանանց ու որդիներին Խուժաստան քշել կտամ, և ձեր եկեղեցիները և որ ինչ որ վկայական էք կոչում, կքանդեմ, կաւերեմ և կփչացնեմ, և եթէ էլի մէկը ընդդէմ դուրս եկած լինի, գազանների ոտների տակ գցելով՝ անողորմ մահով կմեռնի։ Այս ամէն ասածներս կանեմ և կկատարեմ [ձեր] աշխարհում մնացածների վերաբերեալ»։

Եւ անմիջապէս հրամայեց պատւական նախարարներին մեծ անարգանքներով հեռացնել իր աչքի առաջից, և զգուշութեամբ հրաման տւեց դահճապետին որ նրանց առանց կապելու իւրաքանչիւրին իր իջևանում պահի, իսկ ինքը՝ իրենից դուրս եկած անմխիթար տրտմութեամբ նորից վերադարձաւ և հազիւ իր օթևանը։

ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ
ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
[խմբագրել]

1[խմբագրել]

Այն ժամանակ այնտեղ զօրքի մէջ եղած քահանաները, սրտերի բարկութիւնից այլևս չկարողանալով համբերել, անջատւեցին հեռացան նախարարներից և ամբողջ բազմութիւնից և մէկին շտապ սուրհանդակ ուղարկեցին ձիով Հայոց աշխարհը։ Սա գոյժը բերանն առած և օձիքը պատառելով հասաւ եպիսկոպոսների ժողովին, սաստիկ արտասւելով կանգնել-պատմում էր չարչարանքների բոլոր անցուդարձը, բայց նրանց չէր յայտնում ծածուկ մտադրութիւնը։

Այն ժամանակ եպիսկոպոսները ցրւեցին ամէն մէկն իր իշխանութիւնը, և քորեպիսկոպոսներ ուղարկեցին գիւղերն ու ագարակները և լեռնային գաւառների բազմաթիւ ամրոցները։ Դրդեցին, հաւաքեցին մեծ բազմութեամբ այր և կին, շինական և ազատ, քահանայ և միայնակեաց․ խրատեցին ամրապնդեցին և բոլորին Քրիստոսի զինւոր դարձրին։

Եւ խորհրդի առաջին վճիռն այս հաստատւեց․ «Հարազատ եղբօր ձեռքը թող բարձրանայ այն մերձաւորի դէմ, որ դուրս է եկել աստծու պատւիրան ուխտից․ հայրը չխնայի որդուն, և որդին չակնածի հօր պատւից։ Կինը կռւի իր ամուսնու դէմ և ծառան դիմադրի իր տիրոջը։ Աստուածային օրէնքը թագաւորի ամէն բանում և նոյն օրէնքից հանցաւորներն ստանան իրենց դատապարտութիւնն ու պատիժը»։

Երբ այս այսպէս հաստատւեց ու կարգաւորւեց, բոլորն էլ զինւած դուրս եկան՝ սաղաւարտները գլուխներին, սրերը մէջքերին և վահնները ձեռներին, ո՛չ միայն քաջ տղամարդիկ, այլև արիասիրտ կանայք

2[խմբագրել]

Իսկ Հայոց զօրագունդը բոլոր օգնականներով ու բազմաթիւ մոգերով չորրորդ ամսին եկան հասան Հայոց աշխարհը, մի մեծ գիւղաքաղաք որի անունն էր Անգղ։ Այդտեղ բանակ դրին, հաւաքւեցին, տեղաւորւեցին և ամէն կողմերից անթիւ բազմութիւն ժողովւեց այնտեղ։

Եւ այնպէս պատահեց, որ քսանհինգ օրից յետոյ մի կիրակի օր մոգպետն ինքը մոգերի հետ միասին եկաւ մեծ ուժով, որպէսզի քնդի եկեղեցու դռները․ ուզում էր փորձել, թէ գործն ինչ ընթացք կստանայ։ Իսկ սուրբ Ղևոնդ երեցը առաջին խորհրդակիցների և բազմաթիւ ուխտակիցների հետ միաբան այնտեղ պատրաստ գտնւեց։ Թէպետև լաւ տեղեակ չէր բոլոր նախարարների մտադրութիւններին և ո՛չ էլ մոգպետի ուժին ու զօրութեանը, ամենևին չսպասեց բոլոր եպիսկոպոսներին և նոյնիսկ մի քիչ էլ չհամբերեց ու չներեց անօրէն իշխանին, այլ մեծ աղմուկ ու տագնապ առաջացրեց զօրքերի և մոգերի մէջ։ Որովհետև դագանակները ձեռքներն առած մոգերի և մոգպետի գլուխները ջարդեցին, բոլորին փախցրին իրենց կացարանները, իսկ իրենք պաշտամունքը վերսկսելով եկեղեցում՝ կիրակնօրեայ կարգն էին կատարում շարունակելով այն ամբողջ նոյն կիրակի օրը։

Այս խռովայոյզ տագնապից յետոյ Հայոց աշխարհի բոլոր կողմերից տղամարդկանց ու կանանց մեծ բազմութիւն հասաւ նոյն տեղը։ Պէտք էր տեսնել, թէ ինչպիսի՛ աղետալի իրարանցում ընկաւ․ ոմանք աղբիւրի պէս հորդ արտասուք էին թափում իրենց աչքերից․ ուրիշները բարձր ճչալով կարծես թէ երկինքն էին դողացնում, իսկ կէսն էլ խիզախելով ու դէպի զէնքը վազելով՝ նախընտրում էին մեռնել, քան թէ ապրել։ Իսկ սուրբ եկեղեցու ուխտից ոմանք, աւետատանը ձեռներն առած, աղօթքներով աստւած էին կանչում։ Ուրիշներն էլ փափագում էին, որ երկիրը պատռւի, որպէսզի իրենց համար գերեզման դառնայ։ Եւ այսպէս մեծ սարսափ էին գցում մոգպետի վրայ։ Սա ստէպ-ստէպ աղաչում էր իր օգնականներին, որ հնար գտնեն իրեն մահից փրկելու և ողջ-առողջ նորից արքունիք հասցնելու։

Իսկ այս գործի մասին, որի համար եկել էր, ստիպում էր նրանց և ասում․ «Թողէք գրեմ և ցոյց տամ մեծ թագւորին, որ ձեռք վերցնի այսպիսի առաջարկութիւններից․ որովհետև եթէ աստւածներն իրենք էլ մեզ օգնութեան գան, հնարաւոր չէ, որ Հայաստանում հաստատութիւն գտնի մոգական կրօնը, ինչպէս որ տեսայ եկեղեցու ուխտի միաբանութեան վերաբերմամբ։ Որովհետև եթէ այս աշխարհի զօրքն էլ մոգեր լինէին, նրանք ամենևին չէին խնայի և սրանք էլ կսատկեցնէին, ո՛չ միայն դրսից եկածներին, այլև իրենց եղբայրներին, որդիներին և բոլոր մերձաւորներին, ինչպէս նաև հենց իրենց։ Մարդիկ, որոնք ո՛չ շղթաներից են վախենում, ո՛չ տանջանքներից երկիւղ կրում և ո՛չ հարստութիւնը բանի տեղ դնում և, վերջապէս, որ բոլոր չարիքներից ամենից վատթարն է, մահը գերադասում են կեանքից, ո՞վ է, որ կարող է նրանց դիմադրել։

3[խմբագրել]

Եւ անմիջապէս զօրք հանեց Սիւնեաց աշխարհից, իր զօրամասն ստվորացրեց՝ մոգերին ու մոգպետին օգնութեան հասնելու համար։ Եւ ապա սկսեց ասել․ «Հապա դու մի թուղթ ուղարկիր Դուռը, որ Աղւանից աշխարհում գտնւած տասը հազար այրուձին Հայաստան գա ձմեռն անցկացնելու համար․ երբ նրանց մեր ձեռքի տակ ունենանք, էլ ոչ ոք չի կարողանայ արհամրհել արքունի հրամանը»։

Մոգպետը պատասխան տւեց և ասաց մարզպանին, «Այդ խորհուրդը դարձեալ հակառակ է իմ խօսքերին, որովհետև եթէ մեր բռնութեամբ կռւենք այս երկրի հետ, ապա երկիրը կքանդւի, մենք էլ պատուհասից չենք փրկւի, մեր անձերին վնաս կլինի և պետութեանն էլ՝ մեծ կորուստ»։

Բայց մարզպանն ամենևին չկամեցաւ նրան լսել, որովհետև սրտանց էր ընդունել պարսկական կրօնը։ Այնուհետև սկսեց ոմանց խաբել գոյքով, ոմանց՝ հորդորական խօսքերով․ բոլոր ռամիկներին էլ ահեղ խօսքերով սպառնալով՝ վախեցնում էր։ Մշտապէս շատացրեց սեղանատան մթերքները և երկարացնում էր ուրախութեան ժամերը, գիշերների երկարատևութիւնը մաշելով արբեցութեան երգերով ու լկտի պարերով․ ոմանց համար սիրելի էր դարձնում երաժշտական կարգերն ու հեթանոսական երգերը, մեծամեծ գովեստներ էր տալիս թագաւորի կրօնին։ Արքունիքից բերել էր նաև շատ դրամ և սրա-նրա գրպանը գաղտնի կաշառք էր խոթում, իբր թէ պարգև ու պատիւ է տալիս․ և մեծ նենգութեամբ անմեղ մարդկանց հրապուրում էր և իր կողմը քաշում։

Սկսեց մոգեր բաժանել նախարարների տները և մեծ-մեծ ռոճիկներ նշանակել, կենդանիներ զոհել և բռնութեամբ ստիպել կնքւած մարդկանց, որ զոհած միս ուտեն և արեգակին երկրպագութիւն տան։ Երբ այսպիսի պիղծ խառնակութիւնն սկսեց շատանալ ամբողջ երկրում, այն ժամանակ մինչև իսկ փշտիպանների կանայք հանդգնեցին կիրակի օրը եկեղեցու ճրագները հանգցնել և հաւատաւոր կանանց շորերը պատառոտել։

4[խմբագրել]

Այս աղմուկն ու վայնասունը երբ տեսան միաբան սուրբ եպիսկոպոսները, աւետարանը ձեռներն առնելով գնացին և առանց հարցնելու մտան սպարապետի կայանը, որտեղ ժողովւած էր Հայոց զօրքը։ Իրենց ձայները բարձրացրին և ասացին․ «Ձեզ բոլորիդ աղաչում ենք այս սուրբ աւետարանով․ եթէ մարզպանն ու մոգպետը ձեր խորհրդով են գործում այն անօրէն չարագործութիւնները, նախ մեր պարանոցները կտրեցէք և յետոյ ձեռք տւէք եկեղեցուն։ Իսկ եթէ նրանք առանց ձեր կամքի են կատարում այն չարագործութիւնները, թո՛ղ այսօր ևեթ դրա վրէժը պահանջւի նրանցից»։

Իսկ ովքեր գտնւում էին ներսում, սպարապետի կացարանում, ոտքի ելան, միաբան իրենց ձայները բարձրացրին առ Աստւած և ասացին․ «Դո՛ւ, Տէ՛ր, որ բոլորի սրտերը գիտես, քեզ ամենևին պէտք չէ մարդկանց վկայութիւնը․ եթէ մենք սրտանց խոտորւած լինենք քեզանից, այն դու ինքդ լաւ գիտես․ հենց այսօր էլ պատժի՛ր մեզ մեր մեղքերի համաձայն․ իսկ եթէ հաստատ ենք մնացել այս աւետարանի սուրբ ուխտին, դո՛ւ, Տէ՛ր, մեր օգնականն եղի՛ր այսօր, և ճշմարտութեան թշնամիներին տո՛ւր մեր ձեռքը, որպէսզի նրանց հետ վարւենք մեր կամքի համաձայն»։

Երբ այս բանն ասացին, բոլորը գլուխները գետնին էին խփում, և ողջոյն ստացան աւետարանից ու եպիսկոպոսներից։ Իսկ նախարարներից մէկը, որ այնտեղ պատահեց, նրանց խորհրդի մէջ էր, չմիաբանւեց նրանց հետ այն մեծ վկայութեան գործում․ և իսկոյն տեղնուտեղը նրանց կողմից քարկոծւեց, և մեծ սարսափ ընկաւ բոլորի վրայ։

Այն ժամանակ բոլորն այնպէս բորբոքւեցին զայրոյթով, որ մինչև անգամ բոլոր տեսողների երիկամները դողում էին․ նրանք ոչնչի տեղ դրին արքունի պարգևները և ոտնատակ տւին ահազդու հրամանները։ Շտապով վազեցին դէպի իրենց զէնքերը, ամբողջ գիշերը սպառազինւեցին՝ պատրաստւեցին և արևը ծագելուն պէս զօրքը երեք մասի բաժանելով՝ վրայ տւին բանակին։ Առաջին գունդն արևելեան կողմից, երկրորդ գունդն արևմտեան կողմից և երրորդ գունդը հիւսիսային կողմից շուր-ջանակի իրենց մէջ առան-փակեցին մեծաթիւ բանակը․ շատերին կոտորեցին, է՛լ աւելի շատերին երևելի մարդկանցից կապեցին և ամուր բերդերում բանտարկեցին իրենց իշխանութեան տակ։ Եւ բանակի կողոպուտը, թալանն ու աւարը մի տեղ ժողոված պահում էին իբր թագաւորի հրամանով։ Իսկ երբ մարզպանին էլ ձերբակալեցին, նա երդումով միաբանւեց նրանց հետ, որ հաստատ կմնայ ուխտին, զղջում էր, որ առաջ բաժանւել էր նրանցից։ ապաշխարելով ընկնում էր սուրբ եպիսկոպոսների ոտները, և աղաչանք-պաղատանք էր անում որ չմերժեն ու չհեռացնեն նրան իրենցից․ երկու-երեք անգամ անսուտ երդում տւեց սուրբ աւետարանի վրայ բազմութեան առաջ, երդումը գրեց, կնքեց և կապեց աւետարանից․ և աղաչում էր, որ Աստւա՛ծ վրէժխնդիր լինի իրենից և ո՛չ թէ նրանք իբրև մարդ սատկեցնեն իրեն։ իսկ նրանք թէպետև հաստատ գիտէին նրան նենգաւոր կեղծաւորութիւնը և թէ խաբէութեամբ նորից դառնալու է էլի առաջւայ մոլորութեանը, ամենևին հոգ չտարան նրա վրայ ձեռք բարձրացնելու նախորդ հանցանքի համար, այլ նրա դատապարտութիւնը թողին սուրբ աւետարանին։

Իսկ նրանք, ովքեր եկել էին եկեղեցու սուրբ գանձերը կողոպտելու համար, իրենց անձերն ու աւարը ակամայ դրին սուրբ եպիսկոպոսների և ամբողջ զօրքի առաջ․ և թագաւորի հրամանը ջնջւեց – ոչնչացաւ։ Եւ Աստծու զօրութեամբ յաջողութիւն գտնելով՝ տղամարդիկ և կանայք և ամբողջ ռամիկ բազմութիւնը աղաղակում և ասում էին գոհանալով․ «Պատրաստ ենք հալածւելու և մեռնելու և ամէն տեսակ նեղութիւն ու չարչարանք կրելու այն սուրբ եկեղեցիների համար, որ աւանդեցին մեզ մեր նախահայրերը։

Այնուհետև տէրը ծառայից աւելի չէր երևում, և ո՛չ էլ փափուկ մեծացած ազատը՝ տառապեալ գեղջուկից, և ո՛չ էլ մէկը միւսից աւելի պակաս քաջութեան մէջ։ Միևնոյն յօժար սիրտն ունէին բոլորն էլ՝ տղամարդ ու կին, ծեր ու տղայ և Քրիստոսի անունով բոլոր միաբանւածները։ Որովհետեև առհասարակ (բոլորն էլ) միևնոյն զէնքով զինւորւեցին և Քրիստոսի հաւատի պատւիրանի միևնոյն զրահը հագան, ճշմարտութեան միևնոյն գոտիով ամրացրին իրենց մէջքերը թէ՛ տղամարդիկ և թէ՛ կանայք։

Այնուհետև վեր ընկած էր մնում և ոչ ոք յատկապէս իրեն համար արծաթ չէր վերցնում և առանց ագահութեան արհամարհւած, անարգւած էին զարդարանքի ու մեծարանքի համար յատկացւած պատւական հագուստները։ Ինչպէս և ամէն մի գոյք ոչինչ էր համարւում իր տէրերի աչքում։ Իրենց անձերի վրայ նայում էին ինչպէս մեռած դիակների վրայ և ամէն մէկն իր գերեզմանն ինքն էր փորում․ Իրենց կեանքը մահ էին համարում, իսկ մահը՝ հաւաստի կեանք։

Բայս շուտ-շուտ այս խօսքն էր լսւում․ «Միայն թէ քաջութեամբ մեռնենք, միայն թէ անուն և հոգի ժառանգենք, որ մեր մէջ կենդանի լինի Քրիստոսը, որի համար հեշտ է միւս անգամ նորոգել մեզ հողից, ինչպէս և նախկին բոլոր մեռածներին, և իւրաքանչիւրին հատուցանել իր գործերի համեմատ»։

Այն ժամանակ նորից հարձակւեցին այն բերդերի և աւանների վրայ, որ երկրի զանազան ամուր տեղերում գրաւել էին Պարսիկները․ կործանեցին – քանդեցին նրանց բնակավայրերը։ Նախ՝ մեծ Արտաշատը իր աւաններով․ և առան անմատչելի ամրոցները՝ Գառնի քաղաքը, Անին, Արտագերսը և իրենց աւանները․ Երկայնորդն ու Արխնին և իրենց աւանները, Բարձրաբողը, Խորանիստը, Ծախանիստը, ապահով Բողականը և սրանց հետ իրենց աւանները․ Արփանեալը, Վան աւանը, նրա հետ նաև իր աւանները․ Գռեալն ու Կապոյտը, Որոտն ու Վասակաշտն։

Այս բոլորն ամէն մէկն իր գիւղերով ու ագարակներով, զօրքերով ու զօրագլուխներով նոյն տարին առան ու կործանեցին, և տղամարդկանց ու կանանց գերի տարան իրենց գոյքերով ու ստացւածքներով, թանկագին գանձերով ու կահ-կարասիով։ Տապալում – քանդում էին նրանց շէնքերը և հրկիզում էին կրակի պաշտամունքի տեղերը։ Մաքրում էին կռապաշտութիւնների պղծութիւնը և գրաւում էին ատրուշանների սարք ու կարգը, բերում-դնում էին սուրբ եկեղեցում և սուրբ քահանաների միջոցով նւիրում էին ի ծառայութիւն տէրունական սեղանին։ Եւ սնոտի պաշտամունքների փոխարէն, որ տապալեցին հեթանոսների բոլոր վայրերում, կանգնեցնում էին Քրիստողի փրկական խաչը՝ ամենասուրբ սեղան էին շինում և սրբութեամբ կատարում կենդանարար խորհուրդը, պաշտօնեաներ ու քահանաներ էին նշանակում այն տեղերում։ Ամբողջ երկիրն առհասարակ ուրախանում էր հաստատուն յուսով։

5[խմբագրել]

Երբ այս բանն աւարտեցին և (հայերը) իրենց համար մեծ ապահովութիւն ձեռք բերին, և դեռևս նոյն վայրում տեղաւորւած էին հանգիստ կերպով, Հայոց աշխարհից մի գուժկան հասաւ, ճակատը վիրաւորւած ու օձիքը պատառոտւած, (և պատմեց) ապստամբ Վասակի մասին․ «Հեռացել է Քրիստոնէութեան ուխտից և աւերել Հայոց աշխարհի շատ տեղերը, մանաւանդ արքունի ձմեռոցները, որոնք զօրքի կայաններն էին, Գառնին և Երամոնսը և Դրասխանակերտը՝ Մեծ Դաստակերտը, Վարդանաշատը և Օշական ամրոցը, Փառախոտը, Սարդեանքը, Ձողակերտ աւանը և Արմաւրի բերեը, Կուաշ աւանը, Առուճը, Աշնակը և ամբողջ Արագածոտն, Արտաշատի նահանգը և նոյնիսկ Արտաշատն ամբողջովին, ինչպէս և նրա շուրջը գտնւած բոլոր գիւղերն ու աւանները՝ առել, աւերել և կրակ է տւել, և ձեր բոլորի ընտանիքները փախցրել-հեռացրել է իրենց բնակութիւնից։ Ձեռք է տւել նաև սուրբ եկեղեցիներին․ տարել է նաև եկեղեցու սեղանի սուրբ անօթները․ գերել է քահանաների ընտանիքներին, իսկ նրանց կապել ու բանտ է դրել․ և ինքը ասպատակ սփռելով ու տարածելով ամէն կողմ՝ ամբողջ երկիրն աւերում է։ Եւ այն գունդը, որ Ատրպատականի կողմերում էր, չկարողացաւ օգնութեան ձեռք մեկնել միջնաշխարհին։ Իսկ այնտեղ մնացած զօրքը՝ փախուստ տալով այդ անօրէնից՝ քաշւել է երկրի մի ծայրը և դեռևս պահում է Քրիստոսի սիրոյ միաբանութեան ուխտը ձեզ հետ։ Իսկ նրանք, ովքեր նրա հետ էին, ոմանք փախան ամէն մէկն իր տեղը, բայց աւելի բազմաթիւ են նրանք, ովքեր մոլորւեցին և հետևեցին նրա ամբարշտութեանը»։

(Հայոց զօրքը) խիստ շտապով չւեց այնտեղից՝ մեծ աւարով և անչափ հարստութեամբ նորից Հայոց աշխարհը վերադառնալու համար․ և անտրտում ուրախութեամբ բարձր ձայնով երգում էին և ասում․ «Գոհութիւն մատուցէք Տիրոջն, որովհետև նա բարի է, որովհետև նրա ողորմութիւնը յաւիտենական է․ ո՞վ ջարդեց մեծամեծ ազգերին և սպանեց հզօր իշխաններին, որովհետև նա բարի է, որովհետև նրա ողորմութիւնը յաւիտենական է»։ Եւ այս սաղմոսը մինչև վերջը երգելով՝ կատարեալ աղօթքով փառք էին տալիս սուրբ երրորդութեանը։ Այնտեղ զօրավարը խնամքով հոգում-կարգաւորում էր զօրքի դրութիւնը առաջապահներով, վերջապահներով ու կողմնապահներով, և եռեսուն օրւայ մէջ ողջ ու առողջ հասցրեց հայրենի երկրի սահմանները։

Լուր հասաւ ուրացեալ Վասակին և նրա հետ եղած իշխաններին Վարդանի զօրախմբի արիութեան ու քաջութեան մասին Աղւանից աշխարհում, ինչպէս նաև Հոների միաբանւելու մասին։ Դեռ միմեանց չէին հանդիպել, նա մի գիշերից օգուտ քաղելով՝ փախաւ-ընկաւ իր երկրի ամրոցները, և այնպիսի տագնապի մէջ հեռացաւ, որ Այրարատ գաւառից վերցրած գերին ու աւարը, իրենն էլ ակամայ վրան աւելացրած, թողեց ու փախաւ։

Եւ որովհետև ձմեռ ժամանակը վրայ էր հասել, և պաշարները թշնամիների գունդն աւերել էր, [Վարդանը] չկարողացաւ ամբողջ զօրքը մի տեղում պահել ու մատակարարել, այլ սփռեց-տարածեց երկրի զանազան գաւառները՝ ձմեռը հանգստանալու համար։ Պատւէր տւեց, որ կազմ ու պատրաստ լինեն գարնան պահին։ Եւ աւագ նախարարների խմբից քչերին իրեն գործակից թողնելով՝ ուժեղացաւ և գրաւեց թագաւորանիստ տեղերը։

Եւ գունդ-գունդ զօրք էր ուղարկում Սիւնեաց երկիրը․ առնում ու աւերում էր շատ գաւառներ, և այնպէս նեղը լծեց [Վասակին] և նրա հետ եղած ամբողջ զօրքին, որ սովի վտանգից սատկած էշերի և ձիերի միս էին ուտում։ Եւ շատ հարւածներ էր հասցնում ուրացեալին, այնպէս որ սուրբ եպիսկոպոսների ժողովն ու քահանայութեան ամբողջ ուխտը դառն արտասուք էին թափում չարաչար տանջւածների վրայ, որովհետև բոբիկ ու ոտքով էին քշում տղամարդկանց ու փափկասուն կանանց և շատ տղաներ քարերին խփելով սպանեցին-գցեցին ճանապարհների վրայ։

ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ
ՍԻՒՆԵԱՑ ԻՇԽԱՆԻ ԵՒ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ
ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
[խմբագրել]

1[խմբագրել]

Այս անօրէն Միրներսեհը, քանի որ առաջուց ստոյգ գիտէր Վասակի ամբարըշտութիւնը, այն ժամանակ էլ մարդ ուղարկեց և նրան իր մօտ կանչեց։ Նա Էլ, քանի որ առաջուց բաժանւել ու անջատւել Էր Հայերի միաբանութիւնից, եկաւ և ներկայացաւ նրան․ և ապացուցում Էր իր հաւատարմութիւնը և Հայերի անիրաւ ապստամբութիւնը։ Դեռ այնպիսի բաներ Էլ աւելացրեց ու պատմեց, որ Հայերը բնաւ չԷին արել, և կամենում Էր ընտանեբար հաճոեանալ անօրԷնին։

Իսկ նա թԷպետև ներքուստ սաստիկ պախարակում Էր նրան, բայց արտաքուստ պատիւ տւեց և երկրաւոր մեծամեծ պարգևներ առաջարկեց նրան։ Եւ խոստացաւ աւելի մեծ իշխանութիւն, քան թԷ ունԷր, և նրա ուշքը դարձրեց այնպիսե սնոտի բաների վրայ, որ իր իշխանութիւնից վեր Էր, իբր թԷ նրան վայել Է թագաւորական վիճակի հասնել․ միայն թԷ այո գործի հնարը գտնի, թԷ ինչպԷս պԷտք Է քանդել Հայոց ուխտի միաբանութիւնը, և թագաւորի կամքը կատարւի այն երկրում։

Եւ երբ որ ամԷն բանի յանձնառու եղաւ՝ նրա կամքի համաձայն վարւել, դառնացած ծերն Էլ հասկացաւ, որ նա թմրել ու ցնորւել և անջատւել Է միաբանւածների հաստատութիւնից․ իր տրտմած սրտում շատ մխիթարւեց և մտքում անցկացրեց, որ կկարողանայ բոլորին Էլ որսալ այս ձևով դԷպի անգիւտ կորուստը։ Եւ իր հնարագիտութեանն Էր վերագրում խելացի գործունԷութիւնը, և տեղեակ չԷր այն բանին, որ նա իր կամքով Է իր անձը ջոկել ու անջատել սուրբ եկեղեցուց, հեռացել ու օտարացել Քրիստոսի սիրուց։

Կամակորութեամբ ձեռնարկեց և դիւապաշտութեանն որդեգիր մտաւ, չարի անօթ դարձաւ և սատանան նրան լցրեց ամԷն տեսակ խորամանկութեամբ։ Իր ձեռն առաւ նրան ինչպԷս վահան, և հագաւ նրան ինչպԷս զրահ, և դարձաւ նրա կամքի կատարեալ զինւորը։ Հնարներով կռիւ մղեց իմաստունների դԷմ և մեծ խորամանկութեամբ՝ գիտունների դԷմ, յայտնի կերպով՝ անմեղների դԷմ և ծածկաբար խորագԷտների դԷմ․ ձեռնարկեց և շատերին դուրս հանեց Քրիստոսի գնդից և խառնեց դևերի գնդերի հետ։ Շատ ուրիշ տեղեր Էլ գողաբար սողոսկեց և օձի նման ներս մտաւ [հաւատի մԷջ] ամրացածների մԷջ․ և ցանկապատի մԷջ ճեղքւած առաջացնելով՝ յայտնապԷս յափշտակեց-առաւ ու դուրս հանեց բազմաթիւ ազատների և Է՛լ աւելի բազմաթիւ շինականների, ինչպԷս և ուրիշ ոմանց, որոնք միայն անունով Էին քահանայ։

Նա ժողովեց բոլոր գայթակղւածներին և մի մեծ զօրագունդ կազմեց․ Նրանցից շատերի անունները մէկ առ մէկ գրեց և ցոյց տւեց մեծ հազարապետին, ինչպէս և իր արիութինն ու քաջութիւնը, մեծապէս պարծենալով, թէ ինչպէս սովորեցրեց մոլար խաբէութեանը․ և այնպէս ցոյց տւեց, թէ Հայոց զօրքը բաժան-բաժան է եղել և պառակտւած է։

Եւ երբ այս բոլոր չարիքները յաջողւեցին նրան, քանդեց նաև Վրաց աշխարհի միաբանութիւնը Հայերից, Աղւանիցն էլ չթողեց առաջ շարժւել․ նոյն ձևով ետ պահեց նաև Աղձնեաց երկիրը։ Թուղթ գրեց նաև Յունաց երկիրը Վասակ անունով մի մարդու այն Մամիկոնեաններից, որոնք Յոյների ծառայութեան մէջ են գտնւում, ցոյց տալով [ամէն ինչ] յեղաշրջւած և սուտ ու սխալ։ Այս թշւառութեան ժամանակ այն մարդը Ստորին Հայքի սպարապետ էր և Հոռոմների զօրքերին հաւատարիմ մի անձ Պարսից սահմանի վրայ, և իր գործերով Աստծու օրէնքներին հակառակ գործող մարդ էր։ Այս Վասակն իրեն գործակից գտաւ այն Վասակին այն մեծամեծ չարիքների մէջ, որի համար երկուսը միաբանւեցին։

Նա գրում և շարունակ ապացուցում էր, իբր թէ ամբողջ Հայաստանը միաբանւել է իրեն հետ։ Այս միևնոյն գիրը ներքին Վասակը մեծ զգուշութեամբ ուղարկում էր կայսեր թագաւորանիստ քաղաքը, մինչև որ սուրբ եպիսկոպոսների միտքն էլ սառցրեց նրանցից և Յոյների ամբողջ զօրքի մէջ էլ կասկած գցեց ուխտի վերաբերմամբ։

Այսպէս էր վարւում նաև աշխարհի բոլոր ամուր կողմերում, Տմորիքում և Գորտւած աշխարհում, Արցախում և Աղւանքում, Վրաստանում և Խաղդեաց աշխարհում․ մարդիկ էր ուղարկում, պնդացնում էր, որ ո՛չ ոք նրանց հիւրընկալութեան արժանի չհամարի։

Երբ այս ամէնը արեց ու աւարտեց թագաւորի հրամանի համաձայն, ամէն օր գրում ու ցոյց էր տալիս Պարսից մեծ հազարապետին, որ ծածկւել-թաք էր կացել Փայտակաարան քաղաքում։ Այնուհետև նա [Միհրներսեհն] էլ համարձակւեց իրեն ցոյց տալ շատ ազգերի․ ոմանց ահ էր տալիս, և ոմանց էլ սիրով պարգևներ էր բախշում։ Իրեն մօտ կանչեց Վասակին և նրա հետ եղած բոլոր իշխաններին, շատ պարգևներ նրանց արքունի գանձարանից, նոյնպէս և այն զօրքերին, որ նրան համամիտ էին։ [Վասակը] նրա առջև տարաւ նաև ուրացող երեցներին․ ապացուցում էր հաստատում և յայտարարում, թէ սրանց միջոցով պիտի որսամ նրանց ու բաժանեմ միաբան ուխտից։ Իսկ հազարապետը երբ այդ լսեց, շատ շնորհակալ եղաւ երկու [երեցներից] էլ և յուսադրեց նրանց․ «Եթէ յաղթութիւնը մեր կողմը լինի, միւս քահանաների ունեցած-չունեցածը դրանց եմ շնորհելու, և դրանց մեծ ծառայութեան մասին յայտնելու եմ թագաւորին։

Եւ այսպէս [Վասակը] խռովեց ու շփոթեց Հայոց աշխարհը․ մինչև իսկ բազմաթիւ հարազատ եղբայրների բաժանեց միմեանցից․ հօրն ու որդուն միաբան չթողեց և խաղաղութեան մէջ խռովութիւն գցեց։

Երբ այս բոլոր չարագործութիւնը Միհրներսեհը տեսաւ նրա մէջ, իր անձից աւելի յոյսը նրա վրայ դրեց։ Հարցնում և ստուգում էր, թէ ընդամենը քանի՞ մարդ կայ Հայոց աշխարհում Վարդանի գնդի մէջ։ Երբ նրանից լսեց թէ վաթսուն հազարից աւելի են, նաև տեղեկութիւններ պահանջեց իւրաքանչիւրի քաջութեան մասին, կամ թէ՝ նրանցից քանի՞ հոգի են սպառազէն, և կամ քանի՞ հոգի են առանց զէնքի լոկ աղեղնաւորներ․ նոյնպէս և վահանաւոր հետևակների մասին։

Եւ երբ այս ամէնի մասին տեղեկացաւ նրանից, կանչեց բոլոր զօրագլուխներին, նրա ներկայութեմբ բոլորին հրաման տւեց, որ բոլորը կատարեն նրա հրահանգները։ Եւ ամբողջ զօրքը զօրագլուխների հետ միասին յանձնեց աւագներից մէկին, որի անունը Մուշկան Նիսալաւուրտ էր։

Իսկ ինքն այնտեղից ելաւ-գնաց Արևելեան երկիրը․ և ներկայանալով մեծ թագաւորին՝ պատմեց նրան գործի բոլոր հանգամանքները, իր հնարագետ իմաստութիւնը և Վասակի խաբեբայ ճար ու հնարները․ թէ ինչպէս նա իր նախկին ամբարշտությունը կամեցաւ ծածկել նրանով որ քանդեց-երկպառակեց Հայոց զօրքը։ Երբ թագաւորը այս ամէնը լսեց մեծ հազարապետի բերանից, դառնացաւ ինքն իր մէջ և անսուտ երդմամբ ասաց․ «Եթէ այն անօրէնը ողջ ազատւի պատերազմից, մեծ անարգանքով նրան պէտք է խմացնեմ մահւան դառն բաժակը»։

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
ՀԱՅԵՐԻ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ
[խմբագրել]

1[խմբագրել]

Աստծու սէրն աւելի մեծ է, քան ամէն երկնաւոր մեծութիւն, և այնպէս աներկիւղ է դարձնում մարդկանց, ինչպէս հրեշտակների անմարմին զօրքերը, ինչպէս որ աշխարհի հենց սկզբից կարելի է տեսնել շատերին շատ անգամ և շատ տեղերում։ Այն մարդիկ, որոնք աստծու սիրով, ինչպէս զէնքով, սպառազինւած էին, ամենևին չխնայեցին և անարի վատասիրտների նման չվախեցան ո՛չ մահից, ո՛չ գոյքի յափշտակութիւնից, ո՛չ սիրելիների խողխողումից և ո՛չ էլ ընտանիքների գերութիւնից, հայրենի երկրից դուրս գալուց և օտար երկրում ստրկութեան մէջ ընկնելուց․ նրանք բանի տեղ չդրին այս բոլոր չարչարանքները, միայն թէ միաբան մնան աստծու հետ, որպէսզի միմեան նրանից չմերժւեն․ և նրան իրենց մտքում գերադասեցին բոլոր տեսանելի մանրամասնութիւններից, իսկ աստծու համար մեռնելը՝ անանց կենդանութիւն․ երկրիս վրայ ծառայելը՝ իրենց կեանքի ազատութիւն, և իրենց անձերն օտարութեան մատնելը՝ աստծու հետ գտնւել։ Ինչպէս որ այս ժամանակ մեր աչքերով տեսանք, որովհետև Հայոց աշխարհն էլ նոյն նահատակութեամբ նահատակւեց։

Որովհետև երբ մեծ Վարդանը տեսաւ իր աշխարհի երկպառակութիւնը, ամենևին չվախեցաւ թերահաւատութեամբ։ Թէպետև ստուգեց-իմացաւ դեռևս իրեն հետ միաբանւածներից շատերի երկմտութիւնն էլ, այնուամենայնիւ ինքն իրեն սիրտ տւեց և իր զօրքերին էլ քաջալերեց, քանի որ հենց ինքը դեռ գրաւած էր պահում թագաւորանիստ տեղերն այն նախարարների հետ միասին, որոնք չանջատւեցին սուրբ ուխտից։ Հրաման տւեց ամբողջ զօրքին հաւաքւել Արտաշատ քաղաքը․ այն ետ կացածների փոխարէն, որոնք գնացին Սիւնեաց իշխանի հետևից, կարգեց նրանց եղբայրներին կամ որդիներին կամ եղբօրորդիներին և ամէն մէկին տւեց նրանց զօրքերը, որովհետև ամբողջ երկիրը դեռ նրա իշխանութեան տակ էր։

Եւ նրանք բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, իւրաքանչիւրն իր զօրքով ու ամբողջ պատրաստութեամբ, նրանք և ովքեր ի բնէ հաստատ էին մնացել իրենց տեղում․

  1. Ներշապուհ Արծրունին,
  2. և Խորէն Խորխոռունին,
  3. և ինքը սպարապետը,
  4. և Արտակ Պալունին,
  5. և Վահան Ամատունին,
  6. և Վահևունեաց Գիւտը,
  7. և Թաթուլ Դիմաքսեանը,
  8. և Արշաւիր Արշարունին,
  9. և Շմաւոն Անձաւացին,
  10. և Տաճատ Գնթունին,
  11. և Ատոմ Գնունին,
  12. և Խօսրով Գաբեղեանը,
  13. և Կարեն Սահառունին,
  14. և Հմայակ Դիմաքսեանը,
  15. և էլի մի ուրիշ Դիմաքսեան՝ Գազրիկը,
  16. և Ներսեհ Քաջբերու-նին,
  17. և Փարսման Մանդակունին,
  18. և Արսեն Ընձաեացին,
  19. և Այրուկ Սխկունին,
  20. և Վրեն Տաշրացին,
  21. և Ապրսամ Արծրունին,
  22. և արքունի Շահխորապետը,
  23. և Խուրս Սրւանձտեանցը,
  24. և Քօղեանները,
  25. և Ակիացիները,
  26. և Տրպատունիները,
  27. և Ռշտունի-ների զօրքը,
  28. և արքունի բոլոր գործակալներն ամէն մէկն իր զօրքերի հետ միասին։

Սրանք բոլորը համախմբւած հասան պատերազմի գործի համար Արատազու դաշտը, և նրանց ընդհանուր թիւը եղաւ վաթսունվեց հազար մարդ ձիաւոր և հետևակ։

Նրանց եկան սուրբ Յովսէփը, սուրբ Ղևոնդ երեցը և բազմաթիւ այլ քահանաներ և է՛լ աւելի բազմաթիւ [հոգևոր] պաշտօնեաներ։ Որովհետև նրանք էլ ամենևին չվախեցան պատերազմի գալ նրանց հետ, քանի որ ո՛չ թէ մարմնական էին համարում այն կռիւը, այլ հոգևոր առքինութեան կռիւ․ ցանկանում էին իրեենք էլ քաջ զինւորներին մահակից լինել։

Սպարապետը նախարարների միաբանութեամբ սկսեց խօսել զօրքի հետ և ասաց․

«Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ․ տեղ կար, որ քաջաբար յաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք յաղթեցին մեզ․ բայց աւել շատն այն է, որ յաղթող ենք դուրս եկել և ոչ թէ յաղթւած։ Բայց այդ բոլորը մարմնաւոր պարծանք էր, որովհետև անցաւոր թագաւորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր, վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում․ իսկ ով քաջութեամբ առաջ էր ընկնում, քաջի անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցաւոր և մահկանացու թագաւորից։ Եւ մեզնից ամէն մէկս էլ ահաւասիկ շատ վէրքեր ու սպիներ ունենք մեր մարմնի վրայ, և ուրիշ շատ քաջութիւներ էլ են եղել, որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացւել։ Չնչին և անօգուտ եմ համարում այդ քաջութիւնները և ոչինչ բաներ այդ բազմաթիւ պարգևները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են։

«Իսկ արդ, եթէ մահկանացու հրամանատւի համար այդպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա՛ն աւելի ևս [պէտք է կատարենք] մեր անմահ թագաւորի համար, որ տէրն է կենդանիների և մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ։ Չէ՞ որ եթէ խիստ շատ ապրելով ծերանանք, միևնոյն է՝ այս մարմնից պէտք է բաժանւենք, որպէսզի մտնենք կենդանու Աստծու մօտ, որից այլևս չպէտք է բաժանւենք։

«Արդ, աղաչում եմ ձեզ, ո՛վ իմ քաջ նիզակիցներ․ մանաւանդ որ ձեզանից շատերը քաջութեամբ ինձնից աւելի վեր էք և հայրենական գահի պատւով՝ աւելի բարձր․ բայց երբ ձեր յօժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զօրագլուխ, թող իմ խօսքերը ախորժալուր և բաղձալի թւան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին։ Չերկնչենք ու չվախենանք հեթանողների բազմութիւնից և ո՛չ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դէմ թիկունքներս դարձնենք․ որպէսղի եթէ Տէրը յաղթութիւնը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զօրութիւնը, որպէսզի բարձրանայ ճշմարտութեան կողմը․ իսկ եթէ հասել է ժամանակը մեր կեանքը սուրբ մահով աւարտելու այս պատերազմում, [մահն] ընդունենք ուրախ սրտով, միայն թէ արիութեան ու քաջութեան մէջ վախկոտութիւն չխառնենք։

«Մանաւանդ ես չեմ մոռացել և յիշում եմ, թէ ինչպէս ես և ձեզանից ոմանք այն ժամանակ անօրէն ինշխանին խաբեցին-մոլորեցրինք, ինչպէս մի անպիտան մանուկ տղայի, երբ երեսանց նրա ամբարիշտ կամքը իբր կատարեցինք, բայց Տէրն ինքը վկայ է մեզ, թէ ծածուկ մտադրութիւններով ինչպէ՛ս անբաժան ենք մտածել նրանից։ Այս դուք ինքներդ էլ գիտէք, որ հնարներ էինք փնտրում ազատելու մեր սիրելիներին, որոնք մեծ նեղութեան մէջ էին, որպէսզի նրանց հետ միասին մարտի մէջ մտնելով՝ կռւենք անօրէն իշխանի դէմ հայրենի աստուածատուր օրէնքների համար։ Եւ երբ նրանց չկարողացանք որևէ կերպ օգնել, թող անհնար լինի, որ մարմնաւոր սիրոյ համար աստծուն մարդկանց հետ փոխանակենք։

«Իսկ արդ երկու և երեք կռիւների մէջ ինքը Տէրը մեծ զօրութեամբ օգնեց մեզ, այնպէս որ քաջութեան անուն ժառանգեցինք և արքունի զօրքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտութեան պզծութիւնը մի քանի տեղերից սրբեցինք, թագաւորի անօրէն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովութիւնն իջեցրինք, լենացած ալիքները դաշտացան, բարձրադէզ փրփուրն սպառւեց, գազանացած զայրոյթը դադարեց։ Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճւած իր սովորական բնութիւնից էլ ցած իջաւ մեզ հետ խօսելով։ Նա, որ խօսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարութիւնը սուրբ եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռւում։ Նա, որ կարծում էր, թէ մենք քրիստոնէութիւնն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել ինչպէս մարմնի գոյնը [չի կարելի], գուցէ այլևս չակարողանայ էլ մինչև վերջը։ Որովհետև սրա հիմքերը հաստատ կերպով դրւած են անշարժ վէմի վրայ, ո՛չ թէ երկրի վրայ, այլ վերևում՝ երկնքում, ուր ո՛չ անձրևներ են գալիս, ո՛չ քամիներ են փչում և ոչ էլ հեղեղներ են յարուցանում։ Եւ մենք էլ, թէպետև մարմնով երկրի վրայ ենք, բայց հաւատով երկնքում ենք հաստատւած, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինւածքին։

«Հաստատ մնացէք մեր անդրդւելի զօրագլխի վրայ, որ երբէք չի մոռանայ ձեր քաջագործութիւնները։ Ո՛վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ աստուած կատարեց մեր բնութեան միջոցով, որի մէջ և մեծապէս երևում է աստծու զօրութիւնը։ Որովհետև եթէ ուրիշներին կոտորելով աստուածային օրէնքի համար՝ մեզ պարծանք ժառանգեցինք և մեր ազատոհմի քաջ անունը եկեղեցուն թողինք․ և վարձի ակնկալութիւնը Տիրոջից է, որ պահւած է մեզնից ամէն մէկի համար իր սրտի յօժարութեան և գործերի համեմատ, ինչքա՛ն աւելի ևս, եթէ մենք մեռնենք մեր տէր Յիսուս Քրիստոսի մեծ վկայութեան համար, որ նոյնիսկ երկնաւոր հրեշտակներն են ցանկանում, եթէ հնար լինէր։ Եւ որովհետև այս պարգևները ո՛չ թէ բոլորին է պատշաճ, այլ ում համար պատրաստում է բարերար Տէրը, մեզ էլ այս պատահեց ո՛չ թէ մեր արդար գործերի համար, այլ աննախանձ պարգևստուի կողմից․ ինչպէս որ ասում էլ է սուրբ կտակարանում․ «Ուր աւելի եղաւ մեղքը, այնտեղ էլ աւելացան աստծու շնորհները»։

«Եւ խիստ հարմար է գալիս մեզ այս պատգամը․ ինչպէս որ մեծ չափով ամբարիշտ երևացինք մարդկանց, կրկնապատիկ չափով արդարացած կերևանք մարդկանց ու հրեշտակներին և ամենքի հօրը։ Որովհետև չէ՞ որ այն օրը, երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը շատ արտասուք թափւեց սուրբ եկեղեցում, և է՛լ աւելի շատ՝ մեր սիրելիների մէջ։ Մինչև անգամ մեր ընկերները զայրացած՝ սրով էին սպառնում մեզ և կամենում էին դառն մահով պատժել մեզ, և մեր ծառաները խրտնում-փախչում էին մեզանից։ Հեռաւոր մարդիկ էլ, որոնք լսել էին մեր Քրիստոնէութեան անունը, տեղեակ չլինելով մեր մտադրութիւններին, ողբ ասելով՝ անդադար սուգ էին անում մեր վրայ, և անգիտութեամբ շատ անարգական բաներ էին խօսում մեր մասին։ Եւ ինչ որ ամենից մեծն է կասեմ․ ո՛չ միայն մարդիկ երկրի վրայ, այլև հրեշտակները երկնքում իրենց երեսները շուռ տւին մեզանից, որպէսզի տխուր դէմքերով չնայեն մեզ։

Եւ ահա եկել-հասել է ժամանակը, որ ամէն մի կեղտ կոչւած բան հեիացնենք մեզանից։ Այն ժամանակ իբրև մի վշտալից սգաւոր՝ հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զւարթացած ու զգաստւած՝ առհասարակ խելամիտ ենք դարձել, որովհետև բարերար տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ․ մեր զօրաւարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների զօրագլուխը։ Վախը թերահաւատութեան նշան է․ թերահաւատութիւնը մենք վաղուց ենք մերժել մեզանից․ Նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»։

Առաքինի զօրավարն այս ամէնը խօսեց ամբողջ բազմութեան առաջ․ դարձեալ և նրանցից սրան-նրան ծածուկ քաջալերում էր ու սիրտ տալիս և բոլոր պակասութիւներն ու թերութիւնները լրացնում։ Զօրականներից ո՛րը ոչինչ չունէր․ հոգում էր իր սեփականութիւնից և ընկերներից․ ով զէնք չունէր, զէնք էր յայթայթում նրա համար, ում զգեստ էր պէտք, զգեստ էր հագցնում, և ում ձի էր պէտք, ձի էր տալիս։ Եւ առատ պարէնով ուրախացնում էր բոլորին, և ինքն իրեն զւարթ էր ցոյց տալիս ամենքին։

ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ
[խմբագրել]

1[խմբագրել]

Իսկ քաջ Վարդանը առաջ գալով՝ հարցուփորձ արեց մեծամեծներին և բոլորի տւած խորհուրդի համաձայն զօրագլուխները նշանակեց։

Առաջին զօրամասը յանձնեց Արծրունեաց իշխանին և նրան նիզակակիր կարգեց Մոկաց մեծ իշխանին․ և ուրիշ բազմաթիւ նախարարների այս երկուսին նիզակակից նշանակեց, և զօրամասի ամբողջ բազմութիւնը այս ու այն կողմից օգնական տւեց նրանց։

Երկրորդ զօրամասը յանձնեց Խորէն Խորխոռունուն, և նրան նիզակակից կարգեց Ընծայինին և Ներսեհ Քաջբերունուն։

Երրորդ զօրամասը յանձնեց Թաթուլ Վանանդացուն և նրան նիզակակից կարգեց Տաճատ Գնթունուն, և շատ մարդիկ էլ այս ու այն կողմից օգնական տւեց նրանց։ Ինքը վերցրեց չորրորդ զօրամասը և իրեն նիզակակից քաջ Արշաւրին և իր հարազատ եղբայր Համազասպեանին։

Այսպէս կարգաւորեց ու ճակատ կազմեց՝ սփռելով դաշտի ամբողջ երեսին, արեաց զօրքի դէմուդէմը, Տղմուտ գետի ափին։

Եւ երբ այս պատրաստւեց, երկու կողմերն էլ սրտմտութեամբ և մեծ բարկութամբ զայրացած և գազանացած զօրութեամբ միմեանց վրայ յարձակւեցին․ երկու կողմերի աղմուկն ու աղաղակը ճայթում էր ինչպէս իրար խառնւած ամպերի միջից, և ձայների դղրդիւնը շարժում էր լեռների քարանձաւները։ Բազմաթիւ սաղաւարտներն ու զրահապատւած զօրականների զէնքերը փայլում էին ինչպէս արևի ճառագայթների շողեր։ Նաև բազմաթիւ սուսերների շողալուց և բազմաթիւ նիզակների Ճօճւելուց կարծես ահագին կրակ էր թափւում երկնքից։ Որովհետև ո՞վ կարող է պատմել ահաւոր ձայների մեծ իրարանցումը, և թէ ինչպէ՞ս վահանաւորների թնդիւնն ու աղեղների լարերեի ճայթիւնը առհասարակ խլացնում էին բոլորի ականջները։

Այնտեղ պէտք էր տեսնել, թէ ի՛նչ մեծ տագնապ և անչափ իրարանցման սրտնեղութիւն կար երկու կողմերում էլ, երբ յանդուգն յարձակումով իրար էին բախւում, որովհետև թանձրամիտները յիմարանում էին, և վախկոտները՝ վհատւում, քաջերը խիզախում, և անվեհեր կտրիճներն՝ աղաղակում։ Եւ ամբողջ բազմութիւնը իրար գլխի խմբւելով՝ գետն ամէն կողմից փակեցին, և գետն [անցնելու] դժւարութիւնից վախեցած Պարսից զօրքն սկսեց իր տեղում վխտալ։ Իսկ Հայոց զօրքն անցաւ գետը, և ձի նստած մեծ զօրութեամբ յարձակւեց։ Ուժգին թափով իրար զարկւելով՝ երկու կողմից էլ բազմաթիւ վիրաւորներ գետին ընկած թփրտում էին։ Այն մեծ տագնապի մէջ դէպի վեր նայեց քաջ Վարդանը և տեսաւ, որ Պարսից զօրքի քաջ զօրականները Հայոց զօրքի ձախ կողմն ընկճեցին․ նա մեծ ուժով յարձակւեց այն տեղը և Պարսից զօրքի աջ թևը ջարդելով քշեց գազանների կողմը և շուրջը պատելով կոտորեց մինչև նոյն տեղը։ Եւ այնպիսի տագնապ ու իրարանցում գցեց նրանց մէջ, որ մինչև անգամ Մատեան գնդի հաստատուն կազմակերպութիւնը քայքայւեց-ցրիւ եկաւ, և նա դեռևս պարտութիւն չկրած՝ փախուստ տւեց։

Ապա աչքերը վեր բարձրացրեց Մուշկան Նիսալաւուրտը և տեսաւ որ Հայոց զօրքից ոմանք բաժանւել և ետ են ընկել լեռների հովիտներում։ Ուստի և աղաղակ բարձրացրեց, քաջալերեց իր շուրջը գտնւած արեաց զօրքին, որոնք կանգնած էին Վարդանի գնդի հանդէպ։ Այնտեղ երկու կողմերն էլ իրենց պարտւած էին զգում, և ընկած դիակների թիւն այնքան մեծ էր, որ նմանում էր խորդուբորդ քարակոյտերի։

Երբ այս բանը տեսաւ Մուշկան Նիսալաւուրտը, սպասում էր Արտաշրի գազաններին, որը նրանց վրայ նստած էր բարձր դիտանոցում, ինչպէս միջնաբերդում, և գալարափողերի բարձր ձայնով շտապեցրեց իր գնդերին և առաջամարտիկ և առաջամարտիկ զօրքերով շրջապատեց նրան [Վարդանին]։

Իսկ կորովի Վարդանն իր նիզակակիցներով մեծ կոտորած արեց այնտեղ, ուր և ինքն էլ արժանի եղաւ ստանալու կատարեալ նահատակութեան պսակը։ Եւ պատերազմի գործը երկարելով՝ օրը տարաժամեց և երեկոյան դէմ դադարեց․ շատերն իրենց մահւան օրհասը գտան․ մանաւանդ որ ընկածների դիակները այնքան խիտ էին ու իրար մօտ թափւած, ինչպէս անտառի կտրատւած փայտերը։

Այնտեղ պէտք էր տեսնել նիզակների կոտրատումն ու աղեղների խորտակումը․ ուստի և չէին կարողանում ստոյգ որոշել երանելիների սուրբ մարմինները․ և սաստիկ խուճապ ու իրարանցում էր երկու կողմերի ընկածների համար․ իսկ ովքեր [կենդանի] էին մնացել ցիրուցան ելան ամուր ձորերի լեռնադաշտերում․ և երբ պատահում էին միմեանց, դարձեալ սպանում էին մէկմէկու։ Եւ այսպէս դաժան գործը շարունակւեց մինչև արևի մայր մտնելը։

Եւ որովհետև ժամանակը գարնանային էր, ծաղկալից դաշտերը լցւեցին յորդահոս արիւնով։ Մանաւանդ երբ մէկը տեսնում էր բազմաթիւ դիակների կուտերը՝ սիրտը կտրատւում էր, և աղիքները գալարւում, լսելով խոցւածների մրմռոցը, և ջարդւածների մռնչիւնը, վիրաւորների թաւալագլորը սողալն ու շարժւելը, վախկոտների փախուստը, վհատւածների թաք կենալը, անարի մարդկանց սրտաբեկութիւնը, թուլասիրտների ճիչերը, սիրելիների ողբը, մերձաւորների սուգը, բարեկամների վայնասունը։ Որովհետև ո՛չ թէ մի կողմը յաղթեց․ և միւս կողմը պարտւեց, այլ քաջերը քաջերի դէմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտութիւն կրեցին։

Բայց որովհետև Հայոց զօրավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետև էլ ոչ ոք գլխաւոր չկար մէջտեղում, որին յենւած ժողովվէին մնացած զօրքերը։ Թէպետև ողջ մնացածներն աւելի շատ էին քան թէ մեռնողները, սակայն նրանք ցանուցիր եղան և քաշւեցին երկրի զանազան ամուր տեղերը և ուժով տիրեցին շատ գաւառների ու բերդերի, որոնք ոչ ոք մինչև այդ առնել չէր կարողանում։

Եւ սրանք են այն քաջ նահատակների անունները, որոնք այդ նոյն տեղում վախճանւեցին՝

  • Մամիկոնեանց ցեղից Քաջ Վարդանը հարիւր երեսուն և երեք մարդով․
  • Խորխոռունեաց ցեղից Կորովի Խորէնը տասնինը մարդով․
  • Պալունեաց ցեղից Արի Արտակը յիսուն և եօթը մարդով․
  • Գնթունեաց ցեղից Զարմանալի Տաաճատը տասնինը մարդով․
  • Դիմաքսեան ցեղից Իմաստուն Հմայակը քսաներկու մարդով․
  • Քաջբերունեաց ցեղից Հրաշակերտ Ներսեհը եօթը մարդով․
  • Գնունեաց ցեղից Մանուկ Վահանը երեք մարդով․
  • Ընծայանոց ցեղից Արդար Արսէնը եօթը մարդով․
  • Սրւանձտեան ցեղից Յառաջադէմ Գարեգինը երկու հարազատներով և տասնութ մարդով։

Այս երկու հարիւր ութսունեօթը նահատակները՝ ինք մեծամեծ նախարարների հետ՝ հենց այնտեղ վախճանւեցին։ Եւ թագաւորական տնից և Արծրունեաց տնից և միւս նախարարներին տնից, բացի այս երկու հարիւր ութսունեօթ հոգուց՝ [դարձեալ ընկան] էլի եօթ հարիւր քառասուն հոգի, որոնք ամենքն էլ այն օրը մեծ պատերազմում իրենց անունները դրեցին կեանքի մատեանի մէջ։ Եւ այս բոլորը միասին լինում է հազար երեսունվեց մարդ։

Իսկ ուրացողների կողմից այն օրը ընկան երեք հազար հինգ հարիւր քառասուն երկու մարդ․ նրանցից հինգ հոգի խիստ պատւաւորներից էին, ուստի, և շատ խոր վշտացաւ Մուշկան Նիսալաւուրտը։ Մանաւանդ երբ տեսաւ, որ իր զօրքի ստացած սաստիկ հարւածները երեք անգամ աւելի մեծ էին, քան հայերինը․ նրա ուժն ու զօրութիւնը կոտրւեց, ընկաւ, և նրա սիրտը չէր հանգստանում, որ մտածի ու որոշում անի․ որովհետև պատերազմն այնպէս չվերջացաւ ինչպէս ինքը կարծում էր։

ԵՕԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
ԴԱՐՁԵԱԼ ՆՈՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՒ ՍՈՒՐԲ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ
ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
[խմբագրել]

1[խմբագրել]

Եւ մի նշանաւոր օր հրամայեց բոլոր երևելի պատւավոր մարդկանց ընթրիքի կանչել։ Կանչեցին նաև ուրացողին․ և նա՝ արքունի նախկին կարգերի համաձայն՝ հագաւ թագաւորից ստացած պատւական հագուստը, կապեց նաև վարսակալը և գլխին դրեց ոսկեղէն խոյրը և մարգարտով ու թանկագին ակներով հիւսւած կռանակուռ ոսկեձոյլ կամարը կապեց մէջքին, գինդերը կախեց ականջներից, և մանեակը՝ պարանոցից, սամոյրի մուշտակը գցեց ուսերին և գնաց արքունիք։ Նա բոլորից աւելի շքեղ և երանելի էր երևում բազմութեան աչքին։

Իսկ Հայաստանից կամաւոր կերպով եկած նախարարներին, որոնք անձամբ իրենց անձը փորձութեան էին տւել, և առաջուց տեղ հասած սրբերին բոլորին շղթայակապ էին պահում Արքունի Դռանը։ Երբ նրան տեսան զարդաւած ու շքեղա ցած և բազմաթիւ խմբով արքունիք գնալիս, իրենց մտքերում սկսեցին ծաղրել նրան և ասել․ «Ո՜վ անխելք վաճառական, անմահ և անանց պատիւը տւիր և այդ անցաւորը գնեցիր, և այդ էլ մօտ օրերս կորցնելու ես»։

Հասաւ և նստեց ներքին դահլիճում, որ մեծամեծների ժողովատեղին էր։ Արդ՝ դուրս եկաւ արքունի սենեկապանը, թագաւորի կողմից հարցրեց նրան և ասաց․ «Թագաւորն [ինձ] ուղարկեց քեզ մօտ, թէ՝ ումի՞ց ես ստացել այդ բոլոր պատւական շրջազգեստները, ասա՛ ինձ շուտով, ո՞ր արդար ծառայութիւներիդ համար»։ Եւ յիշեցրեց նրան ատեանում ասւած այն բոլոր խօսքերը, որով դատապարտւել էր․ նոյնիսկ այնպիսի բաներ էլ ասաց նրան, որ այնտեղ խոսւած չէին։ Որովհետև նա օրինաւոր կերպով չէր ստացել Սիւնեաց աշխարհի իշխանութիւնը, այն նենգութեամբ ու քսութեամբ սպանել էր տւել իր հօրեղբայր Վաղինակին և ինքը գրաւել իշխանութիւնը որպէս արքունիքի համար վարձատրութեան արժանի գործ կատարող։ Էլի ուրիշ շատ խօսքերով դատապարտեցին նրան, և այդ բանին վկայ էին բոլոր մեծամեծները։ Նա բոլորովին պապանձւեց, և ոչ մի ճշմարիտ խօսք չգտնւեց նրա բերանում։ Երբ երկու-երեք անգամ կրկնեցին՝ հասկացնելով թագաւորին ներսում, մահւան վճիռ տրւեց նրա համար։

Արդ՝ դուրս եկաւ դահճապետը, և շտապով մօտեցաւ, բոլոր մեծամեծների առաջ հանեց նրանից՝ արքունիքից ստացած շրջազգեստները և նրան մահապարտի զգեստ հագցրեց։ Ոտներն ու ձեռները կապեցին և կնոջ նման մատակ ձի նստեցրին տարան և հանձնեցին այն զնդանը, որտեղ բոլոր մահապարտներն էին գտնւում։

Իսկ Հայոց նախարարներն ու սուրբ եպիսկոպոսները, երէցների հետ միասին, թէպէտ մեծ պատուհասի մէջ էին, ամենևին չէին յիշում այն նեղութիւնները, որ անցել էին նրանց գլխով և կամ որ սպասւում էին ապագայում էլ, այլ զարմացել էին այն մեծ յայտնութեան վրայ, որ աստծուց եղաւ։ Մխիթարում էին միմեանց և ասում․ «Քաջութեամբ պատերազմեցինք, է՛լ աւելի մեծ համբերութեամբ տանենք չարչարանքները։ Մեր սուրբ հայրերից լսել ենք, որ բոլոր առաքինութիւններից գլխաւորը համբերութիւնն է, և կատարեալ աստուածապաշտութիւնը՝ երկնաւոր իմաստութիւն․ Իսկ այս բանը որ ոչ ոք չի կարող առանց չարչարանքի ձեռք բերել։ Իսկ երբ չարչարանքը երկարաձգւում է, այն ժամանակ նաև շատանում է պարգևն ու վարձահատուցումը։ Եթէ ուրեմն այդ այդպէս է, աստծուց միայն ա՛յս խնդրենք, որ կարողանանք բոլոր փորձութիւններին դիմանալ․ և Տէրն ինքը կգտնի մեր փրկութեան հնարը»։

«Մենք լսել ենք Քրիստոսի քառասուն զինւորների դատաստանը, որոնք շատ հարւածներ ու տանջանքներ կրեցին։ Նրանցից մէկը շտապեց-գնաց բաղանիք և զրկւեց պսակից․ իսկ երեսունինը համբերութեամբ նահատակւեցին և հասան այն աւետիքին, որ ցանկանում էին։ Իսկ մեր այն ընկերակիցը, որ առաջուց բաժանւեց մեզանից, ահա սատանայի գործակիցը դարձաւ։ Հոգին մարմնից դեռ դուրս չեկած՝ ընդունեց Գեհենի տանջանքների առհաւատչեան, որ ո՛չ միայն սրբերի համար է ողբալի, այլև բոլոր գազանաբարոյ մարդկանց»։

Այս ասում էին և շատ արտասուք թափում կորուսեալի վրայ․ և միաժամանակ հոգևոր երգեր էին երգում և ասում․ «Լաւ է տիրոջ վրայ յոյս դնել քան իշխանների․ բոլոր ազգերը շրջապատեցին ինձ․ և տիրոջ անունով յաղթեցի նրանց»։ Քաջալերում էին միմեանց և ասում․ «Քանի որ այս բանը գիտենք, եղբայրնե՛ր, չվախենանք այս անաստուած հեթանոս ազգից, որ զայրացած ժամանակ մեղուներից շատ աւելի վատ են, որովհետև նրանց զայրոյթն էլ սատակումն է լինելու իրենց անձերի համար։ Իսկ մենք Տիրոջ անունը կանչենք և ետ մղենք բոլորին»։

Իսկ ուրացող Վասակը հայում էր սուրբ կապւածների միաբանութեանը, որոնք մեծ ուրախութեամբ ընդունում էին չարչարանքները և աւելի զւարթ ու պայծառ էին երևում, ինչպէս և առաջ արքունիքում․ նայում և կարօտում էր, բայց ոչ ոք նրան չխառնեց նրանց հետ, այլ առանձին էին պահում միևնոյն կապանքներով։ Եւ օր-օրի վրայ բերում, ինչպէս գէշ գցում էին մեծ հրապարակը, նախատում ու ծաղրում էին և ամբողջ բանակի առաջ խաղք ու խայտառակ անում նրան։ Կողոպտեցին-խլեցին ինչ որ հետն ունէր և ոչինչ չթողին․ այնպիսի խայտառակ աղքատութեան մէջ գցեցին․ որ նրա ծառաները մինչև իսկ հաց էին մուրում և բերում նրան։ Եւ երկրի հարկերի այնպիսի ծանր պարտք դրին նրա տան վրայ, որ նոյնիսկ հայրերի ու պապերի և իր ունեցւածքն ու կանանց զարդերն էլ վրան դրեց, տւեց ու տուժեց, բայց չկարողացաւ արքունի պարտքը վճարել։ Այն տեղը հասցրին, որ նոյնիսկ հարցնում էր՝ «Մեր նախնիքների գերեզմաններում արդեօք որևէ գանձ մնացե՞լ է»։ Եւ եթէ գտնէր, կհանէր և տուգանք կտար իրեն և ընտանիքի համար․ ինչպէս և շատ մարդիկ էլ տոյժի փոխարէն [գերի] գնացին։

Եւ երբ այսպէս ամէն կողմից հարւածներ կրեց ու տկարացաւ, հենց այնտեղ կապանքների մէջ դժնդակ ցաւերի մէջ ընկաւ, նրա փորը եփ եկաւ, նրա ծոցը ճզմւեց ու տրորւեց, և նրա թանձրամսութիւնը հալւեց-քամւեց։ Որդերը եռացին նրա աչքերի միջից և ցած թափւեցին քթածակերից։ նրա ականջները ծանրացան, և սաստիկ ծակծկւեցին նրա շրթունքները։ Նրա բազուկների ջիլերը քայքայւեցին և ոտների կրունկները դէպի ետ ծռւեցին։ Մահւան հոտ փչեց նրանից և նրա ձեռնասուն ծառաներեը փախան նրանից։ Միմիայն լեզուն կենդանի մնաց նրա բերանում, բայց խոստովանութիւն չերևաց նրա շրթունքների վրայ։ Ճանաչեց հեղձամղձուկ մահը և անհուն դառնութեամբ դժոխք իջաւ։ Նրան անարգեցին իր բոլոր սիրելիները, իսկ բոլոր թշնամիները չկշտացան նրան հասած այդ սաստիկ հարւածներից։

Եւ նա որ յանցագործութեամբ ուզում էր Հայոց աշխարհի վրայ թագաւոր լինել, նրա գերեզմանի տեղն էլ չգտնւեց․ որովհետև մեռաւ ինչպէս շուն և քարշ տրւեց ինչպէս էշ։

Նրա անունը չյիշւեց սրբերի շարքում, և նա չյիշատակւեց եկեղեցում սուրբ սեղանի առաջ։ Ոչ մի չարիք չթողեց, որ չգործէր իր կեանքում, և մեծամեծ չարիքներից ոչ մէկն էլ չմնաց, որ նրա գլխով չանցնէր մահւան ժամանակ։

ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
(ԵՕԹԸ ԳԼՈՒԽՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ)
ԴԱՐՁԵԱԼ ՆՐԱՆՑ
ԽՈՍՏՈՎԱՆՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
[խմբագրել]

1[խմբագրել]

Իսկ երանելիների աշակերտները կապանքների մէջ մնում էին նոյն քաղաքի ներսում․ արքունի մի դահճապետ եկաւ և նրանց քաղաքից դուրս հանեց։ Նոյն քաղաքից դուրս հանեց նաև հինգ ասորեստանցի քրիստոնեանների, որոնք նոյնպէս կապանքների մէջ էին Քրիստոսի անւան համար, որոնց հարցրեց խօսքերով, բայց չհամաձայնեցին արեգակին երկրպագութիւն տալ։ Չարչարեց նրանց ծեծելով, բայց նրանք աւելի ևս հաստատւեցին նոյն մտքի մէջ․ կտրեց նրանց քթերն ու ականջները և իրենց ուղարկեց Ասորեստան, որ արքունի [գործերում] մշակութիւն անեն․ նրանք գնացին մեծ յօժարութեամբ, կարծես թէ մեծ պարգևներ ստացած լինէին թագաւորից։

Այժմ դարձեալ եկաւ նոյն դահճապետը սուրբ սպանւածների մօտ, ընտրեց նրանցից երկուսին, որոնք ամենից համեստներն էին, միւսներից հեռացրեց մի կողմ և ասաց նրանց․ «Ձեր անուններն ի՞նչ է»։

Մէկը պատասխան տւեց և ասաց․ «Ծնողներս իմ անունը Խորէն են դրել․ իսկ դրա անունն Աբրահամ է․ իսկ ըստ մեր շնորհաւոր կարգի՝ Քրիստոսի ծառաներ ենք և այն երանելիների աշակերտները, որոնց սպանեցիք»։

Պատասխան տւեց դահճապետը և ասաց նրանց․ «Իսկ այժմ ձեր գործն ի՞նչ է․ և կամ թէ՝ ո՞վ է ձեզ այստեղ բերելու»։

Այս բանին Աբրահամ պատասխան տւեց և ասաց․ «Այդ դուք պէտք է մեր ուսուցիչներից իմանայիք որովհետև նրանք չնչին մարդիկ չէին, այլ բաւական հայրենի ստացւածքներ ունէին ըստ արժանիքի, այնպէս էլ սպասաւորներ, ո՛րը մեզ նման և ո՛րն էլ մեզանից աւելի լաւ․ ովքեր մեզ սնուցել և սովորեցրել են, նրանց հետ ենք եկել։ Որովհետև մեձ աստուածատուր օրէնքները պատւիրում են մեզ՝ սիրել նրանց ինչպէս սուրբ ծնողների և ծառայել նրանց իբրև հոգևոր տէրերի»։

Զայրացաւ դահճապետն ու ասաց․ «Անկիրթ և աներկիւղ ապստամբի նման ես խօսում։ Քանի որ խաղաղութեան մէջ և ձեր աշխարհում էիր, լաւ էր․ բայց երբ նրանք քրէական հանցանքի մէջ բռնւեցին արքունի գործերում և մահապարտ համարւեցին իրենց գործերի համեմատ, ձեզ վայել չէր ամենևին նրանց մօտ գնալ։ Չէ՞ք տեսնում այս մեծ բանակի մէջ [ինչպէս է լինում]․ երբ պատւաւորներից ոևէ մէկը արքունի ժամանակաւոր բանտն է ընկնում, սգի շորեր է հագնում, ջոկւում-հեռանում է և միայնակ է նստում և ամենևին ոչ ոք չի համարձակւում մօտ գնալ նրանց։ Իսկ դու այդպէս պարծենալով ես խօսում, ինչպէս մի անմեղ մարդու աշակերտ։

Սրան պատասխան տւեց Խորէնը և ասաց․ «Ո՛չ, ձեր կարգն է անիրաւ և ո՛չ մերը՝ սուտ, հանցաւոր իշխանը ումից որ պարգև էր ստացել, այնպէս պէտք է հնազանդ լինէր նրան, որ բացի իր ունեցած շուքից ուրիշ պարգևներ էլ ստանար նրանից։ Արդ, քանի որ այդ չի արել, նրան ձախողակի բաներն են պատահել։ Եւ մեր ուսուցիչներն էլ, եթէ հանցանք գործած լինէին աստծու դէմ և կամ որևէ կերպ մեղանչած թագաւորի դէմ, նոյն ձևով էլ մենք նրանց հետ կվարւէինք․ ո՛չ մեր աշխարհում նրանց մօտ կգնայինք և ո՛չ էլ նրանց հետևից այս օտար աշխարհը կգայինք։ Բայց քանի որ երկու կողմերի վերաբերմամբ էլ արդար են վարւել, և դուք զուր ու անմեղ սպանեցիք նրանց, այժմ մենք է՛լ աւելի ենք սպասաւորում նրանց սուրբ ոսկորներին։

Դահճապետն ասաց նրան․ «Ես արդէն առաջուց ասացի, թէ դու մի շատ յանդուգն մարդ ես․ ահա պարզ յայտնւեց, որ նրանց բոլոր հանցանքների մէջ դուք էլ խառն էք»։

Աբրահամն ասաց․ «Ո՞ր հանցանքի»։

Դահճապետն ասաց․ «Նախ՝ մոգերի սպանման և ապա մնացած բոլոր հանցանքների մէջ»։

Աբրահամն ասաց․ «Արդ ո՛չ միայն մեզնից է, այլ նաև ձեր օրէնքների կարգի համեմատ․ թագաւորները հրաման են տալիս ձեզ, իսկ դուք գործում էք ձեր սպասաւորների ձեռքով»։

Դահճապետն ասաց․ «Միհր աստուծով եմ երդւում, որ դեռ աւելի խիստ ես խօսում, քան թէ քո ուսուցիչները․ դրանից երևում է, որ դուք նոյնպիսի աւելի վնասակար էք։ Արդ, ձեզ համար մահւանից փրկւելու հնար չկա․ բացի արեգակին երկրպագելուց և մեր կրօնի պատւէրները կատարելուց։

Խորէն ասաց․ «Մինչև այժմ իբրև մարդ էիր չարախօսում, իսկ այժմ իբրև անպիտան շուն ես վայրահաջում։ Եթէ արեգակն ականջներ ունենար, դու նրան նախատել կտայիր․ բայց նա բնութեամբ անզգայ է, իսկ դու չարութեամբ աւելի անզգայ ես, քան թէ նա։ Ինչի՞ մէջ մեզ աւելի պակաս տեսար, քան մեր հայրերն էին։ Չլինի՞ թէ խօսքերով ուզում ես փորձել մեզ․ այլ հանդէս բեր քո չարութիւնն ու մեր բարութիւնը, և թող ամօթով մնա քո հայր սատանան ո՛չ միայն մեզնից, որ աւելի կատարեալ ենք, այլև ով քեզ խիստ փոքրիկ է թւում, նա էլ սաստիկ վերքեր կհասցնի քո հոգուն ու մարմնին։

Երբ այլ լսեց դահճապետը՝ սաստիկ զայրացաւ նրանց վրայ։ Առաջինների աւելի գետնաքարշ անել տւեց նրանց․ և այնքան սաստիկ գետնաքարշ արին, որ շատերը կարծեցին, թէ մեռան։

Բայց երեք ժամ անցաւ, նորից սկսեցին խօսել երկուսը և ասացին․ «Քիչ ենք համարում այս անարգանքը և ոչինչ՝ մեր մարմնին տւած ցաւերը՝ աստծու մեծ սիրոյ հանդէպ, որով նահատակւեցին մեր հոգևոր հայրերը։ Հապա՛, կանգ մի՛ առնի և մի՛ դադարիր, այլ ինչ որ նրանց վերաբերմամբ արիր, նոյնը կատարի՛ր նաև մեր վերաբերմամբ։ Եթէ նրանց գործերը քեզ վատթար են թւում, մերը կրկնապատիկ համարիր, որովհետև նրանք խօսքով էին հրամայում, իսկ մենք գործով կատարում էինք նրանց հրամայւածը։ Այն ժամանակ է՛լ աւելի զայրացաւ նրանց նրանց վրայ և հրամայեց մահու ծեծ տալ նրանց։ Նրանցից ամէն մէկին վեցական դահիճ փոխւեց, և մինչդեռ կիսամեռ ընկած էին գետնի վրայ, հրամայեց երկուսի ականջները տակից կտրել։ Եւ այնպէս խոր կտրեցին, որ կարծես երբէք իրենց տեղում չէին եղել։

Սաստիկ հարւածներից զարթնեցին ինչպէս քնից, սկսեցին աղաչել ու պաղատել և ասացին․ «Աղաչում ենք քեզ, թագաւորի քա՛ջ զինւոր, կա՛մ մեզ էլ մահով սպանի՛ր, ինչպէս մեր հայրերին, և կամ մեր պատիժն էլ վերջիններիս նման արա։ Որովհետև ահա մեր լսելիքն առողջացան երկնային առողջութեամբ, իսկ հոտոտելիքը դեռ մնում են իրենց տեղերում ցաւ ու չարչարանքների մէջ․ կիսապարգև մի՛ անի մեզ երկնքի բարութիւնից։ Մեր մարմինները սրբեցին քարշ տալով և մեր լսե-՝ լիքը՝ կտրելով․ սրբի՛ր նաև մեր քթերը կտրելով․ որովհետև որքան մեզ տգեղացնես այս հողեղեն [մարմնով], այնքան աւելի կգեղեցկանես հոգևորով։ Դահճապետը մեղմօրէն պատասխան տւեց և ասաց․ «Եթէ ես աւելի երկար մնամ ձեզ մօտ, կարծեմ ինձ էլ ձեր յամառութեան աշակերտ կդարձնէք։ Ահա յայտնում եմ ձեզ նաև թագաւորի կամքը։ Ձեզ պատժելու վերաբերեալ եղած հրամանն այդքան էր․ իսկ այդ պատժից յետոյ դուք պէտք է գնաք Ասորեստան և մշակութիւն անէք արքունի գործերում, որպէսզի ով ձեզ նայի՝ այդ նոյն յամառութեան մէջ հաստատ չմնա թագաւորի հրամանների դէմ»։

Երանելիներն ասացին նրան․ «Դու մեր երկիրը կիսագործ թողիր, մենք արքունի երկրում մեր կէս մարմիններով չենք կարող աշխատել»։

Երբ այս լսեց դահճապետը․ նրանց տանող զինւորներին աղաչեց և ասաց․ «Այստեղից դուք առէք միայն․ երբ Ասորեստան հասնեն, թող շրջեն՝ ուր կամենում են»։

Երբ նրանց տարան-հասցրին Բաբելացոց երկիրը, մի գաւառ, որ Շահուղ է կոչւում, թէպետև արքունի պատժի ենթակայ էին, սակայն թէ՛ յայտնի և թէ՛ գաղտնի մեծ ընդունելութիւն գտան այն երկրի բնակիչների կողմից։ Բայց երանելիներն այնուամենայնիւ, խիստ տխուր էին այն իմաստով, թէ քիչ ենք աշխատել և շատ ենք հանգստանում․ և շարունակ նոյն մտատանջութեան մէջ էին։

Նրանք աշխատում էին տեսնել նախարարների սուրբ կապանքները, ծառայել նրանց մարմնաւոր պիտոյքներին։ Այս բանն իմաց տւին այն երկրի մեծամեծներին, որոնք քրիստոնէութեան նոյն սուրբ ուխտի մէջ էին։ Եւ բոլոր մեծամեծներն ու փոոքրերը հաւանութիւն տւին սրան՝ յայտարարել ամբողջ երկրում, որ ամենքն էլ համաձայն լինեն մարմնաւոր պիտոյքներ [հայթայթելու] միջոցով մասնակից լինել սուրբ կապւածներին հեռաւոր օտարութեան մէջ։

Եւ այսպէս տարէցտարի ժողովում էին իւրաքանչիւր մարդու կարողութեան համեմատ, որի՛ց քիչ և որի՛ց շատ, ում ձեռին ինչ որ պատրաստ կար, թէ՛ դրամ և թէ՛ դահեկան, ժողովում-պատրաստում և տալիս էին երանելիներին, որ տանեն նրանց։ Եւ այսպէս ծառայեցին նրանք, մինչև լրացաւ սպասաւորութեան տասը տարին։

Եւ որովհետև խիստ դաժան կեանքի մէջ էին այն շոգ երկրում և անդադար ճանապարհորդում էին նոյն Շահուղ, Մէշովն և Քաշկար երկրներում և ամբողջ Ասորեղտանում ու Խուժաստանում, սաստիկ տոթից խորշակահար մեռաւ սուրբ Խորէնը և ամփոփւեց այն երկրի բնակիչների կողմից սուրբ վկաների հետ։ Իսկ երանելի Աբրահամը շարունակ նոյն առաքինի գործն էր կատարում․ շրջում-հաւաքում էր հաւատացեալների բոլոր տուրքերը և տանում էր մեծ հեռաստանը և անձամբ բաժանում իւրաքանչիւրի կարկիքների համեմատ։ Եւ այսպէս շարունակւեց մինչև պատժւածների տասներկուերորդ տարին, մինչև որ բոլորը միասին աղաչեցին նրան, որ համաձայնի գնալ Հայոց աշխարհը, որպէսզի երբ նա հասնի այնտեղ, նրա մէջ տեսնեն նաև այն քաջ նահատակներին, որոնք սպանւեցին սրով, նրանում տեսնեն նաև չարչարանքների սուրբ կապանքները։

Այս խորհուրդը մտածելով աստուածաշնորհ նախարարները՝ մեծ թախանձանքով առան խոստովանողի հաւանութիւնը։ Եւ որովհետև երբէք սովորութիւն չունէր բարի բանին հակառակ գնալ, իր նախկին սովորութեան համեմատ այստեղ էլ շտապեց շուտով կատարել աստուածային առաքինութեան հետևողների միաբան հրամանը։ Եկաւ-հասավ Մեծ Հայոց աշխարհը։

Իսկոյն շտապեցին և նրա առաջ դուրս եկան տղամարդիկ և կանայք, մեծերն ու փոքրերը և ազատների ու շինականների ամբողջ բազմութիւնը։ Ընկնում էին և փաթաթւում սրբի ոտներին ու ձեռներին և ասում․ «Օրհնւա՜ծ լինի Տէր Աստուածը բարձունքում, որ երկնքից մեզ համար պատգամաբեր ուղարկեց՝ յարութեան աւետիս բերելու մեզ, որպէսզի արքայութեան ժառանգ լինենք։ Որովհետև ահա քո մէջ կերպարանք առած ենք տեսնում յարութեան յուսով բոլոր հրաժարւածներին և արձակման ակնկալութիւն ունեցող կապւածներին։ Քո մէջ տեսնում նաև մեր աշխարհի շինութիւնը խաղաղութեամբ․ քեզանով մեր եկեղեցիները ցնծում են և բերկրանքի մէջ են, և քեզանով մեր սուրբ վկաները անդադար բարեխօս կլինեն մեզ համար Աստծու մօտ։ Օրհնի՛ր մեզ, մե՛ր սուրբ հայր, դու հանգուցեալների բերանն ես, մեզ հետ խօսի՛ր յայտնի օրհնութեամբ, որպէսզի մեր հոգիների մէջ ծածուկ լսենք սրբերի օրհնութիւնները։

Բայց երանելի խոստովանողը, թէպետև այսպէս սիրով ընդունւեց ամբողջ աշխարհի կողմից, ամենևին չուզեց որևէ մէկին մօտենալ մարմնաւոր կարիքների բաւարարման համար, այլ ընտրեց իրեն համար բազմամբոխ ժողովրդից մէկուսի մի տեղ և երեք բարեպաշտ եղբայրների հետ մեծ ճգնութեամբ աւարտեց իր կեանքը։ Եթէ մէկը կամենայ նկարագրել, դժւար թէ կարողանայ պատմել նրա առաքինի վարքը։ Որովհետև եթէ նրա տքնութիւնն ասես, անշէջ կանթեղի նման վառւում էր ամբողջ գիշերներ․ եթէ սակաւապետութիւնն ասես կերակուրների վերաբերմամբ, համարեայ թէ անկերակուր հրեշտակներին էր նմանւում։ Եթէ հեզութիւնն ու խոնարհութիւնն ուզենաս ասել, կենդանի էաակների մէջ չես կարող նրա նմանը գտնել․ իսկ եթէ անընչասիրութիւնն ուզենաս ասել, ինչպէս որ մեռած մարդը կայքով չի խաբւի, այդպէս էլ ճշմարտութեամբ իմացիր այս երանելու վերաբերմամբ։

Անդադար ձայնով շարունակ պաշտամունք էր մատուցանում և անհատնում աղօթքով միշտ Աստծու հետ խօսում էր բարձրունքում։ Աղ եղաւ նա անհամացած-ների համար, և դրդիչ խթան հանդիսացաւ բոլոր ծուլացածների համար։ Նրանով պախարակւեց ագահութիւնը, և շւայտ որկրամոլութիւնը սաստիկ ամաչեց նրա շնորհիւ։ Նա առողջութիւն եղաւ Հայոց աշխարհի համար և շատ վիրաւորներ գաղտնի կերպով առողջութիւն գտան նրա շնորհիւ։ Նա կատարեալ ուսուցիչ եղաւ իր ուսուցիչների համար և խրատու սուրբ հայր՝ իր հայրերի համար։ Նրա համբաւը լսելով՝ իմաստնացան տգէտները և նրա մօտիկութիւնը տեղնելով՝ զգաստացան լկտիները։ Մարմնով բնակւում էր մի նեղ խցի մէջ, իսկ նրա սրբութեան ահը պատել էր թէ՛ հեռաւորներին և թէ՛ մերձաւորներին։ Դևերը զարհուրեցին և փախան նրանից, հրեշտկներն իջել և շրջապատել էին նրան։

2[խմբագրել]

Իսկ երանելի առաքինների և կապւածների ու պատերազմում ընկածների կանանցն ամբողջ Հայոց աշխարհում ես հաշւել չեմ կարող, որովհետև չիմացծներս աւելի շատ են, քան թէ իմացածներս։ Հինգ հարիւրի չափ անուն-անուն ճանաչում եմ, ո՛չ միայն նրանցից, ովքեր աւագագոյններից էին, այլև շատերին կրտսերագոյն-ներից։

Բոլորը միահամուռ երկնաւոր նախանձով լցւած ամենևին պակաս չմնացին նրանցից, ովքեր աշխարհ չէին մտել։ Որովհետև թէ՛ աւագագոյնները և թէ՛ մանկա-գոյնները հաւատի միևնոյն առաքինութեամբ զգեստաւորվեցին։ Ամենևին չյիշեցին մայրենի ազատութեան փափկութեան անունը, այլ իբրև այնպիսի մարդիկ, որոնք հենց սկզբից նեղութիւնների են համբերել շինական սովորութիւնների օրինակով և տանջւելով են անցկացրել իրենց կեանքը, նրանցից է՛լ աւելի մեծ վշտերի համբերել յանձն առան։

Ո՛չ միայն իրենց հոգիների մէջ մխիթարւած էին յաւիտենական յոյսի աներևոյթ զօրութեամբ, այլև մարմնի նեղութիւններով է՛լ աւելի կրեցին ծանր բեռը։ Որովհետև թէպէտ ամէն մէկն էլ իրենց ձեռնասուն սպասաւորներն ունէին, բայց նրանց մէջ չէր երևում, թէ ո՛րն է տիկինը և կամ ո՛րը նաժիշտը․ բոլորի զգեստները միատեսակ էին և միապէս, երկուսն էլ պառկում էին գետնին։ Ոչ մէկը միւսի համար անկողին չէր գցում․ որովհետև մինչև իսկ չգիտէին խոտեղէնները ջոկել միմեանցից․ միևնոյն թուխ գոյնն ունէին փսիաթները և միևնոյն սև գոյնի էին գլխատակերի բարձերը։

Չկային նրանց համար անուշահամ կերակուրներ պատրաստող խոհարարներ և ոչ էլ ջոկ հացարարներ՝ նրանց ազատների սովորութեան համաձայն սպասաւորելու համար, այլ [այդ ամէնը] ընդհանուր էր։ Շաբաթամուտն [անց էին կացնում] անապատում բնակւող միայնակեացների կարգով։ Ո՛չ ոք միւսի ձեռքին ջուր չէր լցնում և ո՛չ էլ կրտսերները աւագներին սրբիչ էին մատուցանում․ փափկասւն կանանց ձեռքը օճառ չընկաւ, և իւղ չառաջարկւեց ուախութեան հանդէսների համար։ Նրանց առջև մաքուր սկուտեղներ չդրւեցին և ո՛չ էլ բաժակակալներ տրւեցին ուրախութեան համար․ նրանցից ոչ մէկի դռների մօտ նւիրակ չկանգնեց, և պատւական մարդիկ չկանչւեցին նրանց խնջոյքի սեղանին․ նրանց մտքերից չանցաւ, թէ գուցէ սնուցանող որևէ դաստիարակ կամ մի սիրելի հարազատ ունեն։ Փոշոտւեցին ու ծխոտւեցին նորահարսների սրահակներն ու առագաստները, և սարդի ոստայնները ձգւեցին նրանց հարսնարաններում․ կործանւեցին նրանց դահլիճների բարձր գահերը և խանգարւեցին նրանց սեղանների պարագաները․ ընկան-կործանւեցին նրանց ապարանքները, և տապալւեցին ու աւերւեցին նրանց ապաստան ծառայող ամրոցները։ Չորացան-ճռզեցին նրանց ծաղկանոցների բուրաստանները, և արմատախիլ եղան նրանց գինեբեր այգիների տունկերը։

Իրենց աչքերով տեսան իրենց կայքերի յափշտակութիւնը և իրենց ականջներով լսեցին իրենց սիրելիների վշտերն ու չարչարանքները․ նրանց գանձերն յարքունիս գրաւեցին, և ամենևին զարդեր չմնացին նրանց երեսների վրայ։

Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որոնք փափուկ կեանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու գահաւորակների մէջ․ շարունակ բոբիկ ու ոտքով էին գնում աղօթատները, առանց ձանձրանալու ուխտելով և խնդրելով, որ կարողանան դիմանան այն մեծ նեղութեանը։ Ովքեր իրենց մանկութիւնից հորթերի ուղեղներով և երեների փափուկ մսով էին սնւել, մեծ ուրախութեամբ խոտեղեն կերակուր էին ընդունում վայրենիների նման և ամենևին չէին յիշում իրենց սովորական փափուկ կեանքը։ Նրանց մարմինների մորթը սև գոյն ստացաւ, որովհետև ցերեկն արևակէզ էին լինում և ամբողջ գիշերներն էլ գետնի վրայ էին քնում։

Մշտական սաղմոսներ էին նրանց բերանների մրմունջները, իսկ կատարեալ մխիթարութիւնը մարգարէների [գրքերի] ընթերցումն էր։ Երկու-երկու միաբանւեցին իբրև իրար համաձայն ու հաւասար ամոլներ՝ ուղիղ տանելով արքայութեան տոկոսը, որպէսզի առանց վրիպելու հասնեն խաղաղութեան նաւահանգիստը։

Մոռացան իրենց կանացի տկարութիւնը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մէջ․ կռիւ բաց արին ու մարտնչեցին ծայրագոյն մեղքերի դէմ, կտրեցին և դէն գցեցին նրա մահաբեր արմատները։ Միաբանութեամբ յաղթեցին խորամանկութեանը և սուրբ սիրով լւացին նախանձի կապտագոյն ներկւածքը․ կտրեցին ագահութեան արմատները և չորացան նրանց ոստերի մահաբեր պտուղները։ Խոնարհութեամբ յաղթահարեցին ամբարտաւանութեանը և միևնոյն խոնարհութեամբ հասան երկնաւոր բարձրութեանը։ Աղօթքով բաց արին երկնքի փակւած դռները և սուրբ խնդրւածքներով հրեշտակներին ցած բերին փրկութեան համար․ աւետիս լսեցին հեռաստանից և փառաւորեցին Աստծուն բարձունքում։

Այն այրիները, որ նրանց մէջ կային, նորից առաքինութեան հարսներ դարձան և իրենց վրայից վերացրին այրիութեան նախատինքը։ Իսկ կապւածների կանայք կամովին կապեցին իրենց մարմնաւոր ցանկութիւնները և հաղորդակից եղան սուրբ կապւածների չարչարանքներին․ իրենց կեանքում նմանւեցին մեռած քաջ նահատակներին․ և հեռւից մխիթարիչ վարդապետներ եղան բանտարկւածներին։ Իրենց մատներով աշխատեցին ու կերակրւեցին, և թագաւորից նշանակւած ռոճիկը տարեց-տարի թոշակ էին անում և նրանց ուղարկում մխիթարելու համար։ Նմանւեցին անարիւն ճպուռներին, որոնք իրենց երգի քաղցրութեամբ ապրում են առանց կերակրւելու և կենդանի են միայն օդ ծծելով՝ նմանւելով անմարմիններին [հրեշտակ]։

Շատ ձմեռների սառոյցներ հալւեցին, գարուն հասաւ և նոր ծիծեռներ եկան․ կենցաղասէր մարդիկ տեսան և ուրախացան, բայց նրանք երբէք չկարողացան տեսնել իրենց անձկալիներին։ Գարնանային ծաղիկները նրանց միտն էին բերում իրենց հաւատարիմ ամուսիններին, բայց նրանց աչքերը կարօտ մնացին նրանց երեսների ցանկալի գեղեցկութիւնը տեսնելու։ Որսի բարակները սպառւեցին և բոլորովին դադարեցին որսորդների արշաւանքները։ նրանք յիշւեցին միայն գրւած յիշատակարաններով, և ոչ մի տարեկան տօն նրանց հեռաւոր օտարութիւնից տուն չբերեց․ Նրանց ճաշատեղերին նայեցին ու արտասւեցին և բոլոր ատեաններում յիշեցին նրանց անունները։ Շատ արձաններ էին կանգնեցրած նրանց անւանը, և ամէն մէկի անունը նշանակւած էր նրանց վրայ։

Եւ մինչդեռ այսպէս ամէն կողմից ալեկոծւում էին նրանց մտքերը, նրանք ամենևին չթուլացան երկնաւոր առաքինութիւնից։ Դրսից նայողներին երևում էին որպէս սգաւոր և չարչարւած այրիներ, իսկ իրենց սրտերում զարդարւած ու մխիթարւած էին երկնաւոր սիրով։

Այևս սովորութիւն չարին հեռու երկրից եկած մէկին հարցնելու, թէ ե՜րբ կլինի, որ տեսնենք մեր սիրելիներին․ այլ այն էր նրանց իղձն ու աղօթքն առ Աստուած, որ ինչպէս սկսել են, այնպէս էլ քաջութեամբ ու երկնաւոր սիրով լի նոյնը գլուխ-հանեն վերջացնեն։

Ե՛ւ մենք, և՛ նրանք առհասարակ ժառանգենք երկնքի արքայութիւնը և հասնենք այն ամենին, ինչ որ խոստացւած է Աստծու սիրելիներին յանուն մեր Տէր Յիսուս Քրիստոսի։

ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
ԵՒ
ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
[խմբագրել]

1[խմբագրել]

Մարդկան մարդկանց
Որդիք մարդկան մարդկանց որդիներ, մարդիկ, մարդկային ազգ
Զի որովհետև
համար
Վասն մեր մեզ համար
Անբաւելի անպարունակելի, անբովանդակալի
Անբաւելին երկնի եւ երկրի[13] երկնքի և երկրի անբաւելին
Ի խանձարուրս բալուլների մէջ
Պատեցաւ պատուեց, փաթաթուեց
Ոչ մեկնելով չբաժանուելով, չհեռանալով
Ի հօրէ հօրից
Ի սուրբ այրին սուրբ այրում (քարայրում)
Բազմեցաւ բազմեց, փառք ու պատուով նստեց

Ա․ ԲԱՌԱԻՏՈՒԹԻՒՆ[խմբագրել]

Սեռական վերագիրները սովորաբար յետադաս են գրւում․ օրինակ` օրհնութիւն ծննդեան, որդիք մարդկան, անբավելին երկնի և երկրի։

Յաճախ յետադաս են գրւում և ածական վերագիրները, օրինակ` խորհուրդ մեծ և սքանչելի, հայր մեր։

Բ․ ՈՒՂՂԱԿԱՆ ԵՒ ՀԱՅՑԱԿԱՆ ՀՈԼՈՎՆԵՐ[խմբագրել]

Գրաբարի հոլովները վեց են` ուղղական, հայցական, սեռական, տրական, բաացառական և գործիական։

  1. Յոգնակի ուղղականը կազմւում է եզականի վրայք աւելացնելով, հովիւ, հովիւք, խանձարուր, խանձարուրք։ Այս դքպքում ըր, ըղ վերջացած (եզըր, աստղ) անունների վերջի ր, ղ բաղաձայններից առաջ մտնում է ե ձայնաւորը, եզերք, աստեղք։ Իսկ ըն վերջացած անունների վերջի ն բաղաձայնից առաջ մտնում է ու, ա, ի ձայնաւորներից մէկը, ակն, ակունք, ոմն ոմանք, անձն անձինք։
  2. Եզակի հայցականը նման է եզակի ուղղականին։ Յոգնակի հայցականը կազմւում է յոգնակի ուղղականի վերջին ք-ն ս-ի փոխւելով, հրեշտակք, հրեշտակս, խանձարուրք խանձարուրս, ակունք ակունս, աստեղք աստեղս ։
  3. Անեզական ասւում են այն անունները, որոնք ունին միշտ յոգնականի ք վերջաւորութիւնը և հոլովւում են միայն յոգնակի, աւետիք, աւետիս, կեանք, կեանս, փառք, փառս։

2[խմբագրել]

Երկինք, յերկնից երկնից
Բարձր, բարձունք, ի բարձանց բարձրերից, բարձունքից
Զօութիւն, զօրութիւնք զօրքեր
Երկինք երկնից երկնքի երկինքը
Ի վերոյ վերը, վեր
Քան զ․․․ քան
Որ ի վերոյ քան զերկինս որ վեր Էր քան երկինքը․ որ երկնից վեր Էր
ՏԷր, Տեառն տիրոջ
Եղեն եղան
Հրամայաց հրամայեց
Հաստատեցան հաստատւեցին, շինւեցին, ստեղծւեցին
Կարգեաց կարգեց
Նա, նոքա, զնոսա նրանց (Հայցական հոլով)
միշտ և յաւիտեան
Սահման սահման, կարգ ու կանոն
Եդ դրեց
Անցանեն անցնում են, անց են կենում
Ոչ անցանեն[14] չեն անց կենում (սահմանից, կանոնից)
երկիր, յերկրԷ երկրից
Խորք խորքեր, անդունդներ
Հուր կրակ
Սառն սառոյց
Հողմ քամի
Մրրիկ փոթորիկ
ԱռնԷք անում Էք, կատարում Էք
Բան խոսք
Լեառն, լերինք
Մայր մայրի ծառ
Կուսան կոյս, աղջիկ
Տղայ Երեխայ, տղայ
Խոստովանութիւն փառք, փառաբանութիւն, գոհութիւն
Նա, նմա նրան (տրական հոլով)
Երկինք, յերկինս երկնքում
երկիր, յերկրի երկրում
ԱռնԷ անում Է
Բարձր առնԷ բարձր Է անում, բարձրացնում Է
Ժողովուրդ իւր, իւր ժողովրդի
(ժողովրդեան իւրոյ) իւր ժողովրդի
Սուրբ, ի սրբոց սրբերից
Յամենայն սրբոց բոլոր սրբերից
Որդի, որդւոյ որդիներից
Մերձ մօտ
Մերձ Է առ ՏԷր մօտ Է տիրոջը

Ա․ Զ Նախդիր[խմբագրել]

  1. Հայցական հոլովը, երբ ներգործական բայերի կրող խնդիր Է (ներգոյական սեռի խնդիր) և որոշւած Է, սկզբից առնում Է զ նախդիրը։ Հայցականն որոշւած Է, երբ յատուկ անուն կամ դրանուն Է, կամ թԷ ունի որևԷ յօդ կամ որոշող վերադիր․ օրինակ՝ օրհնեցԷք զՏԷր․ օրհնեցԷք զնա․ օրհնեցԷք զանուն Տեառն, կարգեաց զնոսա, բարձր առնԷ ՏԷր զեղջիւր ժողովրդեան իւրոյ։
  2. Բաղդատական քան նախդրից յետոյ դրւում Է միշտ զ նախդրով հայցակա, օրինակ՝ ի վերոյ քան զերկինս․ բարձր քան զերկինս․ մեծ քան զնա (=երկնքից բարձր, նրանից մեծ)։

Բ․ ՍԵՌԱԿԱՆ, ՏՐԱԿԱՆ ԵՒ ԲԱՑԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎՆԵՐ[խմբագրել]

  1. Եզակի սեռական-տրական հոլովները վերջանում են՝ ի, ու, ոյ, այ, ան, ին, եր, եղ․ իսկ յոգնակի սեռական, տրական և բացառական հոլովները վերջանում են՝ ից, ուց, ոց, աց, անց, երց, եղց։ Եզակի բացառականը վերջանում Է Է, ոյ, այ։
    Սեռական և տրական հոլովներն անունների մԷջ, ինչպԷս աշխարհաբարում, միայն խօսքի մԷջ ունեցած իրենց պաշտօնից են որոշւում։
  2. Բացառական հոլովն ունի սկզբից միշտ մի նախդիր, սովորաբար ի նախդիրը, որ ձայնավորով սկսւող բառի առաջ դաառնում Է յ և բառին կից Է գրւում․ օրինակ՝ ի հօրԷ, յերկրԷ։
  3. Յոգնակի բացառականը և եզակի ոյ, այ, վերջացած բացառականը տարբերւում են սեռական-տրականից միայն սկզբի նախդրով․ օրինակ՝ բարձունք սեռ․ տր․ բարձանց, բացառ․ ի բարձանց, երկինք, երկնից, յերկնից, սուրբք, սրբոց, ի սրբոց, որդիք, որդւոց, յորդւոց, օրիորդք, օրիորդաց, յօրիորդաց, ռուսք, ռուսաց, ի ռուսաց (ռուսներից)։ ԱյսպԷս և եզակի սեռական-տրական՝ սիրոյ, Աստուծոյ, Վանայ (Վանայ լիճ), բացառական՝ ի սիրոյ, յԱստուծոյ, ի Վանայ։

Գ․ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ[խմբագրել]

Յետադաս ածականները թուով և հոլովով հմաձայնում են իրենց գոյականին, ինչպԷս՝ ծառք պտղաբերք, թռչունք թևաւորք, ժողովուրդ իւր, ժողովրդեան իւրոյ։

3[խմբագրել]

Գալուստ գալը
Ի ծնանելն ծնուելիս, ծնուելու ժամանակ, երբ որ ծնուեց
Ի Բեթղեհեմ Բեթղեհեմում
Օր, աւուրք, յաւուրս Օրերում
ՀերովդԷս արքայ, ՀերովդԷս թագաւոր
Հերովդի արքայի ՀերովդԷս թագաւորի
Արևելք, յարևելից արևելքից
Եկին եկան
Ասեն ասում են
Որ ծնաւ արքայն ՀրԷից ՀրԷից արքան որ ծնուեց
Տեսաք տեսանք
Արևելք, յարևելս արևելքում
Եկաք եկանք
Երկիր պագանել երկրպագել, երկրպագութիւն տալ
Իբրև երբ, երբ որ
Լուաւ լսեց
Խռովեցաւ շփոթուեց
Ամենայն ամԷն, բոլոր, ամբողջ
նա, նմա, ընդ նմա նրա հետ
Ժողովեալ ժողոված, ժողովելով
Դպիր կարդացւոր, գրագԷտ, գիտուն
ՀարցանԷր հարցնում Էր, հարցրեց
նա, նոքա, նոցա, ի նոցանԷ նրանցից
Ծնանիցի պիտի ծնուի
Ասեն ցնա ասում են նրան
գրուած Է
Ի ձեռն ձեռքով
Երկիր Յուդայ Յուդայի երկիր
Ոչինչ կրտսեր ես բնաւ կրտսեր (փոքր) չես
Իշխան, յիշխանս Յուդայ Յուդայի իշխանների մԷջ
Դու, քո, ի քեն քեզնից
ԵլցԷ պիտի ելնԷ, պիտի դուրս գայ
ՀովուեացԷ պիտի հովուԷ

Ա․ Ի, Յ ՆԱԽԴԻՐԸ[խմբագրել]

Այս նախդիրը դրւում է բացառական հոլովի վրայ (տես 2․ Բ․ 2․)․ բացի այդ՝ ունի մի քանի ուրիշ նշանակութեամբ գործածութիւններ։

  1. Դրւում է հայցական հոլովի վրայ, երբ հոլովը ցոյց է տալիս այն տեղը, դէպի ուր ուղղւում է գործողութիւնը․ օրինակ՝ յո՞ երթաս (ո՞ւր ես գնում)․ երթամ յԵրուսաղեմ․ եկին յԵրուսաղեմ․ գնացի ի տուն։
  2. Դրւում է յատուկ անունների եզակի հայցականի վրայ, իսկ հասարակ անունների եզակի տրականի (երբեմն հայցականի) և յոգնակի հայցականի վրայ և ցոյց է տալիս մի բանի մէջ, միջում լինեելը։ Այս գործածութեամբ հոլովն ստանում է աշխարհաբարի ներգոյականի նշանակութիւն․ օրինակ՝ ի տան էի (ո՞ւր էիր)․ ի սուրբ այրին բազմեցաւ․ ծնաւ նոր արքայ ի Բեթղեհեմ քաղաքի․ ծնաւ Յիսուս ի Բեթղեհեմ․ ի խանրարուրս պատեցաւ․ տեսք զաստղն նորա յարևելս․ ոչինչ կրտսեր ես յիշխանս Յուդայ․ խոստովանութիւն նմա յերկինս և յերկրի։
  3. Անորոշ դերբայի հետ ցոյց է տալիս՝ մի բան լինելիս, երբ մի բան լինում է․ օրինակ՝ ի ծնանելն Յիսուսի։
  4. Ի, յ նախդրով հայցական հոլովը երբեմն գործէ ածւում գործիականի նշանակութեամբ․ ի ձեռն մարգարէի = ձեռամբ մարգարէի․ յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ = անուամբ Հօր և Որդւոյ․․․

Բ․ ՆԱԽԴԻՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԸ[խմբագրել]

Նախդիրները գրւում են միշտ նախադաս վերագիրներից առաջ, լինին վերջիներս սեռական հոլով, ածական թէ յատուկ անուն․ օրինակ՝ ի քաղաքի․ ի Բեթղեհեմ քաղաքի․ յայրին, ի սուրբ այրին․ ի սրբոց․ յամենայն սրբոց։

Նախդիրը երբեմն կրկնւում է թէ ածականի ու սեռականի և թէ գոյա-կանի վրայ․ ժողովեալ զամենայն զքահանայապետ և զդպիրս․ – որ կարելի էր գրել՝ ժողովեալ զամենայն քահանայապետս և դպիրս։

4[խմբագրել]

Յայնժամ այն ժամանակ
Գաղտ գաղտնի, ծածուկ
Կոչեաց կանչեց
Ստուգեաց ստուգեց, ճշտեց
Աստղ երևեալ, աստեղ երևելոյ երևացած աստղը
Զժամանակ աստեղն երևելոյ երևացած աստղի ժամանակը
Արձակեալ արձակած, արձակելով, ուղարկելով
ԱսԷ ասում Է
Մանուկ, մանկան երեխայի, մանուկի
Յորժամ երբ որ
ԳտանիցԷք գտնԷք, կը գտնԷք
Ազդ արարջիք իմաց կանԷք, կիմացնԷք
Զի որպԷսզի, որ
Եկեալ եկած, գասով
Երկիր պագից երկրպագեմ
Լուան լսեցին
Տեսին տեսան
առաջնորդեաց առաջնորդեց
Եկած ի վերյ կանգնեց այն տեղի վրայ
խնդացին ուրախացան
Յոյժ սաստիկ, խիստ, շատ
Խնդացին յոյժ ուրախութիւն մեծ մեծ ուրախութեամ խիստ ուրախացան
Մտին մտան
Հանդերձ հետ, միասին
Մարիամ մայրն իւր, իր մայրը Մայրամ
Հանդերձ Մարեմաւ մարբն իւրով[15] իր մայր Մարիամի հետ միասին
Անկեալ ընկած, ընկնելով
Երկիր պագանԷին երկրպագում Էին, երկրպագեցին
Բացեալ բացած, բանալով
Մատուցին մոտ բերին, տուին
Պատարագ նուԷր, ընծայ
Կնդրուկ մի տեսակ ազնիւ խունկ
Զմուռս մի տեսակ անուշահոտ խունկ
Առեալ առած, առնելով
Տեսիլ, ի տեսլեան տեսիլքում, երազում
Չդառնալ անդրԷն յետ չդառնալ
Առ մոտ
Առ ՀերովդԷս ՀերովդԷսի մոտ
Ընդ այլ ճանապարհ ուրիշ ճանապարհով

Ա․ ԴԵՐԲԱՅՆԵՐ[խմբագրել]

  1. Անորոշ դրբայը վերջանում է ալ, ել իլ, ուլ․ գնալ, գրել, խօսիլ, առնուլ

Իլ վերջի տեղ, ինչպէս աշխարհաբարում, սովորաբար գործ է ածւում ել, ինչպէս՝ խօսիլ, , փախչիլ, ծնանիլ ձևերը։, սովորաբար փոխանակւունմ են՝ խոսել, փախչել, ծնանել ձևերով։
Ուլ վերջն աշխաարհաբարում դարձել է ել․ առնուլ՝ առնել, արգելուլ՝ արգելել։ - Անել վեր-ջացած բայերը՝ տեսանել, ելանել, մտանել, իջանել՝ աշխարհաբարում մեծ մասամբ ունին նել վերջը․ տեսանել, ելնել, մտնել։ Պատճառական բայերը վերտանում են ուցանել՝ բարձրացուցանել, խոնարհեցուցանել․ աշխարհաբար՝ փախցնել, բարձրացնել, խոնարհե-ցընել։

  1. Անցյալ դերբայը վերջանում է եալ՝ ժողովեալ, գրեալ, եկեալ = ժողովել , գրել, եկել կամ ժողոված, գրած, եկած։
  2. Ապառնի դերբայը վերջանում է ոց՝ ժողովելոց, գրելոց, գալոց = ժողովելու, գրելու, գալու։

Բ․ ԱՆՑԵԱԼ ԴԵՐԲԱՅԻ ԿԱՆՈՆԸ[խմբագրել]

Նոյն ենթական և ժամանակն ունեցող երկու, երեք բայերից առաջինը դրւում է սովորաբար անցեալ դերբայով, որ աշխարհաբար թարգմանւում կամ անցեալ դերբայով (գնացեալ = գնացած, գնացել), կամ անորոշ դերբայի գործիական հոլովով (գնացեալ = գնալով), կամ թէ յաջորդ բայի դէմքով ու ժամանակով։ Օրինակ՝ անկեալ երկիր պագա-նէին = ընկած (կամ ընկնելով, կամ ընկան) երկրպագեցին։ Եւ բացեալ զգանձս իւրեանց մատուցին նմա = և բանալով (կամ բաց արին) մատուցին։ Զի և ես եկեալ երկիր պագից = որ ես էլ գամ երկրպագեմ։ Եկեալ եկեաց = եկաւ կանգնեց։

5[խմբագրել]

Յայնժամ այն ժամանակ
Անտի այնտեղից
Երևիլ, երևԷր երևում Էր, երևաց
Ասել, ասԷր ասում Էր, ասաց
Յառնել արի՛ վեր կաց
Մանուկ, զմանուկդ այդ մանկանը
Անդ այնտեղ
Լինիլ, լինիջի՛ր կը լինես, կը մնաս
Յորժամ մինչև որ
Ասել, ասացից կասեմ
Քանզի որովհետև
Ի խնդիր Է փնտրում Է, ուզում Է
Յառնել, յարուցեալ վեր կացած, վեր կենալով
Առնուլ, առ առաւ, վերցրեց
Գիշեր, ի գիշերի գիշերը, գիշերով
Մինչև ց․․․ Մինչև
Վախճան վախճան, մահ
Լնուլ, լցցի լցւի, կատարւի
ՏԷ՛ր, Տեառն, ի ՏեառնԷ տիրոջից
Կոչել, կոչեցից կը կանչեմ, պիտի կանչեմ
Կորուսցանել կորցնել

ԽՈՆԱՐՀՈՒՄ
Ա․ ԲԱՅԵՐԻ ԵՂԱՆԱԿՆԵՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
[խմբագրել]

Եղանակներն երեք են՝ սահմանական, ստորադասական և հրամայական։

  1. Սահմանական եղանակն ունի երեք ժամանակ՝ ներկայ, անցեալ անկատար և անցեալ կատարեալ։ Ստորադասական եղանակն ունի երկու ժամանակ՝ ապառնի առաջին և ապառնի երկրորդ։ Հրամայական եղանակն ունի երեք ժամանակ՝ ներկայ, ապառնի առաջին և ապառնի երկրորդ։ Ներկայի բացասականը մի՛ մակբայով արգելական է և առանձին ձև ունի։ Ուլ վերջացած բայերը չունին հրա-մայական ապառնի առաջին ժամանակը։
  2. Բայերի ժամանակներն իրենց կազմութեամբ և նշանակութեամբ երկու կերպ են՝ անկատար (տևական) և կատարեալ (ոչ տևական) ժամանակներ։ Անկատար ժա-մանակներն են՝ Սահմանական ներկայ և անցեալ անկատար։ Ստոր․ ապառնի Ա․, Հրամ․ արգելական և ապառնի Ա․։ Կատարեալ ժամանակներն են՝ Սահմ․ անց․ կատարեալ, Ստոր․ ապառնի Բ․, Հրամ․ ներկայ և ապառնի Բ․։

Բ․ ԱՆԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ[խմբագրել]

Անկատար ժամանակները կազմւում են ներկայի կամ անկատարի բնից, որ է անորոշ դերբայը առանց լ վերջաւորութեան կամ Սահմանական․ ներկայի եզակի 1-ին դէմքը առանց մ վերջաւորութեան՝ խաղա-լ, գրե-լ, խօսի-լ, առնու-լ։

Այս ժամանակների վերջաւորութիւներն աւելանում են ներկայի բնի վերջի ա, ե, ի, ու ձայնաւորների վրայ, որոնք կոչւում են լծորդ ձայնաւորներ։

Ներքևում են գրուած են անկատար ժամանակների վերջաւորութիւնները չորս լծորդ ձայնաւորների հետ։ Այդ չորս տեսակ վերջերը բոլոր բայերի համար կանոնաւորա-պէս դրւում են անորոշ դերբայի ալ, ել, իլ, ուլ, կամ Աահմանական ներկայի եզակի 1-ին դէմքի ամ, եմ, իմ, ում, վերջերի տեղ և կազմում են համապատասխան ժամանակներ։ Անկատար ժամանակները կազմելու համար ուրեմն պէտք է իմանալ կամ անորոշ դերբայը կամ սահմանական ներկայի եզ․ 1-ին դէմքը և նրանց ալ, ել, իլ, ուլ, (ամ, եմ, իմ, ում) վերջերի տեղ դնել համապատասխան լծորդի վերջերը։

ԱՆԿԱՏԱՐԻ ԿԱՄ ԼԾՈՐԴԻ ՁԵՒԵՐ[խմբագրել]

ԼԾՈՐԴՆԵՐ ամ եմ իմ ում
ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ
ամ եմ իմ ում
աս ես իս ուս
այ է ի ու
ամք եմք իմք ումք
այք էք իք ուք
ան են ին ուն
ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ
այի էի էի ուի
այիր էիր էիր ուիր
այր էր էր ոյր
այաք էաք էաք ուաք
այիք էիք էիք ուիք
ային էին էին ուին
ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԱՊԱՌՆԻ Ա
այցեմ իցեմ իցիմ ուցում
այցես իցիս իցիս ուցուս
այցէ իցէ իցի ուցու
այցեմք իցեմք իցիմք ուցումք
այցէք իցէք իցիք ուցուք
այցեն իցեն իցին ուցուն
ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԱՊԱՌՆԻ Ա․
այջի՛ր իջի՛ր իջի՛ր -
այջի՛ք իջի՛ք իջի՛ք -
ԱՐԳԵԼԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ
ար եր իր ուր
այք էք իք ուք
ԱՆՈՐՈՇ ԴԵՐԲԱՅ
ալ ել իլ (ել) ուլ
ԱՊԱԱՌՆԻ ԴԵՐԲԱՅ
ալոց ելոց ելոց լոց

6[խմբագրել]

Տեսանել, ետես տեսաւ
Խաբիլ, խաբեցաւ խաբուեց
Ի մոգուց անտի մոգերից, այն մոգերից
Առաքել, առաքեաց ուղարկեց
Կոտորել, կոտորեաց կոտորեց
Մանուկ, մանկունք, մանկունս, երեխաներին
Զամենայն մանկունսն բոլոր մանուկներին
Սահման, սահմանք, սահմաններում
սահմանս, ի սահմանս սահմաններում
Յամենայն սահմանս բոլոր սահմաններում
Երկեմեան, երկմեանք, երկեմենից երկու տարեկաններից
Յերկեմենից երկու տարեկաններից
խոնարհ ցած
Յերկեմենից և ի խոր երկու տարեկաններից ցած
Ըստ ժամանակին այն ժամանակի համեմատ
Կատարեալ, կատարեցաւ կատարուեց
Գուժել լացի ձայն, լացի ճիչ բարձրանալ
Ձայն գուժեաց ձայն գուժեց
Աշխարումն լաց ու կոծ, ողբ
Մխիթարիլ մխիթարուել
Եմ, կամ ոչ Էին եմ, չկային

7[խմբագրել]

Վախճանել, իվախճանելն վախճանւելիս, երբ որ վախճանուեց
Խնդրել որոնել, փնտրել, ուզել
Որ խնդրԷին նրանք որ փնտրում Էին, փնտրողները
ՀերովդԷս հայրն իր իր հայրն ՀերովդԷս
Փոխանակ Հերովդի հօրն իւրոյ Իւր հայր ՀերովդԷսի փոխանԷն
Երկնչիլ, երկեաւ վախեցաւ
Անդր այնտեղ
Բնակիլ, բնակեցաւ բնակուեց
Կոչիլ, կոչԷր կոչւում Էր, անուանւում Էր
Կոչեսցի պիտի կոչուչ


8[խմբագրել]

Մաքսաւոր մաքս առնող, մաքսապահանջ
Այր, արք տղամարդիկ, մարդիկ
Արք Երկու երկու մարդ
Ելանել, ելին ելան, վեր ելան
Կալ կանգնել, կանգնած լինել
Կալ յաղօթս Աղօթքի կանգնել, աղօթք անել
Կայր մեկուսի կանգնած Է մի կողմում
Աղօթք մատուցանել աղօթք անել
Դու, քո, քեզ, ի քԷն, զքԷն քեզնից
Իբրև զ․․․ ինչպԷս, պԷս
Իբրև զայլս ուրիշների պԷս, ինչպԷս ուրիշները
Մարդիկ, մարդկան, ի մարդկանԷ մարդկանցից
Իբրև զայլս ի մարդկանԷ ինչպԷս ուրիշները մարդկանցից
Իբրև զայլս ի մարդկանԷ ինչպԷս ուրիշ մարդիկ
Պահել ծոմ պահել, պաս պահել
Երիցս երկու անգամ
Շաբաթ ի շաբթու շաբաթուայ մԷջ
Երեցս ի շաբթու շաբաթը երկու անգամ
Տասնորդ տասից մԷկը, տասնորդ
Ստացուացք իմ, իմ ստացուացներից
ստացուածոց իմոց իմ ստացուացներից
Ի ստացուածոց իմոց, իմ բոլոր ստացուացքներից
յամենայն ստացուածոց իմ բոլոր ստացուացքներից
Ընդ երկինս դԷպի երկինք
Ամբառնալ բարձրացնել
Կոծել ծեծել
Քաւել մեղքը ներել
Քաւեա՛ քաւի՛ր, ների՛ր
ես, զիս ինձ (հայց․ հոլով)
Իջանել, Էջ իջաւ
Ամենայն որ ամԷն մարդ որ
Բարձրացուցանել բարձրացնել
Անձն անձն, ինքն
ԲարձրացուցանԷ զանձն բարձրացնում Է ինքն իրեն
Խոնարհիլ, խոնարհեսցի կը ցածանայ, կը խոնարհուի
Խոնարհեցուցանել ցածացնել, խոնարհեցնել
Բարձրանալ, բարձրասցի կը բարձրանայ

Անձն բառը (որ նշանակում է՝ անձն, հոգի, մարմին) շատ անգամ գործ ՝ ածւում ես, դու, ինքն անձնական դերանունների նշանակութեամբ․ անձն իմ=ես ինքս, անձն քո=դու ինքդ, անձն իւր=ինքը, անձինք մեր=մենք, ինքներս և այլն: (Անձնասպան=ինքնասպան):


9[խմբագրել]

Ընդ երեիքով երիքովի միջով
Անուն կոչեցեալ ԶակքԷոս անունը կոչւում Էր ԶակքԷոս
Մաքսապետ մաքսաւորների գլխաւոր
Մեծատուն հարուստ
Հասակ, հասակաւ հասակով
Ընթանալ վազել
Ընթանալ յառաջս առաջ վազել
ելանել, ել ելաւ, վեր ելաւ
Ժանտաթզենի վայրի թզենի
Ընդ այն այն տեղով
Տեղի տեղ
Եկն ի տեղին եկաւ այն տեղը
Հայիլ, հայեցաւ նայեց
Փութալ շտապել, շուտ անել
Իջանել, Է՛ջ իջիր
Այտի այդ տեղից
Տուն քո, ի տան քում քո տանը
Արժան Է ինձ ինձ պԷտք Է
Ագանիլ (ագանել) իջևանել, վԷր գալ, կենալ
Արժան Է ինձ ագանել ես պիտի իջևանեմ
Իջանել, Էջ իջաւ
Ընդունիմ, ընկալաւ ընդունեց
Ամենքին ամենքը
Այր մեղաւոր, առն մեղաւորի մեղաւոր մարդ
առ տուն մեղաւորի մեղաւոր մարդու մօտ
Մտանել, եմուտ մտաւ
Լուծանիլ (լուծանել) վԷր գալ, օթևանել
ԱսԷ ցտԷր ասում Է տիրոջը
Ինչք իմ, ընչից իմաց, իմ ինչքերի, իմ ստածուացքների
Տամ, տաց կը տամ
Ոք մԷկը, մի մարդ
Հատուցանել, հատուցից կը վճարեմ
Չորեքկին չորեքպատիկ, քառապատիկ
Եղանել, եղեւ եղաւ
Տունս այս, տանս այսմիկ այս տանը
Կեցուցանել ապրեցնել
Կորնչիլ, կորուսեալ կորած


10[խմբագրել]

Հայր, հարք հարքն մեր, մեր հայրերի
հարցն մերոց մեր հայրերի
Գովեալ գովուած
Փառաւորեալ փառաւորուած
Ածել, ածեր բերիր
Իրաւունք ճշմարտութեան արդար դատաստան
Ըստ ամենայնի ամԷն բանով, բոլորովին, ըստ ամենայնի
Առնել, արարել արիր
Յիրաւի իրաւ
Մեղանչել, մեղաք մեղանչեցինք
Անօրինել, անօրինեցաք անօրինութիւն արինք
Յապստամբ լինելն ապստամբելիս, ապստամբելով
Անսալ լսել, ականջ դնել
Ոչ անսացաք չլսեցինք
Պահել, ոչ պահեցաք չպահեցինք
Առնել, ոչ արարաք չարինք
Պատուիրել, պատուիրեցեր պատուիրեցիր
Մատնել, մատնեցեր մատնեցիր
մատնել ի ձեռս ձեռքը մատնել, ձեռքը տալ
Թշնամիք մեր անօրԷնք․․․[16] Խիստ և ապստամբող թշնամիների
Թշնամեաց մերոց անօրինաց․․․[17] Խիստ և ապստամբող թշնամիների
Թագաւոր անիրաւ եւ չար․․․[18] ամբողջ երկրից անիրաւ և չար թագաւորի
Արդ այժմ, արդ
Ոչ գոյ մեզ մեզ չկայ, մենք չունինք
Ոչ գոյ մեզ բանալ զբերանս Ոչ գոյ մեզ բանալ զբերանս
Ոչ գոյ մեզ բանալ զբերանս խօսել չենք կարող
Եղանիլ, եղաք եղանք
Ծառայք քո պաշտօնեայք քո ծառայ պաշտօնեանները
Ծառայից քոց պաշտօնԷից քո ծառայ պաշտօնեաններին
Այլ բայց
Իսպառ բոլորովին
Ցրել ցրուել, քանդել
Ուխտ խօսք, դաշինք
Ի բացԷ առնել հեռացնել
Ես, մեք, մեր, մեզ, ի մԷնջ Մեզանից
Յամօթ առնել ամաչեցնել ամօթով թողնել
Ըստ համեմատ, համաձայն
Փրկել ազատել
Փրկեա ազատիր
Սքանչելիք հրաշք, հրաշալիք, մեծ զարմանք
Վասն սքանչելեաց քոց[19] քո սքանչելութեան համար…
Տար փառս անուան քում փառաւորիր քո անունը
Յամօթ լինել, յամօթ լիցին թող ամօթով մնան, ամաչեն
Ով, ոյք ովքեր
Ցուցանել ցոյց տալ
Ցուցանել չարիս չարիք հասցնել, անել
Ամաչեն, ամչեսցեն ամաչեն
Ամենեքեան ամենքը
Խորտակել, խորտակեսցի խորտակւի
Ճանաչել, ծանիցեն թող ճանաչեն

ԿԱՏԱՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ[խմբագրել]

  1. Կատարեալ ժամանակների վերջաւորութիւններն երեք տեսակ են․ ուստի կայ երեք խոնարհում՝ ներգործակերպ, կրաւորակերպ և խառն
    Ներգործակերպ խոնարհման Անց․ կատարեալի եղ․ 3-րդ դէմքը և Հրամ․ ներկայի եզ․ 2-րդ դէմքը չունին վերջաւորութիւն: Մնացած ձևերի մէջ վերջաւորութիւններն աւելանում են կամ բայար-մատների կամ կատարեալի բների վրայ՝ տես-ի,․ տես-եր, տես, տես-աք, տես-իք, տես-ին:
  2. Կատարեալի բունը կազմուած է աց, եաց, ոյց ածանցներով, որոնց վերջի ց բաղաձայնը ապառնի ժամանակների վերջաւորութիւնների ց, ջ բաղաձայներից առաջ դառնում ՝ ս, իսկ ներգործակերպ խոնարհման Հրամ․ ներկայի եզ․ 2-րդ դէմքի մէջ դուրս է ընկնում՝ գնաց-ից, գնաս-ցես, գնաս-ցէ, գնաս-ցուք, գնաս-ջիք, գնաս-ցեն: Հրամ․՝ ներկայ՝ գնա՛:
    Մի քանի բայերի միավանկ բնի ց բաղաձայնը մնում է անփոփոխ՝ կամ, կացի, կա՛ց․ կացից, կացցես, կացցուկ, կացջիք, կացցեն: Լամ, լացից, լացցես, լացցէ․․․ Բանամ, բացից, բացցես: Լնում, լցից, լցցես, լցցէ․․․
  3. Անց․ կատարեալի եզ․ 3-րդ դէմքի և հրամ․ ներկայի եզ․ 2-րդ դէմքի մէջ շեշտ ստանալով՝ վերականգնւում են բնի եա, ոյ երկբարբառները և է, ի, ու ձայնաւորները, որոնք միւս դէմքերի մէջ շեշտը կորցնելով, դառնում են՝ ե, ու, ի, ը, (վերջինս չի գրւոմ) օրինակ՝ սիրեցի, սիրեցեր, սիրեա՛․ իջի, իջեր, է՛ջ․ մտի, մտեր, մո՛ւտ:
  4. Անց․ կատարեալի եզ․ 3-րդ դէմքի վրայ, երբ միավանկ է և բաղաձայնով է սկսւում, սկզբից կարող է աւելանալ ե ձայնաւորը՝ տես կամ ետես, թող կամ եթող, մուտ կամ եմուտ: Երբեմն ա, օ, ձայնաւորներից առաջ էլ աւելանում է է ձայնաւորը՝ առ կամ էառ, օծ կամ էօծ (օծեց):
  5. Անց․ կատարեալի յոգնակի 2-րդ դէմքերը կրաւորակերպ և խառն խոնարհումների մէջ նաև հրամ․ յոգն․ 2-րդ դէմքերն ունեն կրկին ձևեր՝ իք-էք, այք-արուք, եայք-երուք վերջաւորութիւններով
    Ներքևում դրւած են երեք խոնարհման վերջաւորութիւնները բնի ածանցների հետ, եթէ ունեն: Դրանց հետ դրւած են սկզբում նաև սահմ․ ներկայի եղ․ 1-ին դէմքերը ամ, եմ, ուցանե, անեմ, ում և այլն, որոնցից կիմացուի, թէ ո՛ր բայերի կատարեալ ժամանակներն ինչպէս են կազ-մըւում․ պէտք է միայն ներկայի ամ, եմ, անեմ և այլն, վերջերի տեղ դնել կատարեալ ժամանակներւ համապատասխան վերջերը: Կատարեալ ժամանակների խոնարհման համար իսկապէս պէտք է իմանալ անց․ կատարեալի եզ․ 1-ին դէմքը և հրամ․՝ եզ․ 2-րդ դէմքը․ ուստի ներ-քևում կրկնւած են սահմ․ ներկայի, անց․ կատարեալի և հրամ․ ներկայի այդ ձևերը:

1․ԿԱՏԱՐԵԱԼԻ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ[խմբագրել]

Աահմ․ Ներկայ
ամ եմ ուցանեմ ում անեմ
Անց․ կատ․
աց-ի եց-ի ուց-ի ի
աց-ի եց-ի ուց-ի ի
աց-եր եց-եր ուց-եր եր
աց եաց ոյց (արմատը)
աց-աք եց-աք ուց-աք աք
աց-իք եց-իք ուց-իք իք
աց-էք եց-էք ուց-էք էք
աց-ին եց-ին ուց-ին ին
Ատոր ապառնի Բ
աց-ից եց-ից ուց-ից ից
աս-ցես ես-ցես ուս-ցես ցես
աս-ցէ ես-ցէ ուս-ցէ ցէ
աս-ցուք ես-ցուք ուս-ցուք ցուք
աս-ջիք ես-ջիք ուս-ջիք ջիք
աս-ցեն ես-ցեն ուս-ցեն ցեն
Հրամ․ Ներկայ
ա՛ եա՛ ո՛ (արմատը)
աց-է՛ք եց-է՛ք ուց-է՛ք է՛ք
Ապառնի Բ․
աս-ջի՛ր ես-ջի՛ր ուս-ջի՛ր ջի՛ր
աս-ջի՛ք ես-ջի՛ք ուս-ջի՛ք ջի՛ք
Անց․ դերբայ
աց-եալ եց-եալ ուցեալ եալ
Սահմ․ ներկայ
ամ եմ ուցանեմ ում անեմ
Անց․ կատարեալ
ացի եցի ուցի ի
Հրամ․ ներկայ
ա՛ եա՛ ո՛ (արմատը)

ՁԵՒԵՐ
3․ ԿՐԱՒՈՐԱԿԵՐՊ ԽՈՆԱՐՀՈՒՄ
[խմբագրել]

ԿԱՏԱՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ[խմբագրել]

1․ ՆԵՐԳՈՐԾԱԿԵՐՊ ԽՈՆԱՐՀՈՒՄ[խմբագրել]

2․ Կրաւորական խոնարհում[խմբագրել]

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ ԽՈՆԱՐՀՄԱՆ[խմբագրել]

11[խմբագրել]

12[խմբագրել]

13[խմբագրել]

14[խմբագրել]

15[խմբագրել]

16[խմբագրել]

17[խմբագրել]

ԿՐԱՒՈՐԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ[խմբագրել]

18[խմբագրել]

ՍԵՌԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅ[խմբագրել]

19[խմբագրել]

20[խմբագրել]

21[խմբագրել]

22[խմբագրել]

23[խմբագրել]

Ի, Յ ՆԱԽԴԻՐ[խմբագրել]

24[խմբագրել]

25[խմբագրել]

Ա․ ՀՈԼՈՎՈՒՄ[խմբագրել]

Բ․ ՁԱՅԱՆՓՈԽՈՒԹԻՒՆ[խմբագրել]

Գ․ ՀՈԼՈՎՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ[խմբագրել]

26[խմբագրել]

ՀՈԼՈՎՈՒՄ[խմբագրել]

27[խմբագրել]

28[խմբագրել]

29[խմբագրել]

30[խմբագրել]

31[խմբագրել]

Հոլովել՝ սա, դա, նա:[խմբագրել]

32[խմբագրել]

Հոլովել՝ սոյն, դոյն, նոյն, ամենեքին:[խմբագրել]

33[խմբագրել]

Ա․ Հոլովել՝ այս, այդ, այն:[խմբագրել]

Բ․ Հոլովել՝ ոմն, ոք:[խմբագրել]

34[խմբագրել]

Հոլովել՝ ես, դու, ինքն, իւր:[խմբագրել]

35[խմբագրել]

ԴԵՐԱՆՈՒԱՆԱԿԱՆ ՄԱԿԲԱՅՆԵՐ[խմբագրել]

36[խմբագրել]

37[խմբագրել]

ԵՂԻՇԷ[խմբագրել]

ԱՌԱՋԻՆ ՅԵՂԱՆԱԿ
ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
[խմբագրել]

ԵՐԿՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
[խմբագրել]

ԵՐՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
[խմբագրել]

ՉՈՐՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
[խմբագրել]

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
[խմբագրել]

ՎԵՑԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
[խմբագրել]

ՅՕԹՆԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
[խմբագրել]

ՈՒԹՆԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ
ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
[խմբագրել]

ԲԱՌԱՑՈՒՑԱԿ
ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ
[խմբագրել]

Տողատակեր[խմբագրել]

  1. Եղիշէի «Վարդանանց պատմութիւնն» ունի մի յառաջաբան, որից իմացւում է, որ հեղինակն այս պատմութիւնը գրել է Մամիկոնեան Դաւիթ երեցի խնդրով․ նպատակն է կրթել և քաջալերել ընթերցողներին․ «զի հանապազորդ ընթեռնուցս՝ լսելով զառաքինեացն զքաջութիւն և զյետս կացելոցն զվատարութին»։ Պատմութիւնը բաժանւում է ութ հատւածների, որոնք յեղանակ են կոչւում։ Հեղինակը գրում է իբրև ժամանակակից և շատ բանի ականատես։
  2. Իբրև զհողմ սաստիկ զի բախիցէ զծով մեծ, այնպէս ․․․ ինչպս որ սաստիկ քամին ալեկոծում է մեծ ծովը, այնպէս․․․
  3. Նամակի մէջ Միհրներսեհ վզրուկը բացատրելով մազդեզն կրօնի էութիւնը և քրիստոնէութիւնը ներկայացնելով իբրև մոլորութիւն՝ առաջարկում է հայերին ընդունել զրադաշտական կրօնը։ Բայց հայերը մի առ մի պատասխանելով նրա նամակի բոլոր կէտերին՝ մերժում են զրադաշտական կրօնը։ Այն ժամանակ Յազկերտ թագաւորն արքունի Դուռն է կանչում տասը նշանաւոր հայ նախարարների, որոնց թւում և մարզպան Վասակ Սիւնուն ու Վարդան Մամիկոնեանին։
  4. Թագաւորի խորհրդականներից մէկը, որ ծածուկ քրիստոնեայ էր խորհուրդ է տալիս հայ նախարարներին, որ իրենց և իրենք հայրենիքն ազատելու համար՝ երեսանց ուրանան քրիստոնէութիւնը: Այդպէս էլ անում են նրանք: Թագաւորն ուրախացած՝ մեծ պատիւներ ու պարգևներ է տալիս նրանց և եօթը հարիւր մոգերով ու շատ հեծելազօրով յետ է ուղարկում Հայաստան, հրամայելով որ մի տարուայ ընթացքում մազդեզական կրօնը հաստատեն այնտեղ: Պարսից բանակի քրիստոնեաները հայ նախարաների ուրացութիւնը տեսնելով՝ սաստիկ յանդիմանում են նրանց և շտապում են այդ մասին լուր ուղարկել Հայաստան:
  5. Մոգպետը յուսահատուած՝ ուզում է գրել թագաւորին, որ յետ կենայ բռնի կրօնափոխութեան մտքից, բայց Վասակը քաջալերում է նրան, որ համբերի, մինչև ինքը կարողանայ ոյժ հաւաքել՝ թագաւորի հրամանը կատարելու համար:
  6. Աղուանները պատգամաւորներ ուղարկելով հայերից օգնութիւն են խնդրում պարսիկների դէմ։ Հայերն իրենց առանձին պատգամաւորութեամբ օգնութիւն են խնդրում Հոռոմներից։ Ապա հայ զօրքը երեք գնդի են բաժանում․ մէկը Ներշապուհ Ռըմբասեանի ձեռով ուղարկում են Ատրպատականի սահմանները․ մէկը Վարդան զօրավարե ձեռքով գնում է աղւաններին օգնելու, իսկ միւսը տալիս են Վասակ Սիւնուն, որ պիտի մնար աշխարհի ներսում․ Վարդանն Ազուանից երկրում յաղթում է պարսիկներին, առնում աւերու է նոյն իսկ Ճորայ պահակը և դաշինք կապում Հոների հետ։ Բայց այդ միջոցին Վասակը դաւաճանում է։
  7. Ապա Պարսից կապուած իշխաններից մէկին արձակելով՝ ուղարկում են թագաւորին յայտնելու, թէ կատարուած դէպքերի պատճառը Վասակն է, որ խաբել է նրան, թէ հայերը կընդունեն մոգութիւն։ Վասակն էլ իր կողմից մարդիկ է ուղարկում և մեղքը ձգում եկեղեցականների վրայ։ Թագաւորը տեղնելով իրերի դրութիւնը՝ մի առժամանակ կրօնի ազատութին է տալիս․ բայց երբ իմանում է, որ հոռոմները ոչ մի ձևով չպիտի օգնեն քրիստոնեաներին՝ նորից միտքը փոխում է և բազմաթիւ գնդերով Հայաստան է ուղարկում իր տէրութեան ընդհանուր հրամանատար Միհրներսեհին, որ գալով Հայոց սահմանները՝ բանակ է դնում Փայտակարան քաղաքում։
  8. Այնուհետև Ղևոնդ երէցը գիշերը մի երկար ճառով քաջալերում է զօրքերին․ ապա սեղան շինելով պատարագ են անում, լուսադէմին հաղորդում ամենքին չմկրտւածներին մկրտում են, և ուրախ սրտով պատրաստւում են յարձակում գործելու։ Կռուի պատրաստութիւն են տեսնում և պարսից բանակի մէջ նրանց զօրավարն էլ խրախուսում է զօրքերին և կազմում կռուի ճակատը հայոց զօրքերի դէմը, Տղմուտ գետի վրայ։
  9. Այս յեղանակի մէջ պատմում է, թէ ինչպէս հայերն ամրանալով աշխարհի զանազան կողմերում՝ շարունակում են կռւել պարսիկների դէմ և բաււական վնասներ են հասցնում նրանց ու մինչև որ թագաւորը ստիպուած նոր մարդկան ուղարկելով Հայաստան՝ դարձեալ կրօնի ազատութիւն է տալիս, և երկիրը խաղաղում է։ Ապա նա զատ է նշանակում եղելութիւնը պարզելու համար․ այդ նպատակով արքունի Դուռն են տարւում Յովսէփ կաթողիկոսը, Ղևոնդ երէցը և մի քանի ուրիշ եկեղեցականներ․ ինքնակամ գնում են և մի քանի նախարարներ։ Դատի ժամանակ բոլոր մեղքը ձգում են Վասակի վրայ, որին և պատժում են։ Բայց և այնպէս քահանաներին ու նախարարներին չեն արձակում, քահանաներին չարչարում և նայատակում են, իսկ նախարարներին երկար տարիներ բանտարկում և նեղութեամբ պահում են պարսից երկրում։ - Ս․ Ղևոնդեան քահանաների այս նահատակութիւնը, բանտարկւած նախարարների և ազնուական կանանց դրութեան նկարագիրն է կազմում ութերորդ յեղանակի նիւթը։
  10. Սաղմոս ՃԺԷ 8-10
  11. «որպէս զի բազում մարդիկ չոգան ի տուժին» ասելով պէտք է հասկանալ, որ պարսիկները Վասակի ընտանիքից շատ մարկանց բռնել և որպէս գերի արքունիք էին տարել տոյժի փոխարէն, որովհետև Վասակը դատապարտւել էր նաև արքունի հարկերը տեղ չհասցնելու և իւրացնելու համար, և նրա ու իր հայրերի ունեցածչունեցածն ու նոյնիսկ կանանց զարդերը բաւական չէին եղել նրա վրայ բարդւած պարտքը հանգցնելու համար: Եղիշէն ասում է՝ եթէ Վասակն իր նախնիքների գերեզմաններում էլ գանձ գտնելու յոյս ունենար, նա այդ գանձը կճարէր և տուգանք կտար իրեն և ընտանիքի համար:
  12. Այսինքն՝ ի Նիւշապուհ
  13. Որը որ երկինքն ու երկիրը չեն կարող տանե․ բովանդակել
  14. Ոչ անցանեն = չեն անց կենում, չեն դուրս գալիս (սահմանից, կանոնից)
  15. Հանդերձ Մարեմաւ մարբն իւրով (գործիական հոլով) իր մայր Մարիամի հետ միասին
  16. Թշնամիք մեր անօրէնք, խիստք և ամստամբողք = մեր խիստ և ամպստամբող թշնամիները
  17. Թշնամաց մերոց անօրինաց, խստաց և ապստամբողաց = Խիստ և ապստամբող թշնամիների
  18. Թագաւոր անիրաւ և չար քան զամենայն երկիր = Ամբողջ երկրից անիրաւ և չար թագաւորի
  19. Վասն սքանչելեաց քոց = քո զարմանալիութեան համար, որպէսզի զարմանան, հիանան քո վրայ

(շարունակելի)